17:24 20.05.2021
Պետական եկամուտների կոմիտեում տեղի է ունեցել հարկային և մաքսային մարմինների բողոքարկման հանձնաժողովի հերթական նիստը։ Հանձնաժողովը քննության է առել հարկ վճարողների ներկայացրած բողոքները, որոնք հիմնականում վերաբերում էին հարկման ռեժիմների ընտրությանը և ՀԴՄ շահագործման կանոնների խախտմանը:
ՊԵԿ նախագահի առաջին տեղակալ Ռաֆիկ Մաշադյանի դիտարկմամբ՝ շատ են դեպքերը, երբ հարկ վճարողները սահմանված ժամկետում շրջանառության հարկ վճարող կամ միկրոձեռնարկատիրության սուբյեկտ համարվելու վերաբերյալ հայտարարություն չեն ներկայացնում: Հանձնաժողովն, ըստ էության, ուսումնասիրում է այն պատճառները, որոնք կարող էին խոչընդոտել հարկ վճարողին այդ հայտարարությունը ներկայացնելու համար: Այդպիսի իրավիճակներ են ստեղծվում հիմնականում առողջական խնդիրների, նաև համավարակի շրջանում ինքնամեկուսացման պատճառով: Լինում են նաև տեխնիկական խոչընդոտներ: Նման դեպքերում, եթե հանձնաժողովի անդամները տեսնում են, որ հարկ վճարողը մեղավոր չէ, որ չի կարողացել այդ հիմքով ներկայացնել հայտարարությունը, դիմումները բավարարվում են:
«Հանձնաժողովի նիստում քննարկված բողոքներով որոշումները մեծ մասամբ կայացվել են հօգուտ հարկ վճարողների: Ի թիվս 35 դիմում-բողոքների, բավարարվել է նաև «Պալմիրա Ֆուդ» ՍՊԸ-ի բողոքը: Պիցցաների պատրաստմամբ զբաղվող ընկերությունը, որը հիմնադրել է Շվեդիայից հայրենադարձված ամուսնական զույգը, օրեր առաջ մամուլում դժգոհություն էր ներկայացրել հարկային մարմնի գործողությունների և ՀԴՄ կտրոն չտրամադրելու համար 600.000 դրամով տուգանվելու հետ կապված: Կոմիտեի ղեկավարի հանձնարարությամբ անմիջապես ծառայողական քննություն է իրականացվել: Տնտեսվարողի դժգոհությունը լսվել է նաև ՊԵԿ բողոքարկման հանձնաժողովում: Քննարկումների արդյունքում պարզվել է, որ մինչև խախտում արձանագրելը, ստուգիչ երկու գնման ժամանակ տնտեսվարողը տրամադրել էր ՀԴՄ կտրոն, իսկ երրորդ դեպքով, ըստ բողոքաբերի, չէր նկատել սեղանին դրված գումարը և կտրոն չէր տրվել: «Հանձնաժողովը հանգեց եզրակացության, որ հնարավոր է, որ հարկ վճարողը նկատած չլիներ գումարը և այդ է եղել պատճառը, որ ՀԴՄ կտրոն չի տրամադրվել։ Ձայների մեծամասնությամբ որոշում կայացվեց հօգուտ տնտեսվարողի և բողոքը բավարարվեց»,- հայտնել է ՊԵԿ նախագահի առաջին տեղակալ Ռաֆիկ Մաշադյանը:
Այսպիսով, նմանատիպ օրինակներով ևս վերահաստատվում է, որ տնտեսվարողին տուգանելու որոշումները անբեկանելի դատավճիռներ չեն: Լրատվամիջոցներում անհարկի աղմուկ բարձրացնելու փոխարեն յուրաքանչյուր գործարար պետք է նկատի ունենա, որ լիարժեք հնարավորություններ ունի ՊԵԿ բողոքարկման հանձնաժողովում գործընկերային մթնոլորտում պաշտպանելու իր իրավունքները՝ եթե, ըստ իրեն, կայացվել են ոչ արդարացի որոշումներ կամ առկա են բողոքներ հարկային և մաքսային ծառայողների գործողություններին կամ անգործության վերաբերյալ:
Բողոքարկման հանձնաժողովի տվյալներով՝ 2021թ. 4 ամսվա ընթացքում քննարկվել է 613 բողոք, որից մերժվել է ընդամենը 241-ը, այսինքն՝ շուրջ 39 տոկոսը: Մնացած դեպքերով հարկ վճարողների բողոքները ամբողջությամբ կամ մասնակի բավարարվել են»:
23:59 10.05.2025
Երևանի բոլոր վարչական շրջաններում շարունակվում են փոսային նորոգումներըԵրևանի բոլոր վարչական շրջաններում շարունակվում են փոսային նորոգումները: Արդեն իսկ կատարվել են շուրջ 19.000 քմ աշխատանքներ։ Այս մասին հայտնել են Երևանի քաղաքապետարանից: Աշխատանքների սկզբնական փուլում ֆրեզով կտրվում են ասֆալտբետոնե ծածկի վնասված հատվածները, որից հետո մաքրվում են փոշուց, բիտումապատվում, այնուհետև տեղադրվում է ասֆալտբետոնե նոր ծածկ: Մանրամասները՝ տեսանյութում: ...
23:58 10.05.2025
Լարսը բաց էՎրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։ ...
23:56 10.05.2025
ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի ենՓրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են։ Փակ է Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից Քարի լիճ ավտոճանապարհը։ ...
23:54 10.05.2025
Ավարտվել է կարատեի Եվրոպայի մեծահասակների 60-րդ առաջնությունըԿ. Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում ավարտվել է կարատեի Եվրոպայի մեծահասակների 60-րդ առաջնությունը: Առաջնությունն անցկացվել է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության աջակցությամբ` Հայաստանի կարատեի ֆեդերացիայի և միջազգային գործընկերների հետ համագործակցությամբ: Այս մասին հայտնել են ԿԳՄՍ նախարարությունից: Եվրոպայի առաջնության եզրափակիչ մենամարտերին հետևել և մրցանակակիրներին պարգևատրել են ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը և նախարարի տեղակալ Հասմիկ Ավագյանը, […] ...
23:42 10.05.2025
Մակրոնը չի բացառում Արևմտյան զորքերի տեղակայումն ՈւկրաինայումՖրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը չի բացառում Ուկրաինայում մի քանի հազար արևմտյան զինվորականներ տեղակայելու հնարավորությունը։ «Գլխավոր տարրը զորքեր ունենալն է Ուկրաինայում: Կարող է լինել մի քանի հազար, բայց ոչ հարյուր հազարավոր։ Հարցը թվերը չեն։ Հարցն այն է, որ մենք այնտեղ կլինենք պահեստային ուժեր ապահովելու համար՝ օդում կամ առաջնագծից հեռու ռազմավարական դիրքերում», – ասել է Մակրոնը Le […] ...
23:26 10.05.2025
«Միլանն» ու «Ինտերը», հնարավոր է, հանդիպումներ անցկացնեն ԱՄՆ-ումԻտալիայի Ա Սերիայի նախագահ Էցիո Մարիա Սիմոնելին «Միլանին» ու «Ինտերին» առաջարկել է 2026 թ. տարեսկզբի հանդիպումներն անցկացնել ԱՄՆ-ում, հայտնում է Football Italia-ն։ Բանն այն է, որ երկու ակումբների տնային ստադիոնում`«Սան Սիրոյում» վերանորոգման աշխատանքներ են տեղի ունենալու` կապված փետրվարի 6-ից 22-ը Միլանում անցկացվելիք ձմեռային 25-րդ Օլիմպիական խաղերի հետ։ «Սան Սիրոն» հունվարի 10-ից փետրվարի 8-ը փակ կլինի, […] ...