18:30 14.05.2021
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է, որ Պաղեստինի և Իսրայելի միջև հակամարտությունն անմիջականորեն առնչվում է Ռուսաստանի անվտանգության շահերին, քանի որ այն տեղի է ունենում իրենց սահմանների մոտ: Երկրի ղեկավարն այս հայտարարությունն արել է Անվտանգության խորհրդի մշտական անդամների հետ հանդիպման ժամանակ:
«Պաղեստինաիսրայելական սրված հակամարտությունը տեղի է ունենում մեր սահմանների անմիջական հարևանությամբ և ուղղակիորեն ազդում է մեր անվտանգության շահերի վրա», – ասել է Պուտինը:
Ավելի վաղ ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան պաղեստինաիսրայելական հակամարտության կողմերին կոչ էր արել զսպվածություն ցուցաբերել և չձեռնարկել այնպիսի քայլեր, որոնք կհանգեցնեն իրավիճակի սրման: Զախարովան շեշտել է, որ Մոսկվան, որպես ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի մշտական անդամ և Մերձավոր Արևելքի հակամարտության միջազգային միջնորդների քառյակի անդամ, ձգտելու է պաղեստինաիսրայելական կայուն և համապարփակ կարգավորմանը:
Մայիսի 14-ին տեղի կունենա Մերձավոր Արևելքի քառյակի հանդիպումը, որում ընդգրկված են Ռուսաստանը, Եվրամիությունը, Միացյալ Նահանգները և ՄԱԿ-ը: Հանդիպման հիմնական օրակարգը լինելու է Մերձավոր Արևելքում իրավիճակի սրումը և այն կարգավորելու հնարավոր ուղիների որոնումը:
12:32 07.07.2025
Հունիսի 30-ից հուլիսի 6-ի ագրոօդերևութաբանական տեղեկատվությունըՇաբաթվա ընթացքում շարունակվել է մշակաբույսերի հասունացումը և դաշտային աշխատանքները։ Այս մասին հայտնում է<«Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ը։ Հովտային շրջաններում ավարտվել է աշնանացան ցորենի բերքահավաքը, շարունակվել է պտղատուների հասունացումը և բերքահավաքը, սկսվել է բանջարանոցային մշակաբույսերի հասունացումը, կատարվել է խոտաբույսերի երկրորդ հունձ։ Նախալեռնային շրջաններում աշնանացան ցորենը դեռ շարունակվել է գտնվել մոմային հասունացման փուլում, սկսվել է եգիպտացորենի […] ...
12:24 07.07.2025
Երևանի պարեկները գողություն պահին երկու երիտասարդի են ձերբակալելՊարեկային ծառայության Երևան քաղաքի գնդի 1-ին գումարտակի 2-րդ վաշտի պարեկները հուլիսի 3-ի գիշերը՝ ժամը 2-ի սահմաններում, Գարեգին Նժդեհի փողոցում ձերբակալել և Համայնքային ոստիկանության Շենգավիթի բաժին են ներկայացրել Այնթապ գյուղի՝ 24-ամյա և Երևանի՝ 30-ամյա երկու բնակչի: Ձեռնարկված միջոցառումներով պարզվել է, որ 30-ամյա երիտասարդը գողացել է նշված փողոցում կայանված «Մերսեդեսի» պահեստային անվադողի պատյանը, որը պետք է տեղափոխեին […] ...
12:15 07.07.2025
Ավարտական փուլում են ՀՀ պետական սահման-Մարգարա-Վանաձոր-Տաշիր ավտոճանապարհի հիմնանորոգման աշխատանքներըԱվարտական փուլում են գտնվում Մ-3, ՀՀ պետական սահման-Մարգարա-Վանաձոր-Տաշիր-ՀՀ պետական սահման միջպետական նշանակության ավտոճանապարհի կմ35+535-կմ39+500 հատվածի հիմնանորոգման աշխատանքները։ Այս մասին հայտնում է «Ճանապարհային դեպարտամենտը»։ Մոտ 4.5կմ երկարությամբ ճանապարհն անցնում է Աշտարակ քաղաքով։ ...
12:07 07.07.2025
Էլինա Դանիելյանը և Լիլիթ Մկրտչյանը Աշխարհի գավաթի խաղարկությունում մեկնարկել եմ հաղթանակովՎրաստանի Բաթումի քաղաքում մեկնարկած ՖԻԴԵ-ի աշխարհի գավաթի խաղարկությունում գրոսմայստերներ Էլինա Դանիելյանը և Լիլիթ Մկրտչյանն առաջին տուրում հաղթանակներ են տարել: Դանիելյանը սպիտակ խաղաքարերով մրցել է Նադեժդա Անտոնովայի (Տաջիկստան, 2030 վարկանիշ) դեմ և 27-րդ քայլին հաղթել: Մկրտչյանը ևս հանդես է եկել սպիտակներով և 71-րդ քայլին հաղթել է Լինա Նասրիին (Ալժիր, 2054 վարկանիշ): ՖԻԴԵ-ի աշխարհի գավաթի խաղարկությունում նոկաուտ […] ...
11:55 07.07.2025
Երևանի Կենտրոն վարչական շրջանում գործարկվելու են էլեկտրական շչակներՀուլիսի 8-ին՝ ժամը 10:30-ից մինչև 14:30-ն ընկած ժամանակահատվածում, Երևանի Կենտրոն վարչական շրջանի Ա. Մանուկյան, Կորյունի, Թումանյան, Արգիշտի, Ե. Քոչարի փողոցների, Արշակունյաց, Իսակովի և Տիգրան Մեծի պողոտաների մի շարք հասցեներում գործարկվելու են էլեկտրական շչակներ։ ...