20:37 02.06.2021
ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի հունիսի 2-ի արտահերթ նիստում առաջին ընթերցմամբ քննարկվել է «Տեխնիկական անվտանգության ապահովման պետական կարգավորման մասին» օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» եւ կից մի շարք օրենքներում լրացումներ ու փոփոխություններ նախատեսող օրենսդրական փաթեթը։
ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալ Ավագ Ավանեսյանը նշել է, որ ոլորտում գործող ԵԱՏՄ տեխնիկական կանոնակարգի համաձայն՝ հրավառությունները բաժանվում են 5 հիմնական խմբերի: Նախաձեռնությամբ 3-5-րդ խմբերում ներառված հրավառությունները կիրականացվեն միայն համապատասխան համայնքապետարանի թույլտվությամբ եւ պատվերով, համայնքապետարանի թույլատրած վայրերում, սահմանված օրերին ու ժամերին:
Փոխնախարարի խոսքով՝ ձայնային աղտոտման պատճառած վնասներն ավելի շատ են, քան տվյալ գործունեության տնտեսական օգուտները: Վիճակագրական տվյալները նշելով՝ Ավանեսյանն ընդգծել է, որ 2017-2019 թթ. ներմուծման ամենաբարձր ծավալը եղել է 1 միլիոն 99 հազար դոլարի շրջանակում, սակայն ձայնային աղտոտման վնասները մոտարկված գնահատականներով կարող են հասնել 4 մլն ԱՄՆ դոլարի:
Առաջին եւ երկրորդ դասերի հրավառությունների վաճառքն արգելվելու է: Դրանց ուժգնությունը 250 մետրի վրա գերազանցում է 60 դեցիբլը: Կանոնակարգվում է դրանից ցածր հզորություն ունեցող ապրանքների վաճառքը: Մինչեւ 16 տարեկաններին վաճառքն արգելվելու է, վաճառքի վայրերում պետք է ներկայացվեն օգտագործման կանոնները:
Նիստին հրավիրված գործարարները նշել են, որ ներկայացված փոփոխությունները բացասական ազդեցություն կունենան ոլորտի գործունեության վրա: Չի իրականացվի կենցաղային, տեխնիկական եւ հատուկ նշանակության հրավառությունների ներմուծում, եւ պետությունը պետական միջոցառումների ժամանակ ստիպված կլինի հրավառություն պատվիրել օտարերկրյա կազմակերպությունների մոտ ավելի թանկ գնով: Կփակվեն ոլորտում գործող կազմակերպություններ:
Հանձնաժողովի նախագահ Բաբկեն Թունյանի համոզմամբ՝ առաջարկվող կարգավորումները ուշ ժամերին իրականացվող հրավառությունների խնդիրն ամբողջությամբ չեն լուծելու: Նա կարեւորել է վերահսկողության ուժեղացումը, արգելված ժամից հետո հրավառության իրականացման դեպքում տուգանքների խստացումը:
Քննարկումների արդյունքում օրենսդրական փաթեթը չի արժանացել հանձնաժողովի դրական եզրակացությանը։
11:28 22.06.2025
Տարադրամի փոխարժեքները հունիսի 22-ին11:00 22.06.2025
Կատարվելու են պայթեցման աշխատանքներ. «Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամ«Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամից տեղեկացնում են, որ Շվանիձոր-Նռնաձոր-ՀՀ սահման ավտոճանապարհի շինարարական աշխատանքներով պայմանավորված՝ այսօր՝ հունիսի 22-ին, ժամը 12.00-ից 15.00-ի սահմաններում, կատարվելու են պայթեցման աշխատանքներ։ Հարակից բնակավայրերի բնակիչներին հորդորում են չանհանգստանալ։ ...
10:45 22.06.2025
Թրամփի վարչակազմը պատրաստվում է Իրանի հնարավոր պատասխան գործողություններինԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմը պատրաստվում է Իրանի կողմից հնարավոր պատասխան հարվածին, և առաջիկա 48 ժամը կլինի հատկապես մտահոգիչ, հաղորդում է NBC-ն՝ հղում անելով անանուն ամերիկացի պաշտոնյաների։ Հիշեցնենք՝ կիրակի գիշերը Միացյալ Նահանգները հարվածներ է հասցրել Իրանի երեք միջուկային օբյեկտներին՝ Նաթանզում, Ֆորդոյում և Սպահանում։ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ հարվածը նպատակ ուներ սահմանափակել երկրի […] ...
10:24 22.06.2025
ԱՄՆ-ն պատերազմ է սկսել՝ միջուկային օբյեկտներին հարվածելով. Իրանի ԱԳՆՄիացյալ Նահանգները պատերազմը սկսեց՝ հարվածելով Իրանի միջուկային օբյեկտներին, հայտարարել է Իսլամական Հանրապետության արտաքին գործերի նախարարությունը։ «Աշխարհը չպետք է մոռանա, որ հենց Միացյալ Նահանգներն էր, որ դիվանագիտական գործընթացի ընթացքում դավաճանեց դիվանագիտությանը, աջակցեց Իսրայելի ագրեսիվ և դավաճանական գործողություններին, իսկ այժմ, օրենքի խախտումն ավարտելով և սիոնիստական ռեժիմի հանցագործությունները լրացնելով, վտանգավոր պատերազմ է սկսել Իրանի դեմ», – ընդգծել է […] ...
10:11 22.06.2025
Իրանը հրթիռակոծել է Իսրայելի Թել Ավիվ և Հայֆա քաղաքներըԻրանն այսօր հրթիռակոծել է Իսրայելի Թել Ավիվ և Հայֆա քաղաքները: Ըստ իսրայելական լրատվամիջոցների՝ Իրանի կողմից արձակվել է մոտ 20 հրթիռ։ «Իսրայելում կիրակի առավոտյան Իրանից հրթիռակոծության հետևանքով վիրավորվել է առնվազն 11 մարդ»,- հայտնել է Իսրայելի արտակարգ իրավիճակների ծառայությունը: ...
10:01 22.06.2025
ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի ենՓրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են։ Վանաձոր-Ալավերդի ավտոճանապարհի 41-42-րդ կմ-ի հատվածը փակ է բեռնատարների համար, միակողմանի երթևեկելի՝ մարդատար տրանսպորտային միջոցների համար։ Լարսի մասին Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։ ...
09:24 22.06.2025
Իրանը ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի արտակարգ նիստ է պահանջումԻրանին ԱՄՆ-ի կողմից հասցված հարվածները միջազգային իրավունքի և ՄԱԿ-ի կանոնադրության կոպիտ խախտում են, հայտարարել է համաշխարհային կազմակերպությունում Իրանի մշտական ներկայացուցիչ Ամիր Սաիդ Իրավանին։ «Կասկած չկա, որ ԱՄՆ ռազմական ագրեսիան Իրանի ինքնիշխանության և տարածքային ամբողջականության դեմ միջազգային իրավունքի և ՄԱԿ-ի կանոնադրության մեջ ամրագրված պարտադիր միջազգային նորմերի կոպիտ խախտում է», – գրել է Իրավանին ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի […] ...