Արտակարգ իրավիճակների նախարարի պաշտոնակատարն ընդունել է ֆրանսահայ բարեգործական կազմակերպությունների պատվիրակությանը – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
21 06 2025
  • $
    385.68
  • RUBLE
    4.92
  • 444.38
WEATHER
+24.09 oC

Արտակարգ իրավիճակների նախարարի պաշտոնակատարն ընդունել է ֆրանսահայ բարեգործական կազմակերպությունների պատվիրակությանը

19:10 10.05.2021

Արտակարգ իրավիճակների նախարարի պաշտոնակատար Անդրանիկ Փիլոյանը մայիսի 10-ին ընդունել է ֆրանսահայ բարեգործական կազմակերպությունների պատվիրակությանը, որի կազմում էին Հարավային Ֆրանսիայի հայկական կազմակերպությունները համակարգող խորհրդի նախագահ Ժուլիեն-Տիգրան Հարունյանը, Հայ Առաքելական եկեղեցու Ֆրանսիայի թեմական խորհրդի և Մարսելի Սրբոց Թարգմանչաց եկեղեցու խորհրդի ատենապետ Ռոբեր Ազիլազյանը, Ֆրանսիայի Հայ Երիտասարդություն կազմակերպության նախագահ Լևոն Խոզյանը, «Բարձունք 5165» ֆրանսահայ բարեգործական կազմակերպության գլխավոր տնօրեն, Հայաստանի ծրագրերի ղեկավար Լուսինե Մելիքյանը, հայ-ֆրանսիական առևտրի պալատի պատվավոր նախագահ Սիմոն Ազիլազյանը, ֆրանսահայ համայնքի բարեգործական ծրագրերում ընդգրկված հայ և ֆրանսիացի երիտասարդներ:

Անդրանիկ Փիլոյանը ողջունելով հյուրերին՝ կարևորել է սփյուռքահայության դերը հայրենիքի զարգացման բոլոր գործընթացներում: Նա մասնավորապես ընդգծել է ֆրանսահայության աջակցությունն արցախյան երեք պատերազմների հետևանքները հաղթահարելու ծանրագույն գործում և բարձր գնահատել զոհվածների, անհետ կորածների ընտանիքներին, հաշմանդամներին ու վետերաններին ցուցաբերվող շարունակական աջակցությունն ու հայրենիքի կողքին լինելու պատրաստակամությունը։

Հյուրերը նախարարի պաշտոնակատարի հետ քննարկել են 44-օրյա պատերազմի ընթացքում տրամադրված հումանիտար օգնության, դրա բաշխման և հետագա անհրաժեշտության հետ կապված հարցեր: Նշենք, որ այդ ծրագրերի շրջանակում ֆրանսահայերի միջոցներով ԱԻ նախարարության կարիքների համար տրամադրվել է RENAULT մակնիշի 3 հատ ավտոմեքենա:

Ա. Փիլոյանը վստահեցրել է, որ պատերազմի հետևանքները հնարավոր է հաղթահարել միայն համատեղ ջանքերով. «Այսօր ամենակարևորը միասնությունն է, այդ թվում՝ Սփյուռքի հետ»։

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Հութիները սպառնում են հարձակվել ամերիկյան նավերի վրա, եթե ԱՄՆ-ը հարձակվի Իրանի վրա

21:00 21.06.2025

Հութիները սպառնում են հարձակվել ամերիկյան նավերի վրա, եթե ԱՄՆ-ը հարձակվի Իրանի վրա

Եմենի շիական «Անսար Ալլահ» շարժումը կհարձակվի Կարմիր ծովում գտնվող ամերիկյան նավերի վրա, եթե Միացյալ Նահանգները Իսրայելի կողմից հակամարտության մեջ մտնի Իրանի հետ, հայտարարել է շարժման ռազմական խոսնակ Յահյա Սարիան։ «Եթե ԱՄՆ-ը Իսրայելի թշնամու հետ մասնակցի Իրանի դեմ հարձակմանը և ագրեսիային, ապա հութիների զինված ուժերը կհարվածեն Կարմիր ծովում գտնվող ամերիկյան նավերին և ռազմական նավերին», – ասվում […] ...

Ալոնսոն դրոններ է օգտագործում «Ռեալի» մարզումներին

20:50 21.06.2025

Ալոնսոն դրոններ է օգտագործում «Ռեալի» մարզումներին

Մադրիդի «Ռեալի» նորանշանակ գլխավոր մարզիչ Խաբի Ալոնսոն մարզումների ժամանակ դրոններ է օգտագործում, հայտնում է Marca-ն: 43-ամյա մասնագետը շարունակում է նորագույն տեխնոլոգիաների կիրառումը: Այդպիսի տեխնոլոգիաներ «Ռեալում» նախկինում չէին կիրառվել: Վերևից կադրերը լրացուցիչ ինֆորմացիայի աղբյուր կդառնան մարզչական շտաբի համար: Հատկանշական է, որ «Բայերում» աշխատելու ժամանակ Ալոնսոն դրոններ չի կիրառել: Աշխարհի ակումբային առաջնության խմբային փուլի առաջին տուրում «Ռեալը» […] ...

Վրաստանի նախագահը ներում է շնորհել 37 անձի

20:39 21.06.2025

Վրաստանի նախագահը ներում է շնորհել 37 անձի

Վրաստանի նախագահ Միխեիլ Կավելաշվիլին ներում է շնորհել 37 մարդու։ Այս մասին հայտնել է Վրաստանի ղեկավարի վարչակազմը։ «Վրաստանի նախագահ Միխեիլ Կավելաշվիլին ներում է շնորհել 37 անձի։ Համաներումը տարածվել է բանտից դուրս պատիժ կրող 29 անձի և բանտերում պատիժ կրող հինգ անձի վրա, իսկ երեք անձի դատվածությունը մարվել է», – ասվում է հայտարարության մեջ։ Վրաստանի նախագահին Սահմանադրությամբ […] ...

Հրդեհ Բարձրաշեն գյուղում

20:27 21.06.2025

Հրդեհ Բարձրաշեն գյուղում

Հունիսի 21-ին, ժամը 15։57-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Արարատի մարզի Բարձրաշեն գյուղի Իսահակյան փողոցում գտնվող հացատան տանիքում հրդեհ է բռնկվել։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից երկու մարտական հաշվարկ: Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է թոնրատան և ավտոտնակի տանիքում։ Հրդեհը մեկուսացվել է ժամը 16։27-ին, մարվել՝ […] ...

Հունիսի 13-ից ի վեր, Իսրայելում ՀՀ դեսպանություն է դիմել 15 ՀՀ քաղաքացի, ում տրամադրվել է հայցվող տեղեկատվությունը․ ԱԳՆ

20:21 21.06.2025

Հունիսի 13-ից ի վեր, Իսրայելում ՀՀ դեսպանություն է դիմել 15 ՀՀ քաղաքացի, ում տրամադրվել է հայցվող տեղեկատվությունը․ ԱԳՆ

ՀՀ ԱԳՆ մամուլի խոսնակ Անի Բադալյանի մեկնաբանությունն՝ ի պատասխան ԶԼՄ հարցումնորի․ «Իրանում և Իսրայելում ՀՀ դեսպանությունները շարունակում են մշտական կապի մեջ լինել այդ երկրներում գտնվող ՀՀ քաղաքացիների հետ: 🇮🇱 Այս պահի դրությամբ՝ հունիսի 13-ից ի վեր, Իսրայելում ՀՀ դեսպանություն է դիմել 15 ՀՀ քաղաքացի, ում տրամադրվել է հայցվող տեղեկատվությունը: Ընդհանուր առմամբ Իսրայելից տարհանվել է երկու […] ...

«Բավարիան» հաղթել է «Բոկա Խունիորսին» և դուրս եկել փլեյ-օֆֆ․ ԱԱԱ

20:10 21.06.2025

«Բավարիան» հաղթել է «Բոկա Խունիորսին» և դուրս եկել փլեյ-օֆֆ․ ԱԱԱ

Աշխարհի ակումբային առաջնության C խմբի երկրորդ տուրում «Բավարիան» 2-1 հաշվով հաղթել է «Բոկա Խունիորսին»։ Վենսան Կոմպանիի գլխավորած թիմին 84-րդ րոպեին հաղթանակ է պարգևել Մայքլ Օլիսեն։ Մյունխենյան ակումբը երկրորդ հաղթանակն է տարել, 6 միավոր ունի, խմբի առաջատարն է և դուրս է եկել փլեյ-օֆֆ։ 4 միավորով երկրորդը «Բենֆիկան» է։ «Բոկա Խունիորսը» վաստակել է 1 միավոր, իսկ նորզելանդական […] ...

BACK_TO_TOP