Ժողովրդի անունից շնորհակալություն եմ հայտնում «Իմ քայլին»․ Նիկոլ Փաշինյանի եզրափակիչ ելույթը ԱԺ-ում – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
16 06 2025
  • $
    383.23
  • RUBLE
    4.82
  • 440.91
WEATHER
+27.09 oC

Ժողովրդի անունից շնորհակալություն եմ հայտնում «Իմ քայլին»․ Նիկոլ Փաշինյանի եզրափակիչ ելույթը ԱԺ-ում

21:17 10.05.2021

Նիկոլ Փաշինյանի եզրափակիչ ելույթն Ազգային ժողովում՝ վարչապետի ընտրության հատուկ նիստին․
«Շնորհակալ եմ, հարգելի գործընկերներ:

Ես ուզում եմ մի արձանագրում անել: Վերջին մեկ ամսվա ընթացքում ես այս ամբիոնից շատ երկար, ըստ էության, ժամերով խոսել եմ Ղարաբաղի հարցի գործընթացից՝ բովանդակային առումով, խոսել եմ պատերազմից և դրա կարևոր հանգամանքներից՝ բովանդակային առումով և խոսել եմ վերջին երեք տարիներին Հայաստանում տեղի ունեցած փոփոխություններից ու բարեփոխումներից՝ բովանդակային առումով: Եվ ես արձանագրում եմ, որ այդ բովանդակային բարձրաձայնումներից ու արձանագրումներից հետո մեր ընդդիմախոսները որևէ բովանդակային հակադարձում չեն ունեցել։ Սա շատ կարևոր արձանագրում է, և սա ես չափազանց կարևոր եմ համարում:

Բայց ուզում եմ 2 հանգամանքի, այնուամենայնիվ, անդրադառնալ, քիչ առաջ այս ամբիոնից հնչած հետևյալ շեշտադրմանը՝ ինչքանո՞վ ենք մենք եղել սկզբունքային, և ինչպե՞ս է, որ մենք ընդդիմություն եղած ժամանակ մի բան էինք ասում, իշխանություն եղած ժամանակ բոլորովին այլ բան էինք ասում:

«Ելք» դաշինքի նախընտրական ծրագրում կարևորագույն կետերից մեկը եղել է 20 տոկոս համահարթ եկամտահարկի սահմանումը:

Ես, ճիշտն ասած, չհասցրեցի նայեմ, թե մեր գործընկերներն այդ փոփոխությանը ինչպես են քվեարկել՝ կո՞ղմ են քվեարկել, թե՞ դեմ: Դեմ են քվեարկել: «Ելք» դաշինքի կարևորագույն դրույթներից մեկը եղել է համամասնական ընտրակարգի, այսինքն՝ քաղաքական ընտրությունների անցնելը: Եվ ես հիշում եմ, որ այն ժամանակ, երբ վերջերս խորհրդարանում քննարկվում էր համամասնական ընտրակարգի անցնելու տրամաբանությունը, և մեր հարգելի գործընկերները ցույց էին տալիս իրենց սկզբունքայնությունը, ինչպես համացանցում հայտնվեցին հայտնի ելույթների հայտնի կտորներ, որտեղ մարդիկ ավելի սկզբունքային էին կամ, ավելի ճիշտ, լրիվ հակառակն էին ասում: Այս թվարկումը դեռ երկար կարելի է շարունակել:

Բայց կարծում եմ՝ այս 2 օրինակը բավարար է ցույց տալու համար այն, ինչի մասին խոսվում է: Ինչքանո՞վ ենք մենք սկզբունքային եղել: Ես մի բան կարող եմ ասել. մենք միշտ չէ, որ գնացել ենք մեր քաղաքական շահի հետևից: Սա ճշմարտություն է: Բայց մենք միշտ գնացել ենք մեր հայտարարած արժեքների հետևից: Հեղափոխությունից առաջ մենք հայտարարել ենք, որ վենդետաներ չեն լինելու, և վենդենտաներ չեն եղել: Այո, մենք խոսել ենք արդարության և արդարադատության մասին և, էլի եմ ասում, «վենդենտաներ չեն լինելու» մենք խոստացել ենք այն պայմաններում, երբ, այո, ունեինք անսահմանափակ իշխանություն՝ ժողովրդի կողմից տրված:

Մենք խոստացել ենք, որ կադրային ջարդ չի լինելու, և մենք խոստացել ենք, որ բոլորն ունենալու են նոր Հայաստանը կառուցելուն մասնակցելու իրենց հնարավորությունը: Հիմա մեր երեսով են տալիս Օսիպյանին, ինչի՞ միայն Օսիպյանին, էլի մարդկանց կարող են տալ երեսով: Բայց ես հենց այս ֆոնին ուզում եմ ընդգծել այն, ինչ տեղի է ունեցել «Իմ քայլը» խմբակցության հետ։ 88 հոգանոց «Իմ քայլը» խմբակցությունը, անցնելով ամենադաժան փորձությունների միջով, այսօր միասնական է և կատարել է իր ամենամեծ առաքելությունը՝ ժողովրդից ստացած իշխանությունը վերադարձնում է ժողովրդին:

Այս դահլիճում՝ դահլիճի այս հատվածում (ձախ) նստած մարդիկ իրար հետ կապված չեն ո՜չ բիզնես, ո՜չ ինչ-որ այլ ստվերային կապերով: Այս մարդկանց իրար հետ կապել են միայն արժեքները և միայն սկզբունքները: Եվ կային մարդիկ, ովքեր, օրինակ, համոզված էին՝ նոյեմբերին, հոկտեմբերին և նույնիսկ սեպտեմբերին, այդպես արդեն խոսվում էր, որ պետք լինի, չգիտեմ, 5 մլն, 10 մլն, 50 մլն դոլար կդնեն և «Իմ քայլը» խմբակցությունից 20, 23 հոգի, հազար ներողություն այդ արտահայտության համար, կգնեն: Չգիտեմ՝ որտեղ են դրել, բայց մենք տեսանք, թե ինչ տեղի ունեցավ «Իմ քայլը» խմբակցության հետ, և մենք տեսանք և կտեսնենք, թե նրանք, ովքեր ազգի, ժողովրդի, սահմանների, ծննդավայրի մտահոգություններով մտահոգված հեռանում էին, տեսնենք, թե ուր կհասնեն: Ես կարծում եմ, որ նրանք հասել են արդեն:

Այս առումով ուզում եմ շնորհակալություն հայտնել «Իմ քայլը» խմբակցությանը, որովհետև, չգիտեմ, Օսիպյաններ, Պողոսյաններ, էլ ինչեր, կարող եմ բարձրաձայնել, բայց «Իմ քայլը» խմբակցությունն ապացուցեց, որ արժեքների և սկզբունքների մասին խոսակցությունն ուղղակի կենաց և վերնագիր չէ, այլ մի բան է, որը կա, գոյություն ունի 21-րդ դարի Հայաստանում: Եվ այս փաստն է, որ պիտի մեր ժողովրդին, մեր հանրությանը հպարտության առիթ և տեղիք տա:

Եկեք նայենք մեր խորհրդարանական պատմությանը: Մենք անցել ենք 1998 թվականի փորձություն, 1999 թվականի փորձություն, և եղել են խմբակցություններ, որտեղ թվում է թե հավաքվել են մարդիկ, ովքեր ամենածանր փորձություններով են անցած եղել, բայց նրանք այս փորձությանը չեն դիմացել: Ամենադաժան փորձությանը դիմացել են այն մարդիկ, ում հենց դա չի ներվում։ Ձեզ, մեզ դա չի ներվում, որովհետև մարդիկ չեն հասկանում՝ ինչպե՞ս կարելի է չծախվել այն ժամանակ, երբ բորսայում ամենամեծ և ամենաբարձր գներն են: Հենց դա չի ձեզ ներվում, մեզ ներվում, ուրիշ որևէ բան չմտածեք: Ինչպե՞ս կարելի է չծախվել, չէ՞ որ միլիոններ են:

Եվ այս օրը մեր ամենամեծ հաղթանակն է, ժողովրդի ամենամեծ հաղթանակն է, արժեքների ամենամեծ հաղթանակն է, բարոյականության ամենամեծ հաղթանակն է, Հայաստանի Հանրապետության ամենամեծ հաղթանակն է և ապագայի ամենամեծ հաղթանակն է: Եվ կրկին իմ շնորհակալության խոսքերը «Իմ քայլը» խմբակցությանը Հայաստանի Հանրապետության ժողովրդի անունից:

Շնորհակալ եմ։ Եվ որևէ մեծը չկասկածի, որ ապագա կա, կա ապագա:

Շնորհակալ եմ»:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Կանգառը վնասած վարորդին ու բեռնատարը Վեդիի ոստիկանները հայտնաբերել են

15:08 16.06.2025

Կանգառը վնասած վարորդին ու բեռնատարը Վեդիի ոստիկանները հայտնաբերել են

Հունիսի 4-ին Համայնքային ոստիկանության Վեդիի բաժին տեղեկություն էր ստացվել, որ հունիսի 3-ի լույս 4-ի գիշերը Տափերական գյուղի Արամ Խաչատրյան և Հ-8 կենտրոնական փողոցների հատման վայրում գտնվող գազալցակայանի հարակից տարածքում տեղադրված կանգառը դեռևս չպարզված վարորդի կողմից ավտոմեքենայով վնասվել է։ Նախնական տվյալներով՝ պատճառվել է 700 հազար դրամից ավելի վնաս։ Նախաձեռնվել էր քրեական վարույթ։ Համայնքային ոստիկանության Վեդիի բաժնի […] ...

SHANTNEWS

15:00 16.06.2025

SHANTNEWS

Նախորդ շաբաթվա ընթացքում տուժել է 123, զոհվել՝ 11 մարդ. Փրկարար ծառայությունն ամփոփում է անցած շաբաթը

14:55 16.06.2025

Նախորդ շաբաթվա ընթացքում տուժել է 123, զոհվել՝ 11 մարդ. Փրկարար ծառայությունն ամփոփում է անցած շաբաթը

Հունիսի 9-15-ը ՆԳՆ ՓԾ ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում գրանցվել է 754 դեպք, որից 300-ը՝ արտակարգ: Մասնավորապես՝ հրդեհի՝ 195, պայթյունի, փլուզումի՝ 3-ական, ջրային հաղորդակցման ուղիներին պատահարի, տեղատարափ անձրևի՝ 2-ական, ուժեղ քամու՝ 12, ուժեղ կարկուտի, զինամթերքի հայտնաբերման՝ 4-ական, վայրի կենդանիների հարձակման՝ 9, դիակի հայտնաբերման, որոնողափրկարարական, դժբախտ պատահարի՝ 1-ական, կեղծ ահազանգի՝ 10, թունավորման՝ 5, օձի նկատման՝ 92, ինքնասպանության […] ...

Հնդկաստանում կամուրջը փլուզվել է սելֆի անող զբոսաշրջիկների ծանրությունից

14:46 16.06.2025

Հնդկաստանում կամուրջը փլուզվել է սելֆի անող զբոսաշրջիկների ծանրությունից

Հնդկաստանում ոստիկանությունը շարունակում է որոնողական աշխատանքները Պունե շրջանում՝ Ինդրայանի գետի վրա գտնվող 32 տարվա երկաթե կամրջի փլուզման վայրում, որի հետևանքով 4 մարդ է զոհվել, ևս 18-ը՝ ծանր վիրավորվել։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնում է The New Indian Express-ը։ «Չնայած չկա որևէ մեկի անհետ կորելու հավանականություն, սակայն որպես նախազգուշական միջոցառում մենք շարունակում ենք որոնողական աշխատանքները տեղական […] ...

Ինչպիսի՞ եղանակ է սպասվում առաջիկա օրերին

14:38 16.06.2025

Ինչպիսի՞ եղանակ է սպասվում առաջիկա օրերին

Հանրապետության տարածքում հունիսի 16-ին և 21-ին կեսօրից հետո, 17-18-ի գիշերը և կեսօրից հետո առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, հնարավոր է նաև կարկուտ։ Հունիսի 17-ին կեսօրից հետո հյուսիսային առանձին շրջաններում անձրևները կլինեն հորդառատ։ Հունիսի 19-20-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Քամին՝ հարավարևմտյան՝ 4-8 մ/վ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում՝ 20-24 մ/վ արագությամբ։ […] ...

Երևանի այգիներից մեկի հարակից շինությունում հայտնաբերվել է տղամարդու մարմին

14:29 16.06.2025

Երևանի այգիներից մեկի հարակից շինությունում հայտնաբերվել է տղամարդու մարմին

Այսօր՝ հունիսի 16-ին, առեղծվածային ու ողբերգական դեպք է տեղի ունեցել Երևանում: Ժամը 12:00-ի սահմաններում ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Նոր Նորքի բաժնում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ Գայի պողոտա 19/30 հասցեի տարածքում գտնվող այգուն հարակից շինությունում կախված դի կա: Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, ոստիկաններն ու պարեկները նշված վայրում պարանով կախված վիճակում […] ...

BACK_TO_TOP