18:50 20.05.2021
Առողջապահության նախարարությունը կքննարկի Գյումրիի թիվ 2 պոլիկլինիկայի շենքային պայմանների բարելավման հարցը: Այս մասին համաձայնություն է ձեռք բերվել առողջապահության նախարարի պաշտոնակատար Անահիտ Ավանեսյանի Շիրակի մարզ կատարած աշխատանքային այցի ընթացքում:
Գյումրիի թիվ 2 պոլիկլինիկան տեղակայված է հին ու վթարային շենքում: Բուժսարքավորումների նորացման և շենքային պայմանների բարելավման անհրաժեշտություն կա: Առողջապահության նախարարի պաշտոնակատար Անահիտ Ավանեսյանը նշել է՝ համավարակը առիթ էր ու պատճառ, որ մարզային բժշկական կենտրոններն ու առաջնային բուժօղակը ֆինանսավորում ստանան: Գյումրիի թիվ 2 պոլիկլինիկան օրեր առաջ է շարժական ռենտգեն սարք ստացել: 60-ականների սարքավորումով էին աշխատում: Սարքավորումներով համալրումը փուլային գործընթաց է:
«Քայլ-քայլ աշխատում ենք, որ մեր մարզային բժշկական կենտրոնները և առաջնային օղակը համալրվեն սարքավորումներով, բարելավվեն շենքային պայմանները: Covid-ով պայմանավորված իրավիճակը օգտագործեցինք հնարավորինս վերազինելու համար մեր մարզային կենտրոնները: Նույն ջանքերի շնորհիվ հնարավոր եղավ նաև համալրել այս պոլիկլինիկան ժամանակակից, 2020թ․ արտադրության ռենտգեն սարքով: Նայեցինք նաև հին սարքը, որը, կարելի է ասել, պատմական մոդել կարող է լինել, թե ժամանակին ինչով են բուժել, բայց ոչ երբեք այսօր օգտագործելու համար»,- ասել է ՀՀ առողջապահության նախարարի պաշտոնակատար Անահիտ Ավանեսյանը:
Թիվ 2 պոլիկլինիկայի շենքային պայմանների լուծման տարբերակներն, ըստ մարզպետի, մի քանիսն են: Նախ դիտարկում են, թե ինչքանով է նպատակահարմար ու ֆինանսապես ձեռնտու վերանորոգել հին ու արդեն վթարային շենքը:
«Առողջապահության նախարարի պաշտոնակատարի հետ պայմանավորվածություն ձեռք բերեցինք, որ հստակ գնահատենք՝ արդյո՞ք այս շենքի մեջ ենք ներդրում իրականացնում, թե՞ առանձին պոլիկլինիկական շենք ենք կառուցում: Գնահատում անելուց հետո արդյունքների մասին կտեղեկացնենք»,- նշել է Շիրակի մարզպետ Հովհաննես Հարությունյանը:
Լուծման տարբերակներից մեկն էլ օպտիմալացումն է: Պոլիկլինիկան իր բժիշկներով կարող է միավորվել առաջնային բուժօղակի մեկ այլ հաստատության հետ: Սա ևս քննարկվող տարբերակ է, թե օպտիմալացման դեպքում, որ բուժհաստատությանն է միանալու թիվ 2 պոլիկլինիկան:
Շիրակի մարզի առողջապահական մյուս հաստատությունների խնդիրները ներկայացվել են մարզպետարանում կայացած փակ հանդիպման ընթացքում, որին մասնակցել են մարզի բժշկական կենտրոնների և ամբուլատոր-պոլիկլինիկական ծառայությունների ղեկավարներն ու ներկայացուցիչները։
«Շանթ Գյումրի» հեռուստաալիքն այս պահին հասանելի է Rostelecom, Delta telecom, TeleMAX, ARPINET, Opticom, SHIRAK telecom, HAY-NET ցանցային օպերատորների կապուղիներով, ինչպես նաև Shant Digital Tv հավելվածով՝ ամբողջ աշխարհում։
14:12 04.08.2025
2 ոսկե և 2 բրոնզե մեդալ՝ Մաթեմատիկական միջազգային ուսանողական օլիմպիադայումՄաթեմատիկական միջազգային ուսանողական օլիմպիադայում Հայաստանի մասնակիցները նվաճել են 2 ոսկե և 2 բրոնզե մեդալներ: Մաթեմատիկական միջազգային ուսանողական 32-րդ օլիմպիադան (International Mathematics Competition) տեղի է ունեցել հուլիսի 28-ից օգոստոսի 3-ը, որին մասնակցել են աշխարհի 73 համալսարանի թիմեր (434 ուսանողներ): Ռուբեն Համբարձումյանը և Վահրամ Ասատրյանն արժանացել են ոսկե, իսկ Ստեփան Գևորգյանն ու Նարեկ Հովեյանը՝ բրոնզե մեդալների: Ուսանողական […] ...
14:02 04.08.2025
ՃՏՊ՝ հրդեհի բռնկմամբ. կա տուժածՕգոստոսի 4-ին, ժամը 07։09-ին Վայոց ձորի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ «Զանգեր» կոչվող հատվածում տեղի է ունեցել ՃՏՊ՝ ավտոմեքենաներից մեկում հրդեհ է բռնկվել․ կա տուժած։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։ Պարզվել է, որ Երևան-Մեղրի ավտոճանապարհի 168-րդ կմ-ին բախվել են «Kia» և […] ...
13:53 04.08.2025
Խաչանովը հաղթել է Ռուդին և դուրս եկել Տորոնտոյի մրցաշարի քառորդ եզրափակիչՌուսաստանը ներկայացնող հայազգի թենիսիստ, աշխարհի 16-րդ ռակետ Կարեն Խաչանովը Տորոնտոյի «Մասթերսում» դուրս է եկել քառորդ եզրափակիչ: 1/8 եզրափակչում նա 6-4, 7-5 հաշվով հաղթել է 13-րդ ռակետ Կասպեր Ռուդին: Հայ թենիսիստի հաջորդ մրցակիցը կլինի ԱՄՆ-ի ներկայացուցիչ, աշխարհի 34-րդ ռակետ Ալեքս Միխելսենը: ...
13:45 04.08.2025
Վերականգնման աշխատանքներ՝ Շատիվանք վանական համալիրում և Գնդեվազի Սբ Աստվածածին եկեղեցումՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության և «Պատմամշակութային արգելոց-թանգարանների և պատմական միջավայրի պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ի մասնագետներն այցելել են Վայոց ձորի մարզի Շատիվանք վանական համալիր և Գնդեվազի Սբ Աստվածածին եկեղեցի, որտեղ ԿԳՄՍՆ ֆինանսավորմամբ իրականացվում են վերականգնման աշխատանքներ։ Շատիվանքում մասնագետները ծանոթացել են «Հնագիտության և ազգագրության ինստիտուտ» ՊՈԱԿ-ի կողմից ԿԳՄՍ նախարարության ֆինանսավորմամբ իրականացվող պեղումների արդյունքներին։ Մասնավորապես, պեղումների […] ...
13:32 04.08.2025
Հանրապետության որոշ հատվածներում սպասվում է նաև բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակՀարավից արևադարձային տաք օդի ալիքի ներթափանցմամբ պայմանավորված՝ օգոստոսի 4-9-ին Արարատյան դաշտում, Վայոց ձորի նախալեռներում, Սյունիքի հովիտներում և Երևանում սպասվում է բարձր ջերմային ֆոն․ ցերեկը ժամը 16։00-17-00- ն ընկած ժամանակահատվածում՝ +39․․․+41 աստիճան տաքություն։ Նշված հատվածներում, ինչպես նաև Արագածոտնի և Կոտայքի նախալեռներում առաջիկա 5 օրերին սպասվում է նաև բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ։ ...
13:20 04.08.2025
Բարսեղյանի գոլն ու գոլային փոխանցումը նպաստել են «Սլովանի» հաղթանակինՀայաստանի ազգային հավաքականի հարձակվող Տիգրան Բարսեղյանը Սլովակիայի առաջնության երկրորդ տուրի խաղում գոլ և գոլային փոխանցում է գրանցել «Պոդբրեզովայի» դեմ տնային խաղի 10-րդ րոպեին, Բարսեղյանի ասիստից հետո Դավիդ Ստրելեցը առաջ է մղել Բրատիսլավայի «Սլովանին», իսկ առաջին խաղակեսին ավելացված առաջին րոպեին 31-ամյա հայ ֆուտբոլիստը 11-մետրանոցից գոլ է խփել: Վլադիմիր Վայսի թիմը հաղթել է 4-1 հաշվով: Գործող չեմպիոնը […] ...