19:55 14.05.2021
Գյումրիի պատվավոր քաղաքացիների թիվը կավելանա ևս մեկով: Այս մասին որոշումն ընդունվել է այսօր Գյումրիի ավագանու նիստում: Ավագանին հավանություն է տվել ՀԽՍՀ վաստակավոր ճարտարապետ Ռաֆիկ Եղոյանին Գյումրիի պատվավոր քաղաքացու կոչում շնորհելու մասին նախագծին: Գյումրիում ու Հանրապետությունում բազմաթիվ շենքեր են կառուցվել և ճարտարապետական դիմագիծը պահպանվել է հենց նրա շնորհիվ:
«Ռաֆիկ Գարեգինի Եղոյանը եղել է մեր քաղաքի գլխավոր ճարտարապետը և լուրջ ներդրում ունի Գյումրիի և այլ քաղաքների քաղաքաշինության գործում: Վերջերս լրացել է նրա 90-ամյակը, պարգևատրվել է մեդալով: Բարձր գնահատելով նրա ներդրումը ճարտարապետության մեջ, առաջարկում եմ Ռաֆիկ Գարեգինի Եղոյանին Գյումրիի պատվավոր քաղաքացու կոչում շնորհել»,- առաջարկը ներկայացրել է Գյումրիի ավագանու անդամ Լևոն Բարսեղյանը:
Ռաֆիկ Եղոյանի նախագծերով Գյումրիում կառուցվել են՝ «1000-ամյա Անի» հուշակոթողը, Սուրբ Ամենափրկիչ եկեղեցու զանգակատունը, «Կումայրի» զբոսաշրջիկների հանգրվանը, Երկաթուղային կայարանը, «Մայր Հայաստան» հուշակոթողը, Իսահակյանի տուն-թանգարանը, «Արտյոմ Պետրոսյան» դիմաքանդակ-հուշարձանը, Մերկուրովի թանգարանը, բնակելի շենքեր, հուշարձաններ:
1988 թվականի դեկտեմբերի 7-ի երկրաշարժից հետո Ռաֆիկ Եղոյանը մեծածավալ նախագծային կազմակերպչական աշխատանքներ է ծավալել Գյումրին վերականգնելու ուղղությամբ։ Եղոյանի նախագծերով կառուցվել են թիվ 5 և 8 դպրոցները, վերակառուցվել երկրաշարժից քանդված Սուրբ Ամենափրկիչ եկեղեցին:
Մեկ ամիս առաջ՝ ապրիլի 14-ին, քաղաքաշինության բնագավառում ներդրած ավանդի և երկարամյա աշխատանքային գործունեության համար, ինչպես նաև ծննդյան 90-ամյակի կապակցությամբ «Ճարտարապետության և Քաղաքաշինության բնագավառում նշանակալի ավանդի համար» Ռաֆիկ Եղոյանը պարգևատրվել է ոսկե մեդալով։
«Շանթ Գյումրի» հեռուստաալիքն այս պահին հասանելի է Rostelecom, Delta telecom, TeleMAX, ARPINET, Opticom, SHIRAK telecom, HAY-NET ցանցային օպերատորների կապուղիներով, ինչպես նաև Shant Digital Tv հավելվածով՝ ամբողջ աշխարհում։
14:12 04.08.2025
2 ոսկե և 2 բրոնզե մեդալ՝ Մաթեմատիկական միջազգային ուսանողական օլիմպիադայումՄաթեմատիկական միջազգային ուսանողական օլիմպիադայում Հայաստանի մասնակիցները նվաճել են 2 ոսկե և 2 բրոնզե մեդալներ: Մաթեմատիկական միջազգային ուսանողական 32-րդ օլիմպիադան (International Mathematics Competition) տեղի է ունեցել հուլիսի 28-ից օգոստոսի 3-ը, որին մասնակցել են աշխարհի 73 համալսարանի թիմեր (434 ուսանողներ): Ռուբեն Համբարձումյանը և Վահրամ Ասատրյանն արժանացել են ոսկե, իսկ Ստեփան Գևորգյանն ու Նարեկ Հովեյանը՝ բրոնզե մեդալների: Ուսանողական […] ...
14:02 04.08.2025
ՃՏՊ՝ հրդեհի բռնկմամբ. կա տուժածՕգոստոսի 4-ին, ժամը 07։09-ին Վայոց ձորի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ «Զանգեր» կոչվող հատվածում տեղի է ունեցել ՃՏՊ՝ ավտոմեքենաներից մեկում հրդեհ է բռնկվել․ կա տուժած։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։ Պարզվել է, որ Երևան-Մեղրի ավտոճանապարհի 168-րդ կմ-ին բախվել են «Kia» և […] ...
13:53 04.08.2025
Խաչանովը հաղթել է Ռուդին և դուրս եկել Տորոնտոյի մրցաշարի քառորդ եզրափակիչՌուսաստանը ներկայացնող հայազգի թենիսիստ, աշխարհի 16-րդ ռակետ Կարեն Խաչանովը Տորոնտոյի «Մասթերսում» դուրս է եկել քառորդ եզրափակիչ: 1/8 եզրափակչում նա 6-4, 7-5 հաշվով հաղթել է 13-րդ ռակետ Կասպեր Ռուդին: Հայ թենիսիստի հաջորդ մրցակիցը կլինի ԱՄՆ-ի ներկայացուցիչ, աշխարհի 34-րդ ռակետ Ալեքս Միխելսենը: ...
13:45 04.08.2025
Վերականգնման աշխատանքներ՝ Շատիվանք վանական համալիրում և Գնդեվազի Սբ Աստվածածին եկեղեցումՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության և «Պատմամշակութային արգելոց-թանգարանների և պատմական միջավայրի պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ի մասնագետներն այցելել են Վայոց ձորի մարզի Շատիվանք վանական համալիր և Գնդեվազի Սբ Աստվածածին եկեղեցի, որտեղ ԿԳՄՍՆ ֆինանսավորմամբ իրականացվում են վերականգնման աշխատանքներ։ Շատիվանքում մասնագետները ծանոթացել են «Հնագիտության և ազգագրության ինստիտուտ» ՊՈԱԿ-ի կողմից ԿԳՄՍ նախարարության ֆինանսավորմամբ իրականացվող պեղումների արդյունքներին։ Մասնավորապես, պեղումների […] ...
13:32 04.08.2025
Հանրապետության որոշ հատվածներում սպասվում է նաև բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակՀարավից արևադարձային տաք օդի ալիքի ներթափանցմամբ պայմանավորված՝ օգոստոսի 4-9-ին Արարատյան դաշտում, Վայոց ձորի նախալեռներում, Սյունիքի հովիտներում և Երևանում սպասվում է բարձր ջերմային ֆոն․ ցերեկը ժամը 16։00-17-00- ն ընկած ժամանակահատվածում՝ +39․․․+41 աստիճան տաքություն։ Նշված հատվածներում, ինչպես նաև Արագածոտնի և Կոտայքի նախալեռներում առաջիկա 5 օրերին սպասվում է նաև բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ։ ...
13:20 04.08.2025
Բարսեղյանի գոլն ու գոլային փոխանցումը նպաստել են «Սլովանի» հաղթանակինՀայաստանի ազգային հավաքականի հարձակվող Տիգրան Բարսեղյանը Սլովակիայի առաջնության երկրորդ տուրի խաղում գոլ և գոլային փոխանցում է գրանցել «Պոդբրեզովայի» դեմ տնային խաղի 10-րդ րոպեին, Բարսեղյանի ասիստից հետո Դավիդ Ստրելեցը առաջ է մղել Բրատիսլավայի «Սլովանին», իսկ առաջին խաղակեսին ավելացված առաջին րոպեին 31-ամյա հայ ֆուտբոլիստը 11-մետրանոցից գոլ է խփել: Վլադիմիր Վայսի թիմը հաղթել է 4-1 հաշվով: Գործող չեմպիոնը […] ...