Մովսես Հակոբյանը՝ ՊՆ-ԶՈՒ ԳՇ հարաբերությունների մասին – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
15 05 2024
  • $
    387.69
  • RUBLE
    4.24
  • 418.59
WEATHER
+13.09 oC

Մովսես Հակոբյանը՝ ՊՆ-ԶՈՒ ԳՇ հարաբերությունների մասին

11:34 30.01.2018

«Հայաստանում պաշտպանության նախարարի պաշտոնը միշտ եղել է քաղաքացիական, և սա կապ չունի սահմանադրական փոփոխությունների հետ։ Նույնիսկ երբ զինվորականները զբաղեցրել են նախարարի պաշտոնը, նրանք այդ պահից թողել են իրենց ծառայությունը և դարձել են քաղաքացիական»,- «Շանթ» հեուստաընկերության եթերում այս մասին ասել է Մովսես Հակոբյանը։

«Հեռանկար» հաղորդաշարին տված հարցազրույցում ՀՀ ԶՈՒ գլխավոր շտաբի պետը նշել է, որ Սահմանադրության փոփոխության հետևանքով զինված ուժերի կառուցվածքում որևէ փոփոխություն չի կատարվել։ Փոփոխությունը զինված ուժերին վերաբերում է միայն այն կետով, որ հանվում է ԶՈՒ գերագույն գլխավոր հրամանատարի պաշտոնը, դրա փոխարեն վարչապետը լինելու է ԶՈՒ գլխավոր հրամանատար։

«Հստակ տարանջատված են պաշտպանության նախարարության գործառույթը և զինված ուժերի գործառույթը։ Եթե ընդհանրացած ասեմ՝ պաշտպանության նախարարը վարում է պաշտպանական քաղաքականությունը՝ ինչպես երկրի ներսում, այնպես էլ արտաքին աշխարհի հետ… Պաշտպանության նախարարը բարենպաստ պայմաններ է ստեղծում զինված ուժերի գործունեությունը իրագործելու համար»,- ասել է Մովսես Հակոբյանը։

Շտաբի պետի խոսքով՝ նախարարության գործառույթների մեջ են նաև ֆինանսական ապահովման, բանակի՝ սպայական, շարքային ու նաև պահեստազորային համալրման գործառույթները։

«Գլխավոր շտաբը զբաղված է զուտ զինվորական գործով։ Դա զինված ուժերի պատրաստությունն է, պատրաստականությունն է, ուսուցումն ու սպառազինության, ռազմական տեխնիկայի պահպանումը, շահագործումը և մարտական հերթապահության իրականացումը»,- նախարարության և Գլխավոր շտաբի գործառույթների սահմանագիծը ներկայացրել է շտաբի պետը։

Զինված ուժերի գլխավոր շտաբը նաև սոցիալական պաշտպանության, բնակավորման և այլ հարցերով պատվերներ է ներկայացնում նախարարությանը, որպեսզի վերջինս դրանց հիման վրա կառավարության հավանությանը ներկայացնի այդ ծրագրերի բյուջեները և այլն։

ՀՀ ԶՈՒ գլխավոր շտաբի պետ, գեներալ-գնդապետ Մովսես Հակոբյանի հետ հարցազրույցի ամբողջական տեսագրությունը կարող եք դիտել ստորև։

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Շտաբային ուսումնավարժություն Ապարանի համայնքապետարանում

10:36 15.05.2024

Շտաբային ուսումնավարժություն Ապարանի համայնքապետարանում

ՆԳՆ փրկարար ծառայության Արագածոտնի մարզային փրկարարական վարչության և Ապարանի թիվ 20 հրշեջ-փրկարարական ջոկատի ծառայողները մասնակցեցին Ապարանի համայնքապետարանում անցկացվող «ՀՀ Արագածոտնի մարզում ուժեղ երկրաշարժի ծագման դեպքում բնակչության պաշտպանության կազմակերպումը» թեմայով շտաբային ուսումնավարժությանը: Մասնակիցների թվում էին նաև Ապարան համայնքի ղեկավար կազմը, աշխատանքային ենթախումբը, համայնքի տարհանման հանձնաժողովը, ինչպես նաև համայնքի կազմավորումների հրամանատարներն ու վարչական ղեկավարները։ Ուսումնավարժության նպատակն էր. […] ...

Ի՞նչ արդյունքներ գրանցեցին Միրզոյան-Բայրամով բանակցությունները. մեկնաբանում է Հովսեփ Խուրշուդյանը

23:38 14.05.2024

Ի՞նչ արդյունքներ գրանցեցին Միրզոյան-Բայրամով բանակցությունները. մեկնաբանում է Հովսեփ Խուրշուդյանը

Ի՞նչ արդյունքներով ավարտվեցին Ալմաթիում տեղի ունեցած Միրզոյան-Բայրամով բանակցությունները: Ի՞նչ արդյունքներ կան սահմանազատման հարցում: Ի՞նչ խնդիր են բարձրացնում Երևանում բողոքի ակցիայի մասնակիցները: Այս հարցերին անդրադարձել է «Ազատ քաղաքացի» ՀԿ նախագահ Հովսեփ Խուրշուդյանը «Հեռանկարի» տաղավարում: Ամբողջական հարցազրույցը՝ տեսանյութում: ...

Հակոբ Արշակյանն ընդգծել է, որ Սլովակիան Հայաստանի կարևոր գործընկերներից մեկն է Եվրոպայում

23:16 14.05.2024

Հակոբ Արշակյանն ընդգծել է, որ Սլովակիան Հայաստանի կարևոր գործընկերներից մեկն է Եվրոպայում

ՀՀ ԱԺ նախագահի տեղակալ Հակոբ Արշակյանի գլխավորած պատվիրակությունը մայիսի 14-ին հանդիպել է Սլովակիայի Ազգային խորհրդի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Մարիան Քերիին: Պատվիրակության կազմում ընդգրկված են ՀՀ ԱԺ պատգամավորներ Հասմիկ Հակոբյանն ու Թագուհի Ղազարյանը: Հանդիպմանը ներկա էր նաեւ Սլովակիայի Ազգային խորհրդի կրթության, գիտության, երիտասարդության եւ սպորտի հարցերով հանձնաժողովի անդամ Դուշան Գալիսը: Հանդիպմանը Հակոբ Արշակյանն ընդգծել է, […] ...

Մեկնարկել է Հայաստան-Նեպալ թվինինգ ծրագիրը՝ ՄԱԿ կամավոր ազգային զեկույցի ներկայացման նախապատրաստական աշխատանքների շրջանակներում

22:22 14.05.2024

Մեկնարկել է Հայաստան-Նեպալ թվինինգ ծրագիրը՝ ՄԱԿ կամավոր ազգային զեկույցի ներկայացման նախապատրաստական աշխատանքների շրջանակներում

Մայիսի 13-ին ՀՀ ԱԳ նախարարությունում մեկնարկել է Հայաստան-Նեպալ թվինինգ ծրագիրը՝ 2024թ. հուլիսին ՄԱԿ բարձր մակարդակի քաղաքական ֆորումի ընթացքում երկու երկրների կողմից ներկայացվելիք կամավոր ազգային զեկույցների նախապատրաստական աշխատանքների շրջանակում։ Թվինինգ ծրագրի մեկնարկային աշխատաժողովին Հայաստանի և Նեպալի պատվիրակությունները ներկայացրել են իրենց երկրների կողմից մշակվող կամավոր ազգային զեկույցների հիմնական առանձնահատկությունները, մոտեցումները, ինչպես նաև Կայուն զարգացման նպատակների իրականացման գործում […] ...

Ինչ է ներկայացվում ադրբեջանական դասագրքերում հայերի ու Հայաստանի մասին

21:57 14.05.2024

Ինչ է ներկայացվում ադրբեջանական դասագրքերում հայերի ու Հայաստանի մասին

Ադրբեջանական պատմության դպրոցական դասագրքերում ներկայացվում են նենգափոխված տեղեկություններ հայերի և Հայաստանի մասին։ Այս մասին հայտնում է «Գեղարդ» հիմնադրամը։ «Օրինակ` ըստ այդ դասագրքերում տեղ գտած շարադրանքի` 18-րդ դարում ադրբեջանական տարածքներում ստեղծվել էր Երևանի խանությունը, որի բնակչությունը իբրև թե միայն ադրբեջանցի թուրքեր էին: Ըստ այդ հեղինակների` թուրքերի նախնիները հնագույն ժամանակներից ապրել են այդ տարածքներում, իսկ հայերը այստեղ […] ...

ՊՆ վարչական համալիրում տեղի են ունեցել Հայաստանի և Հնդկաստանի պաշտպանության նախարարությունների միջև առաջին պաշտպանական խորհրդակցությունները

20:48 14.05.2024

ՊՆ վարչական համալիրում տեղի են ունեցել Հայաստանի և Հնդկաստանի պաշտպանության նախարարությունների միջև առաջին պաշտպանական խորհրդակցությունները

Մայիսի 14-ին ՀՀ ՊՆ վարչական համալիրում տեղի են ունեցել Հայաստանի և Հնդկաստանի պաշտպանության նախարարությունների միջև առաջին պաշտպանական խորհրդակցությունները՝ ՀՀ ՊՆ պաշտպանական քաղաքականության և միջազգային համագործակցության վարչության պետ Լևոն Այվազյանի և Հնդկաստանի ՊՆ միջազգային համագործակցության հարցերով միացյալ քարտուղար Շրի Վիշվեշ Նեգիի նախագահությամբ: Խորհրդակցություններին մասնակցել է նաև ՀՀ-ում Հնդկաստանի արտակարգ և լիազոր դեսպան Նիլակշի Սահա Սինհան ու […] ...

BACK_TO_TOP