Գյումրիի թիվ 27 միջնակարգ դպրոցը հիմնանորոգվում է – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
04 08 2025
  • $
    383.55
  • RUBLE
    4.79
  • 437.67
WEATHER
+36.09 oC

Գյումրիի թիվ 27 միջնակարգ դպրոցը հիմնանորոգվում է

21:25 07.05.2021

 

Գյումրիի թիվ 27 միջնակարգ դպրոցը հիմնանորոգվում է: Շինաշխատանքները ֆինանսավորում է Հայ Կրթական հիմնարկությունը: 1998 -ին հիմնանորոգված դպրոցի դասասենյակների մի մասը ,մարզական և հանդիսությունների դահլիճներն ու դրանց տանիքները քայքայվել են, ջեռուցման համակարգը շարքից դուրս է եկել, ինչի պատճառով դահլիճները ձմռան ամիսներին չէին օգտագործում։

« Դահլիճներն ամբողջությամբ նորոգվում են, տանիքը, դռները, պատուհանները: Դպրոցում այն հատվածները, որոնք խնդրահարույց են, նորոգվում են: 7-8 տարի է, ունենալով 2 մարզադահլիճ, երկուսն էլ չեն գործել: Միայն գարնան ու ամռան ամիսներին են օգտագործվել:Հույս ունենք, որ սեպտեմբերին կունենանք բարեկարգ դահլիճներ»,- SHANTNEWS-ին ասել է Գյումրիի թիվ 27 միջնակարգ դպրոցի տնօրեն Կարեն Գալստյանը:

Նախատեսված էր, որ վերանորոգման աշխատանքները պետք է սկսվեին անցած տարվա նոյեմբեր-դեկտեմբեր ամիսներին: Պատերազմը խախտել է ժամկետները: Աշխատանքները մեկնարկել են ապրիլի կեսին:Մարզում հիմնանորոգման սպասող դպրոցներից ընտրվել է թիվ 27 դպրոցը։Շինաշխատանքները այնպես են կազմակերպվել, որ չխանգարեն դասապրոցեսին:

«Փորձում ենք շինարարի և դպրոցի տնօրենի հետ համագործակցել այնպես, որ դասապրոցեսին չխանգարեն շինաշխատանքները: Դպրոցն ունի բավական շատ աշակերտներ: Ընտրությունը կատարվել է մի քանի դպրոցների շրջանակներում: Բավական մեծ գումար է ներդրվել ու ներդրվում այս դպրոցի շինարարության մեջ»,-SHANTNEWS-ին ասել է Հայ Կրթական Հիմնարկության հայաստանյան մասնաճյուղի գործադիր տնօրեն Արմինե Հարոյանը։

Հաջորդ ուսումնական տարին դպրոցի աշակերտները կդիմավորեն վերանորոգված մասնաշենքերում: Վերանորոգման աշխատանքների ավարտի ժամկետ սահմանված է օգոստոսի 1-ը:

Շիրակի մարզի դպրոցաշինության ծրագրերում ընդգրկված է նաև Բերդաշենի դպրոցը:Կառավարությունը երեկվա նիստում գումար է հատկացրել Շիրակի մարզի Բերդաշեն բնակավայրի դպրոցի շինաշխատանքների շարունակության և Արթիկ քաղաքում մանկապարտեզի կառուցման համար։

Շիրակի մարզի «Բերդաշենի միջնակարգ դպրոց»-ի կառուցման աշխատանքները մեկնարկել են 2020 թվականին: «Վանի» ՍՊԸ-ի կողմից իրականացվել են շուրջ 72.4 մլն դրամի հողային աշխատանքներ: Կառավարությունը որոշում է ընդունել 100 մլն դրամ հատկացնել մոդուլային շենքի շինաշխատանքները շարունակելու համար։

 «Շանթ Գյումրի» հեռուստաալիքն այս պահին հասանելի է Rostelecom, Delta telecom, TeleMAX ,ARPINET, Opticom,SHIRAK telecom , HAY-NET ցանցային օպերատորների կապուղիներով, ինչպես նաև  Shant Digital Tv հավելվածով՝ ամբողջ աշխարհում։

 

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Ալափարսի բնակչի տնամերձ հողամասում հայտնաբերվել է կանեփի 223 թուփ. Չարենցավանի ոստիկանների բացահայտումը

14:32 04.08.2025

Ալափարսի բնակչի տնամերձ հողամասում հայտնաբերվել է կանեփի 223 թուփ. Չարենցավանի ոստիկանների բացահայտումը

Հուլիսի 29-ին Համայնքային ոստիկանության Չարենցավանի բաժնի ծառայողները ստացել էին փաստական տվյալ, որ Կոտայքի մարզի Ալափարս գյուղի բնակիչ 61-ամյա տղամարդը տնամերձ հողամասում աճեցնում է կանեփ։ Չարենցավանի քննչական բաժնում նախաձեռնաված քրեական վարույթի շրջանակում հուլիսի 31-ին կատարված զննությամբ տղամարդու հողամասում և ծաղկանոցում հայտնաբերվել է կանեփի 223 թուփ։ Հայտնաբերվել են նաև կանեփանման կիսաչոր զանգվածներ։ Հանգամանքները նախաքննությամբ պարզվում են: ...

Պարկում նռնակ, «Նագան» և սվին դանակ. զենք-զինամթերքի կամավոր հանձնում Սևանի բաժնում

14:20 04.08.2025

Պարկում նռնակ, «Նագան» և սվին դանակ. զենք-զինամթերքի կամավոր հանձնում Սևանի բաժնում

Հուլիսի 31-ին Պարեկային ծառայության Գեղարքունիքի մարզի գումարտակի 1-ին վաշտի հրամանատարին է դիմել Սևան քաղաքի մի բնակիչ: Նա հայտնել է, որ պապական տան գոմի տանիքը մաքրելիս գտել են պարկի մեջ լցված զենք-զինամթերք, որը պատկանում է հանգուցյալ պապին։ Համայնքային ոստիկանության Սևանի բաժնում պարկը բացվել է փորձագետի մասնակցությամբ: Պարկում կային սվին դանակ, «Նագան» տեսակի թմբուկավոր ատրճանակ, «Ֆ-1» տեսակի […] ...

2 ոսկե և 2 բրոնզե մեդալ՝ Մաթեմատիկական միջազգային ուսանողական օլիմպիադայում

14:12 04.08.2025

2 ոսկե և 2 բրոնզե մեդալ՝ Մաթեմատիկական միջազգային ուսանողական օլիմպիադայում

Մաթեմատիկական միջազգային ուսանողական օլիմպիադայում Հայաստանի մասնակիցները նվաճել են 2 ոսկե և 2 բրոնզե մեդալներ: Մաթեմատիկական միջազգային ուսանողական 32-րդ օլիմպիադան (International Mathematics Competition) տեղի է ունեցել հուլիսի 28-ից օգոստոսի 3-ը, որին մասնակցել են աշխարհի 73 համալսարանի թիմեր (434 ուսանողներ): Ռուբեն Համբարձումյանը և Վահրամ Ասատրյանն արժանացել են ոսկե, իսկ Ստեփան Գևորգյանն ու Նարեկ Հովեյանը՝ բրոնզե մեդալների: Ուսանողական […] ...

ՃՏՊ՝ հրդեհի բռնկմամբ. կա տուժած

14:02 04.08.2025

ՃՏՊ՝ հրդեհի բռնկմամբ. կա տուժած

Օգոստոսի 4-ին, ժամը 07։09-ին Վայոց ձորի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ «Զանգեր» կոչվող հատվածում տեղի է ունեցել ՃՏՊ՝ ավտոմեքենաներից մեկում հրդեհ է բռնկվել․ կա տուժած։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։ Պարզվել է, որ Երևան-Մեղրի ավտոճանապարհի 168-րդ կմ-ին բախվել են «Kia» և […] ...

Խաչանովը հաղթել է Ռուդին և դուրս եկել Տորոնտոյի մրցաշարի քառորդ եզրափակիչ

13:53 04.08.2025

Խաչանովը հաղթել է Ռուդին և դուրս եկել Տորոնտոյի մրցաշարի քառորդ եզրափակիչ

Ռուսաստանը ներկայացնող հայազգի թենիսիստ, աշխարհի 16-րդ ռակետ Կարեն Խաչանովը Տորոնտոյի «Մասթերսում» դուրս է եկել քառորդ եզրափակիչ: 1/8 եզրափակչում նա 6-4, 7-5 հաշվով հաղթել է 13-րդ ռակետ Կասպեր Ռուդին: Հայ թենիսիստի հաջորդ մրցակիցը կլինի ԱՄՆ-ի ներկայացուցիչ, աշխարհի 34-րդ ռակետ Ալեքս Միխելսենը: ...

Վերականգնման աշխատանքներ՝ Շատիվանք վանական համալիրում և Գնդեվազի Սբ Աստվածածին եկեղեցում

13:45 04.08.2025

Վերականգնման աշխատանքներ՝ Շատիվանք վանական համալիրում և Գնդեվազի Սբ Աստվածածին եկեղեցում

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության և «Պատմամշակութային արգելոց-թանգարանների և պատմական միջավայրի պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ի մասնագետներն այցելել են Վայոց ձորի մարզի Շատիվանք վանական համալիր և Գնդեվազի Սբ Աստվածածին եկեղեցի, որտեղ ԿԳՄՍՆ ֆինանսավորմամբ իրականացվում են վերականգնման աշխատանքներ։ Շատիվանքում մասնագետները ծանոթացել են «Հնագիտության և ազգագրության ինստիտուտ» ՊՈԱԿ-ի կողմից ԿԳՄՍ նախարարության ֆինանսավորմամբ իրականացվող պեղումների արդյունքներին։ Մասնավորապես, պեղումների […] ...

BACK_TO_TOP