14:45 06.05.2021
Առաջիկա ամիսներին Ռուսաստանը նախատեսում է Sputnik V պատվաստանյութի նոր առաքումներ կատարել Հայաստան, քննարկվում է 1 միլիոն դեղաչափ մատակարարելու հնարավորությունը: Այս մասին հինգշաբթի օրը հայտարարել է Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը:
«COVID-19 համավարակի սկզբից մենք սերտորեն համագործակցում ենք, Ռուսաստանը օգնում է Հայաստանին կանխելու կորոնավիրուսային վարակի տարածումը: Sputnik V պատվաստանյութի մի խմբաքանակ անվճար է առաքվել: Անցյալ ամիս, մեկ այլ խմբաքանակ է տեղափոխվել՝ 15 000 դեղաչափ: Լրացուցիչ մատակարարումներ են նախատեսվում, մշակվում են մեր հայ ընկերների դիմումը` 1 միլիոն դեղաչափ տրամադրելու վերաբերյալ»,- ասել է նա ՀՀ ԱԳ նախարարի պաշտոնակատար Արա Այվազյանի հետ հանդիպմանը:
Ավելի ուշ Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարարն ասել է, որ կողմերն աշխատում են հանրապետության տարածքում ռուսական պատվաստանյութերի արտադրություն կազմակերպելու հարցի շուրջ:
Առաջին խմբաքանակի գալուց հետո Հայաստանում արդեն պատվաստում են Sputnik V պատվաստանյութով:
21:49 21.06.2025
Լուկաշենկոն ներում է շնորհել 14 բանտարկյալի, այդ թվում՝ ՏիխանովսկունԲելառուսի նախկին նախագահի թեկնածու Սվետլանա Տիխանովսկայայի ամուսնուն՝ Սերգեյին, ազատ արձակելու որոշումը կայացրել է Հանրապետության նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն՝ բացառապես մարդասիրական պատճառներով։ Այս մասին TASS-ին հայտնել է Բելառուսի ղեկավարի մամուլի քարտուղար Նատալյա Էյսմոնտը։ «Այո, նախագահը որոշում է կայացրել ներում շնորհել 14 դատապարտյալի։ Եվ սա Ամերիկայի Միացյալ Նահանգների նախագահի խնդրանքն էր։ Դրանք հիմնականում օտարերկրացիներ են՝ Ճապոնիայի երկու քաղաքացի, […] ...
21:32 21.06.2025
«Ռեալի» ֆուտբոլիստը սպառնացել է հեռանալ, եթե ակումբը կատարի Ալոնսոյի խնդրանքըՄադրիդի «Ռեալի» նորանշանակ գլխավոր մարզիչ Խաբի Ալոնսոն խնդրել է ակումբին գնել հարձակվողի, որի խաղային որակները նման կլինեն թիմի նախկին հարձակվող Խոսելուի խաղաոճին։ Իսպանական լրատվամիջոցների տեղեկություններով՝ Ալոնսոյի այս որոշումը դժգոհություն է առաջացրել թիմի երիտասարդ հարձակվող Էնդրիկի մոտ։ Բրազիլացին հայտարարել է, որ կհեռանա ակումբից, եթե «Ռեալը» ձեռք բերի ևս մեկ հարձակվող։ 2024/25 մրցաշրջանում Էնդրիկը մադրիդյան ակումբի կազմում […] ...
21:16 21.06.2025
Axios. Թրամփը և Էրդողանը փորձել են կազմակերպել ԱՄՆ-Իրան հանդիպումԱնցյալ շաբաթ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը և Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը փորձել են Ստամբուլում կազմակերպել ամերիկյան և իրանական բարձրաստիճան պատվիրակությունների հանդիպում: Այս մասին հայտնել է Axios-ը՝ հղում անելով իր աղբյուրներին: Հաղորդվում է, որ փորձը ձախողվել է Իսլամական Հանրապետության գերագույն առաջնորդ այաթոլլա Ալի Խամենեիի հետ կապ չհաստատելու պատճառով, ով պետք է իր համաձայնությունը տար հանդիպման […] ...
21:00 21.06.2025
Հութիները սպառնում են հարձակվել ամերիկյան նավերի վրա, եթե ԱՄՆ-ը հարձակվի Իրանի վրաԵմենի շիական «Անսար Ալլահ» շարժումը կհարձակվի Կարմիր ծովում գտնվող ամերիկյան նավերի վրա, եթե Միացյալ Նահանգները Իսրայելի կողմից հակամարտության մեջ մտնի Իրանի հետ, հայտարարել է շարժման ռազմական խոսնակ Յահյա Սարիան։ «Եթե ԱՄՆ-ը Իսրայելի թշնամու հետ մասնակցի Իրանի դեմ հարձակմանը և ագրեսիային, ապա հութիների զինված ուժերը կհարվածեն Կարմիր ծովում գտնվող ամերիկյան նավերին և ռազմական նավերին», – ասվում […] ...
20:50 21.06.2025
Ալոնսոն դրոններ է օգտագործում «Ռեալի» մարզումներինՄադրիդի «Ռեալի» նորանշանակ գլխավոր մարզիչ Խաբի Ալոնսոն մարզումների ժամանակ դրոններ է օգտագործում, հայտնում է Marca-ն: 43-ամյա մասնագետը շարունակում է նորագույն տեխնոլոգիաների կիրառումը: Այդպիսի տեխնոլոգիաներ «Ռեալում» նախկինում չէին կիրառվել: Վերևից կադրերը լրացուցիչ ինֆորմացիայի աղբյուր կդառնան մարզչական շտաբի համար: Հատկանշական է, որ «Բայերում» աշխատելու ժամանակ Ալոնսոն դրոններ չի կիրառել: Աշխարհի ակումբային առաջնության խմբային փուլի առաջին տուրում «Ռեալը» […] ...
20:39 21.06.2025
Վրաստանի նախագահը ներում է շնորհել 37 անձիՎրաստանի նախագահ Միխեիլ Կավելաշվիլին ներում է շնորհել 37 մարդու։ Այս մասին հայտնել է Վրաստանի ղեկավարի վարչակազմը։ «Վրաստանի նախագահ Միխեիլ Կավելաշվիլին ներում է շնորհել 37 անձի։ Համաներումը տարածվել է բանտից դուրս պատիժ կրող 29 անձի և բանտերում պատիժ կրող հինգ անձի վրա, իսկ երեք անձի դատվածությունը մարվել է», – ասվում է հայտարարության մեջ։ Վրաստանի նախագահին Սահմանադրությամբ […] ...