15:31 30.01.2018
Վարչապետ Կարեն Կարապետյանն ընդունել է Հայաստանում Չինաստանի արտակարգ և լիազոր դեսպան Թյան Էրլունին: Կառավարությունից հայտնում են, որ վարչապետը հայտնել է, թե հայկական կողմը հետաքրքրված է չինացի ներդրողների հետ փոխգործակցության ակտիվացմամբ ու ընդլայնմամբ: Մեր երկրում ստեղծված համապատասխան ռեժիմներն ու միջավայրը բարենպաստ են Հայաստանում ներդրումային նոր ծրագրերի իրականացման համար.
Վստահ եմ, որ համատեղ աշխատանքով կարող ենք նոր թափ հաղորդել ՀՀ տնտեսության մեջ չինական կապիտալի ներկայության ընդլայնմանը:
Չինաստանի դեսպանն ասել է, որ ՀՀ-ում 2017 թվականին արձանագրված տնտեսական ցուցանիշները նպաստավոր պայմաններ են ստեղծում նոր հաջողություններ արձանագրելու, տնտեսական կապերի ընդլայնման համար.
Ունենք լավ հնարավորություններ՝ երկկողմ համագործակցության զարգացման համար: Մեր երկու երկրների միջև 2017-ի հունվար-նոյեմբեր ամիսների ընթացքում, 2016-ի նույն ժամանակահատվածի համեմատ, առևտրաշրջանառությունն աճել է 34,5 տոկոսով, ինչը լավ դինամիկա է հաղորդել երկկողմ կապերի աշխուժացմանը:
Դեսպան Թյան Էրլունը տեղեկացրել է, որ Չինաստանի կառավարությունը պատրաստ է կոնկրետ ծրագրերի ուղղությամբ էլ ավելի խորացնել ու ընդլայնել համագործակցությունը Հայաստանի հետ: Ըստ դեսպանի՝ Երևանում չինարենի դպրոցի կառուցման ծրագրի նպատակով հատկացվել է 15 մլն դոլար: Չինական կողմի նախաձեռնությամբ ընթացիկ տարում կշարունակվի Հայաստանի շտապօգնության ավտոպարկի համալրման ծրագիրը:
ՀՀ վարչապետը և Չինաստանի դեսպանը քննարկել են արդյունաբերության, գյուղմթերքների վերամշակման, տեղեկատվական տեխնոլոգիաների, ճանապարհաշինության, զբոսաշրջության ոլորտներում համատեղ ծրագրերի իրականացմանը վերաբերող մի շարք հարցեր:
17:00 02.08.2025
«Գալաթասարայը» խոշոր գումարով ձեռք է բերել Օսիմհենի տրանսֆերային իրավունքըԹուրքիայի չեմպիոն «Գալաթասարայն» իտալական «Նապոլիից» ձեռք է բերել Նիգերիայի հավաքականի հարձակվող Վիկտոր Օսիմհենի տրանսֆերային իրավունքը։ Այս մասին հաղորդում է ակումբի մամուլի ծառայությունը: Ստամբուլը ներկայացնող ակումբն Իտալիայի չեմպիոնին 26-ամյա ֆուտբոլիստի տրանսֆերի համար 75 միլիոն եվրո է վճարել: Կողմերը չորս տարվա պայմանագիր են համաձայնեցրել: Օսիմհենը նախորդ մրցաշրջանը վարձավճարով էր անցկացրել «Գալաթասարայում»: ...
16:51 02.08.2025
Իրանի նախագահը երկօրյա այցով մեկնել է ՊակիստանՊակիստանի վարչապետի պաշտոնական հրավերով Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանը երկօրյա այցով մեկնել է Պակիստան: Ինչպես հայտնում է IRNA գործակալությունը, Փեզեշքիանը հանդիպումներ կունենա Պակիստանի վարչապետի, նախագահի, ինչպես նաև Ազգային ժողովի և Սենատի ղեկավարների հետ։ Այցի ընթացքում երկու երկրի պաշտոնյաները կստորագրեն մի շարք կարևոր համագործակցության փաստաթղթեր: ...
16:46 02.08.2025
Մեծ Բրիտանիայի ԱԳՆ-ն կասկածներ է հայտնել առաջիկա տարում Ուկրաինայում հակամարտության կարգավորման վերաբերյալՈւկրաինայի հակամարտությունը մեկ տարվա ընթացքում լուծելու հավանականությունը քիչ է, սակայն կողմերը կշարունակեն բանակցել, The Guardian-ին տված հարցազրույցում ասել է Մեծ Բրիտանիայի արտաքին գործերի նախարար Դեյվիդ Լամմին։ Հարցին, թե ինչպես է Լոնդոնը տեսնում Ուկրաինայում իրավիճակի զարգացումը, Մեծ Բրիտանիայի արտաքին գործերի նախարարության ղեկավարը նշել է, որ հակամարտությունը, ամենայն հավանականությամբ, չի լուծվի առաջիկա մեկ տարվա ընթացքում։ ...
16:30 02.08.2025
Սյունիքի մարզի մի շարք հասցեներում փորձարկվելու են էլեկտրական շչակներՕգոստոսի 4-ին՝ ժամը 10:00-ին, Սյունիքի մարզի Մեղրի և Ագարակ քաղաքներում, Տաշտուն, Վարդանիձոր, Լեհվազ, Կարճևան, Շվանիձոր, Վահրավար, Ալվանք, Նռնաձոր, Լիճք բնակավայրերում փորձարկվելու են էլեկտրական շչակներ։ Փրկարար ծառայությունից խնդրում են չանհանգստանալ։ ...
16:16 02.08.2025
Միակ հարվածը դարպասին ավարտվել է գոլով․ «Արսենալ»-«Տոտենհեմ» խաղի վիճակագրությունըԱնգլիական «Արսենալն» ու «Տոտենհեմը» Հոնկոնգում անցկացրել են ընկերական խաղ, որտեղ հաջողությունն ուղեկցել է Թոմաս Ֆրանկի գլխավորած թիմին՝ 1-0: Միակ գոլն առաջին կեսի ավարտին խփել է սենեգալցի Պեպե Սարը: «Արսենալը» կատարել է 16 հարված, «Տոտենհեմը»՝ 6, սակայն թիմերը դարպասին կատարել են ընդամենը մեկական հարված, «Տոտենհեմինը» եղել է արդյունավետ: Արտետայի թիմն հաջորդ ընկերական խաղում օգոստոսի 6-ին ուժերը […] ...
15:58 02.08.2025
Ժամը 15:50 դրությամբ Երևանում +41 աստիճան է. ՍուրենյանԺամը 15:50 դրությամբ Երևանում +41 աստիճան է: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնի տնօրենի տեղակալ Գագիկ Սուրենյանը: ...