Խոակին Կապառոսը հրապարակել է Հայաստանի ազգային հավաքական հրավիրված ֆուտբոլիստների ցանկը – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
15 06 2025
  • $
    383.23
  • RUBLE
    4.82
  • 440.91
WEATHER
+22.09 oC

Խոակին Կապառոսը հրապարակել է Հայաստանի ազգային հավաքական հրավիրված ֆուտբոլիստների ցանկը

19:03 24.05.2021

23 ֆուտբոլիստ, որոնցից 5-ը՝ նորեկ: Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Խոակին Կապառոսը հրապարակել է Հայաստանի ազգային հավաքական հրավիրված ֆուտբոլիստների ցանկը: Հայտնում է ՀՖՖ-ն։

 

Առաջին անգամ Հայաստանի ազգային հավաքական են հրավիրվել ԲԿՄԱ-ի դարպասապահ Արման Ներսեսյանը«Արարատ-Արմենիայի» պաշտպաններ Ալբերտ Խաչումյանը և Դավիթ Տերտերյանը, «Ալաշկերտի» կիսապաշտպան Դավիդ Դավիդյանը և «Ուրարտուի» հարձակվող Կարեն Մելքոնյանը:

 

ՀՖՖ պաշտոնական կայքի հետ զրույցում Խոակին Կապառոսը խոսել է առաջիկա հանդիպումների կարևորության մասին և մեկնաբանել ֆուտբոլիստների ընտրությունը.

 

«Առաջիկա երկու հանդիպումները շատ կարևոր են: Մրցելու ենք թիմերի դեմ, որոնք պատրաստվում են Եվրոպայի առաջնությանը՝ նախապատրաստվելով սեպտեմբերին կայանալիք պաշտոնական հանդիպումներին: Երբ խաղում է ազգային հավաքականը, չկան ընկերական հանդիպումներ. բոլոր խաղերն էլ կարևոր են, քանի որ մենք ներկայացնում ենք ազգը և երկիրը:

Հիմնական կազմի մի շարք ֆուտբոլիստներ այս անգամ բացակայում են ցուցակից: Մենք շատ լավ ենք ճանաչում այդ ֆուտբոլիստներին, մեծ հույսեր ենք կապում նրանց հետ և շատ կարևորում նրանց դերը, սակայն այս անգամ որոշել ենք հանգստի հնարավորություն տալ նրանց և գործի մեջ տեսնել մի քանի երիտասարդների: Կարծում եմ՝ սրանից ավելի լավ հնարավորություն չի կարող լինել նրանց համար: Հրավիրել ենք այն ֆուտբոլիստներին, որոնք իրենց լավ են դրսևորել ներքին առաջնությունում և ցանկանում ենք ստուգել նրանց կարողությունները Խորվաթիայի և Շվեդիայի կարգի հզոր հավաքականների դեմ խաղերում»:

 

Հայաստանի ազգային հավաքական հրավիրված ֆուտբոլիստների ամբողջական ցուցակը՝

 

Դարպասապահներ

Դավիթ Յուրչենկո – «Ալաշկերտ»

Գրիգոր Մելիքսեթյան – «Արարատ»

Արման Ներսեսյան – ԲԿՄԱ

 

Պաշտպաններ

Կամո Հովհաննիսյան – «Կայրաթ» (Ղազախստան)

Վարազդատ Հարոյան – «Աստանա» (Ղազախստան)

Անդրե Չալըշըր – «Ապոլոն Սմիրնիս» (Հունաստան)

Տարոն Ոսկանյան – «Ալաշկերտ»

Հակոբ Հակոբյան – «Ուրարտու»

Ալբերտ Խաչումյան – «Արարատ-Արմենիա»

Դավիթ Տերտերյան – «Արարատ-Արմենիա»

 

Կիսապաշտպաններ

Գևորգ Ղազարյան – «Լամիա» (Հունաստան)

Տիգրան Բարսեղյան – «Աստանա» (Ղազախստան)

Վահան Բիչախչյան – «Ժիլինա» (Սլովակիա)

Խորեն Բայրամյան – «Ռոստով» (Ռուսաստան)

Էդուարդ Սպերցյան – «Կրասնոդար» (Ռուսաստան)

Արտակ Գրիգորյան – «Ալաշկերտ»

Կարեն Մուրադյան – «Արարատ»

Անգուլո Վբեյմար – «Արարատ-Արմենիա»

Ժիրայր Շաղոյան – ԲԿՄԱ

Դավիդ Դավիդյան – «Ալաշկերտ»

 

Հարձակվողներ

Սարգիս Ադամյան – «Հոֆենհայմ» (Գերմանիա)

Արթուր Միրանյան – «Ուրարտու»

Կարեն Մելքոնյան – «Ուրարտու»

 

Հիշեցնենք, որ Հայաստանի ազգային հավաքականը հունիսին անցկացնելու է ընկերական 2 հանդիպում: Հունիսի 1-ին՝ ժամը 20:00-ին (Երևանի ժամանակով), Վելիկա Գորիցայի Քաղաքային մարզադաշտում կկայանա Խորվաթիա-Հայաստան, իսկ հունիսի 5-ին՝ ժամը 22։45-ին,  Ստոկհոլմի «Ֆրենդս Արենա» մարզադաշտում՝ Շվեդիա-Հայաստան ընկերական հանդիպումը:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Իսրայելը հարվածել է Իրանի արտաքին գործերի նախարարության շենքերից մեկին

23:30 15.06.2025

Իսրայելը հարվածել է Իրանի արտաքին գործերի նախարարության շենքերից մեկին

Իսրայելը հարվածել է Իրանի արտաքին գործերի նախարարության շենքերից մեկին, վիրավորվել են մի քանի քաղաքացիական անձինք, այդ թվում՝ դիվանագետներ, հայտարարել է Իրանի արտաքին գործերի փոխնախարար Սաիդ Խատիբզադեն։ «Իսրայելի ռեժիմը դաժան հարձակում է գործել Իրանի արտաքին գործերի նախարարության շենքերից մեկի վրա, որը գտնվում է Թեհրանում։ Այս հարձակման հետևանքով վիրավորվել են մի քանի քաղաքացիական անձինք, այդ թվում՝ իմ […] ...

Գատուզոն դարձել է Իտալիայի ֆուտբոլի ազգային հավաքականի գլխավոր մարզիչը

23:15 15.06.2025

Գատուզոն դարձել է Իտալիայի ֆուտբոլի ազգային հավաքականի գլխավոր մարզիչը

2006 թվականի աշխարհի չեմպիոն Ջենարո Գատուզոն նշանակվել է Իտալիայի ֆուտբոլի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ: Այս մասին հայտնել է ազգային հավաքականի մամուլի ծառայությունը: Ավելի վաղ Լուչիանո Սպալետին հայտարարել է Իտալիայի ազգային հավաքականի գլխավոր մարզչի պաշտոնից հեռանալու մասին, որը նա գլխավորում էր 2023 թվականից։ «Գատուզոն իտալական ֆուտբոլի խորհրդանիշ է, ազգային հավաքականի համազգեստը նրա համար երկրորդ մաշկի պես […] ...

Իրանի զինված ուժերը կոչ են արել իսրայելցիներին լքել կարևորագույն ենթակառուցվածքային օբյեկտների տարածքները

23:06 15.06.2025

Իրանի զինված ուժերը կոչ են արել իսրայելցիներին լքել կարևորագույն ենթակառուցվածքային օբյեկտների տարածքները

Իրանի զինված ուժերի խոսնակը հայտարարություն է տարածել՝ կոչ անելով իսրայելցիներին լքել կարևորագույն ենթակառուցվածքային օբյեկտների մոտ գտնվող տարածքները: «Հարվածները կուղղվեն կարևորագույն օբյեկտներին, այդ թվում՝ ռազմական և անվտանգության կենտրոններին, որոշումների կայացման կենտրոններին և հրամանատարների շտաբներին», – ընդգծել է նա Իրանի պետական ​​հեռուստատեսության եթերում։ Նշվել է, որ ստորգետնյա ապաստարանները չեն կարող համարվել հրեական պետության բնակչության համար անվտանգ վայր։ […] ...

Նեթանյահուն հայտնել է, որ ԱՄՆ-ն օգնում է Իսրայելին հետ մղել Իրանի հարձակումները

22:55 15.06.2025

Նեթանյահուն հայտնել է, որ ԱՄՆ-ն օգնում է Իսրայելին հետ մղել Իրանի հարձակումները

Միացյալ Նահանգներն օգնում է իսրայելական ուժերին՝ հետ մղելու Իրանի կողմից հրեական պետության դեմ ուղղված պատասխան հարվածները: Այս մասին հայտարարել է Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն Fox News հեռուստաալիքին տված հարցազրույցում: «Ես խորապես շնորհակալ եմ նախագահ Թրամփի՝ Իսրայելը պաշտպանելուն օգնելու որոշման համար», – շեշտել է նա՝ պատասխանելով այն հարցին, թե արդյոք ամերիկյան կողմը հրեական պետությանը տրամադրում է […] ...

Նեթանյահուն հայտարարել է Իրանի հետախուզության ղեկավարին չեզոքացնելու մասին

22:45 15.06.2025

Նեթանյահուն հայտարարել է Իրանի հետախուզության ղեկավարին չեզոքացնելու մասին

Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն կիրակի օրը հայտարարեց, որ Իսրայելը չեզոքացրել է Իրանի հետախուզության ղեկավարին և նրա տեղակալին։ «Կարող եմ ձեզ ասել, որ մի քանի րոպե առաջ մենք նաև հարվածեցինք Թեհրանում գտնվող հետախուզության բարձրաստիճան պաշտոնյային և նրա տեղակալին։ Մենք թիրախավորում ենք ռազմական օբյեկտներ, միջուկային օբյեկտներ», – ասել է Նեթանյահուն Fox News-ին։ Նա հավելել է, որ Իսրայելի […] ...

Իրանում հայտնել են, որ Իսրայելի ուղղությամբ ռեկորդային թվով հրթիռներ են արձակել

22:32 15.06.2025

Իրանում հայտնել են, որ Իսրայելի ուղղությամբ ռեկորդային թվով հրթիռներ են արձակել

Իրանը «Ճշմարիտ խոստում 3» գործողության երկրորդ փուլի ընթացքում, որը տեղի է ունեցել շաբաթ երեկոյան, Իսրայելի տարածքի ուղղությամբ ռեկորդային թվով հրթիռներ է արձակել, հաղորդում է իրանական Fars պետական ​​գործակալությունը ՝ հղում անելով իր աղբյուրին։ «Իսրայելի դեմ ԻՀՊԿ գործողության երրորդ ալիքը՝ հրթիռների և անօդաչու թռչող սարքերի կիրառմամբ, սկսվել է այսօր կեսօրին՝ նախատեսվածից շուտ։ Այս գործողությունն իրականացվում է […] ...

BACK_TO_TOP