15:38 31.01.2018
Երևանի, Թբիլիսիի, Բիշքեկի և Քիշնևի մասնագետներն այսօր՝ հունվարի 31-ին, տեսակամրջի միջոցով պատմել են իրենց երկրում ծխախոտի դեմ պայքարի միջոցների ու արդյունքների մասին:
«Վրաստանում ամեն երրորդ մարդը ծխում է, և ամեն 5-րդ մարդը Վրաստանում մահանում է ծխելու հետևանքով: Տնտեսական վնասը տարեկան կազմում է 1 մլրդ լարի կամ 400 մլն դոլար: Մենք արդեն 20 տարի պայքարում ենք այս սովորույթի դեմ: Առաջին օրենքն ընդունվել է 2003-ին: Անցած տարի ընդունել ենք մի նոր օրենք, որը ուժի մեջ կմտնի այս տարվա մարտից: Նոր օրենքով արգելվում է ծխելը բոլոր հանրային վայրերում և տրանսպորտում: Միայն քիչ թվով տեղեր առանձնացված կլինեն ծխելու համար»,- նշել է «Ծխախոտի հսկողության դաշինք» ՀԿ նախագահ Գեորգի Բախտուրիձեն Վրաստանից:
«Մեզ մոտ՝ Էստոնիայում, շատ զարգացած է ծխելու դեմ պայքարը, մենք բազմաթիվ ծրագրեր ենք իրականացնում, մեզ օգնում է ԵՄ-ն: Մենք վերապատրաստում ենք բժիշկներին ու բուժքույրերին և մարդկանց հրավիրում անվճար խորհրդատվության, հատուկ թեստերի ու հարցաշարերի միջոցով պարզում ենք ծխելու պատճառները և նոր միայն ընտրում ծխելուց հրաժարվելու ճիշտ տարբերակը: Օրենքն էլ մեզ մոտ զարգացած է: Օրինակ՝ անչափահասներին ծխելը խստիվ արգելվում է: Նախատեսված է 600-1200 եվրոյի չափով մեծ տուգանք, խանութում վաճառողը պարտավոր է անձնագիրը ստուգել և միայն չափահասներին վաճառել»,- նշել է Էստոնիայի ներկայացուցիչը:
«Ծխախոտի օգտագործումը թե՛ տնտեսական, թե՛ սոցիալական, թե՛ առողջապահական լուրջ խնդիր է մեզ համար: Այսօր բնակչության կեսից ավելին աշխարհում ծխում է: Նրանք գիտակցված իրենց կյանքը վտանգի են ենթարկում: Կարևոր է պետական, քաղաքական միջոցառումներ իրականացնելը, և Ղրղզստանում այժմ մշակվում է ծխախոտի վերահսկողության ազգային ծրագիր»,- ասել է Ղրղզստանի ներկայացուցիչը:
Հայկական կողմից ասուլիսին մասնակցում էր «Սպառողների խորհրդատվության կենտրոն» ՀԿ նախագահ Կարեն Չիլինգարյանը: Նա լրագրողների հետ զրույցում նշեց, որ պատժամիջոց պետք է, պայքարել պետք է, բայց ոչ այս կերպ.
«Զարգացած երկրներում 25 եվրոյից է սկսվում տուգանքը, բայց չի կարելի է համեմատվել, օրինակ՝ Գերմանիայի հետ, որտեղ աշխատավարձը մի քանի անգամ ավելի բարձր է: Տուգանքները պետք է գոնե 10 հազար դրամից սկսվեն, նման տուգանքները խելքին մոտ չեն»:
09:53 02.08.2025
Ճապոնիայում երկրաշարժ է տեղի ունեցելՃապոնիայի ափերի մոտ տեղի է ունեցել 5.6 մագնիտուդով երկրաշարժ, հայտնում է երկրի գլխավոր օդերևութաբանական վարչությունը։ Ցնցումները սկսվել են Հոկայդո կղզու ափի մոտ ՝ տեղական ժամանակով ժամը 07:27-ին: Գերատեսչությունը չի նշել երկրաշարժի օջախի խորությունը: Ճապոնիայում ընդունված յոթ բալանոց սանդղակով ցնցումների առավելագույն ուժգնությունը հասել է երեք բալի։ ...
09:30 02.08.2025
Թրամփը հայտարարել է, որ Պուտինի մասին իր կարծիքը չի փոխվելԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Newsmax-ին տված հարցազրույցում հայտարարել է , որ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի մասին իր կարծիքը չի փոխվել, և որ ամերիկացի նախագահը Ռուսաստանի առաջնորդին համարում է «ամուր տեսակ»։ «Նա ( Պուտինը – խմբ.) անկասկած ամուր տեսակ է, այնպես որ այդ առումով ոչինչ չի փոխվել», – ասել է Թրամփը։ Ավելի վաղ Թրամփը հայտարարել էր, […] ...
08:55 02.08.2025
Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համարՎրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։ ...
08:30 02.08.2025
ՃՏՊ Վաղարշապատ-Երևան ավտոճանապարհին․ կա տուժածՕգոստոսի 2-ին, ժամը 05։20-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևան-էջմիածին ավտոճանապարհին՝ Զվարթնոց թաղամասի խաչմերուկի մոտակայքում, տեղի է ունեցել ՃՏՊ․ կա արգելափակված քաղաքացի։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։ Պարզվել է, որ Վաղարշապատ-Երևան ավտոճանապարհի 5-րդ կմ-ին «VAZ» մակնիշի ավտոմեքենան բախվել է կայանած «ZIL» մակնիշի բեռնատարին․ […] ...
23:59 01.08.2025
Ավան վարչական շրջանում երևանցիների համար ստեղծում ենք անվտանգ ու հարմարավետ բակային միջավայր. ԱվինյանԵրևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը Ֆեյսբուքի իր էջում գրել է. «Երևանը շարունակում է զարգանալ: Ավան վարչական շրջանում երևանցիների համար ստեղծում ենք անվտանգ ու հարմարավետ բակային միջավայր՝ կանաչ տարածքներ, հանգստի վայրեր, ժամանակակից խաղահրապարակներ ու ֆուտբոլի դաշտեր: Մեր նպատակը պարզ է՝ բակերը վերադարձնել իրենց իրական տերերին՝ մարդկանց»։ Մանրամասները՝ տեսանյութում: ...
23:56 01.08.2025
Երևանի խնդրանքով ՌԴ-ն միջոցներ կձեռնարկի հացահատիկային բեռների անցումը Վերին Լարսի անցակետով թույլատրելու համարՌուսաստանի կառավարությունը Հայաստանի խնդրանքով հանձնարարել է լրացուցիչ միջոցներ ձեռնարկել Ռուսաստանից Հայաստան հացահատիկով բեռնատարների անցումը Վերին Լարսի անցակետով կազմակերպելու համար, հայտարարել է Ռուսաստանի փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկը։ «Ռուսաստանի Դաշնության իրավասու մարմիններին հանձնարարվել է լրացուցիչ միջոցներ ձեռնարկել Ռուսաստանից Հայաստանի Հանրապետություն հացահատիկով բեռնատարների անցումը Վերին Լարսով կազմակերպելու համար, որոնց տեղաշարժը սահմանափակվել էր վատ եղանակի և սելավի պատճառով։ Մենք փորձում […] ...