13:02 09.07.2018
2018թ. հունիսին մայիսի համեմատ ՀՀ սպառողական շուկայում արձանագրվել 1.6% գնանկում, ինչը հիմնականում պայմանավորվել է սննդամթերքի և ոչ ալկոհոլային խմիչքի 3.9% գնանկումով: Նշված ժամանակահատվածում հանրապետությունում գրանցվել է սննդամթերքի (ներառյալ ոչ ալկոհոլային և ալկոհոլային խմիչք, ծխախոտ), ոչ պարենային ապրանքների գների և ծառայությունների սակագների՝ համապատասխանաբար 3.4%, 0.3% և 0.1% նվազում: Այս մասին տեղեկացնում է ՀՀ ԱՎԾ լրատվական ծառայությունը:
2018թ. հունիսին 2017թ. դեկտեմբերի համեմատ սպառողական գների ինդեքսը կազմել է 99.4%, այդ թվում, սննդամթերքինը (ներառյալ ոչ ալկոհոլային և ալկոհոլային խմիչք, ծխախոտ)՝ 97.0%, ոչ պարենային ապրանքներինը՝ 101.9%, ծառայությունների սակագներինը՝ 101.1%: 2018թ. հունվար-հունիսին սպառողական գների միջին ամսական նվազումը կազմել է 0.1% (նախորդ տարվա նույն ժամանակահատվածում արձանագրվել է 0.2% հավելաճ) 2018թ. հունիսին 2017թ. հունիսի համեմատ սպառողական գների ինդեքսը կազմել է 100.9%, այդ թվում, սննդամթերքինը (ներառյալ ոչ ալկոհոլային և ալկոհոլային խմիչք, ծխախոտ)` 98.4%, ոչ պարենային ապրանքներինը`105.3%, ծառայությունների սակագներինը` 101.4%, իսկ հունվար-հունիսին 2017թ. հունվար հունիսի համեմատ` համապատասխանաբար 102.4%, 102.1%, 104.8% և 101.5%:
Հանրապետության դիտարկվող բոլոր քաղաքներում 2018թ. հունիսին մայիսի համեմատ սպառողական գները նվազել են 2.2-1.1%-ով, այդ թվում, գնանկման ամենաբարձր ցուցանիշն արձանագրվել է Աշտարակ քաղաքում: Մայրաքաղաքում սպառողական գները նվազել են 1.5%-ով:
10:34 01.05.2025
Պատանիներն ու երիտասարդները սկսում են պայքարն ծանրամարտի աշխարհի առաջնությունումՊատանիներն ու երիտասարդները սկսում են պայքարն աշխարհի առաջնությունում: Այս մասին հայտնում են Ծանրամարտի ֆեդերացիայից։ Պերուի մայրաքաղաք Լիմայում ընթացող աշխարհի առաջնությունում Հայաստանի հավաքականից առաջինը մրցահարթակ դուրս կգան 55 կգ Ալեքսանդրա Գրիգորյանն ու 67 կգ քաշային Հովհաննես Հովհաննիսյանը: Մեր մարզիկների ելույթները կմեկնարկեն մայիսի 2-ին` Երևանի ժամանակով գիշերը` 03:30-ին: ...
10:25 01.05.2025
Այնթապ բնակավայրում գործարկվելու է էլեկտրական շչակՄայիսի 2-ին՝ ժամը 11:00-ից մինչև 12:00-ն ընկած ժամանակահատվածում, Արարատի մարզի Մասիս համայնքի Այնթապ բնակավայրի «Արամ և Հասմիկ Կարամանուկյանների անվան թիվ 1 միջնակարգ դպրոց» ՊՈԱԿ-ում անցկացվելու է «Ազդարարում, տարհանում, պատսպարում» թեմայով գործնական պարապմունք, որի ընթացքում գործարկվելու է էլեկտրական շչակ։ ...
10:00 01.05.2025
Հնդկաստանի ԱԳՆ-ը հայտարարել է, որ Պահալգամի վրա հարձակման կասկածյալները պետք է պատժվենՀնդկաստանի արտաքին գործերի նախարար Սուբրահմանյամ Ջայշանքարը ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոյի հետ զրույցում ասել է, որ Պահալգամում (Հնդկական Ջամու և Քաշմիր արհմիության տարածք) ահաբեկչության հեղինակները պետք է պատժվեն։ «Երեկ ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոյի հետ քննարկել ենք Պահալգամի հարձակումը։ Դրա մեղավորներն ու կազմակերպիչները պետք է պատասխանատվության ենթարկվեն», -գրել է Ջայշանքարը X-ում։ Չորեքշաբթի օրը Պետդեպարտամենտը հայտնել է, որ […] ...
09:50 01.05.2025
ՄԱԿ-ը հայտնել է, որ Գազայում երեխաների 92%-ը չունի հիմնական սնունդԳազայի հատվածում 6 ամսականից մինչև 2 տարեկան նորածինների ավելի քան 90%-ին հասանելի չէ հիմնական սնունդը: Այս մասին, ինչպես հաղորդում է WAFA պաղեստինյան լրատվական գործակալությունը, հայտարարել է պաղեստինյան տարածքներում ՄԱԿ-ի հումանիտար հարցերի համակարգման գրասենյակը։ Ըստ այդմ՝ Իսրայելի շարունակվող շրջափակման և անցակետերի փակման հետևանքով Գազայի հատվածում թերսնվածության պատճառով բուժվող երեխաների թիվը 2025 թվականի մարտի համեմատ աճել է […] ...
09:40 01.05.2025
ԱՄՆ-ը և Ուկրաինան համաձայնագիր են ստորագրել Վերակառուցման ներդրումային հիմնադրամ ստեղծելու մասինԱՄՆ-ի և Ուկրաինայի միջև օգտակար հանածոների վերաբերյալ գործարքի կնքումը նպատակ ունի ցույց տալ Վաշինգտոնի հավատարմությունը ուկրաինական ճգնաժամի կարգավորման խաղաղ գործընթացին։ Այս մասին ասված է ԱՄՆ ֆինանսների նախարար Սքոթ Բեսենտի հայտարարության մեջ։ «Այս համաձայնագիրը հստակ ուղերձ է ուղարկում Ռուսաստանին, որ Թրամփի վարչակազմը հավատարիմ է խաղաղ գործընթացին, որը կենտրոնացած է ազատ, ինքնիշխան և երկարաժամկետ բարգավաճ Ուկրաինայի վրա։ […] ...
09:35 01.05.2025
Թրամփը հայտնել է, որ ավելի քան 100 երկրներ բանակցում են ԱՄՆ-ի հետ առևտրային գործարքների շուրջԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ ավելի քան 100 երկրներ, այդ թվում՝ Հնդկաստանը, Ճապոնիան և Կորեայի Հանրապետությունը, քննարկում են Միացյալ Նահանգների հետ առևտրային գործարքները։ Այս թվերը նա հայտնել է չորեքշաբթի NewsNation հեռուստաալիքի եթերում։ «Մենք արդեն ունենք հարյուրից ավելի երկրներ, որոնք մեզ զանգահարում են առավոտյան, կեսօրին և գիշերը՝ հույս ունենալով գործարք կնքել»,-ասել է ամերիկացի առաջնորդը։ […] ...