Դպրոցները կստանան պետական դրամաշնորհ անվտանգության պայմանների բարելավման համար – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
04 08 2025
  • $
    383.56
  • RUBLE
    4.81
  • 443.97
WEATHER
+35.09 oC

Դպրոցները կստանան պետական դրամաշնորհ անվտանգության պայմանների բարելավման համար

14:36 06.05.2021

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը ՀՀ 2021 թվականի պետական բյուջեի «Ապահով դպրոց» ծրագրի «Դպրոցների համալիր անվտանգության ապահովում» միջոցառման շրջանակում հայտարարում է դրամաշնորհի հատկացման մրցույթ: Մրցույթում հաղթող ճանաչված հանրակրթական ուսումնական հաստատությունները կստանան 23.722.000 ՀՀ դրամ դրամաշնորհ աղետների ռիսկի կառավարման պլանների ոչ կառուցվածքային ռիսկերի նվազեցման ուղղությամբ նախատեսված գործողությունների իրականացման համար: Մեկ դրամաշնորհի առավելագույն գումարը 2372.2 մլն ՀՀ դրամ է:

«Ապահով դպրոց» ծրագրի նպատակն է աջակցել մարզերի հանրակրթական ուսումնական հաստատությունների ոչ կառուցվածքային ռիսկերի նվազեցման գործողություններին՝ օժանդակելով դպրոցների աղետների ռիսկի կառավարման պլանների և արտակարգ իրավիճակներում գործելու բարելավմանը։
Մրցույթին կարող են մասնակցել մարզերի այն հանրակրթական ուսումնական հաստատությունները, որոնք սահմանված կարգով մշակել և հաստատել են աղետների ռիսկի կառավարման (կամ ԱՌՆ և ԱԻ գործելու) պլան: Մրցույթին մասնակցելու համար հանրակրթական ուսումնական հաստատությունը պետք է ներկայացնի հաստատությանը սպառնացող ոչ կառուցվածքային ռիսկերի նվազեցման միջոցառումների ծրագիր:

Հայտերը 2021 թվականի մայիսի 6-ից մինչև մայիսի 24-ը կարող են ներկայացվել ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն:

Մրցույթի հրավերը ստանալու համար անհրաժեշտ է դիմել ԿԳՄՍ նախարարություն կամ այն ներբեռնել նախարարության պաշտոնական կայքի «Տեղեկատվություն» բաժնի «Հայտարարություններ» ենթաբաժնից: Նախարարությունը պարտավորվում է դիմումը ստանալուց հետո՝ երկու աշխատանքային օրվա ընթացքում, մրցույթի հրավերը տրամադրել մրցույթի հրավեր ստանալու գրավոր պահանջ ներկայացրած լիազորված անձին:

Նշենք, որ նախորդ տարի ՀՀ Սյունիքի, Տավուշի և Գեղարքունիքի մարզերի սահմանամերձ 9 համայնքների դպրոցներ վերոնշյալ ծրագրի շրջանակում ստացել են դրամաշնորհ՝ անվտանգության ենթակառուցվածքների բարելավման, այդ թվում՝ ապաստարանների բարեկարգման, անվտանգության պատի կառուցման և այլ նպատակներով։ Աշխատանքների իրականացման համար յուրաքանչյուր դպրոց ստացել է առավելագույնը 2 մլն 372.200 դրամ։

Հավելենք, որ «Ապահով դպրոց» ծրագիրը մեկնարկել է 2019 թվականին. այդ տարվա համար հանրապետության 6 դպրոցների անվտանգության պայմանների բարելավման նպատակով պետական միջոցներից տրամադրվել է 13 մլն 589.800 դրամ։

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Ադամյանն ու «Քյոլնը» չեն կարողանում համաձայնության գալ

19:08 04.08.2025

Ադամյանն ու «Քյոլնը» չեն կարողանում համաձայնության գալ

Սարգիս Ադամյանը չի կարողանում գերմանական «Քյոլնի» հետ համաձայնության գալ պայմանագրի խզման հարցում, հաղորդում է Express.de-ն։ 32-ամյա ֆուտբոլիստն իր տեղափոխության համար նախնական համաձայնություն ունի երրորդ լիգան ներկայացնող «Օսնաբրյուկ» ակումբի հետ, սակայն «Քյոլնը» չի պատրաստվում փոխհատուցում վճարել Ադամյանին, եթե նրա պայմանագիրը խզի: Հայ ֆուտբոլիստի գործող պայմանագրի ժամկետի ավարտին դեռ մեկ տարի կա, Ադամյանը ցանկանում է խզելուց հետո […] ...

Աշնակ գյուղի բնակիչի ջերմատանը կանեփի թփեր են հայտնաբերվել․ Թալինի համայնքային ոստիկանների բացահայտումը

18:54 04.08.2025

Աշնակ գյուղի բնակիչի ջերմատանը կանեփի թփեր են հայտնաբերվել․ Թալինի համայնքային ոստիկանների բացահայտումը

Համայնքային ոստիկանության Թալինի բաժնի ծառայողներն օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում տվյալներ էին ստացել, որ Աշնակ գյուղի բնակիչ 50-ամյա տղամարդը կանեփ է աճեցնում։ Հուլիսի 30-ին Աշնակ գյուղի Վրեժ Իսրայելյան փողոցում տղամարդը հայտնաբերվել, ձերբակալվել և տեղափոխվել է բաժին: Նախաձեռնվել է քրեական վարույթ, որի շրջանակում իրականացված զննությամբ 50-ամյա տղամարդուն պատկանող ջերմատնից հայտնաբերվել է կանեփի 38 բույս։ Նախաքննությամբ հանգամանքները պարզվում են: […] ...

Հացահատիկային մշակաբույսերի բերքատվության կանխատեսումը

18:43 04.08.2025

Հացահատիկային մշակաբույսերի բերքատվության կանխատեսումը

Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնից տեղեկացնում են, որ մասնագիտացված ագրոօդերևութաբանական հաշվարկների և դիտված եղանակային պայմանների վերլուծության արդյունքում՝ 2025թ. հացահատիկային մշակաբույսերի միջին հանրապետական բերքատվությունը (հասկակալման փուլում) 1 հեկտարից սպասվում է աշնանացան ցորեն` 20-20,5 ց, գարնանացան գարի՝ 17-17,5 ց։ ...

Հայտնի են Օհանյանի ու Ղազարյանի մրցակիցները Mix Fight 58 մրցաշարում

18:36 04.08.2025

Հայտնի են Օհանյանի ու Ղազարյանի մրցակիցները Mix Fight 58 մրցաշարում

Երևանում կայանալիք խառը մենամարտերի Mix Fight 58 մրցաշարում Հայաստանի ներկայացուցիչներից Արմեն Օհանյանի ու Հովհաննես Ղազարյանի մրցակիցները հայտնի են։ Օհանյանը կմենամարտի կոլումբացի Կլեմենտե Սոտոյի, իսկ Ղազարյանը` բրազիլացի Ֆեռնանդո Կլեյտոնի դեմ։ Մրցաշարը կկայանա սեպտեմբերի 13-ին ու կհեռարձակվի ավելի քան 200 երկրում։ ...

Գետաշեն գյուղում այրվել է անասնակեր

18:26 04.08.2025

Գետաշեն գյուղում այրվել է անասնակեր

Օգոստոսի 4-ին՝ ժամը 13։24-ին, Արմավիրի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Գետաշեն գյուղի 12-րդ փողոցի տներից մեկի բակում այրվում է խոտածածկ տարածք։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից երեք մարտական հաշվարկ։ Պարզվել է, որ անասնագոմի տանիքում այրվում է պահեստավորած անասնակեր։ Հրդեհը մեկուսացվել է ժամը 14:34-ին, մարվել՝ […] ...

Գիշերային ժամերին բոլոր տեսակի տրասպորտային միջոցների համար փակ է լինելու երթևեկությունը Դիլիջանի թունելով

18:16 04.08.2025

Գիշերային ժամերին բոլոր տեսակի տրասպորտային միջոցների համար փակ է լինելու երթևեկությունը Դիլիջանի թունելով

«Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամից տեղեկացնում են, որ օգոստոսի 6-ից գիշերային ժամերին (ժ.00.00-ից մինչև 06.00) բոլոր տեսակի տրասպորտային միջոցների համար փակ է լինելու երթևեկությունը Դիլիջանի թունելով։ Թունելի երթևեկելի մասում իրականացվելու են միջին նորոգման աշխատանքներ։ Գիշերային ժամերին մինչև 7 տոննա թույլատրելի առավելագույն զանգված ունեցող ավտոմոբիլները Դիլիջանի թունելը կարող են շրջանցել Սեմյոնովկա բնակավայրով։ 7 տոննայից ավելի և կցորդով տրանսպորտային […] ...

BACK_TO_TOP