Գյումրիի կանանց ֆուտբոլային ակումբը հաջորդ մրցաշրջանում կմրցի Չեմպիոնների լիգայում – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
16 06 2025
  • $
    383.23
  • RUBLE
    4.82
  • 440.91
WEATHER
+16.09 oC

Գյումրիի կանանց ֆուտբոլային ակումբը հաջորդ մրցաշրջանում կմրցի Չեմպիոնների լիգայում

19:58 29.05.2021

 

Ավարտին է մոտենում Հայաստանի կանանց ֆուտբոլի բարձրագույն առաջնությունը։ Տիտղոսային եռյակում երկու թիմերը Գյումրիի ներկայացուցիչներն են։ «Գյումրի» ակումբը  ամրապնդել է դիրքերը 3-րդ հորիզոնականում, իսկ «Հայասան» առաջնության ավարտից առաջ արդեն նվաճել է չեմպիոնությունը։ Թիմը  մրցաշրջանում կարողացել է 6 մրցակիցների մրցապայքարում ամրապնդել առաջատարի դիրքերը։ Անցկացրած 14 հանդիպումներից ոչ մեկում  ակումբը չի պարտվել և ունի 38 միավոր։ Այժմ թիմը պատրաստվում է առաջնության վերջին  հանդիպմանը, ինչից հետո չեմպիոնական տիտղոսով հանդես է գալու կանանց Չեմպիոնների լիգայում։

Հիմա պատարաստվում են առաջնության վերջին խաղին։ Այս մարզադաշտում մայիսի 31-ին մրցելու են կանանց ֆուտբոլի  Գյումրին ներկայացնող  երկու ակումբները։ «Հայասա» – «Գյումրի»  դերբիում  «Հայասայի» մրցակիցը երրորդ հորիզոնականի տիտղոսակիրն է։

Այս շաբաթ կայացած վերջին տուրում «Հայասա»-ն իր հարկի տակ ընդունել էր Երևանը ներկայացնող ՈՒրարտուին, հաղթել 12-0 հաշվով։ Թիմը դեռ երկու հանդիպում ունի մինչ կգնա արձակուրդ, ինչից հետո կսկսի բարդ ստուգատեսին պատրաստվել։ 

Shantnews-ի հետ զրույցում թիմի գլխավոր մարզիչ Սենիկ Առաքելյանը նշեց, որ ՉԼ-ին պատրաստվելու համար, գուցե մտածեն նոր տրանսֆերների մասին, բայց ամեն դեպքում թիմից հիմա էլ գոհ է․

 «Երևի կլինեն նոր համալրումներ, որովհետև ավելի բարձր ստուգատեսում հանդես գալու համար պետք է ավելի լավ պատրաստվել։ Տեղի կադրերն էլ պետք է ձգտեն ամրապնդվել և կարողանան ապահովել մրցակցությունը։ Ամեն դեպքում թիմը բարոյակամային որակների շնորհիվ կարողանում է հաղթել։ Թիմը սիրում է մտածել և նախաձեռնող է։ Երբեք հանդես չի գալիս 2-րդ համարով․ միշտ լիդեր է խաղադաշտում»,-նշել է թիմի մարզիչը։

Հիմա թիմում 3 լեգիոներներ են հանդես գալիս՝ ձախեզրային հարձակվող Ֆաուստինա Կյերեմեն,  Արինա Իվանովան և դարպասապահ Ալլա Գերասիմչուկը։  «Հայասա»-ն առաջնության մեկնարկից ի վեր 153 գնդակ է ուղարկել մրցակիցների դարպասը, բաց թողել՝ 5-ը։ Գերասիմչուկի պաշտպանած դարպասում գնդակը   հայտնվել է  ընդամենը 1 անգամ՝ Ալաշկերտի հետ կայացած հանդիպմանը։ Մրցաշրջանի դժվարությունն էլ հենց այդ հանդիպումից էր կախված։ Ալաշկերտի խփած միակ գոլին ի պատասխան՝ «Հայասա»-ն երկու գոլով մրցաշարի 15-րդ տուրում ամրագրել է չեմպիոնական տիտղոսը։

Հաջորդ հանդիպմանը թիմը սպասում է ստանալ վաստակած չեմպիոնական մեդալները և կանանց Չեմպիոնների լիգայի ուղեգիրը։

«Շանթ Գյումրի» հեռուստաալիքն այս պահին հասանելի է Rostelecom, Delta telecom, TeleMAX ,ARPINET, Opticom,SHIRAK telecom , HAY-NET ցանցային օպերատորների կապուղիներով, ինչպես նաև  Shant Digital Tv հավելվածով՝ ամբողջ աշխարհում։

 

 

 

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

ԵՄ-ն կոչ է արել թույլ չտալ Իրանին միջուկային զենք ձեռք բերել

23:59 15.06.2025

ԵՄ-ն կոչ է արել թույլ չտալ Իրանին միջուկային զենք ձեռք բերել

ԵՄ արտաքին գործերի նախարար Կայա Կալասը հայտարարել է ԵՄ դիրքորոշումը, որ Իրանին չպետք է թույլատրվի ձեռք բերել միջուկային զենք: «ԵՄ-ն ուշադիր հետևում է Մերձավոր Արևելքում տիրող իրավիճակին և իր խորը մտահոգությունն է հայտնում վտանգավոր սրման վերաբերյալ, որը սպառնում է անկայունացնել ամբողջ Մերձավոր Արևելքը։ ԵՄ-ն միշտ հստակ է եղել, որ Իրանին չպետք է թույլատրվի ձեռք բերել […] ...

Իսրայելը հարվածել է Իրանի արտաքին գործերի նախարարության շենքերից մեկին

23:30 15.06.2025

Իսրայելը հարվածել է Իրանի արտաքին գործերի նախարարության շենքերից մեկին

Իսրայելը հարվածել է Իրանի արտաքին գործերի նախարարության շենքերից մեկին, վիրավորվել են մի քանի քաղաքացիական անձինք, այդ թվում՝ դիվանագետներ, հայտարարել է Իրանի արտաքին գործերի փոխնախարար Սաիդ Խատիբզադեն։ «Իսրայելի ռեժիմը դաժան հարձակում է գործել Իրանի արտաքին գործերի նախարարության շենքերից մեկի վրա, որը գտնվում է Թեհրանում։ Այս հարձակման հետևանքով վիրավորվել են մի քանի քաղաքացիական անձինք, այդ թվում՝ իմ […] ...

Գատուզոն դարձել է Իտալիայի ֆուտբոլի ազգային հավաքականի գլխավոր մարզիչը

23:15 15.06.2025

Գատուզոն դարձել է Իտալիայի ֆուտբոլի ազգային հավաքականի գլխավոր մարզիչը

2006 թվականի աշխարհի չեմպիոն Ջենարո Գատուզոն նշանակվել է Իտալիայի ֆուտբոլի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ: Այս մասին հայտնել է ազգային հավաքականի մամուլի ծառայությունը: Ավելի վաղ Լուչիանո Սպալետին հայտարարել է Իտալիայի ազգային հավաքականի գլխավոր մարզչի պաշտոնից հեռանալու մասին, որը նա գլխավորում էր 2023 թվականից։ «Գատուզոն իտալական ֆուտբոլի խորհրդանիշ է, ազգային հավաքականի համազգեստը նրա համար երկրորդ մաշկի պես […] ...

Իրանի զինված ուժերը կոչ են արել իսրայելցիներին լքել կարևորագույն ենթակառուցվածքային օբյեկտների տարածքները

23:06 15.06.2025

Իրանի զինված ուժերը կոչ են արել իսրայելցիներին լքել կարևորագույն ենթակառուցվածքային օբյեկտների տարածքները

Իրանի զինված ուժերի խոսնակը հայտարարություն է տարածել՝ կոչ անելով իսրայելցիներին լքել կարևորագույն ենթակառուցվածքային օբյեկտների մոտ գտնվող տարածքները: «Հարվածները կուղղվեն կարևորագույն օբյեկտներին, այդ թվում՝ ռազմական և անվտանգության կենտրոններին, որոշումների կայացման կենտրոններին և հրամանատարների շտաբներին», – ընդգծել է նա Իրանի պետական ​​հեռուստատեսության եթերում։ Նշվել է, որ ստորգետնյա ապաստարանները չեն կարող համարվել հրեական պետության բնակչության համար անվտանգ վայր։ […] ...

Նեթանյահուն հայտնել է, որ ԱՄՆ-ն օգնում է Իսրայելին հետ մղել Իրանի հարձակումները

22:55 15.06.2025

Նեթանյահուն հայտնել է, որ ԱՄՆ-ն օգնում է Իսրայելին հետ մղել Իրանի հարձակումները

Միացյալ Նահանգներն օգնում է իսրայելական ուժերին՝ հետ մղելու Իրանի կողմից հրեական պետության դեմ ուղղված պատասխան հարվածները: Այս մասին հայտարարել է Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն Fox News հեռուստաալիքին տված հարցազրույցում: «Ես խորապես շնորհակալ եմ նախագահ Թրամփի՝ Իսրայելը պաշտպանելուն օգնելու որոշման համար», – շեշտել է նա՝ պատասխանելով այն հարցին, թե արդյոք ամերիկյան կողմը հրեական պետությանը տրամադրում է […] ...

Նեթանյահուն հայտարարել է Իրանի հետախուզության ղեկավարին չեզոքացնելու մասին

22:45 15.06.2025

Նեթանյահուն հայտարարել է Իրանի հետախուզության ղեկավարին չեզոքացնելու մասին

Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն կիրակի օրը հայտարարեց, որ Իսրայելը չեզոքացրել է Իրանի հետախուզության ղեկավարին և նրա տեղակալին։ «Կարող եմ ձեզ ասել, որ մի քանի րոպե առաջ մենք նաև հարվածեցինք Թեհրանում գտնվող հետախուզության բարձրաստիճան պաշտոնյային և նրա տեղակալին։ Մենք թիրախավորում ենք ռազմական օբյեկտներ, միջուկային օբյեկտներ», – ասել է Նեթանյահուն Fox News-ին։ Նա հավելել է, որ Իսրայելի […] ...

BACK_TO_TOP