Վահան Քերոբյանը մասնակցել է «Food & Drinks EXPO-2021» 20-րդ միջազգային մասնագիտացված ցուցահանդեսի բացմանը – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
11 05 2025
  • $
    389.25
  • RUBLE
    4.73
  • 439.39
WEATHER
+13.09 oC

Վահան Քերոբյանը մասնակցել է «Food & Drinks EXPO-2021» 20-րդ միջազգային մասնագիտացված ցուցահանդեսի բացմանը

18:19 21.05.2021

ՀՀ էկոնոմիկայի նախարարի պաշտոնակատար Վահան Քերոբյանը մայիսի 21-ին մասնակցել է Հայաստանի արդյունաբերողների և գործարարների միության և LOGOS EXPO Center ցուցահանդեսային ընկերության կողմից կազմակերպված «Food & Drinks EXPO-2021» 20-րդ միջազգային մասնագիտացված ցուցահանդեսի բացմանը։

Միջոցառման հիմնական նպատակն է աջակցել սննդի արդյունաբերության ոլորտում գործող ձեռնարկություններին և կազմակերպություններին` շուկան հագեցնել բարձրորակ արտադրանքով ու սպառողների լայն շրջանակի համար մատչելի ապրանքներով, ներկայացնել սննդի և վերամշակող արդյունաբերության ոլորտում կիրառվող նորագույն տեխնոլոգիաները, նպաստել առևտրային ընկերությունների և սննդի արդյունաբերության ձեռնարկությունների փոխշահավետ համագործակցության ամրապնդմանը, ինչպես նաև գործարար նոր կապերի հաստատմանը:

Եռօրյա ցուցահանդեսը մեկ հարթակի տակ կմիավորի սննդի արդյունաբերության առաջատար ընկերությունների, բիզնեսի, մեծածախ և մանրածախ առևտրի ոլորտի ներկայացուցիչների, արտադրողների ու մատակարարների: Միջոցառման ընթացքում տեղական և արտասահմանյան առավել քան 80 ընկերություններ Հայաստանից, Արցախից, Ռուսաստանից, Բելառուսից և Իրանից ներկայացնում են սննդի արդյունաբերության ոլորտի տարբեր ապրանքներ ու ծառայություններ:

«Food & Drinks EXPO-2021» ցուցահանդեսի հիմնական թեմատիկ բաժիններն են մսամթերք, կաթնամթերք, ալկոհոլային և ոչ ալկոհոլային խմիչքներ, հանքային ջրեր, սառեցված կիսաֆաբրիկատներ, պահածոյացված մրգեր և բանջարեղեն, հրուշակեղեն, չրեր, բնական օճառներ, պաղպաղակ, սննդամթերքի արտադրության ոլորտում կիրառվող սարքավորումներ և այլն։

Ողջունելով միջոցառման մասնակիցներին՝ Վահան Քերոբյանը նշել է․

«21-րդ դարում կարևոր է սննդի արդյունաբերության մեջ նորարարությունների կիրառումը, նորագույն տեխնոլոգիաների ներդրումն ու ոլորտում գործող բիզնեսների թվայնացումը։ Հուսով եմ, որ այս երեք օրվա ընթացքում մենք կտեսնենք նոր տեխնոլոգիական և թվային լուծումներ, իսկ մասնակիցները լավագույնս կօգտագործեն ընձեռված հնարավորությունները և հիմք կդնեն երկարաժամկետ համագործակցությունների»։

Նախարարի պաշտոնակատարն իր խոսքում նաև ընդգծել է, որ ՀՀ էկոնոմիկայի նախարարությունը մեծ ուշադրություն է դարձնում սննդի արդյունաբերությանը և պատրաստ է աջակցել ոլորտի ներկայացուցիչներին, որպեսզի նրանք հնարավորինս արագ կատարեն անցումն ավանդականից դեպի նորարարական լուծումներ։

Ցուցահանդեսը հնարավորություն է ընձեռում ոլորտում ներգրավված տնտեսավարողներին գնահատելու սեփական արտադրանքի մրցունակությունը, հաստատելու նոր գործարար կապեր և ընդլայնելու արտահանման հնարավորությունները։

Ցուցահանդեսի բացման արարողությունից հետո Վահան Քերոբյանը շրջել է տաղավարներով ու ծանոթացել մասնակից ընկերությունների գործունեությանն ու արտադրանքին։

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Երևանի բոլոր վարչական շրջաններում շարունակվում են փոսային նորոգումները

23:59 10.05.2025

Երևանի բոլոր վարչական շրջաններում շարունակվում են փոսային նորոգումները

Երևանի բոլոր վարչական շրջաններում շարունակվում են փոսային նորոգումները: Արդեն իսկ կատարվել են շուրջ 19.000 քմ աշխատանքներ։ Այս մասին հայտնել են Երևանի քաղաքապետարանից: Աշխատանքների սկզբնական փուլում ֆրեզով կտրվում են ասֆալտբետոնե ծածկի վնասված հատվածները, որից հետո մաքրվում են փոշուց, բիտումապատվում, այնուհետև տեղադրվում է ասֆալտբետոնե նոր ծածկ: Մանրամասները՝ տեսանյութում: ...

Լարսը բաց է

23:58 10.05.2025

Լարսը բաց է

Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։ ...

ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են

23:56 10.05.2025

ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են

Փրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են։ Փակ է Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից Քարի լիճ ավտոճանապարհը։ ...

Ավարտվել է կարատեի Եվրոպայի մեծահասակների 60-րդ առաջնությունը

23:54 10.05.2025

Ավարտվել է կարատեի Եվրոպայի մեծահասակների 60-րդ առաջնությունը

Կ. Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում ավարտվել է կարատեի Եվրոպայի մեծահասակների 60-րդ առաջնությունը: Առաջնությունն անցկացվել է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության աջակցությամբ` Հայաստանի կարատեի ֆեդերացիայի և միջազգային գործընկերների հետ համագործակցությամբ: Այս մասին հայտնել են ԿԳՄՍ նախարարությունից: Եվրոպայի առաջնության եզրափակիչ մենամարտերին հետևել և մրցանակակիրներին պարգևատրել են ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը և նախարարի տեղակալ Հասմիկ Ավագյանը, […] ...

Մակրոնը չի բացառում Արևմտյան զորքերի տեղակայումն Ուկրաինայում

23:42 10.05.2025

Մակրոնը չի բացառում Արևմտյան զորքերի տեղակայումն Ուկրաինայում

Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը չի բացառում Ուկրաինայում մի քանի հազար արևմտյան զինվորականներ տեղակայելու հնարավորությունը։ «Գլխավոր տարրը զորքեր ունենալն է Ուկրաինայում: Կարող է լինել մի քանի հազար, բայց ոչ հարյուր հազարավոր։ Հարցը թվերը չեն։ Հարցն այն է, որ մենք այնտեղ կլինենք պահեստային ուժեր ապահովելու համար՝ օդում կամ առաջնագծից հեռու ռազմավարական դիրքերում», – ասել է Մակրոնը Le […] ...

«Միլանն» ու «Ինտերը», հնարավոր է, հանդիպումներ անցկացնեն ԱՄՆ-ում

23:26 10.05.2025

«Միլանն» ու «Ինտերը», հնարավոր է, հանդիպումներ անցկացնեն ԱՄՆ-ում

Իտալիայի Ա Սերիայի նախագահ Էցիո Մարիա Սիմոնելին «Միլանին» ու «Ինտերին» առաջարկել է 2026 թ. տարեսկզբի հանդիպումներն անցկացնել ԱՄՆ-ում, հայտնում է Football Italia-ն։ Բանն այն է, որ երկու ակումբների տնային ստադիոնում`«Սան Սիրոյում» վերանորոգման աշխատանքներ են տեղի ունենալու` կապված փետրվարի 6-ից 22-ը Միլանում անցկացվելիք ձմեռային 25-րդ Օլիմպիական խաղերի հետ։ «Սան Սիրոն» հունվարի 10-ից փետրվարի 8-ը փակ կլինի, […] ...

BACK_TO_TOP