14:19 09.07.2018
Աշխատանքային այցով Մոսկվայում գտնվող ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարար Սուրեն Պապիկյանի գլխավորած պատվիրակությունը երեկ՝ հուլիսի 8-ին, մասնակցել է Ռուսաստանի հայերի միության կողմից կազմակերպված սահմանամերձ համայնքների զարգացման ու ամրապնդման հիմնախնդիրների լուծմանը նվիրված գործարար համաժողովին։ Այս մասին հայտնում են տարածքային կառավարման և զարգացման նախարարության տեղեկատվության վարչությունից:
Ռուսաստանի հայերի միության և Համաշխարհային հայկական կոնգրեսի նախագահ Արա Աբրահամյանն ընդգծել է, որ համաժողովը նպատակ ունի ծառայեցնել Ռուսաստանում առկա հայկական գործարար ներուժը Հայաստանի սահմանամերձ գյուղական համայնքների տնտեսական կարողությունների զարգացման, ներդրումների ներգրավման ու բնակչության կյանքի բարելավման համար և հավաստիացրել, որ ցանկացած ներդրումային նախագիծ արժանանալու է անհատական մոտեցման։
Սուրեն Պապիկյանը շնորհակալություն է հայտնել Ռուսաստանի հայերի միությանը համաժողովի կազմակերպման, Սփյուռքում հիմնախնդրին այժմեականություն հաղորդելու և հայրենիքում առկա հիմնախնդիրների նկատմամբ գործնական հոգատարություն ցուցաբերելու համար: Նախարարը նշել է, որ սահմանամերձ համայնքների տնտեսական զարգացման, սոցիալական ապահովության, ինչպես նաև բնակիչների անվտանգության խնդիրները գտնվում են ՀՀ կառավարության ուշադրության կենտրոնում:
«Բավականին շատ աշխատանքներ են իրականացվել վարչապետի կողմից սահմանամերձ համայնքներում համակարգման ենթակա հարցերի լուծման նպատակով ստեղծված միջգերատեսչական հանձնաժողովի կողմից տարվող աշխատանքների շրջանակներում, մասնավորապես՝ մշակվել են սահմանամերձ համայնքների անձնագրերը, գույքագրվել են համայնքներում առկա հիմնական խնդիրները, կազմվել են դրանց լուծման առաջնային ծրագրեր, իրականացվել են սոցիալական ենթակառուցվածքների պաշտպանվածության աստիճանի բարձրացմանն ուղղված աշխատանքներ»,- ներկայացրել է նախարարը:
Սուրեն Պապիկյանը նկատել է, որ սահմանամերձ համայնքներում գործարար ծրագրերի իրականացումը խրախուսելու նպատակով կառավարության կողմից այդ համայնքներում սահմանվել են հարկային արտոնություններ։ Նախարար Պապիկյանը ներկաներին ներկայացրել է նաև ոչ պետական կազմակերպությունների և գործընկեր միջազգային կառույցների կողմից սահմանամերձ համայնքներում իրականացվող տարաբնույթ ծրագրեր, որոնց շարքոմ առանձնացրել է Ռուսաստանի Դաշնության կառավարության կողմից ֆինանսավորվող և ՄԱԿ-ի զարգացման ծրագրի կողմից իրականացվող «Ինտեգրված աջակցություն գյուղական համայնքերի զարգացմանը. համայնքների դիմակայունության ամրապնդում» ծրագիրը, ԵՄ-ի հետ Նոյեմբերյանում իրականացվող «ՀՀ Տավուշի մարզի ինտեգրված և համաչափ տնտեսական զարգացում» ծրագիրը և մի շարք այլ նախաձեռնություններ:
Համաժողովին հայկական պավիրակության անդամներն առանձին զեկույցներ են ներկայացրել «Սահմանամերձ համայնքների զարգացումը որպես ազգային անվտանգության և պաշտպանության կարևոր գործոն», «ՀՀ օրենքը՝ Սահմանամերձ համայնքներում իրականացվող տնտեսական գործունեությունը հարկերից ազատելու մասին», «ՀՀ ներդրումային միջավայրի մասին», «Հայաստանի Հանրապետությունում ինքնավար էներգաարտադրության մասին», «ՀՀ սահմանամերձ համայնքներում ՄԱԶԾ իրագործվող նախագծերի մասին» թեմաներով:
Աշխատանքային այցի ընթացքում նախարար Պապիկյանը եղել է Մոսկվայի Հայոց առաջնորդանիստ Սուրբ Պայծառակերպության եկեղեցական համալիրում, որտեղ Ռուսաստանի և Նոր Նախիջևանի Հայոց թեմի առաջնորդ գերաշնորհ տեր Եզրաս արքեպիսկոպոս Ներսիսյանի ուղեկցությամբ Սուրեն Պապիկյանը և պատվիրակության անդամները շրջել են համալիրով, այցելել տարածքում գտնվող առաջնորդարանի շենք, Սուրբ Պայծառակերպություն մայր տաճար և թանգարան։
18:22 15.06.2025
Փրկարարներն արձագանքում են Արագածոտնի մարզում ուժեղ քամու վերաբերյալ ատացված ահազանգերինՀունիսի 15-ին, ժամը 16:10-ից սկսած Արագածոտնի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն բազմաթիվ ահազանգեր են ստացվել, որ Ապարան քաղաքի և Լուսագյուղ գյուղի տարբեր հասցեներում գրանցվել են ուժեղ քամու վերաբերյալ ահազանգեր․ վնասվել են շենք-շինությունների տանիքներ, ավտոմեքենաներ և տապալվել են ծառեր։ ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության և հրշեջ-փրկարարական ջոկատի օպերատիվ խմբերը և մարտական հաշվարկները սահմանված կարգով սպասարկում են ահազանգերը։ ...
18:15 15.06.2025
Եթե ագրեսիան կրկնվի, Իսրայելը կբախվի ավելի ցավոտ և ջախջախիչ պատասխանի․ Իրանի նախագահԻրանն ավելի ջախջախիչ պատասխան կտա, եթե Իսրայելը շարունակի հարձակվել Իսլամական Հանրապետության տարածքի վրա, հայտարարել է Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանը Իրաքի վարչապետ Մուհամմեդ ալ-Սուդանիի հետ հեռախոսազրույցի ժամանակ։ «Մենք պատերազմը չենք սկսել, բայց մենք ուժով ենք պատասխանել։ Եթե Իսրայելի ագրեսիան կրկնվի, Իսրայելը կբախվի ավելի ցավոտ և ջախջախիչ պատասխանի։ Յուրաքանչյուր երկիր, որը իսկապես ցանկանում է խաղաղություն, անվտանգություն և […] ...
18:06 15.06.2025
Իրանը հրթիռային նոր հարձակում է իրականացրել Իսրայելի վրաԻրանի զինված ուժերը հրթիռային հարձակումների նոր ալիք են սկսել Իսրայելի տարածքի վրա, հաղորդում է Իրանի պետական IRIB հեռուստաալիքը։ «Իրանը հրթիռային գործողությունների նոր ալիք է սկսել Իսրայելի դեմ՝ «Ճշմարիտ խոստում 3»-ը։ Իրանական հրթիռները հարվածել են Թել Ավիվին, Հայֆային և Աշկելոնին», – ասվում է հաղորդագրության մեջ։ ...
17:43 15.06.2025
Ինչ վնասներ է հասցրել ուժեղ պտտահողմն Արթիկ համայնքումՇարունակելով տեղում ծանոթանալ հունիսի 14-ի ուժեղ պտտահողմի պատճառած նախնական վնասներին` այսօր Արթիկ համայնքի ղեկավար Անան Ոսկանյանը, համայնքի ղեկավարի տեղակալ Վարդան Մակեյայի, աշխատակազմի քարտուղար Արա Սուքիասյանի և համայնքի ղեկավարի կարգադրությամբ ստեղծված հանձնաժողովի անդամների հետ շրջայցեր է կատարել պտտահողմից Արթիկ համայնքի առավել շատ տուժած Անուշավան, Գետափ, Արևշատ, Նոր Կյանք և Հոռոմ գյուղեր։ Ուժեղ պտտահողմը նախնական տվյալներով Արթիկ […] ...
17:20 15.06.2025
Հունաստանում ուղղաթիռ է ընկել ծովըՀունաստանի Վուլիագմեն կոչվող հանգստավայրում ուղղաթիռ է կործանվել ու ընկել ծովը։ Ուղղաթիռում եղել է հինգ մարդ, բոլորը կենդանի են, հաղորդում է հունական Skai հեռուստաալիքը: Ուղղաթիռը վթարի է ենթարկվել ափից ոչ հեռու։ Անմիջապես սկսվել է փրկարարական գործողություն, որի ընթացքում օգտագործվել են փչովի նավակներ։ Շտապօգնության ծառայության տվյալներով՝ չորս մարդ ստացել է թեթև վնասվածքներ և կապտուկներ։ Ուղղաթիռը կործանվել է […] ...
16:56 15.06.2025
Իսրայելի արտգործնախարարը հայտարարել է, որ Իրանի ուղղությամբ հարվածները կշարունակվենԻսրայելի արտաքին գործերի նախարար Գիդեոն Սաարը գերմանացի գործընկեր Յոհան Վադեֆուլի հետ զրույցում հայտարարել է, որ Իսրայելը կշարունակի հարվածել Իրանին: Միևնույն ժամանակ, նա մեղադրել է Թեհրանին միջազգային իրավունքը խախտելու մեջ և շնորհակալություն է հայտնել իր զրուցակցին «Իսրայելի ինքնապաշտպանության իրավունքին» աջակցելու համար: «Զրույցի ընթացքում նախարար Սաարը շեշտեց, որ Իսրայելի պաշտպանության բանակի գործողությունը Իրանում կշարունակվի և դեռևս ունի […] ...