Բրազիլիայի ամենահեղինակավոր համալսարանի ռեկտոր է ընտրվել Վահան Հակոբյանը – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
15 06 2025
  • $
    383.23
  • RUBLE
    4.82
  • 440.91
WEATHER
+22.09 oC

Բրազիլիայի ամենահեղինակավոր համալսարանի ռեկտոր է ընտրվել Վահան Հակոբյանը

17:03 31.01.2018

Սան Պաուլոյի նահանգապետի նստավայրում (Բանդեյրանչիս պալատում) հունվարի 29-ին տեղի ունեցավ Սան Պաուլոյի Համալսարանի նորընտիր ռեկտոր, դոկտոր-պրոֆեսոր, հայազգի Վահան Հակոբյանի պաշտոնի ստանձման հանդիսավոր արարողությունը: 

Ներկաների թվում էին Բրազիլիայի և Սան Պաուլո նահանգի բարձրաստիճան պաշտոնյաներ, երկրի մտավորականության ընտրանին, ԶԼՄ-ներ, համալսարանի դասախոսներ և ուսանողներ: ՀՀ դեսպան Աշոտ Գալոյանի առաջնորդությամբ միջոցառմանը մասնակցեցին նաև հայկական համայնքային կառույցների ներկայացուցիչները:

Ինչպես  հայտնում են ՀՀ արտաքին գործերի նախարարության մամուլի, տեղեկատվության և հասարակայնության հետ կապի վարչությունից, Բրազիլիայի խոշորագույն համայնքի ղեկավար, նահանգապետ Ժերալդու Ալքմինը արարողության ժամանակ իր ելույթում վստահություն հայտնեց, որ համալսարանն ի դեմս իր նոր ղեկավար կազմի շարունակելու է նոր հաղթանակներ գրանցել հանուն Սան Պաուլոյի և Բրազիլիայի:

Ստանձնելով իր բարձր և պատասխանատու պաշտոնը` պրոֆեսոր Հակոբյանը առանձնակի ընդգծեց իր հայկական ծագումը և ողջույնի խոսքեր ուղղեց ՀՀ դեսպանին և հայ համայնքի ներկայացուցիչներին: 

Հատկանշական է, որ համալսարանի Արևելագիտության ֆակուլտետում գործում է նաև Հայագիտության ամբիոնը: Վահան Հակոբյանը ծնվել է 1951 թվականին Ստամբուլում: 1974 թվականին ավարտել է Սան Պաուլոյի համալսարանի պոլիտեխնիկական դպրոցը, իսկ 1978 նույն դպրոցի քաղաքաշինության ֆակուլտետը: 1982 թվականին թեկնածուական ատենախոսությունը պաշտպանել է Լոնդոնի Քինգս քոլեջ համալսարանում:

1975 թվականից ի վեր, պրոֆեսոր Հակոբյանի գիտամանկավարժական գործունեությունը ընթացել է Սան Պաուլոյի համալսարանում: Աշխատանքային գործունեության ընթացքում զբաղեցրել է բազմաթիվ պաշտոններ` հանդիսացել է Պոլիտեխնիկական դպրոցի տնօրենի տեղակալը, Սան Պաուլո նահանգի տեխնոլոգիական հետազոտությունների ինստիտուտի տնօրենը, Սան Պաուլո նահանգի գիտության և տեխնոլոգիաների քարտուղարության համակարգողը, շինարարության ոլորտում հետազոտությունների միջազգային խորհրդի նախագահ և այլն: 2010-2014թթ համապատասխանաբար զբաղեցրել է համալսարանի պռորեկտորի պաշտոնը: Համալսարանի կանոնադրության համաձայն Վահան Հակոբյանը պաշտոնավարելու է մինչև 2022 թվականը:

Սան Պաուլոյի համալսարանը հիմնադրվել է 1934 թվականին և հանդիսանում է ոչ միայն Բրազիլիայի ամենահեղինակավոր համալսարանը, այլև մեծ հեղինակություն է վայելում ամբողջ տարածաշրջանում: Անցած 84 տարիների ընթացքում գիտության և կրթության ոլորտներում համալսարանը գրանցել է բազմաթիվ հաջողություններ և ձեռքբերումներ:

Հիմնադրման առաջին իսկ օրերից համալսարանը հանդիսացել է երկրի մտավոր ընտրանու ձևավորողը և կառավարող էլիտայի դարբնոցը: Համալսարանին է պատկանում երկրի ընդհանուր գիտատեխնիկական արդյունքի 22%-ը, ասպիրանտների` 13,2%-ը, գիտությունների դոկտորների` 15.5%-ը, ինչպես նաև մագիստրոսների 7.6%-ը: Համալսարանը ստորագրել է 1600 արձանագրություն և պայմանագիր իր ազգային և միջազգային գործընկերների հետ:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Լարսը բաց է

00:30 15.06.2025

Լարսը բաց է

Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։ Այս մասին հայտնել են ՀՀ ՆԳՆ ՓԾ-ից: ...

Իրանը հրթիռներ է արձակում Իսրայելի ուղղությամբ

00:18 15.06.2025

Իրանը հրթիռներ է արձակում Իսրայելի ուղղությամբ

Իրանի զինված ուժերը բալիստիկ հրթիռների նոր ալիք են արձակել Իսրայելի ուղղությամբ, հաղորդում է Mehr լրատվական գործակալությունը։ Ըստ գործակալության՝ արձակումն իրականացվել է Թեհրանից, Սպահանից, Ղոմից, Շիրազից և Քերմանշահից։ Մանրամասները՝ տեսանյութում: ...

Իրավիճակը Հայաստանի ճանապարհներին

00:13 15.06.2025

Իրավիճակը Հայաստանի ճանապարհներին

Փրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են։ Վանաձոր-Ալավերդի ավտոճանապարհի 41-42-րդ կմ-ի հատվածը փակ է բեռնատարների համար, միակողմանի երթևեկելի՝ մարդատար տրանսպորտային միջոցների համար։ ...

Աղբաորսիչ սարքավորումներում շաբաթական կտրվածքով կուտակվում և դուրս է բերվում 2-3 խ.մ աղբ

23:59 14.06.2025

Աղբաորսիչ սարքավորումներում շաբաթական կտրվածքով կուտակվում և դուրս է բերվում 2-3 խ.մ աղբ

Երևանով հոսող գետերի հուներում ամեն տարի կուտակվում է մեծ քանակությամբ աղբ: Այս մասին հայտնել են Երևանի քաղաքապետարանից: Կառուցված նոր աղբաորսիչ սարքերը կանխում են աղբի մուտքն ու կուտակումը Հրազդան գետում և Երևանյան լճում: Նոր սարքավորումներում շաբաթական կտրվածքով կուտակվում և դուրս է բերվում 2-3 խ.մ աղբ: Բնության նկատմամբ հոգատար վերաբերմունքը չպետք է լինի ընդամենը արձագանք առաջացած խնդիրներին։ […] ...

Հայ հրաձիգների համեստ արդյունքներն աշխարհի գավաթի խաղարկությունում

23:54 14.06.2025

Հայ հրաձիգների համեստ արդյունքներն աշխարհի գավաթի խաղարկությունում

Հայաստանի ներկայացուցիչներ Էլմիրա Կարապետյանը և Բենիկ Խլղաթյանը Գերմանիայի Մյունխեն քաղաքում մասնակցել են հրաձգության աշխարհի գավաթի խաղարկության երկրորդ փուլին։ Կարապետյանը 10 մետր օդամղիչ ատրճանակ մրցաձևում 578 միավորով 9-րդ տեղն է զբաղեցրել։ 25 մետր ատրճանակ մրցաձևում էլ նա 553 միավորով 85-րդն է եղել։ Խլղաթյանը 10 մետր օդամղիչ ատրճանակի տղամարդկանց պայքարում հավաքել է 581 միավոր և զբաղեցրել է […] ...

Էրդողանն ու Թրամփը հեռախոսով քննարկել են Իսրայել-Իրան հակամարտությունը

23:49 14.06.2025

Էրդողանն ու Թրամփը հեռախոսով քննարկել են Իսրայել-Իրան հակամարտությունը

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հետ հեռախոսազրույցում քննարկել է Իսրայելի և Իրանի միջև հակամարտությունը և հայտարարել Անկարայի պատրաստակամության մասին՝ օգնելու կանխել տարածաշրջանում անվերահսկելի սրացումը։ «Հեռախոսազրույցի ընթացքում քննարկվել են Իսրայելի և Իրանի միջև հակամարտությունը, ինչպես նաև տարածաշրջանային և գլոբալ հարցեր։ Էրդողանը նշել է, որ Թուրքիան ուշադիր հետևում է Իրանի և Իսրայելի միջև […] ...

BACK_TO_TOP