17:34 07.05.2021
Ազգային ժողովի նիստում այսօր առաջին ընթերցմամբ քննարկվել է ««Լիցենզավորման մասին» ՀՀ օրենքում լրացում կատարելու մասին», ««Պետական տուրքի մասին» ՀՀ օրենքում փոփոխություն կատարելու մասին» և ««Կրթության մասին» ՀՀ օրենքում լրացումներ կատարելու մասին» օրենքների նախագծերի փաթեթը:
Օրենսդրական փաթեթի նախագիծը ներկայացրել է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Ժաննա Անդրեասյանը՝ ընդգծելով, որ դրա ընդունման անհրաժեշտությունը բխում է «Նախադպրոցական կրթության մասին» օրենքի 5-րդ և 6-րդ մասերի, ինչպես նաև 20-րդ հոդվածի համապատասխան դրույթներից, համաձայն որոնց՝ նախադպրոցական կրթական ծրագրերը և ծառայությունները կարող են իրականացվել միայն լիցենզիայի առկայության դեպքում՝ ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով: Փոխնախարարի խոսքերով՝ ՀՀ-ում առկա են կազմակերպություններ` հիմնականում զարգացման կենտրոնների անվան տակ, որոնք իրականացնում են նախադպրոցական տարբեր կրթական ծրագրեր, այդ թվում՝ այլընտրանքային, լրացուցիչ և նախադպրոցական ծառայություններ (շուրջ 300 հաստատություններ):
«Այդ կենտրոնները, գործելով վերահսկողությունից դուրս և զբաղվելով երեխաների կրթությամբ, զարգացմամբ, ուսուցմամբ և խնամքով, չեն ապահովում երեխաների առողջության և անվտանգության նվազագույն պահանջները՝ հիգիենիկ, սանիտարահամաճարակային, հակահրդեհային անվտանգության և մյուս բաղադրիչներով: Շատ դեպքերում այդ կենտրոնները գործում են առանց հստակ չափանիշների և չեն ապահովում կրթության բովանդակությամբ ներկայացվող վերջնարդյունքները, ինչը երեխաներին նախապատրաստում է դպրոցին»,- նշել է Ժաննա Անդրեասյանը և հավելել, որ դրանք չեն ապահովում նաև «Կրթության մասին» օրենքի պահանջները, ըստ որոնց՝ նախադպրոցական կրթության հիմնական խնդիրներն են՝ երեխաների ֆիզիկական, բարոյական և մտավոր զարգացման հիմքերի ստեղծումը, վարվեցողության տարրական կանոններին, հայրենի բնության և բնապահպանության, պատմության և ազգային մշակույթի տարրերին ծանոթացումը և այլն:
Ժաննա Անդրեասյանի հավաստմամբ՝ ԿԳՄՍ նախարարությունը բազմաթիվ ահազանգեր է ստանում զարգացման կենտրոններում բազմապիսի խախտումների վերաբերյալ. օրինակ՝ դրանք գործում են բնակելի շենքերում, չունեն մանկավարժական համապատասխան որակավորում ունեցող անձնակազմ, նյութատեխնիկական հագեցվածության բավարար պայմաններ և այլն:
«ԿԳՄՍ նախարարությունը չունի որևէ լծակ՝ օրենսդրության շրջանակում վերոնշյալ հարցերին պատշաճ լուծում տալու համար: Նախագծերի ընդունմամբ ակնկալվում է նախադպրոցական կրթության բնագավառում ունենալ պետական քաղաքականության միասնական չափանիշների և նախադպրոցական կազմակերպությունների համար լիցենզավորման պայմանների ու պահանջների հավասար դաշտ, ինչը կնպաստի նախադպրոցական կրթության նկատմամբ պատասխանատվության բարձրացմանը` էապես բարձրացնելով այդ համակարգում առկա հիմնախնդիրների լուծման արդյունավետությունը: Այն նպատակ ունի նաև սահմանել լիցենզավորման պայմանների ու պահանջների պահպանման նկատմամբ միասնական վերահսկման մեխանիզմներ և դրանք չպահպանելու դեպքում պատժամիջոցների կիրառման հստակ չափանիշներ բոլոր ուսումնական հաստատությունների համար՝ ապահովելով կրթության որակի բարձրացում, միասնական համակարգի ստեղծում և արդյունավետ գործունեություն: Միաժամանակ, կապահովվի պետական տուրքերի գանձումը պետբյուջե՝ շուրջ 6 մլն դրամի չափով»,- փաստել է փոխնախարարը և հավելել, որ հաշվի առնելով, որ նախադպրոցական կրթական ծրագրի և ծառայության իրականացման համար նախատեսվում է տրամադրել մեկ լիցենզիա և այն հանգամանքը, որ հաստատությունների գերակշիռ մասը կրթական ծրագիր է իրականացնում և միաժամանակ ծառայություն մատուցում, պետական տուրքի չափ նախատեսվում է 20 հազար դրամ: Բոլոր գործող զարգացման կենտրոնների համար լիցենզավորման ժամկետ է սահմանվում մինչև 2022 թվականի դեկտեմբերի 30-ը:
Զեկուցումից հետո պատգամավորները մի շարք հարցեր են ուղղել փոխնախարարին, որոնց տրվել են հանգամանալից պատասխաններ:
Հարակից զեկուցող Հակոբ Ասլանյանը նշել է, որ օրենսդրական փաթեթի նախագիծը քննարկվել և ստացել է Ազգային ժողովի Գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության և սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի դրական եզրակացությունը՝ հորդորելով կողմ քվեարկել փաթեթին:
13:00 30.04.2025
Շրջանառության հարկ վճարողները 2025 թ․ առաջին եռամսյակի աջակցության ծրագրից օգտվելու համար անհրաժեշտ է դիմումը ներկայացնեն մինչև մայիսի 10-ըՊետական եկամուտների կոմիտեն հիշեցնում է, որ առևտրական (առք ու վաճառքի) գործունեություն իրականացնող շրջանառության հարկ վճարողները 2025 թվականի առաջին, երկրորդ եռամսյակների համար կարող են օգտվել աջակցության ծրագրից և հետ ստանալ շրջանառության հարկի 5 տոկոս շեմից ավելի վճարված գումարները: Աջակցության ծրագրից կարող են օգտվել այն տնտեսվարողները, որոնք միաժամանակ բավարում են հետևյալ պայմաններին՝ 2024 թվականին իրականացրել են առևտրական […] ...
12:55 30.04.2025
Նիկոլ Փաշինյանը ցավակցական հեռագրեր է հղել Իրանի հոգևոր առաջնորդին և նախագահինՎարչապետ Նիկոլ Փաշինյանը ցավակցական հեռագրեր է հղել Իսլամական հեղափոխության գերագույն առաջնորդ Սեյեդ Ալի Խամենեիին և Իրանի Իսլամական Հանրապետության նախագահ Մասուդ Փեզեշքիանին՝ Բանդար Աբբաս քաղաքի Շահիդ Ռաջայի նավահանգստում տեղի ունեցած պայթյունի հետևանքով անմեղ քաղաքացիների զոհվելու կապակցությամբ: Իրանի հոգևոր առաջնորդին ուղղված հեռագրում նշված է. «Խորին ցավակցություն եմ հայտնում Բանդար Աբբաս քաղաքի Շահիդ Ռաջայի նավահանգստում տեղի ունեցած պայթյունի […] ...
12:50 30.04.2025
Քննարկվել է Քաջարան-Ագարակ ճանապարհի կառուցման ընթացքը«Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամի գործադիր տնօրեն Արկադի Չերչինյանն ընդունել է Կայունացման և զարգացման Եվրասիական հիմնադրամի պատվիրակության անդամներ Արթուր Առաքելյանին, Վասիլի Գլուխովին և Վիկտոր Պոպովին։ Հանդիպմանը մասնակցում էին Ճանապարհային դեպարտամենտի գործադիր տնօրենի տեղակալ Կարեն Բադալյանը, այլ պատասխանատուներ։ Քննարկման առանցքում Հյուսիս-հարավի Տրանշ-4-ի Քաջարան-Ագարակ 32կմ երկարությամբ ճանապարհահատվածի շինարարության հետ կապված հարցերն էին։ Քաջարան-Ագարակ ճանապարհահատվածը կառուցվում է Կայունացման և զարգացման […] ...
12:44 30.04.2025
Պետդեպարտամենտը կրկին սկսել է իր աշխատակիցներին առաջարկել կամավոր կերպով աշխատանքից ազատման հնարավորություն․ ReutersԱՄՆ Պետդեպարտամենտը կրկին սկսել է իր աշխատակիցներին առաջարկել կամավոր կերպով աշխատանքից ազատման հնարավորություն՝ փոխհատուցմամբ, հաղորդում է Reuters-ը ՝ հղում անելով իր ստացած էլեկտրոնային նամակը։ Ավելի վաղ ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն հայտարարել էր գերատեսչությունում աշխատանքների լայնածավալ վերակազմակերպման մասին՝ Պետդեպարտամենտը բյուրոկրատիայից ազատելու և անձնակազմը կրճատելու նպատակով։ «Մենք շարունակում ենք լսել արձագանքները և ցանկանում ենք մեր աշխատակիցներին հնարավորություն […] ...
12:39 30.04.2025
ԱՄՆ-ը ձգտում է կանխել Իրանի՝ միջուկային զենք ստանալը. ՈւոլցԱՄՆ-ը քննարկում է Իրանի միջուկային ծրագիրը սահմանափակելու բոլոր տարբերակները։ Այս մասին հայտարարել է ԱՄՆ ազգային անվտանգության հարցերով խորհրդական Մայք Ուոլցը։ «Բոլոր տարբերակները սեղանին են: Իրանը չպետք է միջուկային զենք ունենա, նախագահը (Դոնալդ Թրամփը) բացարձակ լուրջ է վերաբերվում դրան»,- ասել է Ուոլցը New York Post-ին՝ մեկնաբանելով Իրանի միջուկային օբյեկտներին հարվածելու հնարավորության մասին հայտարարությունները: Նախագահի օգնականը հույս […] ...
12:35 30.04.2025
Մայիսի 2-5-ին սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, քամու ուժգնացումԵրևանում ապրիլի 30-ին կեսօրից հետո, մայիսի 1-ին երեկոյան, մայիսի 2-5-ին սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ՝ քամու ուժգնացում 15-18 մ/վ արագությամբ: Մարզերում ապրիլի 30-ի և մայիսի 1-ի ցերեկը, մայիսի 2-3-ի գիշերն առանձին շրջաններում, 2-ի և 4-ի ցերեկը, 5-ին շրջանների զգալի մասում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, 2-ի ցերեկն առանձին վայրերում՝ հորդառատ։ […] ...