16:09 17.05.2021
ՀՀ Շիրակի մարզի Ամասիա խոշորացված համայնքում ամփոփվել են «Աջակցություն Հայաստանում երեխաների սոցիալական ներառմանը» ծրագրի արդյունքները։ Այս մասին տեղեկացնում է ԿԳՄՍ նախարարությունը:
Ծրագիրն իրականացվել է՝ համաձայն 2019 թ. ՅՈՒՆԻՍԵՖ-ի և Հայաստանում Բուլղարիայի դեսպանատան միջև կնքված պայմանագրի և ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի, տարածքային կառավարման և ենթակառուցվածքների, աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունների, Շիրակի մարզպետարանի և գործընկեր կազմակերպությունների՝ «Կարիտաս»-ի և «Քայլ առ քայլ»-ի հետ համագործակցությամբ։ Միջոցառմանը ներկա էին ԿԳՄՍ նախարարության հանրակրթության վարչության պետ Արսեն Բաղդասարյանը, ՅՈՒՆԻՍԵՖ-ի հայաստանյան գրասենյակի ժամանակավոր ներկայացուցիչ Յուրի Օկսամիտնին, համագործակցող կողմերի այլ ներկայացուցիչներ:
ԿԳՄՍՆ հանրակրթության վարչության պետ Ա. Բաղդասարյանը նախարարության անունից բարձր է գնահատել գործընկերների հետ համագործակցությունը: Նա հատկապես կարևորել է կառավարության բարեփոխումների փաթեթում նախադպրոցական այլընտրանքային կրթական հաստատությունների մոդելի ներդրումը, որը հնարավորություն է տալիս հանրապետության բազմաբնակավայր համայնքներում ձևավորելու նախադպրոցական այլընտրանքային կրթական հաստատություններ, որոնց գործունեության արդյունքում կաճի նախադպրոցական ծառայություններում ընդգրկված երեխաների թիվը՝ հատկապես սոցիալական խնդիրներ ունեցող ընտանիքների համար ապահովելով մատչելիություն, ներդնելով նախադպրոցական կրթական ծառայությունների կառավարման արդյունավետ մեխանիզմներ: Նա կոչ է արել դիմել դրամաշնորհային ծրագրին և զարգացնել համայնքների նախադպրոցական կրթությունը՝ այլընտրանքային մոդելի ներդրմամբ:
Ծրագրի իրականացման աշխատանքները սկսվել են դեռևս 2019 թ. ապրիլին և պետք է ավարտվեին 18 ամսում, սակայն համավարակով պայմանավորված՝ կյանքի է կոչվել 2 տարվա ընթացքում:
Ծրագրի արդյունքում իրականացվել է համայնքահեն ծառայությունների մոդելի ներդրում Շիրակի մարզի Ամասիա խոշորացված համայնքում: Ծրագրի նպատակն էր նպաստել երեխաների սոցիալական ներառմանը, միջոլորտային համագործակցությանը և մասնագետների կարողությունների զարգացմանը, ընդլայնել նախադպրոցական ծառայությունների շրջանակը, իրազեկել ԿԱՊԿՈՒ երեխաների խնդիրների մասին։
Միջոցառումը տեղի է ունեցել Ամասիա համայնքի «Նանե» մանկապարտեզում, որտեղ տնօրեն Վահան Դավթյանն ամփոփել է ծրագրի արդյունքները: Նրա խոսքերով՝ ծրագրի շրջանակում վերանորոգվել է մանկապարտեզը, ձեռք է բերվել գույքի մի մասը, իրականացվել են մասնագիտական վերապատրաստում, ծնողավարման դասընթացներ, ԿԱՊԿՈՒ երեխաների հետ նեղ մասնագիտական աշխատանքներ:
Համայնքապետ Ջեմմա Հարությունյանը, շնորհակալություն հայտնելով համագործակցող կողմերին, ընդգծել է, որ բացի Ամասիա համայնքից՝ նախադպրոցական հաստատություն հաճախելու հնարավորություն են ստացել նաև 3 այլ համայնքների երեխաները:
«Չնայած մեր համայնքը հեռու է և ցուրտ, բայց մեր բնակիչները տաք սրտով մարդիկ են և միշտ շնորհակալ՝ արված գործի համար»,- ասել է համայնքապետը։
Նշենք, որ կողմերը ներկա են եղել նաև Գտաշեն համայնքի դպրոցի շենքում «Այլընտրանքային նախադպրոցական ծառայության» բացման արարողությանը, որտեղ կհաճախի 9 երեխա:
16:55 04.08.2025
Գերագուսյանը կարող է տեղափոխվել ՊՍՎ16:49 04.08.2025
Շիրակի քրեական ոստիկանները մարիխուանա և կանեփի թփեր են հայտնաբերելՀուլիսի 29-ին Քրեական ոստիկանության Շիրակի մարզային վարչությունում տեղեկություններ էին ստացվել, որ 71-ամյա գյումրեցի տղամարդը աճեցնում է կանեփ ու պահում դրանից պատրաստված թմրամիջոց։ Տեղեկությունը ստուգվել ու հաստատվել է։ Նախաձեռնված քրեական վարույթի շրջանակում 71-ամյա գյումրեցու տանը կից խորդանոցում կատարված զննությամբ հայտնաբերվել է շուրջ 38 գրամ մարիխուանա, իսկ կիսաքանդ շինության տարածքում՝ կանեփի 79 թուփ։ Կազմված փաստաթղթերն ուղարկվել են […] ...
16:43 04.08.2025
Շրջակա միջավայրի նախարարը և ՄԹ դեսպանը քննարկել են Հայաստանում կայանալիք COP17-ի կազմակերպչական հարցերըՇրջակա միջավայրի նախարար Համբարձում Մաթևոսյանը հանդիպել է Հայաստանում Միացյալ Թագավորության դեսպան Ջոն Գալագերի հետ, քննարկման առանցքում COP17-ի կազմակերպչական հարցերն էին: Հանդիպմանը մասնակցել է նախարարի տեղակալ Արամ Մեյմարյանը: Հանդիպման ընթացքում քննարկվել են 2026 թվականին Հայաստանում կայանալիք Կենսաբազմազանության մասին կոնվենցիայի կողմերի 17-րդ համաժողովի՝ COP17-ի կազմակերպչական հարցերը։ Անդրադարձ է կատարվել կազմակերպչական ողջ գործընթացին՝ ներառյալ ֆինանսական, տեխնիկական և գործընկերային […] ...
16:37 04.08.2025
ՆԳՆ շրջիկ սպասարկման գրասենյակները ծառայություններ կմատուցեն Շիրակի և Արագածոտնի մարզերումՆԳՆ սպասարկման գրասենյակները շարունակում են իրականացնել շրջիկ սպասարկում՝ քաղաքացիներին մատուցելով և՛ միգրացիայի և քաղաքացիության ծառայության, և՛ հաշվառման-քննական բաժինների ծառայություններ։ ՆԳ նախարարի հրամանի համաձայն՝ օգոստոսի 7-ին ծառայություններ կմատուցվեն․ ժամը 11:00-16:00-Շիրակի մարզի Անի համայնքում՝ համայնքապետարանի հարևանությամբ, ժամը 10:30-16:00-Արագածոտնի մարզի Արագած բնակավայրում՝ վարչական ղեկավարի գրասենյակի հարևանությամբ։ Շրջիկ սպասարկման շրջանակում քաղաքացիները կարող են փոխանակել անձնագիրը, ստանալ ժամանակավոր պաշտպանության վկայական, […] ...
16:31 04.08.2025
Հայ շախմատիստների դիրքերը ՖԻԴԵ-ի աղյուսակումՇախմատի միջազգային ֆեդերացիան (ՖԻԴԵ) հրապարակել է շախմատիստների ամենամսյա դասակարգման աղյուսակը։ Տղամարդկանց դասակարգման աղյուսակը շարունակում է գլխավորել աշխարհի 16-րդ չեմպիոն Մագնուս Կառլսենը (Նորվեգիա, 2839 վարկանիշ)։ Լավագույն հնգյակում են նաև Հիկարու Նակամուրան (ԱՄՆ, 2807), Ֆաբիանո Կարուանան (ԱՄՆ, 2784), Ռամեշբաբու Պրագանանդհան (Հնդկաստան, 2779) և Արջուն Էրգիասին (Հնդկաստան, 2776)։ Աշխարհի գործող չեմպիոն Դոմարաջու Գուկեշը (Հնդկաստան) 2776 վարկանիշով 6-րդն է։ […] ...
16:25 04.08.2025
Ամփոփվել են Երևան քաղաքի քննչական վարչության և ենթակա քննչական ստորաբաժանումների 2025 թվականի առաջին կիսամյակում կատարված աշխատանքներըԱրթուր Պողոսյանի նախագահությամբ 2025 թվականի օգոստոսի 1-ին ամփոփվել են Երևան քաղաքի քննչական վարչության և ենթակա քննչական ստորաբաժանումների 2025 թվականի առաջին կիսամյակի ընթացքում կատարված աշխատանքները: Խորհրդակցությանը մասնակցել են ՀՀ քննչական կոմիտեի նախագահի տեղակալ Վազգեն Ավետիսյանը, Տարածքային քննչական վարչությունների գործունեության վերահսկողության գլխավոր վարչության պետի պաշտոնակատար Վահե Միրզոյանը, Հատուկ հանձնարարություններով գլխավոր վարչության պետ Արման Գալստյանը, Ներքին անվտանգության վարչության […] ...
16:18 04.08.2025
Շոգ օրեր, բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ. Գագիկ Սուրենյանը մանրամասներ է ներկայացրելՀուլիսին դիտված եղանակային, կլիմայական պայմանների վերլուծության, օգոստոս ամսվա ու առաջիկա օրերի եղանակային կանխատեսման և հանրապետության բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակի մասին մանրամասներ է հայտնել Գագիկ Սուրենյանը: Ավելին՝ տեսանյութում: ...