Հայաստանի հավաքականների կազմը Եվրոպայի առաջնությանը – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
15 06 2025
  • $
    383.23
  • RUBLE
    4.82
  • 440.91
WEATHER
+22.09 oC

Հայաստանի հավաքականների կազմը Եվրոպայի առաջնությանը

22:35 24.05.2021

Հայաստանի սամբոյի ֆեդերացիան ներկայացրել է Հայաստանի հավաքականների կազմը Եվրոպայի առաջնությանը։

«Ինչպես արդեն հաղորդվել էր նախապես, համավարակի տարածմանը ակամայից չնպաստելու, շփումներն ու ուղևորությունները սահմանափակելու միտումով՝ Սամբոյի եվրոպական ֆեդերացիան որոշել էր պատանիների, երիտասարդների, մեծահասակների Հին աշխարհամասի 2021թ. առաջնությունն անցկացնել համատեղ՝ մայիսի 26-ից 29-ը և որպես մրցավայր էր ընտրել Կիպրոսի Լիմասոլ քաղաքը:

Մայիսի 25-ից մասնակից թիմերը կժամանեն Կիպրոս: Ըստ նախնական հայտերի սպասվում է 28 պետության մասնակցություն. Հայաստան, Ադրբեջան, Ավստրիա, Բելոռուս, Բուլղարիա, Գերմանիա, Էստոնիա, Իռլանդիա, Իսպանիա, Իսրայել, Իտալիա, Լատվիա, Լեհաստան, Խորվաթիա, Կիպրոս, Հունաստան, Հունգարիա, Մակեդոնիա, Մոլդովա, Նիդեռլանդներ, Շվեյցարիա, Չեխիա, Ռումինիա, Ռուսաստան, Սերբիա, Վրաստան, Ուկրաինա, Ֆրանսիա:
Նշենք, որ մրցումներն անց են կացվելու նոր քաշային կարգերով և մրցավարական նորացված կանոններով՝ համաձայն Միջազգային օլիմպիական կոմիտեի պահանջների, ինչը պարտադիր է Սամբոյի՝ օլիմպիական մարզաձևի դառնալու ճանապարհին:

Ինչպես միշտ, Հայաստանի սամբոյի հավաքականները մրցավայր են մեկնում մեծ հավակնություններով: “Spyros Kyprianou Sports Center Limassol” մարզասրահի գորգերին ուժերը մրցակիցների հետ կչափեն և մեր երկրի մարզական պատիվը կպահեն 35 մարզիկ-մարզուհի:

Ստորև ներկայացնում ենք մեր հավաքականների մարզիկներին ըստ քաշային կարգերի:
Պատանիների առաջնություն՝ տղաներ
Արամ Խաչիկյան-53 կգ
Մեսրոպ Նիկոյան-64 կգ
Վիլիկ Սահակյան-71 կգ
Արտյոմ Ադամյան-79 կգ
Սմբատ Հակոբյան-88 կգ
Արթուր Հարությունյան-98 կգ
Գրիգոր Բեկնազարյան-+98 կգ
Պատանիների առաջնություն՝ աղջիկներ
Անի Մարտիրոսյան-47 կգ
Սյուզաննա Կիրակոսյան-50 կգ
Մարիամ Ստեփանյան-54 կգ
Թամարա Գրիգորյան-59 կգ
Մարինե Աբրահամյան-65 կգ
Մոնիկա Մկոյան-72 կգ
Ագապի Հարությունյան-80 կգ
Երիտասարդների առաջնություն՝ տղաներ
Դավիթ Հովսեփյան-58 կգ
Նարեկ Ամիրյան-64 կգ
Դավիթ Աբրահամյան-71 կգ
Մամիկոն Ավետիսյան-79 կգ
Գոռ Հարությունյան-88 կգ
Դավիթ Հարությունյան-+98 կգ
Երիտասարդների առաջնություն՝ աղջիկներ
Ռուզաննա Բալասանյան-50 կգ
Տղամարդկանց առաջնություն
Գրիգոր Մխիթարյան-58 կգ
Մաքսիմ Մանուկյան-64 կգ
Անդրանիկ Նաղդալյան-71 կգ
Արթուր Հակոբյան-79 կգ
Արսեն Ղազարյան-88 կգ
Արման Ավանեսյան-98 կգ
Արման Մանուկյան-+98 կգ
Կանանց առաջնություն
Մելինե Մամիկոնյան-50 կգ
Վարսիկ Գրիգորյան-54 կգ
Աննա Մկրտչյան-+80 կգ
Մարտական սամբոյի առաջնություն
Արմեն Մնացականյան-58 կգ
Արամ Աղաջանյան-64 կգ
Մհեր Մերջանյան-71 կգ
Թաթուլ Ավագյան-79 կգ

Կիպրոս կմեկնեն նաև մարզիչներ Վովիկ Խոջայանը, Սարմեն Ամիրյանը, Գագիկ Ղազարյանը, Տիգրան Ղազարյանը, Էռնեստ Միրզոյանը, Հայկ Ավետիսյանը, մրցավարներ Էդուարդ Ասլանյանը, Ազատ Անդրյանը և Վազգեն Մարգարյանը:
Վերջին երկուսը կմասնակցեն մրցավարների միջազգային սեմինար:

Պատվիրակությունը գլխավորում է Հայաստանի սամբոյի ֆեդերացիայի նախագահ Միքայել Հայրապետյանը:
Պատանիների առաջնության գոտեմարտերը կկայանան մայիսի 26-ին, երիտասարդներինը՝ մայիսի 27-ին, տղամարդկանց, կանանց և մարտական սամբոյի մրցամարտերը՝ մայիսի 28-ին և 29-ին»,- ասված է ֆեդերացիայի տարածած հաղորդագրության մեջ:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Իսրայելը հարվածել է Իրանի արտաքին գործերի նախարարության շենքերից մեկին

23:30 15.06.2025

Իսրայելը հարվածել է Իրանի արտաքին գործերի նախարարության շենքերից մեկին

Իսրայելը հարվածել է Իրանի արտաքին գործերի նախարարության շենքերից մեկին, վիրավորվել են մի քանի քաղաքացիական անձինք, այդ թվում՝ դիվանագետներ, հայտարարել է Իրանի արտաքին գործերի փոխնախարար Սաիդ Խատիբզադեն։ «Իսրայելի ռեժիմը դաժան հարձակում է գործել Իրանի արտաքին գործերի նախարարության շենքերից մեկի վրա, որը գտնվում է Թեհրանում։ Այս հարձակման հետևանքով վիրավորվել են մի քանի քաղաքացիական անձինք, այդ թվում՝ իմ […] ...

Գատուզոն դարձել է Իտալիայի ֆուտբոլի ազգային հավաքականի գլխավոր մարզիչը

23:15 15.06.2025

Գատուզոն դարձել է Իտալիայի ֆուտբոլի ազգային հավաքականի գլխավոր մարզիչը

2006 թվականի աշխարհի չեմպիոն Ջենարո Գատուզոն նշանակվել է Իտալիայի ֆուտբոլի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ: Այս մասին հայտնել է ազգային հավաքականի մամուլի ծառայությունը: Ավելի վաղ Լուչիանո Սպալետին հայտարարել է Իտալիայի ազգային հավաքականի գլխավոր մարզչի պաշտոնից հեռանալու մասին, որը նա գլխավորում էր 2023 թվականից։ «Գատուզոն իտալական ֆուտբոլի խորհրդանիշ է, ազգային հավաքականի համազգեստը նրա համար երկրորդ մաշկի պես […] ...

Նեթանյահուն հայտնել է, որ ԱՄՆ-ն օգնում է Իսրայելին հետ մղել Իրանի հարձակումները

22:55 15.06.2025

Նեթանյահուն հայտնել է, որ ԱՄՆ-ն օգնում է Իսրայելին հետ մղել Իրանի հարձակումները

Միացյալ Նահանգներն օգնում է իսրայելական ուժերին՝ հետ մղելու Իրանի կողմից հրեական պետության դեմ ուղղված պատասխան հարվածները: Այս մասին հայտարարել է Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն Fox News հեռուստաալիքին տված հարցազրույցում: «Ես խորապես շնորհակալ եմ նախագահ Թրամփի՝ Իսրայելը պաշտպանելուն օգնելու որոշման համար», – շեշտել է նա՝ պատասխանելով այն հարցին, թե արդյոք ամերիկյան կողմը հրեական պետությանը տրամադրում է […] ...

Նեթանյահուն հայտարարել է Իրանի հետախուզության ղեկավարին չեզոքացնելու մասին

22:45 15.06.2025

Նեթանյահուն հայտարարել է Իրանի հետախուզության ղեկավարին չեզոքացնելու մասին

Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն կիրակի օրը հայտարարեց, որ Իսրայելը չեզոքացրել է Իրանի հետախուզության ղեկավարին և նրա տեղակալին։ «Կարող եմ ձեզ ասել, որ մի քանի րոպե առաջ մենք նաև հարվածեցինք Թեհրանում գտնվող հետախուզության բարձրաստիճան պաշտոնյային և նրա տեղակալին։ Մենք թիրախավորում ենք ռազմական օբյեկտներ, միջուկային օբյեկտներ», – ասել է Նեթանյահուն Fox News-ին։ Նա հավելել է, որ Իսրայելի […] ...

Իրանում հայտնել են, որ Իսրայելի ուղղությամբ ռեկորդային թվով հրթիռներ են արձակել

22:32 15.06.2025

Իրանում հայտնել են, որ Իսրայելի ուղղությամբ ռեկորդային թվով հրթիռներ են արձակել

Իրանը «Ճշմարիտ խոստում 3» գործողության երկրորդ փուլի ընթացքում, որը տեղի է ունեցել շաբաթ երեկոյան, Իսրայելի տարածքի ուղղությամբ ռեկորդային թվով հրթիռներ է արձակել, հաղորդում է իրանական Fars պետական ​​գործակալությունը ՝ հղում անելով իր աղբյուրին։ «Իսրայելի դեմ ԻՀՊԿ գործողության երրորդ ալիքը՝ հրթիռների և անօդաչու թռչող սարքերի կիրառմամբ, սկսվել է այսօր կեսօրին՝ նախատեսվածից շուտ։ Այս գործողությունն իրականացվում է […] ...

Fars. Իրանը հրթիռների նոր ալիք է արձակել Իսրայելի ուղղությամբ

22:14 15.06.2025

Fars. Իրանը հրթիռների նոր ալիք է արձակել Իսրայելի ուղղությամբ

Իրանի զինված ուժերը բալիստիկ հրթիռների հերթական ալիքն են արձակել Իսրայելի տարածքի ուղղությամբ: Այս մասին հաղորդում է «Ֆարս» գործակալությունը։ Գործակալության հաղորդագրության համաձայն՝ արձակումն իրականացվել է Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի (ԻՀՊԿ, Իրանի զինված ուժերի էլիտար ստորաբաժանումներ) ուժերի կողմից։ ...

BACK_TO_TOP