18:48 13.05.2021
Շիրակի մարզում սկսվել է հակակարկտային կայանների ապակոնսերվացումը: Մայիսը և հունիսը մարզի համար համարվում են կարկտաբեր ամիսներ, և մինչ այդ կայանները պետք է պատրաստ լինեն գործարկման: Կայանները, որպես վտանգավոր օբյեկտներ, պետք է փորձաքննության ենթարկվեն, գազի բալոնները լիցքավորվեն:
Հացիկ գյուղի կայանները ապակոնսերվացման հերթում առաջիններից են: Մայիսի վերջին արդեն Հացիկում կարկուտի վտանգը կա: Շտապել են կայանները սարքին վիճակի բերել։
Անցած տարի Հացիկի դաշտերը կարկուտից տուժել են: 3 կայան է տեղադրված գյուղի տարածքում, որոնք մասամբ են ցանքերն ապահովում: Գյուղը 650 հեկտար վարելահող ունի, որի համար ընդամենը 3 հակակարկտայինը շատ քիչ է:
«Մեր ունեցած կայանների թիվը 3-ն է ու դա շատ քիչ է: Ահագին պետք է, որ գյուղը ծածկի: Մոտ 10 հատ կայան է անհրաժեշտ, որպեսզի ամբողջ գյուղի վարելահողերն ապահովագրվեն: Հարևան Շիրակ գյուղում նախորդ տարիներին կայան չկար, հիմա կա: Կայաններ են ավելացել նաև Կարմրաքար ու Քեթի գյուղերում: Բոլորը միասին որոշակի շղթա են կազմում և վարելահողերն ապահովագրում են»,- SHANTNEWS-ին ասել է Հացիկ գյուղի վարչական ղեկավար Կարեն Պետրոսյանը:
Տարեցտարի Շիրակի մարզում տեղադրվող հակակարկտային կայանների թիվն աճում է: 50 կայան անցած տարի է տեղադրվել: Հիմա արդեն 149 կայան կա մարզում, ևս 60-ն այս տարի է սուբվենցիոն ծրագրով տեղադրվելու: Քանակը շատ է, արդյունավետությունը՝ քիչ: Մասնագետն է բացատրում՝ պատճառը հակակարկտայինների տեղադրման դիրքն է: Ըստ մասնագետի՝ խոշորացված համայնքներում հակակարկտայինի տեղադրման դիրքի ընտրությունը կատարելիս ոչ թե արդյունավետությամբ են առաջնորդվում, այլ համայնքի կազմում գտնվող գյուղերին չնեղացնելու սկզբունքով: Այսինքն՝ Շիրակի մարզում տեղադրված հակակարկտայինների քանակը ակնկալվող արդյունավետությունը չի ապահովում:
«Կայանները տեղադրվում են ցաքուցրիվ: Օրինակ՝ Աշոցքում կայաններ չկային, անցած տարի 8 կայան տեղադրվել է Սարապատ, Թորոս և հարևան համայնքներում: Դրանց հեռավորությունը միմյանցից 5.8 կամ 4 կմ է: Եթե դա արդյունավետություն է ապահովում, ես էլ ոչինչ չունեմ ասելու: Նույնը Ամասիայում է․ կայաններ են տեղադրվել Ամասիայում, Արեգնադեմում, Բանդիվանում, ինչ է թե՝ ամեն համայնքի տարածքում կայան լինի տեղադրված, բայց եթե ասես ու պարտադրես, որ ավելի լավ է ոչ թե ձեր համայնքի տարածքում լինի, այլ այնպես տեղադրենք, որ կարկտաբեր ամպերի առաջին գիծը ծածկի ու արդյունավետությունը բարձր լինի, ոչ մեկը չի համաձայնի»,- SHANTNEWS-ին ասել է Լոռու ռադիալոկացիոն կայանի պետի տեղակալ Սուրեն Ղազարյանը:
Կայանները համայնքային սեփականություն են: Տնօրինողը, շահագործման ու անվտանգության համար պատասխանատուն գյուղապետերն են: Շահագործող մասնագետն էլ մարզում միակն է, որի հետ պայմանագրային հիմունքներով են աշխատում: Կայանների թվի ավելացումը դժվարացրել է ապակոնսերվացումն ու շահագործումը: Միակ մասնագետը պետք է հասցնի կայանները շահագործելի վիճակի բերել մինչև կարկտահարության սեզոնի մեկնարկը:
Բոլոր կայանները պետք է պատրաստ լինեն մինչև մայիսի վերջ: Կարկտաբեր ամպերը ներթափանցում են հիմնականում Թուրքիայի սահմանից: Սահմանին մոտ հատվածներում կայանների տեղադրում չի թույլատրվում:
«Շանթ Գյումրի» հեռուստաալիքն այս պահին հասանելի է Rostelecom, Delta telecom, TeleMAX, ARPINET, Opticom, SHIRAK telecom, HAY-NET ցանցային օպերատորների կապուղիներով, ինչպես նաև Shant Digital Tv հավելվածով՝ ամբողջ աշխարհում։
21:57 17.06.2025
Թուրքերն ադրբեջանցիներին դավաճանության մեջ են մեղադրում. Իրան-Իսրայել պատերազմը մերկացրել է Բաքվի ու Անկարայի միջև եղած հակասություններըԻրանի դեմ պատերազմական գործողություններում Իսրայելին ցուցաբերվող Ադրբեջանի անուղղակի աջակցությունը Բաքվի ու Անկարայի միջև հարաբերություններում լարվածության պատճառ է դարձել: Թուրքիայում Իլհամ Ալիևին մեղադրում են սիոնիստ ագրեսորներին պաշտպանելու մեջ: Ինչո՞ւմ է դրսևորվում Անկարայի ու Բաքվի միջև լարվածությունը: Թեմային՝ «Հորիզոնի» տաղավարում անդրադարձել է Արտյոմ Երկանյանը: «Առայժմ այդ լարվածությունը դրսևորվում է թուրքական մամուլում հակաադրբեջանական հոդվածների շարքով: Եվ տպավորություն կա, […] ...
21:51 17.06.2025
«Նոայի» մրցակիցը հայտնի է․ ՉԼ որակավորման փուլՇվեյցարիայի Նիոն քաղաքում տեղի է ունեցել ՈւԵՖԱ-ի Չեմպիոնների լիգայի 2025/26 մրցաշրջանի առաջին որակավորման փուլի վիճակահանությունը։ Հայաստանի չեմպիոն «Նոան» մրցելու է Մոնտենեգրոյի «Բուդուչնոստ Պոդգորիցայի» հետ։ Մրցող թիմերի միջև առաջին հանդիպումը կկայանա Երևանում։ Հանդիպումները նախատեսված են 2025 թվականի հուլիսի 8-9-ին և 15-16-ին։ Խաղերի ճշգրիտ օրերն ու ժամերը կհաստատվեն առաջիկա օրերին։ ...
21:45 17.06.2025
Իրանի ԶՈՒ ԳՇ պետ. Իրանը դեռևս լուրջ գործողություններ չի իրականացրել Իսրայելի դեմԻրանը դեռևս որևէ լուրջ գործողություն չի իրականացրել Իսրայելի դեմ, այլ սահմանափակվել է նախազգուշական հարվածներով։ Այս մասին հայտարարել է Իսլամական Հանրապետության զինված ուժերի գլխավոր շտաբի պետ Աբդուլռահիմ Մուսավին։ «Մինչ այժմ իրականացված գործողությունները միայն որոշակի նախազգուշացում են եղել (թշնամուն) զսպելու համար», – ընդգծել է Մուսավին: Նա նշել է, որ շուտով կիրականացվեն պատժիչ գործողություններ։ ...
21:37 17.06.2025
Ի՞նչ է անապատացումը«Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ը հոդված է հրապարակել անապատացման վերաբերյալ: Ի՞նչ է անապատացումը Անապատացումը հողի դեգրադացման գործընթաց է, որը տեղի է ունենում հիմնականում կլիմայի փոփոխության և մարդու ոչ կայուն գործունեության հետևանքով։ Այն արտահայտվում է հողի բերրիության կորստով, բուսածածկի նոսրացմամբ և կենսաբազմազանության նվազմամբ։ Անապատացումը վտանգում է մարդկանց սննդային անվտանգությունը, գյուղատնտեսական արտադրողականությունը, ջրային ռեսուրսների հասանելիությունը: Անապատացումը նպաստում […] ...
21:32 17.06.2025
Reuters. ԱՄՆ-ն ավելի շատ կործանիչներ է տեղակայում Մերձավոր ԱրևելքումՊենտագոնը լրացուցիչ կործանիչներ է տեղակայում Մերձավոր Արևելքում՝ Իսրայելի և Իրանի միջև փոխադարձ հարվածների պատճառով։ Այս մասին հայտնել է Reuters-ը։ Լրատվամիջոցը, ամերիկացի պաշտոնյաների շրջանում իր աղբյուրների համաձայն, նշվում է, որ սա վերաբերում է, մասնավորապես, F-16, F-22 և F-35 ինքնաթիռներին։ Հաղորդվում է, որ տեղակայումն իրականացվում է պաշտպանական նպատակներով։ Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն հունիսի 15-ին Fox News-ին տված […] ...