Առանց իշխանության հովանավորչության հնարավոր չէ ԵԿՄ-ի գոյությունը. Գեղամ Սմբատյան – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
16 05 2024
  • $
    388.09
  • RUBLE
    4.27
  • 421.93
WEATHER
+14.09 oC

Առանց իշխանության հովանավորչության հնարավոր չէ ԵԿՄ-ի գոյությունը. Գեղամ Սմբատյան

11:49 09.07.2018

ԵԿՄ-ի ներսում ծանր իրավիճակի պայմաններում վարչությունը որոշում է ընդունել Արամ Սարգսյանին առաջարկել որպես ԵԿՄ նախագահ: Վերջինս համաձայանել է, սակայն որոշ հարցեր պետք է ճշտեր երկրի ղեկավարության հետ, քանի որ առանց իշխանության հովանավորչության անհնար է ԵԿՄ-ի գոյությունը: Այս մասին այսօր ասաց ԵԿՄ Աշտարակի բաժանմունքի նախագահ Գեղամ Սմբատյանը:

ԵԿՄ փոխնախագահ Համլետ Հայրապետյանի խոսքով` իրենք ցանկություն ունեին համագումարն անցկացնել հնարավորինս շուտ, սակայն, քանի որ ԵԿՄ-ի հաշիվները արգելանքի տակ են, բացի այդ, Արամ Սարգսյանն առավել նպատակահարմար է համարել համագումարն անցկացնել սեպտեմբերին, այդպիսի որոշում է կայացվել:

Հարցին, թե քննարկվել են արդյոք Սեյրան Օհանյանի, «Կոռնիձոր»-ի Արոյի, Սեյրան Սարոյանի անունները, ԵԿՄ փոխնախագահը նշեց, որ այդպիսի անուններ չեն հնչեցվել, միայն եղել է «Կոռնիձոր»-ի Արոյի` Արայիկ Խուդավերդյանի թեկնածության հարցը, նրան պաշտպանել են 17 ԵԿՄ-ականներ, սակայն, Համլետ Հայրապետյանի խոսքով, ԵԿՄ նախագահը պետք է լինի կառույցի անդամ, մինչդեռ նա ԵԿՄ անդամ չէ:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Փոխվարչապետերն ընդունել են Եվրոպական հանձնաժողովի փոխնախագահ, առևտրի հարցերով հանձնակատարի գլխավորած պատվիրակությանը

18:57 16.05.2024

Փոխվարչապետերն ընդունել են Եվրոպական հանձնաժողովի փոխնախագահ, առևտրի հարցերով հանձնակատարի գլխավորած պատվիրակությանը

Կառավարությունում փոխվարչապետեր Մհեր Գրիգորյանը և Տիգրան Խաչատրյանն ընդունել են Եվրոպական հանձնաժողովի փոխնախագահ, առևտրի հարցերով հանձնակատար Վալդիս Դոմբրովսկիսի գլխավորած պատվիրակությանը: Հանդիպմանը ներկա է եղել նաև Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավար, դեսպան Վասիլիս Մարագոսը: Հանդիպման ընթացքում կարևորվել է ՀՀ-ԵՄ Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի լիարժեք կիրարկման կարևորությունը: Անդրադարձ է կատարվել Եվրոպական տնտեսական և ներդրումային պլանի ներքո մշակված ծրագրերի […] ...

ՆԳ նախարարն ընդունել է ՄՄԿ գլխավոր տնօրենի տեղակալին

18:50 16.05.2024

ՆԳ նախարարն ընդունել է ՄՄԿ գլխավոր տնօրենի տեղակալին

Մայիսի 16-ին Ներքին գործերի նախարար Վահե Ղազարյանն ընդունել է Միգրացիայի միջազգային կազմակերպության գլխավոր տնօրենի տեղակալ Իռենա Վոյաչկովա-Սոլորանոյին։ Ողջունելով հյուրին՝ նախարարը բարձր է գնահատել Միգրացիայի միջազգային կազմակերպության հետ համագործակցության շարունակականությունը՝ հաշվի առնելով արդեն իսկ կատարված զգալի աշխատանքը, ինչպես նաև Հայաստանին ցուցաբերվող աջակցությունը՝ միգրացիայի կառավարման ոլորտում իրականացվող բարեփոխումներին։ Խոսելով միգրացիոն քաղաքականության վերափոխման մասին՝ Վահե Ղազարյանը նշել է, […] ...

Սյունիքի Տաշտուն գյուղի կորած բնակիչը հայտնաբերվել է

18:42 16.05.2024

Սյունիքի Տաշտուն գյուղի կորած բնակիչը հայտնաբերվել է

Մայիսի 16-ին՝ ժամը 08:37-ին, Սյունիքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն տեղեկություն է ստացվել այն մասին, որ Տաշտուն գյուղի 3-րդ փողոցի տներից մեկի բնակիչը տնից դուրս է եկել և չի վերադարձել. որոնողափրկարարական աշխատանքներ իրականացնելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատի օպերատիվ խումբը: Փրկարարների, ոստիկանների և […] ...

Վարչապետն ընդունել է ՀԲ-ի և Միջազգային ֆինանսական կորպորացիայի ղեկավարությանը

18:31 16.05.2024

Վարչապետն ընդունել է ՀԲ-ի և Միջազգային ֆինանսական կորպորացիայի ղեկավարությանը

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է Համաշխարհային բանկի ավագ տնօրեն Ակսել Վան Տրոսենբուրգին և Միջազգային ֆինանսական կորպորացիայի (IFC) տարածաշրջանային փոխնախագահ Ալֆոնսո Գարսիա Մորային: Վարչապետը կարևորել է ՀՀ կառավարության համագործակցությունը Համաշխարհային բանկի ու Միջազգային ֆինանսական կորպորացիայի հետ: Վարչապետը, մասնավորապես, ընդգծել է ՀԲ-ի հետ արդյունավետ փոխգործակցությունը մեր երկրում իրականացվող բարեփոխումների առաջմղման, տնտեսության, ենթակառուցվածքների, կրթության և այլ ոլորտներում տարբեր […] ...

Արարատ Միրզոյանը հանդիպել է ԵԽԽՎ նախագահի հետ

18:25 16.05.2024

Արարատ Միրզոյանը հանդիպել է ԵԽԽՎ նախագահի հետ

Մայիսի 16-ին Ստրասբուրգում ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հանդիպել է ԵԽԽՎ նախագահ Թեոդորոս Ռուսոպուլոսի հետ: Զրուցակիցները քննարկել են Եվրոպայի խորհրդի շրջանակներում ՀՀ ներգրավածությանն առնչվող հարցեր, անդրադարձ է կատավել ՀՀ բարեփոխումների հավակնոտ օրակարգի կյանքի կոչման ուղղությամբ իրականացվող քայլերին։ «ՀՀ կառավարությունը հատուկ ուշադրություն է հատկացնում ժողովրդավարական բարեփոխումներին, կոռուպցիայի դեմ անզիջում պայքարին և անկախ դատական համակարգի ամրապնդմանը, և […] ...

Այս տարի սնկից թունավորվել է 8 մարդ. Առողջապահության նախարարության խորհուրդները

18:17 16.05.2024

Այս տարի սնկից թունավորվել է 8 մարդ. Առողջապահության նախարարության խորհուրդները

Այս տարի սնկից թունավորվել է 8 մարդ, տեղեկացնում են Առողջապահության նախարարությունից: «Սնկից թունավորումները հիմնականում առաջանում են սնկերը չտարբերակելու կամ դրանք ոչ ճիշտ մշակելու հետևանքով: Հնարավոր չէ սնկի թունավոր լինելը ստուգել եփելիս եռացող ջրի մեջ արծաթե առարկա, կարտոֆիլ կամ այլ բան ավելացնելով և գույնի փոփոխությանը հետևելով. դրանք միֆեր են: Ցանկալի է սնկերը սննդում օգտագործել միայն խոհարարական […] ...

BACK_TO_TOP