20:30 14.05.2021
Գյումրիի բյուջեում շուրջ 98 մլն դրամի տեղաշարժեր են տեղի ունեցել: Փոփոխության են ենթարկվել եկամտային և ծախսային մասերը։ Այս քային են գնացել՝ հաշվի առնելով պետբյուջեից քաղաքային բյուջե կատարված հատկացումները: Գումարներն ուղղվում են զոհված զինծառայողների ընտանիքներին :
«Փոփոխության թիվը կազմում է 97 մլն 954 հազար դրամ: Պետական բյուջեից հատկացնում են համայնքային բյուջեին: Ծրագիր է, որն ուղղվում է զոհված զինվորների գերեզմանների կառուցման նպատակին: Գումարն արդեն հատկացվել է»,- ասել է Գյումրիի քաղաքապետարանի ֆինանսատնտեսագիտական բաժնի պետ Լենա Ջիլավյանը:
129 սոցիալապես անապահով ընտանիքների դրամական աջակցության հայտ է քաղաքապետարանը ստացել: Նրանք հիմնականում զոհված ու հաշմանդամ դարձած զինծառայողների ընտանիքներն են, որոնց մանկապարտեզ հաճախող երեխաները վարձավճարի արտոնություններից կօգտվեն:
«Անհրաժեշտություն է առաջացել, որպեսզի մարտական գոծողությունների ժամանակ անհայտ բացակայողների երեխաներին կարողանանք անվճար ընդգրկել մանկապարտեզներում: Կարգում կատարելու ենք երկու փոփոխություն: Մեկն էլ վերաբերում է երեխաների սննդի վարձավճարին: 10%-ի չափով վճարը փոխհատուցվում է համայնքի բյուջեից: Անհրաժեշտություն է առաջացել 10 թիվը փոխարինել 15-ով»,- ասել է Գյումրիի քաղաքապետարանի կրթության բաժնի պետի ԺՊ Շողիկ Ալեքսանյանը:
Ըստ այդմ, մանկապարտեզների ֆինանսավորման չափը կավելանա: Որոշները պարտքեր ունեն: Խոսքը մասնավորապես ջեռուցման սեզոնին կուտակած պարտքների մասին է: Այն մանկապարտեզները, որոնք քաղաքապետարանի աջակցությամբ ու վարձավճարներից գոյացող միջոցներով ծախսածածկում չեն կարող կատարել, լուծարելու առաջարկ հնչեց։
Ավագանու որոշմամբ դրամական օգնություն կստանան նաև Գյումրիի 19 համատիրությունները: Ամենամյա սուբվենցիաների չափը որոշելու համար համատիրությունները ներկայացրել են, թե իրենց սպասարկման շենքերում ինչ ծավալի աշխատանքներ են նախատեսում կատարել: Աջակցության ընդհանուր չափը կազմում է 25 մլն 200 հազար դրամ:
«Շանթ Գյումրի» հեռուստաալիքն այս պահին հասանելի է Rostelecom, Delta telecom, TeleMAX ,ARPINET, Opticom,SHIRAK telecom , HAY-NET ցանցային օպերատորների կապուղիներով, ինչպես նաև Shant Digital Tv հավելվածով՝ ամբողջ աշխարհում։
14:12 04.08.2025
2 ոսկե և 2 բրոնզե մեդալ՝ Մաթեմատիկական միջազգային ուսանողական օլիմպիադայումՄաթեմատիկական միջազգային ուսանողական օլիմպիադայում Հայաստանի մասնակիցները նվաճել են 2 ոսկե և 2 բրոնզե մեդալներ: Մաթեմատիկական միջազգային ուսանողական 32-րդ օլիմպիադան (International Mathematics Competition) տեղի է ունեցել հուլիսի 28-ից օգոստոսի 3-ը, որին մասնակցել են աշխարհի 73 համալսարանի թիմեր (434 ուսանողներ): Ռուբեն Համբարձումյանը և Վահրամ Ասատրյանն արժանացել են ոսկե, իսկ Ստեփան Գևորգյանն ու Նարեկ Հովեյանը՝ բրոնզե մեդալների: Ուսանողական […] ...
14:02 04.08.2025
ՃՏՊ՝ հրդեհի բռնկմամբ. կա տուժածՕգոստոսի 4-ին, ժամը 07։09-ին Վայոց ձորի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ «Զանգեր» կոչվող հատվածում տեղի է ունեցել ՃՏՊ՝ ավտոմեքենաներից մեկում հրդեհ է բռնկվել․ կա տուժած։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։ Պարզվել է, որ Երևան-Մեղրի ավտոճանապարհի 168-րդ կմ-ին բախվել են «Kia» և […] ...
13:53 04.08.2025
Խաչանովը հաղթել է Ռուդին և դուրս եկել Տորոնտոյի մրցաշարի քառորդ եզրափակիչՌուսաստանը ներկայացնող հայազգի թենիսիստ, աշխարհի 16-րդ ռակետ Կարեն Խաչանովը Տորոնտոյի «Մասթերսում» դուրս է եկել քառորդ եզրափակիչ: 1/8 եզրափակչում նա 6-4, 7-5 հաշվով հաղթել է 13-րդ ռակետ Կասպեր Ռուդին: Հայ թենիսիստի հաջորդ մրցակիցը կլինի ԱՄՆ-ի ներկայացուցիչ, աշխարհի 34-րդ ռակետ Ալեքս Միխելսենը: ...
13:45 04.08.2025
Վերականգնման աշխատանքներ՝ Շատիվանք վանական համալիրում և Գնդեվազի Սբ Աստվածածին եկեղեցումՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության և «Պատմամշակութային արգելոց-թանգարանների և պատմական միջավայրի պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ի մասնագետներն այցելել են Վայոց ձորի մարզի Շատիվանք վանական համալիր և Գնդեվազի Սբ Աստվածածին եկեղեցի, որտեղ ԿԳՄՍՆ ֆինանսավորմամբ իրականացվում են վերականգնման աշխատանքներ։ Շատիվանքում մասնագետները ծանոթացել են «Հնագիտության և ազգագրության ինստիտուտ» ՊՈԱԿ-ի կողմից ԿԳՄՍ նախարարության ֆինանսավորմամբ իրականացվող պեղումների արդյունքներին։ Մասնավորապես, պեղումների […] ...
13:32 04.08.2025
Հանրապետության որոշ հատվածներում սպասվում է նաև բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակՀարավից արևադարձային տաք օդի ալիքի ներթափանցմամբ պայմանավորված՝ օգոստոսի 4-9-ին Արարատյան դաշտում, Վայոց ձորի նախալեռներում, Սյունիքի հովիտներում և Երևանում սպասվում է բարձր ջերմային ֆոն․ ցերեկը ժամը 16։00-17-00- ն ընկած ժամանակահատվածում՝ +39․․․+41 աստիճան տաքություն։ Նշված հատվածներում, ինչպես նաև Արագածոտնի և Կոտայքի նախալեռներում առաջիկա 5 օրերին սպասվում է նաև բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ։ ...
13:20 04.08.2025
Բարսեղյանի գոլն ու գոլային փոխանցումը նպաստել են «Սլովանի» հաղթանակինՀայաստանի ազգային հավաքականի հարձակվող Տիգրան Բարսեղյանը Սլովակիայի առաջնության երկրորդ տուրի խաղում գոլ և գոլային փոխանցում է գրանցել «Պոդբրեզովայի» դեմ տնային խաղի 10-րդ րոպեին, Բարսեղյանի ասիստից հետո Դավիդ Ստրելեցը առաջ է մղել Բրատիսլավայի «Սլովանին», իսկ առաջին խաղակեսին ավելացված առաջին րոպեին 31-ամյա հայ ֆուտբոլիստը 11-մետրանոցից գոլ է խփել: Վլադիմիր Վայսի թիմը հաղթել է 4-1 հաշվով: Գործող չեմպիոնը […] ...