Առանց սիգարետի․ մայիսի 31-ը՝ ծխախոտի դեմ պայքարի համաշխարհային օր – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
22 06 2025
  • $
    385.68
  • RUBLE
    4.92
  • 444.38
WEATHER
+23.09 oC

Առանց սիգարետի․ մայիսի 31-ը՝ ծխախոտի դեմ պայքարի համաշխարհային օր

18:28 31.05.2021

Այսօր մայիսի 31-ն է՝ առանց ծխախոտի համաշխարհային օրը։ Շատ երկրներում հակածխախոտային միջոցառումներ են անցկացվում՝ ևս մեկ անգամ ծխողներին հիշեցնելու համար, թե ինչ վնասներ ունեն սիգարետն ու դրա ծուխը։ Աշխարհում կա մոտ մեկ միլիարդ ծխող։ Հայաստանում ըստ պաշտոնական տեղեկատվության ծխում է բնակչության մոտ 52%-ը։ Հոդվածում փորձել ենք հասկանալ՝ ինչու է ծխելը վտանգավոր ու ինչպես ազատվել վնասակար այդ սովորությունից։

Ինչո՞ւ է ծխելը վնասակար․

Վաղուց արդեն նորություն չէ, որ ծխելը վնասակար է առողջությանը։ Իսկ ինչու՞, ինչի՞ արդյունքում են առաջանում քաղցկեղն ու այլ հիվանդությունները։ Այս հարցին հնարավոր եղավ պատասխանել միայն վերջին տարիներին, երբ զարգացավ համակարգային տոքսիկոլոգիան։ Այն թույլ տվեց բջջի մակարդակով ուսումնասիրել, թե ինչ է կատարվում մարդու հետ, երբ նա ծխում է։ Պարզվեց, որ հիվանդությունների առաջացման պատճառը նիկոտինը չէ, ինչպես ընդունված էր մտածել երկար տարիներ։ Մարդիկ ծխում են նիկոտինի համար, բայց մահանում են ծխից։ Հենց սիգարետի ծխում առկա թունավոր նյութերն են առաջացնում քաղցկեղն ու մյուս հիվանդությունները։ Շմոլ գազը, ակրոլեինը, ացետալդեհիդը, բենզոլը սիգարետի ծխում առկա վնասակար մոտ 100 նյութերից միայն մի քանիսն են։

Ի՞նչ է երկրորդային ծուխն ու արդյո՞ք այն նույնպես վնասակար է․

Պատկերացրեք՝ կանգնած եք խորովածի կրակի կողքին։ Անկախ նրանից՝ ով է պատրաստում այդ խորովածն ու ով է վառել այդ խարույկը, դրա ծուխը վնասակար է շրջապատի բոլոր մարդկանց համար։ Նույնը սիգարետի ծուխն է․ երբ սիգարետն այրում է, առաջնային ծուխը ներքաշում է ծխողը․ ֆիլտրի միջով անցնելիս, այն հայտնվում է մարդու թոքերում։ Բայց սիգարետի այրվող ծայրը նույնպես ծուխ է արտազատում, իսկ դրա հետ՝ խեժ ու այլ թունավոր նյութեր։ Հենց այդ ծուխն է կոչվում երկրորդային․ սիգարետ ծխում է ուրիշը, իսկ երկրորդային ծուխը շնչում եք դուք։ Ինչպես առաջնային, այնպես էլ երկրորդային ծուխը, լինելով այրման արդյունքում առաջացած միացություն, իր մեջ պարունակում է բոլոր վնասակար այն նյութերը, որ կան առաջնային ծխում։ Վիճակագրությունը ցույց է տալիս, որ սիգարետի պատճառած 8 մահից մեկը գրանցվում է չծխողի մոտ։

Ի՞նչ անել, եթե թողնել չի ստացվում․

Չնայած վերջին տարիների հակածխախոտային ակտիվ պայքարին, ծխելու հետևանքով արձանագրվող մահերի չնվազող վիճակագրությանն ու հարազատների հորդորներին, ծխողների մեծամասնությունը շարունակում է ծխել։ Թերևս, սա նշանակում է, որ հակածխախոտային պայքարի մեթոդներն ու գործիքակազմը արդյունավետ չեն այնքանով, որ կարողանան ծխողներին օգնել հրաժարվել վնասակար այդ սովորությունից։ Քանի որ նիկոտինը կախվածություն է առաջացնում, ժամանակի ընթացքում ստեղծվեցին արտադրատեսակներ, որոնք օգնում են ծխելը թողնել։ Դրանցից են նիկոտինային մաստակը և սպեղանին (пластырь): Այս արտադրատեսակները վաճառվում են դեղատներում ու նշանակվում են բժիշկների կողմից։ Դրանք նիկոտինը մատակարարում են առանց այրման, հետևաբար՝ ծխի, մոխրի, խեժի ու վնասակար այլ նյութերի։

Այլընտրանք․ իսկապե՞ս քիչ վնասակար

Մարդիկ ծխում են տարբեր պատճառներով, և նիկոտինը դրանցից միայն մեկն է։ Դա է պատճառը, որ նիկոտինային սպեղանին ու մաստակը միշտ չէ, որ արդյունավետ օգնում են հրաժարվել սիգարետից։ Բացի դրանից, այդ արտադրատեսակների միջոցով ստացված նիկոտինն ուշ է հասնում ուղեղի ընկալիչներին՝ թողնելով ծխողի մոտ նիկոտինային քաղց։ Ժամանակի ընթացքում ստեղծվեցին սարքեր, որոնք շատ նման են սիգարետին ու օգտագործվում են գրեթե նույն ձևով, ինչ սիգարետը։ Այն տարբերությամբ, որ այս սարքերը նույնպես աշխատում են առանց կրակի ու ծխի, իսկ նիկոտինը մատակարարում են գոլորշու միջոցով։ Նոր սերնդի սարքերից են էլեկտրոնային սիգարետը ու ծխախոտը տաքացնող համակարգերը։ ԱՄՆ սննդամթերքի ու դեղորայքի վարչության, Մեծ Բրիտանիայի առողջապահության ազգային գործակալության, ՌԴ Կազանի ինստիտուտի ու առողջապահական մի շարք այլ կառույցների կողմից անցկացրած հետազոտությունները ցույց են տալիս, որ այս սարքերը ավելի քիչ վնասակար են, քան սիգարետը։ Հետևաբար, երբ ծխելուց ինքնուրույն հրաժարվելը չի ստացվում, իսկ բժիշկի կողմից դուրս գրված դեղորայքը չի օգնում, կարելի է փորձել փոխարինել սիգարետը նոր սերնդի սարքերով։

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Կատարվելու են պայթեցման աշխատանքներ. «Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամ

11:00 22.06.2025

Կատարվելու են պայթեցման աշխատանքներ. «Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամ

«Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամից տեղեկացնում են, որ Շվանիձոր-Նռնաձոր-ՀՀ սահման ավտոճանապարհի շինարարական աշխատանքներով պայմանավորված՝ այսօր՝ հունիսի 22-ին, ժամը 12.00-ից 15.00-ի սահմաններում, կատարվելու են պայթեցման աշխատանքներ։ Հարակից բնակավայրերի բնակիչներին հորդորում են չանհանգստանալ։ ...

Թրամփի վարչակազմը պատրաստվում է Իրանի հնարավոր պատասխան գործողություններին

10:45 22.06.2025

Թրամփի վարչակազմը պատրաստվում է Իրանի հնարավոր պատասխան գործողություններին

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմը պատրաստվում է Իրանի կողմից հնարավոր պատասխան հարվածին, և առաջիկա 48 ժամը կլինի հատկապես մտահոգիչ, հաղորդում է NBC-ն՝ հղում անելով անանուն ամերիկացի պաշտոնյաների։ Հիշեցնենք՝ կիրակի գիշերը Միացյալ Նահանգները հարվածներ է հասցրել Իրանի երեք միջուկային օբյեկտներին՝ Նաթանզում, Ֆորդոյում և Սպահանում։ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ հարվածը նպատակ ուներ սահմանափակել երկրի […] ...

ԱՄՆ-ն պատերազմ է սկսել՝ միջուկային օբյեկտներին հարվածելով. Իրանի ԱԳՆ

10:24 22.06.2025

ԱՄՆ-ն պատերազմ է սկսել՝ միջուկային օբյեկտներին հարվածելով. Իրանի ԱԳՆ

Միացյալ Նահանգները պատերազմը սկսեց՝ հարվածելով Իրանի միջուկային օբյեկտներին, հայտարարել է Իսլամական Հանրապետության արտաքին գործերի նախարարությունը։ «Աշխարհը չպետք է մոռանա, որ հենց Միացյալ Նահանգներն էր, որ դիվանագիտական ​​գործընթացի ընթացքում դավաճանեց դիվանագիտությանը, աջակցեց Իսրայելի ագրեսիվ և դավաճանական գործողություններին, իսկ այժմ, օրենքի խախտումն ավարտելով և սիոնիստական ​​ռեժիմի հանցագործությունները լրացնելով, վտանգավոր պատերազմ է սկսել Իրանի դեմ», – ընդգծել է […] ...

Իրանը հրթիռակոծել է Իսրայելի Թել Ավիվ և Հայֆա քաղաքները

10:11 22.06.2025

Իրանը հրթիռակոծել է Իսրայելի Թել Ավիվ և Հայֆա քաղաքները

Իրանն այսօր հրթիռակոծել է Իսրայելի Թել Ավիվ և Հայֆա քաղաքները: Ըստ իսրայելական լրատվամիջոցների՝ Իրանի կողմից արձակվել է մոտ 20 հրթիռ։ «Իսրայելում կիրակի առավոտյան Իրանից հրթիռակոծության հետևանքով վիրավորվել է առնվազն 11 մարդ»,- հայտնել է Իսրայելի արտակարգ իրավիճակների ծառայությունը: ...

ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են

10:01 22.06.2025

ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են

Փրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են։ Վանաձոր-Ալավերդի ավտոճանապարհի 41-42-րդ կմ-ի հատվածը փակ է բեռնատարների համար, միակողմանի երթևեկելի՝ մարդատար տրանսպորտային միջոցների համար։ Լարսի մասին Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։ ...

Իրանը ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի արտակարգ նիստ է պահանջում

09:24 22.06.2025

Իրանը ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի արտակարգ նիստ է պահանջում

Իրանին ԱՄՆ-ի կողմից հասցված հարվածները միջազգային իրավունքի և ՄԱԿ-ի կանոնադրության կոպիտ խախտում են, հայտարարել է համաշխարհային կազմակերպությունում Իրանի մշտական ​​ներկայացուցիչ Ամիր Սաիդ Իրավանին։ «Կասկած չկա, որ ԱՄՆ ռազմական ագրեսիան Իրանի ինքնիշխանության և տարածքային ամբողջականության դեմ միջազգային իրավունքի և ՄԱԿ-ի կանոնադրության մեջ ամրագրված պարտադիր միջազգային նորմերի կոպիտ խախտում է», – գրել է Իրավանին ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի […] ...

BACK_TO_TOP