13:09 30.01.2018
ՀՀ ՊՆ «Ես եմ» ծրագիրը հաջողված է, և այդ ծրագրին դիմած նորակոչիկների առաջին խումբը զինծառայության է մեկնել հունվարի 28-ին։ Ծրագրի դիմումների ու ընդունելության մակարդակը գոհացուցիչ է։ Այս մասին «Շանթ» հեուստաընկերության եթերում հայտարարեց ՀՀ ԶՈՒ գլխավոր շտաբի պետ Մովսես Հակոբյանը։
Մի կողմից՝ դա օգտակար է հենց զինծառայողին, կարծում է ՀՀ ԶՈՒ գլխավոր շտաբի պետը. պետությունը կանգնում է նրա թիկունքին ու 5 միլիոն դրամ ֆինանսավորում է տրամադրում ծառայությունից հետո կյանքը դասավորելու առաջին փուլում, մյուս կողմից՝ այս ծրագիրն օգտակար է նաև զինված ուժերի համալրման ու մարտական հերթապահության տեսանկյունից։
«Մենք զինվորին զորակոչում ենք, երբ նա զինվորական գործից համարյա ոչինչ չգիտի։ Վեց ամսվա ծրագրից հետո նա կատարելագործվում է։ Որպես այդպիսին՝ լավ զինվոր դառնում է մեկ տարի ծառայելուց հետո։ Եվ մեկ տարի հայրենիքին ծառայելուց հետո նա զորացրվում է։ Իսկ «Ես եմ» ծրագրով մենք շահում ենք բավականին պատրաստված զինվոր՝ ևս մեկ տարի ծառայության ժամկետով»,- «Հեռանկար» հաղորդաշարի ընթացքում նշեց ՀՀ ԶՈՒ գլխավոր շտաբի պետը։
Նրա խոսքով՝ արդեն պատրաստված ու փորձառու զինծառայողի՝ մեկ տարի ավելի ծառայելը զգալիորեն կամրապնդի մարտական հերթապահությունը։
«Ի՞նչ ենք շահում։ Առաջին գիծ գնում են այն զինծառայողները, ովքեր կամովին են ընտրում այդ ծառայությունը։ Եվ ես գտնում եմ, որ «Ես եմ» ծրագիրն ընտրող զինծառայողները բավականին հասուն երիտասարդներ են, որովհետև գոնե իրենք իրենց կյանքը մոտակա 5 տարվա համար պլանավորել են։ Իսկ այդպիսի երիտասարդներ բանակում այսօր անհրաժեշտ են»,- նշեց Մովսես Հակոբյանը։
Շտաբի պետի խոսքով՝ նման զորակոչիկների կարիք կա հատկապես առաջնագծի տեխնիկական հագեցվածության պայմաններում, քանի որ առկա տեխնիկան շահագործելու անհրաժեշտություն կա։
ՀՀ ԶՈՒ գլխավոր շտաբի պետ, գեներալ-գնդապետ Մովսես Հակոբյանի հետ հարցազրույցի ամբողջական տեսագրությունը կարող եք դիտել ստորև։
16:51 02.08.2025
Իրանի նախագահը երկօրյա այցով մեկնել է Պակիստան16:46 02.08.2025
Մեծ Բրիտանիայի ԱԳՆ-ն կասկածներ է հայտնել առաջիկա տարում Ուկրաինայում հակամարտության կարգավորման վերաբերյալՈւկրաինայի հակամարտությունը մեկ տարվա ընթացքում լուծելու հավանականությունը քիչ է, սակայն կողմերը կշարունակեն բանակցել, The Guardian-ին տված հարցազրույցում ասել է Մեծ Բրիտանիայի արտաքին գործերի նախարար Դեյվիդ Լամմին։ Հարցին, թե ինչպես է Լոնդոնը տեսնում Ուկրաինայում իրավիճակի զարգացումը, Մեծ Բրիտանիայի արտաքին գործերի նախարարության ղեկավարը նշել է, որ հակամարտությունը, ամենայն հավանականությամբ, չի լուծվի առաջիկա մեկ տարվա ընթացքում։ ...
16:30 02.08.2025
Սյունիքի մարզի մի շարք հասցեներում փորձարկվելու են էլեկտրական շչակներՕգոստոսի 4-ին՝ ժամը 10:00-ին, Սյունիքի մարզի Մեղրի և Ագարակ քաղաքներում, Տաշտուն, Վարդանիձոր, Լեհվազ, Կարճևան, Շվանիձոր, Վահրավար, Ալվանք, Նռնաձոր, Լիճք բնակավայրերում փորձարկվելու են էլեկտրական շչակներ։ Փրկարար ծառայությունից խնդրում են չանհանգստանալ։ ...
16:16 02.08.2025
Միակ հարվածը դարպասին ավարտվել է գոլով․ «Արսենալ»-«Տոտենհեմ» խաղի վիճակագրությունըԱնգլիական «Արսենալն» ու «Տոտենհեմը» Հոնկոնգում անցկացրել են ընկերական խաղ, որտեղ հաջողությունն ուղեկցել է Թոմաս Ֆրանկի գլխավորած թիմին՝ 1-0: Միակ գոլն առաջին կեսի ավարտին խփել է սենեգալցի Պեպե Սարը: «Արսենալը» կատարել է 16 հարված, «Տոտենհեմը»՝ 6, սակայն թիմերը դարպասին կատարել են ընդամենը մեկական հարված, «Տոտենհեմինը» եղել է արդյունավետ: Արտետայի թիմն հաջորդ ընկերական խաղում օգոստոսի 6-ին ուժերը […] ...
15:58 02.08.2025
Ժամը 15:50 դրությամբ Երևանում +41 աստիճան է. ՍուրենյանԺամը 15:50 դրությամբ Երևանում +41 աստիճան է: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնի տնօրենի տեղակալ Գագիկ Սուրենյանը: ...
15:46 02.08.2025
Վեդիում բախվել են մարդատար «Գազել»-ը և «ՎԱԶ 2121»-ը․ կա տուժածԱյսօր՝ օգոստոսի 2-ին, ավտովթար է տեղի ունեցել Արարատի մարզում։ Ժամը 11։10-ի սահմաններում Վեդի քաղաքի Արարատյան փողոցում բախվել են Երևանի բնակիչ 63-ամյա Գագիկ Բ․-ի վարած «Գազել» մակնիշի և Արարատի մարզի բնակիչ 59-ամյա Ռաֆիկ Հ․-ի վարած «ՎԱԶ 2121» մակնիշի ավտոմեքենաները։ Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, վթարի հետևանքով 1 հոգի հոգի տեղափոխվել է «Վեդի» բժշկական կենտրոն։ Վթարի փաստով Վեդիի […] ...
15:30 02.08.2025
Վաչե Հովակիմյանը լրացրել է իր առաջին միջազգային վարպետի նորմանՖԻԴԵ-ի վարպետ Վաչե Հովակիմյանը Սերբիայում անցկացված RUDAR XL-IM ROUND ROBIN շախմատի մրցաշարում լրացրել է իր առաջին միջազգային վարպետի նորման։ Այս մասին հայտնում է Հայաստանի շախմատի ֆեդերացիան: Վաչեն 9 հնարավորից վաստակել է 7 միավոր, գրավել առաջին տեղն ու 41 կետով բարելավել իր միջազգային վարկանիշը: ...