Ապրիլից հետո մտնելու ենք նոր շրջան․ Արմեն Սարգսյան – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
21 05 2024
  • $
    387.97
  • RUBLE
    4.29
  • 421.76
WEATHER
+20.09 oC

Ապրիլից հետո մտնելու ենք նոր շրջան․ Արմեն Սարգսյան

16:19 31.01.2018

Նախորդ 26 տարիների ընթացքում նախագահական և «համարյա նախագահական» կառուցվածքով պետական համակարգից հետո Հայաստանն անցում է կատարելու խորհրդարանական համակարգի։ Եվ ըստ ՀՀ նախագահի թեկնածու առաջադրված Արմեն Սարգսյանի՝ անկախ նրանից, թե ով կլինի նոր նախագահը՝ Հայաստանն ապրիլից հետո մտնելու է նոր շրջան։

ԵՊՀ այցի ընթացքում Սարգսյանը նշեց, որ այս համակարգն էապես տարբերվում է նախորդներից։ Կառավարման համակարգերում ամենապարզը նախագահական տարբերակն է՝ ուղղահայաց կազմակերպմամբ։

«Բայց սկզբունքային համակարգ ստեղծելու համար, որը հնարավորություններ տա ավելի ամուր քաղաքացիական հասարակություն ստեղծել, ժողովրդական ինստիտուտները ամրացնել և ստեղծել իշխանության համապատասխան հակակշիռներ, երկարաժամկետ ընթացքում խորհրդարանական համակարգը շատ ավելի ժամանակակից է և արդիական», – ԵՊՀ գիտխորհրդի ընդլայնված կազմի հետ հանդիպմանը նշեց Արմեն Սարգսյանը։

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Հայաստանում Իրանի դեսպանատանը կբացվի Սգո մատյան

12:43 21.05.2024

Հայաստանում Իրանի դեսպանատանը կբացվի Սգո մատյան

Իրանի Իսլամական Հանրապետության նախագահ այաթոլլա Սեյեդ Էբրահիմ Ռայիսիի, արտաքին գործերի նախարար Հոսեյն Ամիր Աբդոլլահիանի և ուղղաթիռում գտնվող ուղեկցող պաշտոնյաների ողբերգական մահվան կապակցությամբ Հայաստանում Իրանի Իսլամական Հանրապետության դեսպանատանը կբացվի Սգո մատյան։ Այս մասին հայտնում է Հայաստանում Իրանի Իսլամական Հանրապետության դեսպանությունը։ Մատյանում հնարավոր կլինի գրառում կատարել. չորեքշաբթի՝ 22 մայիսի 2024, 10:00-12:00-ը և 15:30-17:30-ը. հինգշաբթի՝ 23 մայիսի 2024, […] ...

Քննարկվել են Հայաստան-Կատար հարաբերությունների զարգացման հեռանկարները

12:16 21.05.2024

Քննարկվել են Հայաստան-Կատար հարաբերությունների զարգացման հեռանկարները

Մայիսի 21-ին Դոհա կատարած աշխատանքային այցի ընթացքում ՀՀ ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը հանդիպել է Կատարի Ազգային անվտանգության խորհրդի գլխավոր քարտուղարի տեղակալ Համադ Քամիս ալ-Քուբայիսիի հետ: Հանդիպմանը կողմերը քննարկել են Հայաստան-Կատար հարաբերությունների զարգացման հեռանկարները, ինչպես նաև տնտեսության, անվտանգության և տարածաշրջանային հարցերում հնարավոր համագործակցության ուղիները: Զրուցակիցները նաև անդրադարձել են տարածաշրջանային անվտանգային իրավիճակին: ...

Կիրանցում վաղ առավոտից չափագրական աշխատանքներ են իրականացվում

12:05 21.05.2024

Կիրանցում վաղ առավոտից չափագրական աշխատանքներ են իրականացվում

Կիրանցում այսօր վաղ առավոտից տեղորոշող սարքով կրկին չափագրական աշխատանքներ են իրականացվում։ Տեղում աշխատողներն «Ազատության»-ն ասացին՝ շրջանցող ճանապարհի կառուցման հետ կապված աշխատանքներ են կատարում։ Կիրանցում է Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության Ճանապրհային դեպարտամենտի պետ Գոռ Ավետիսյանը։ Նա հարցազրույց տալ դեռ չի ցանկանում։ Կիրանց տանող ճանապարհը շարունակում է փակ մնալ։ Ճանապարհը ոստիկանները փակել են դեռ կիրակի օրվանից։ […] ...

ՀՀ քննչական կոմիտեի նախագահը ԱՄՆ պետքարտուղարի փոխտեղակալի հետ քննարկել է համագործակցության ընդլայնման հարցեր

11:57 21.05.2024

ՀՀ քննչական կոմիտեի նախագահը ԱՄՆ պետքարտուղարի փոխտեղակալի հետ քննարկել է համագործակցության ընդլայնման հարցեր

ՀՀ քննչական կոմիտեի նախագահ Արգիշտի Քյարամյանն ընդունել է ԱՄՆ պետքարտուղարի փոխտեղակալ, ԱՄՆ թմրանյութերի դեմ պայքարի և իրավապահ հարցերով միջազգային բյուրոյի քարտուղարի տեղակալ Բրենդոն Յոդերին, որին ուղեկցել են ԱՄՆ թմրանյութերի դեմ պայքարի և իրավապահ հարցերով միջազգային բյուրոյի Հայաստանի, Վրաստանի, Մոլդովայի թիմի ղեկավար Մարի Կուրթը և Հայաստանում ԱՄՆ դեսպանատան թմրամիջոցների դեմ պայքարի և իրավապահ համագործակցության (ԹԻՀ) գրասենյակի […] ...

Ծիրանի բերքատվության կանխատեսում Արարատյան դաշտում

11:43 21.05.2024

Ծիրանի բերքատվության կանխատեսում Արարատյան դաշտում

Մասնագիտացված ագրոօդերևութաբանական հաշվարկների և դիտված եղանակային պայմանների վերլուծության արդյունքում՝ 2024թ․ Արարատյան դաշտում 1 հեկտարից սպասվում է 35-37ց (միջին 40-45ց/հա) բերք։ Այս մասին հայտնում է «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ը։ ...

Վթարային ջրանջատում՝ Գեղարքունիքի և Կոտայքի մարզերում

11:22 21.05.2024

Վթարային ջրանջատում՝ Գեղարքունիքի և Կոտայքի մարզերում

Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ վթարի վերացման աշխատանքներով պայմանավորված, ս.թ. մայիսի 22-ին ժամը 07:00-ից մինչև մայիսի 23-ը ժամը 07:00-ն կդադարեցվի Գեղարքունիքի մարզի Սևան քաղաքի Գագարինավան թաղամասի, Կոտայքի մարզի Ջրառատ գյուղի ջրամատակարարումը: Ընկերությունը հայցում է սպառողների ներողամտությունը պատճառված անհանգստության և կանխավ շնորհակալություն հայտնում ըմբռնման համար: ...

BACK_TO_TOP