17:50 15.05.2021
Գյումրիում վերսկսվել է Կումայրի պատմամշակութային արգելոց-թանգարանի շենքերի վերականգնման և «Կումայրի» հիմնադրամի ձևավորման աշխատանքները։ Այս մասին այսօր SHANTNEWS-ին տված հարցազրույցում ասել է ՀՀ էկոնոմիկայի նախարարի պաշտոնակատար Վահան Քերոբյանը։ Խոսքը մոտ 10 տարի առաջ մշակված նախագծի մասին է, որը ենթադրում է, որ ներդրողները լինելու են հենց գյումրեցիները՝ հին շինությունների սեփականատերերը։
Ըստ նախագծի առաջարկվում է շենքերը միավորել հիմնադրամի կազմում, վերականգնել ու ստեղծել հյուրատնային, արհեստների ու արվեստների կենտրոններ։ Հաշվի առնելով Գյումրիի նկատմամբ զբոսաշրջային հետաքրքրությունը, ըստ էկոնոմիկայի նախարարի պաշտոնակատարի, այս ներդրումը կարող է շատ շահավետ լինել։
«Տարբեր մարդկանց անշարժ գույքերը համախմբվելու են անշարժ գույքային ֆոնդի մեջ, որի ներդրողները կարող են լինել հասարակ մարդիկ: Շատ մեծ արագությամբ կունենան իրենց կապիտալի աճ: Կումայրին զբոսաշրջային և արհեստների ու արվեստների միջավայր է : Այս ծրագիրը տուրիստական ենթակառուցվածքների մեջ է:Կան որոշ շենքեր,որոնք արդեն մտնելու են ֆոնդի մեջ: Այսինքն՝ ներդրողներից մեկը ներդրել է շենքը: Կառավարությունը դիտարկում է իր բաժնեմասը և դա մեր ճանապարհային քարտեզի կետերից մեկն է, որը հենց հիմա ընթացքի մեջ է: Մնացած մասը լինելու է ըստ ցանկության:Մենք փորձելու ենք համոզել Գյումրիի բնակիչներին, որ այս ներդրումը շատ շահավետ է լինելու իրենց համար »,-նշել է ՀՀ էկոնոմիկայի նախարարի պաշտոնակատար Վահան Քերոբյանը:
Վահան Քերոբյանը նաև անդրադարձել է Գյումրիում, այսպես կոչված, չոր նավահանգիստ ունենալու ծրագրին, որը ենթադրում է քաղաքի ենթակառուցվածքների զարգացում միջազգային բեռնափոխադրումներ կազմակերպելու համար։
«Աշխատանքներ ենք տանում: Շուտով Հայաստան կժամանի պրոյեկտի ղեկավարը, որն աշխարհի լավագույն մասնագետներից մեկն է չոր նավահանգիստների ու լոգիստիկ ոլորտում:Միասին կմշակենք կոնցեպտը և կգնանք առաջ»,- ասել է Վահան Քերոբյանը:
«Շանթ Գյումրի» հեռուստաալիքն այս պահին հասանելի է Rostelecom, Delta telecom, TeleMAX ,ARPINET, Opticom,SHIRAK telecom , HAY-NET ցանցային օպերատորների կապուղիներով, ինչպես նաև Shant Digital Tv հավելվածով՝ ամբողջ աշխարհում։
14:12 04.08.2025
2 ոսկե և 2 բրոնզե մեդալ՝ Մաթեմատիկական միջազգային ուսանողական օլիմպիադայումՄաթեմատիկական միջազգային ուսանողական օլիմպիադայում Հայաստանի մասնակիցները նվաճել են 2 ոսկե և 2 բրոնզե մեդալներ: Մաթեմատիկական միջազգային ուսանողական 32-րդ օլիմպիադան (International Mathematics Competition) տեղի է ունեցել հուլիսի 28-ից օգոստոսի 3-ը, որին մասնակցել են աշխարհի 73 համալսարանի թիմեր (434 ուսանողներ): Ռուբեն Համբարձումյանը և Վահրամ Ասատրյանն արժանացել են ոսկե, իսկ Ստեփան Գևորգյանն ու Նարեկ Հովեյանը՝ բրոնզե մեդալների: Ուսանողական […] ...
14:02 04.08.2025
ՃՏՊ՝ հրդեհի բռնկմամբ. կա տուժածՕգոստոսի 4-ին, ժամը 07։09-ին Վայոց ձորի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ «Զանգեր» կոչվող հատվածում տեղի է ունեցել ՃՏՊ՝ ավտոմեքենաներից մեկում հրդեհ է բռնկվել․ կա տուժած։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։ Պարզվել է, որ Երևան-Մեղրի ավտոճանապարհի 168-րդ կմ-ին բախվել են «Kia» և […] ...
13:53 04.08.2025
Խաչանովը հաղթել է Ռուդին և դուրս եկել Տորոնտոյի մրցաշարի քառորդ եզրափակիչՌուսաստանը ներկայացնող հայազգի թենիսիստ, աշխարհի 16-րդ ռակետ Կարեն Խաչանովը Տորոնտոյի «Մասթերսում» դուրս է եկել քառորդ եզրափակիչ: 1/8 եզրափակչում նա 6-4, 7-5 հաշվով հաղթել է 13-րդ ռակետ Կասպեր Ռուդին: Հայ թենիսիստի հաջորդ մրցակիցը կլինի ԱՄՆ-ի ներկայացուցիչ, աշխարհի 34-րդ ռակետ Ալեքս Միխելսենը: ...
13:45 04.08.2025
Վերականգնման աշխատանքներ՝ Շատիվանք վանական համալիրում և Գնդեվազի Սբ Աստվածածին եկեղեցումՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության և «Պատմամշակութային արգելոց-թանգարանների և պատմական միջավայրի պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ի մասնագետներն այցելել են Վայոց ձորի մարզի Շատիվանք վանական համալիր և Գնդեվազի Սբ Աստվածածին եկեղեցի, որտեղ ԿԳՄՍՆ ֆինանսավորմամբ իրականացվում են վերականգնման աշխատանքներ։ Շատիվանքում մասնագետները ծանոթացել են «Հնագիտության և ազգագրության ինստիտուտ» ՊՈԱԿ-ի կողմից ԿԳՄՍ նախարարության ֆինանսավորմամբ իրականացվող պեղումների արդյունքներին։ Մասնավորապես, պեղումների […] ...
13:32 04.08.2025
Հանրապետության որոշ հատվածներում սպասվում է նաև բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակՀարավից արևադարձային տաք օդի ալիքի ներթափանցմամբ պայմանավորված՝ օգոստոսի 4-9-ին Արարատյան դաշտում, Վայոց ձորի նախալեռներում, Սյունիքի հովիտներում և Երևանում սպասվում է բարձր ջերմային ֆոն․ ցերեկը ժամը 16։00-17-00- ն ընկած ժամանակահատվածում՝ +39․․․+41 աստիճան տաքություն։ Նշված հատվածներում, ինչպես նաև Արագածոտնի և Կոտայքի նախալեռներում առաջիկա 5 օրերին սպասվում է նաև բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ։ ...
13:20 04.08.2025
Բարսեղյանի գոլն ու գոլային փոխանցումը նպաստել են «Սլովանի» հաղթանակինՀայաստանի ազգային հավաքականի հարձակվող Տիգրան Բարսեղյանը Սլովակիայի առաջնության երկրորդ տուրի խաղում գոլ և գոլային փոխանցում է գրանցել «Պոդբրեզովայի» դեմ տնային խաղի 10-րդ րոպեին, Բարսեղյանի ասիստից հետո Դավիդ Ստրելեցը առաջ է մղել Բրատիսլավայի «Սլովանին», իսկ առաջին խաղակեսին ավելացված առաջին րոպեին 31-ամյա հայ ֆուտբոլիստը 11-մետրանոցից գոլ է խփել: Վլադիմիր Վայսի թիմը հաղթել է 4-1 հաշվով: Գործող չեմպիոնը […] ...