17:26 14.05.2021
ՀՀ էկոնոմիկայի նախարարի պաշտոնակատար Վահան Քերոբյանը և փոխնախարար Նարեկ Տերյանը մայիսի 14-ին YerevanExpo ցուցահանդեսային համալիրում մասնակցել են «Շինարարություն և ինտերիեր-2021» 13-րդ միջազգային մասնագիտացված ցուցահանդեսի բացման արարողությանը։
Ցուցահանդեսի նպատակն է Հայաստանի և արտերկրների կազմակերպությունների միջև համատեղ ծրագրերի խթանումը, իրացման նոր շուկաների որոնումը, շինարարական ոլորտի պատշաճ ներկայացումը մասնագետներին: Ցուցահանդեսը ներդրողներին կօգնի ծանոթանալ շինարարական ոլորտի ժամանակակից տեխնոլոգիաներին, տեղական ու միջազգային կազմակերպությունների հետ ծավալել գործընկերային փոխշահավետ համագործակցություն:
Ողջունելով ցուցահանդեսի կազմակերպիչներին ու մասնակիցներին՝ Վահան Քերոբյանը, մասնավորապես, նշել է․
«Ցուցահանդեսները շատ կարևոր դեր ունեն տնտեսության ակտիվացման գործում և ամենալավ հարթակներից են գործարար նոր կապեր հաստատելու, բազմաթիվ այլ ընկերությունների հետ բանակցություններ վարելու և նորագույն տեխնոլոգիաների հետ ծանոթանալու համար»։
Միաժամանակ նախարարի պաշտոնակատարը հավելել է, որ ՀՀ էկոնոմիկայի նախարարությունը պատրաստ է աջակցել, որպեսզի ոլորտի ցանկացած ներկայացուցիչ կարողանա իր ունեցած հնարավորություններն առավելագույնս օգտագործել և ստանալ արդյունքներ։
Միջոցառմանը մասնակցում են շինարարության ոլորտում գործող շուրջ 120 կազմակերպություններ Հայաստանից, Արցախից, Ռուսաստանից, Վրաստանից, Իրանից, Իտալիայից և այլ երկրներից, որոնք այցելուներին ներկայացնում են շինարարական ոլորտի նորամուծություններն ու առաջարկները:
Ցուցահանդեսի թեմատիկ բաժիններն են` շինարարական գործիքներ և տեխնիկա, շինարարական և ներքին հարդարման պարագաներ, տեխնոլոգիաներ,վերանորոգման աշխատանքներ, սանտեխնիկա և կենցաղային տեխնիկա, ներկանյութեր և պաշտպանիչ նյութեր, նախագծում և ճարտարապետություն, մասնագիտացված արտահագուստ, մաքրման միջոցներ և ծառայություններ, լողավազաններ և շոգեբաղնիքներ, լուսատեխնիկա, կանաչապատում, անվտանգության համակարգեր, բանկեր, վարկային կազմակերպություններ, բեռնափոխադրում, ջեռուցման և օդափոխման, գազա-ջերմա և ջրամատակարարման համակարգեր, դռներ և պատուհաններ, էքստերիերի և ինտերիերի դիզայն, ինտերիերի պարագաներ, կահույք, գորգ, սպասք:
Վահան Քերոբյանն ու Նարեկ Տերյանը շրջել են տաղավարներով, ծանոթացել հայկական և միջազգային բազմաթիվ ընկերությունների գործունեությանն ու խնդիրներին, որոնց լուծման վերաբերյալ ոլորտի պատասխանատուները ներկայացրել են մի շարք առաջարկներ։
Վահան Քերոբյանը ցուցահանդեսի մասնակիցներին մաղթել է բեղմնավոր ու արդյունավետ աշխատանք, բազմաթիվ նոր գործարար կապերի հաստատում, նորագույն տեխնոլոգիաների ներդրում և արդյունավետ գործունեություն։
23:59 10.05.2025
Երևանի բոլոր վարչական շրջաններում շարունակվում են փոսային նորոգումներըԵրևանի բոլոր վարչական շրջաններում շարունակվում են փոսային նորոգումները: Արդեն իսկ կատարվել են շուրջ 19.000 քմ աշխատանքներ։ Այս մասին հայտնել են Երևանի քաղաքապետարանից: Աշխատանքների սկզբնական փուլում ֆրեզով կտրվում են ասֆալտբետոնե ծածկի վնասված հատվածները, որից հետո մաքրվում են փոշուց, բիտումապատվում, այնուհետև տեղադրվում է ասֆալտբետոնե նոր ծածկ: Մանրամասները՝ տեսանյութում: ...
23:58 10.05.2025
Լարսը բաց էՎրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։ ...
23:56 10.05.2025
ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի ենՓրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են։ Փակ է Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից Քարի լիճ ավտոճանապարհը։ ...
23:54 10.05.2025
Ավարտվել է կարատեի Եվրոպայի մեծահասակների 60-րդ առաջնությունըԿ. Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում ավարտվել է կարատեի Եվրոպայի մեծահասակների 60-րդ առաջնությունը: Առաջնությունն անցկացվել է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության աջակցությամբ` Հայաստանի կարատեի ֆեդերացիայի և միջազգային գործընկերների հետ համագործակցությամբ: Այս մասին հայտնել են ԿԳՄՍ նախարարությունից: Եվրոպայի առաջնության եզրափակիչ մենամարտերին հետևել և մրցանակակիրներին պարգևատրել են ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը և նախարարի տեղակալ Հասմիկ Ավագյանը, […] ...
23:42 10.05.2025
Մակրոնը չի բացառում Արևմտյան զորքերի տեղակայումն ՈւկրաինայումՖրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը չի բացառում Ուկրաինայում մի քանի հազար արևմտյան զինվորականներ տեղակայելու հնարավորությունը։ «Գլխավոր տարրը զորքեր ունենալն է Ուկրաինայում: Կարող է լինել մի քանի հազար, բայց ոչ հարյուր հազարավոր։ Հարցը թվերը չեն։ Հարցն այն է, որ մենք այնտեղ կլինենք պահեստային ուժեր ապահովելու համար՝ օդում կամ առաջնագծից հեռու ռազմավարական դիրքերում», – ասել է Մակրոնը Le […] ...
23:26 10.05.2025
«Միլանն» ու «Ինտերը», հնարավոր է, հանդիպումներ անցկացնեն ԱՄՆ-ումԻտալիայի Ա Սերիայի նախագահ Էցիո Մարիա Սիմոնելին «Միլանին» ու «Ինտերին» առաջարկել է 2026 թ. տարեսկզբի հանդիպումներն անցկացնել ԱՄՆ-ում, հայտնում է Football Italia-ն։ Բանն այն է, որ երկու ակումբների տնային ստադիոնում`«Սան Սիրոյում» վերանորոգման աշխատանքներ են տեղի ունենալու` կապված փետրվարի 6-ից 22-ը Միլանում անցկացվելիք ձմեռային 25-րդ Օլիմպիական խաղերի հետ։ «Սան Սիրոն» հունվարի 10-ից փետրվարի 8-ը փակ կլինի, […] ...