Հունիսի 1-ից Գյումրիի Նանսենի անվան գիշերօթիկ հաստատությունը կսկսի գործել որպես երեխայի և ընտանիքի աջակցության կենտրոն – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
02 08 2025
  • $
    383.55
  • RUBLE
    4.79
  • 437.67
WEATHER
+29.09 oC

Հունիսի 1-ից Գյումրիի Նանսենի անվան գիշերօթիկ հաստատությունը կսկսի գործել որպես երեխայի և ընտանիքի աջակցության կենտրոն

19:59 26.05.2021

Գիշերօթիկներից անցումը աջակցության կենտրոնների նույն սոցիալական քաղաքականությունն է հետապնդում՝ կարճ ժամկետում ապահովել երեխաների վերադարձը կենսաբանական ընտանիքներ։ Այս գործընթացը սկսվեց դեռ 2 տարի առաջ, որը, ըստ էության, փուլային աշխատանք էր սոցաշխատողների, հոգեբանների ու այլ նեղ մասնագետների միջամտությամբ։ Արդյունքում՝ Գյումրիի երկու գիշերօթիկ հաստատությունների 130 սաներից 110-ը հիմա իրենց ընտանիքներում են ապրում։

Ընտանիքներ վերադարձի նպատակին հասնելու համար երկու տարում միայն հոգեբանական աշխատանք չէ, որ տարվել է, որոշակի լուծումներ են տրվել սոցիալական ապահովվածությանը։ Գիշերօթիկ հաստատություններում ապրող երեխաների մեծ մասը սոցիալապես անապահով ընտանիքներից են։ Ամեն դեպքում դեռ ունեն երեխաներ, որոնց վերադարձը ընտանիք, բազմաթիվ հանգամանքներով պայմանավորված, դեռ չի ստացվում:

«Հաստատությունում այժմ այն երեխաները, որոնց տուն վերադարձի ռիսկային մակարդակը բարձր է, նրանց հետ տարաբնույթ խնդիրներ կան, ու աշխատանքներ են տարվում, բայց այս պահին վաղ է ասել, որ այդ երեխաները առաջիկայում կարող են տուն վերադառնալ, քանի որ դա իրենց շահերից չի բխում: Մենք պետք է կարողանանք անհատական ծրագիր մշակենք, որ այդ կետերի իրագործման արդյունքում ունենանք դրական վիճակ, որը կնպաստի, որ երեխան ընտանիքում լիարժեք ապրի»,- SHANTNEWS.am-ի հետ զրույցում ասել է Շիրակի մարզպետարանի ընտանիքի, կանանց և երեխաների իրավունքների պաշտպանության բաժնի պետ Լիլիթ Գորգինյանը:

Ռիսկային ընտանիքների երեխաների ապրելու, սնվելու, ուսում ստանալու վայրը դեռ երկար ժամանակ լինելու է այս հաստատությունը, որը հունիսի մեկից կվերակազմակերպվի  Շիրակի մարզի երեխայի և ընտանիքի աջակցության կենտրոնի։ Այստեղ մնացող երեխաները համապատասխանում են այն չափորոշիչներին, որոնք սահմանվել են աջակցության կենտրոնի գործունեության համար։

«Հիմնական մեր աշխատանքը արդեն լինելու է դժվարին իրավիճակում հայտնված ռիսկային խմբի հետ: Կլինի ցերեկային աջակցության ծառայությունը 2-ից 18 տարեկանների հետ, գիշերային աջակցության ծառայություն՝ 0-ից 18 տարեկան ռիսկային խմբի երեխաների, և կարող են անգամ ծնողներ լինեն։ Էս դեպքում ծառայությունը կլինի 24 ժամյա խնամքով, իսկ առաջինի դեպքում՝ 6-ամսյա ժամկետով, երկրորդի դեպքում՝ մեկ տարի»,- ասել է Շիրակի մարզի երեխայի և ընտանիքի աջակցության կենտրոնի տնօրենի ԺՊ Անահիտ Կարապետյանը:

Հստակ տիրապետելով այդ երեխաների ընտանիքների սոցիալական ու այլ դրություններին՝ կանխատեսում են, որ այդ երեխաների վերադարձը ընտանիքներ գրեթե անհնար է և երկարատև է նրանց կեցությունը աջակցության կենտրոնում։ Հիմա ոլորտի պատասխանատուներին վստահված է առավել կարևոր աշխատանք՝ խիստ ու շղթայական աշխատանք տանել, որպեսզի կենտրոնում նոր ընտանիքներից երեխաներ չհայտնվեն։

 

 

 «Շանթ Գյումրի» հեռուստաալիքն այս պահին հասանելի է Rostelecom, Delta telecom, TeleMAX, ARPINET, Opticom, SHIRAK telecom, HAY-NET ցանցային օպերատորների կապուղիներով, ինչպես նաև Shant Digital Tv հավելվածով՝ ամբողջ աշխարհում։

 

 

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Ավան վարչական շրջանում երևանցիների համար ստեղծում ենք անվտանգ ու հարմարավետ բակային միջավայր. Ավինյան

23:59 01.08.2025

Ավան վարչական շրջանում երևանցիների համար ստեղծում ենք անվտանգ ու հարմարավետ բակային միջավայր. Ավինյան

Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը Ֆեյսբուքի իր էջում գրել է. «Երևանը շարունակում է զարգանալ: Ավան վարչական շրջանում երևանցիների համար ստեղծում ենք անվտանգ ու հարմարավետ բակային միջավայր՝ կանաչ տարածքներ, հանգստի վայրեր, ժամանակակից խաղահրապարակներ ու ֆուտբոլի դաշտեր: Մեր նպատակը պարզ է՝ բակերը վերադարձնել իրենց իրական տերերին՝ մարդկանց»։ Մանրամասները՝ տեսանյութում: ...

Երևանի խնդրանքով ՌԴ-ն միջոցներ կձեռնարկի հացահատիկային բեռների անցումը Վերին Լարսի անցակետով թույլատրելու համար

23:56 01.08.2025

Երևանի խնդրանքով ՌԴ-ն միջոցներ կձեռնարկի հացահատիկային բեռների անցումը Վերին Լարսի անցակետով թույլատրելու համար

Ռուսաստանի կառավարությունը Հայաստանի խնդրանքով հանձնարարել է լրացուցիչ միջոցներ ձեռնարկել Ռուսաստանից Հայաստան հացահատիկով բեռնատարների անցումը Վերին Լարսի անցակետով կազմակերպելու համար, հայտարարել է Ռուսաստանի փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկը։ «Ռուսաստանի Դաշնության իրավասու մարմիններին հանձնարարվել է լրացուցիչ միջոցներ ձեռնարկել Ռուսաստանից Հայաստանի Հանրապետություն հացահատիկով բեռնատարների անցումը Վերին Լարսով կազմակերպելու համար, որոնց տեղաշարժը սահմանափակվել էր վատ եղանակի և սելավի պատճառով։ Մենք փորձում […] ...

El Tiempo. Կոլումբիայի նախկին նախագահը կդատապարտվի 12 տարվա ազատազրկման՝ վկային կաշառելու համար

23:49 01.08.2025

El Tiempo. Կոլումբիայի նախկին նախագահը կդատապարտվի 12 տարվա ազատազրկման՝ վկային կաշառելու համար

Դատարանը Կոլումբիայի նախկին նախագահ Ալվարո Ուրիբեին, որը մեղավոր է ճանաչվել վկային կաշառելու մեջ, կդատապարտի 12 տարվա ազատազրկման։ Այս մասին հայտնել է El Tiempo թերթը, որը ծանոթացել է դատավորի վճռին։ «Ալվարո Ուրիբե Վելեսը կդատապարտվի 144 ամսվա, այսինքն՝ 12 տարվա ազատազրկման,  նվազագույն աշխատավարձի 2420 չափով տուգանքի և 100 ամիս 20 օր ժամկետով պետական պաշտոններ զբաղեցնելու արգելքի», – […] ...

Սևանա լճում քաղաքացիները հայտնաբերել են տղամարդու մասնատված մարմին

23:40 01.08.2025

Սևանա լճում քաղաքացիները հայտնաբերել են տղամարդու մասնատված մարմին

Օգոստոսի 1-ին, առեղծվածային ու ողբերգական դեպք է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում։ Ժամը 18:40-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության ոստիկանության Մարտունու բաժնում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ Մարտունի խոշորացված համայնքի Արծվանիստ բնակավայրի Սևանա լճում դի կա։ Այս մասին հաղորդում է shamshyan.com-ը, տեղում պարզվել է, որ քաղաքացիները ափից մոտ 200 մետր հեռավորության […] ...

Հութիները հայտարարել են Բեն Գուրիոն օդանավակայանի վրա բալիստիկ հրթիռ արձակելու մասին

23:29 01.08.2025

Հութիները հայտարարել են Բեն Գուրիոն օդանավակայանի վրա բալիստիկ հրթիռ արձակելու մասին

Եմենի ապստամբ «Անսար Ալլահ» շարժման հութիները գերձայնային բալիստիկ հրթիռով հարվածել են Թել Ավիվի Բեն-Գուրիոն օդանավակայանին։ Այս մասին հայտարարել է ապստամբների ներկայացուցիչ Յահյա Սարիան։ «Հրթիռային զորքերն իրականացրել են եզակի ռազմական գործողություն՝ հարձակվելով Լոդ օդանավակայանի (խմբ. Բեն-Գուրիոն) վրա՝ օգտագործելով «Պաղեստին-2» տիպի գերձայնային բալիստիկ հրթիռ», – ասել է Սարիան, որի ելույթը հեռարձակվել է ապստամբներին պատկանող Al Masirah հեռուստաալիքով։ […] ...

Փրկարարներն ուղղել են կողաշրջված բեռնատարը

23:17 01.08.2025

Փրկարարներն ուղղել են կողաշրջված բեռնատարը

Օգոստոսի 1-ին, ժամը 16։20-ին Սյունիքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Կապան-Աղվանի ավտոճանապարհի 31-րդ կմ-ին բեռնատարը կողաշրջվել է, ճանապարհը դարձել է միակողմանի, տուժածներ չկան. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից և Աղվանու հենակետից մեկական մարտական հաշվարկ։ Պարզվել է, որ «KamAZ» մակնիշի բեռնատարը […] ...

BACK_TO_TOP