Ամենաբարձրահասակ տղամարդը սեղմել է ամենացածրահասակ կնոջ ձեռքը. պատմական հանդիպում Եգիպտոսում – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
15 06 2025
  • $
    383.23
  • RUBLE
    4.82
  • 440.91
WEATHER
+22.09 oC

Ամենաբարձրահասակ տղամարդը սեղմել է ամենացածրահասակ կնոջ ձեռքը. պատմական հանդիպում Եգիպտոսում

20:47 30.01.2018

Եգիպտոսում հանդիպել են մոլորակի ամենաբարձրահասակ տղամարդը՝ 251 սմ հասակ ունեցող Սուլթան Քեսենը, և ամենացածրահասակ՝ 62 սմ հասակ ունեցող կինը՝ Յոթի Ամգեն:
 
 
Սուլթանն ու Յոթին Գինեսի ռեկորդների գրքում են գրանցվել դեռևս 2011-ին, գրում Mirror-ը: Այդ ժամանակ տղամարդը 28 տարեկան էր:
Սուլթանի և Յոթի հանդիպումից հետաքրքիր լուսանկարներ են հրապարակվել, որտեղ տեսանելի է հասակների ահռելի տարբերությունը: Տղամարդու միայն ոտնաթաթը կազմում է 34 սմ, այսինքն՝ կնոջ հասակի կեսից ավելին:

Սուլթանը ապրում է Թուրքիայում և զբաղվում է գյուղատնտեսությամբ, ինչը նրան դժվարությամբ է տրվում, քանի որ չի կարողանում տեղաշարժվել առանց ձեռնափայտերի: Նրա արագ աճի պատճառը հիպոֆիզի ուռուցքն է: 

Հնդկական Նագպուր քաղաքում ապրող 24-ամյա Յոթին Գինեսի ռեկորդակիր է դարձել իր ծննդյան 18-ամյակին, երբ մասնակցում էր հնդկական Big Boss 6 հեռուստաշոուին:

Հիվանդությունը, որ կանգնեցրել է նրա աճը, կոչվում է ախոնդրոպլազիա: Պատճառը գենետիկական շեղումներն են: Նրա հագուստն ու սպասքը կարվում և պատրաստվում են հատուկ պատվերով: Նա մասնակցում է հեռուստաշոուների, նկարահանվում ֆիլմերում:

Նրանք Եգիպտոս են ժամանել Եգիպտոսի զբոսաշրջության զարգացման խորհրդի հրավերով՝ այդկերպ զբոսաշրջիկներին գրավելու համար:

 

В Египте встретились самый высокий человек планеты Султан Кесен, рост которого составляет 251 сантиметр и самая маленькая женщина Йоти Амге, рост которой всего 62 сантиметра.

Султан и Йоти попали в Книгу рекордов Гиннесса в 2011 году, пишет Mirror. На тот момент мужчине было 28 лет и за ним уже был закреплен один рекорд – самые большие кисти рук.

https://24tv.ua/ru/mezhdunarodnye_novosti_tag1121

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Լարսը բաց է

00:30 15.06.2025

Լարսը բաց է

Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։ Այս մասին հայտնել են ՀՀ ՆԳՆ ՓԾ-ից: ...

Իրանը հրթիռներ է արձակում Իսրայելի ուղղությամբ

00:18 15.06.2025

Իրանը հրթիռներ է արձակում Իսրայելի ուղղությամբ

Իրանի զինված ուժերը բալիստիկ հրթիռների նոր ալիք են արձակել Իսրայելի ուղղությամբ, հաղորդում է Mehr լրատվական գործակալությունը։ Ըստ գործակալության՝ արձակումն իրականացվել է Թեհրանից, Սպահանից, Ղոմից, Շիրազից և Քերմանշահից։ Մանրամասները՝ տեսանյութում: ...

Իրավիճակը Հայաստանի ճանապարհներին

00:13 15.06.2025

Իրավիճակը Հայաստանի ճանապարհներին

Փրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են։ Վանաձոր-Ալավերդի ավտոճանապարհի 41-42-րդ կմ-ի հատվածը փակ է բեռնատարների համար, միակողմանի երթևեկելի՝ մարդատար տրանսպորտային միջոցների համար։ ...

Աղբաորսիչ սարքավորումներում շաբաթական կտրվածքով կուտակվում և դուրս է բերվում 2-3 խ.մ աղբ

23:59 14.06.2025

Աղբաորսիչ սարքավորումներում շաբաթական կտրվածքով կուտակվում և դուրս է բերվում 2-3 խ.մ աղբ

Երևանով հոսող գետերի հուներում ամեն տարի կուտակվում է մեծ քանակությամբ աղբ: Այս մասին հայտնել են Երևանի քաղաքապետարանից: Կառուցված նոր աղբաորսիչ սարքերը կանխում են աղբի մուտքն ու կուտակումը Հրազդան գետում և Երևանյան լճում: Նոր սարքավորումներում շաբաթական կտրվածքով կուտակվում և դուրս է բերվում 2-3 խ.մ աղբ: Բնության նկատմամբ հոգատար վերաբերմունքը չպետք է լինի ընդամենը արձագանք առաջացած խնդիրներին։ […] ...

Հայ հրաձիգների համեստ արդյունքներն աշխարհի գավաթի խաղարկությունում

23:54 14.06.2025

Հայ հրաձիգների համեստ արդյունքներն աշխարհի գավաթի խաղարկությունում

Հայաստանի ներկայացուցիչներ Էլմիրա Կարապետյանը և Բենիկ Խլղաթյանը Գերմանիայի Մյունխեն քաղաքում մասնակցել են հրաձգության աշխարհի գավաթի խաղարկության երկրորդ փուլին։ Կարապետյանը 10 մետր օդամղիչ ատրճանակ մրցաձևում 578 միավորով 9-րդ տեղն է զբաղեցրել։ 25 մետր ատրճանակ մրցաձևում էլ նա 553 միավորով 85-րդն է եղել։ Խլղաթյանը 10 մետր օդամղիչ ատրճանակի տղամարդկանց պայքարում հավաքել է 581 միավոր և զբաղեցրել է […] ...

Էրդողանն ու Թրամփը հեռախոսով քննարկել են Իսրայել-Իրան հակամարտությունը

23:49 14.06.2025

Էրդողանն ու Թրամփը հեռախոսով քննարկել են Իսրայել-Իրան հակամարտությունը

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հետ հեռախոսազրույցում քննարկել է Իսրայելի և Իրանի միջև հակամարտությունը և հայտարարել Անկարայի պատրաստակամության մասին՝ օգնելու կանխել տարածաշրջանում անվերահսկելի սրացումը։ «Հեռախոսազրույցի ընթացքում քննարկվել են Իսրայելի և Իրանի միջև հակամարտությունը, ինչպես նաև տարածաշրջանային և գլոբալ հարցեր։ Էրդողանը նշել է, որ Թուրքիան ուշադիր հետևում է Իրանի և Իսրայելի միջև […] ...

BACK_TO_TOP