21:13 09.07.2018
ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի գրասենյակի ղեկավար Վիկտոր Սողոմոնյանը հուլիսի 9-ին լրագրողների հետ զրույցում անդրադարձել է երկրորդ նախագահի հասցեին հնչող տարբեր մեղադրանքներին:
«Մենք որևէ մտավախություն չունենք որևէ հարցով, որն առնչվում է Ռոբերտ Քոչարյանին, ինչ հարց էլ լինի, ինչպես էլ որ շահարկվել է, մեզ համար որևէ խնդիր այդ հարցերը չեն ներկայացնում, սակայն, եթե մենք խոսում ենք օրենքի դաշտի մասին, եթե հղում ենք անում հասարակական լայն զանգվածներին, անտեսում ենք օրենքները, Սահմանադրությունը և այլն, այդ ժամանակ ոչ թե մենք պետք է մտավախություն ունենանք, այլ բոլորս, և պիտի հարց առաջանա՝ այդպիսի՞ երկրում էինք մենք ուզում ապրել, թե՞ ոչ»,- ասել է նա:
Հարցին՝ հաշվի առնելով, որ պաշտպանության նախկին նախարար Միքայել Հարությունյանը, ում նկատմամբ հետախուզում է հայտարարվել, ի պաշտոնե գործել է նախագահի ցուցումով, մտավախություն չկա՞, որ դրա հիման վրա Ռոբերտ Քոչարյանը կարող է ներգրավվել Մարտի 1-ի գործով՝ որպես կասկածյալ ու մեղադրյալ, Սողոմոնյանը պատասխանել է.
«Եկեք ուղղակի դատենք, փորձենք հասկանալ, վերլուծել. ստացվում է, որ սահմանադրական կարգ է եղել, որի կրողը եղել է հաղթած ընդդիմությունը, որը չի հաստատվում ո՛չ ԿԸՀ, ո՛չ ՍԴ որոշումներով: ՊՆ-ն էլ, նոր սահմանադրական ինստիտուտ ստեղծելով, այդ կարգը տապալել է. սա ծաղր է օրենքի նկատմամբ: Ես չեմ հավատում, որ այդ եզրակացությունը գրել է իրավաբան»:
Սողոմոնյանն ընդգծել է, որ ներքաղաքական իրավիճակում կա մի ընդհանուր խնդիր՝ Սահմանադրությունը ամեն մեկը կարդում է այնպես, ինչպես ուզում է տեսնել:
Նա հորդորել է ուշադիր կարդալ Սահմանադրությունը՝ 2005 թ. ԶՈՒ հատվածը, նախագահի լիազորությունները, համադրել այդ ամենը փաստահավաք խմբի փաստերի հետ, և կտեսնեն, որ ակնհայտ փաստերը պարզապես անտեսված են, պարզապես հարմարեցում է տեղի ունեցել այն քաղաքական նպատակներին, որ փաստահավաք խումբը հետապնդել է:
Երկրորդ նախագահի գրասենյակի ղեկավարը համոզմունք է հայտնել, որ ցանկացած բացահայտում՝ ցանկացած գործով, որ ինչ-որ կերպ առնչվում է Ռոբերտ Քոչարյանի հետ, լինելու է նրա օգտին:
08:39 05.08.2025
Արագածոտնում գազ չի լինի09:45 05.08.2025
Sham TV. Արաբական ցեղային աշխարհազորայինները կրակ են բացել Աս-Սուվեյդայի ծայրամասերումԱրաբական ցեղային ուժերը կրակ են բացել Սիրիայի հարավում գտնվող համանուն նահանգի վարչական կենտրոնի՝ Աս-Սուվեյդա քաղաքի ծայրամասերի ուղղությամբ՝ խախտելով հուլիսի 19-ին ձեռք բերված հրադադարի համաձայնագիրը։ Sham TV-ի փոխանցմամբ՝ Աթիլ արվարձանում բնակելի շենքերի վրա կրակ են բացել ծանր գնդացիրներից և նռնականետերից: Տեղի դրուզ ինքնապաշտպանության ուժերը պատասխանել են՝ հարձակվելով տարածքում գտնվող աշխարհազորայինների դիրքերի վրա: Ավելի վաղ հաղորդվել էր, […] ...
09:35 05.08.2025
Իսրայելի բանակը հայտարարել է Լիբանանի հարավում նոր հարվածի մասինԻսրայելի բանակը նոր հարձակում է սկսել հարավային Լիբանանի վրա, հաղորդում է բանակի մամուլի ծառայությունը։ Դրա հայտարարության համաձայն՝ հարձակման նպատակն էր վերացնել շիական «Հեզբոլլահ» կազմակերպության զինված կազմավորումների անդամին։ Հարվածը հասցվել է հարավային Լիբանանի Էլ-Խիյամ քաղաքի ծայրամասում։ Լուծարված ռադիկալի անունը, մասնագիտությունը կամ պաշտոնը չեն նշվում։ ...
09:33 05.08.2025
Կդադարեցվի Լենինգրադյանի որոշ շենքերի եւ տների ջրամատակարարումը«Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ վթարային աշխատանքներով պայմանավորված, ս.թ օգոստոսի 5-ին ժամը 09:30-18:00-ն կդադարեցվի Լենինգրադյան 21/13-23/7, 31-31/9 շենքերի, 21/10-31/5 տների ջրամատակարարումը: ...
09:24 05.08.2025
Մադուրոն հայտարարել է, որ Վենեսուելայի տնտեսությունը զարգանում էՎենեսուելայի տնտեսությունը Հարավային Ամերիկայում ցուցաբերում է ամենաբարձր աճի տեմպը՝ 2025 թվականի առաջին վեց ամիսներին աճելով 7.71%-ով, հայտարարել է երկրի նախագահ Նիկոլաս Մադուրոն։ «Վենեսուելան շարունակում է առաջատար լինել Հարավային Ամերիկայում աճի տեմպերով։ Առաջին եռամսյակի արդյունքներով աճը կազմել է 9%, երկրորդ եռամսյակում՝ 6.65%։ Սա թույլ է տալիս գնահատել իրական ՀՆԱ-ի նախնական աճը տարվա առաջին կեսին 7.71%», – […] ...
09:15 05.08.2025
Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց էՎրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։ ...
09:10 05.08.2025
NBC. Օվալաձև գրասենյակի ինտերիերում ավելի շատ ոսկի կհայտնվիԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը մտադիր է մի քանի փոփոխություններ կատարել Սպիտակ տան Օվալաձև աշխատասենյակի ինտերիերում, այդ թվում՝ ավելացնել ավելի շատ ոսկեգույն զարդարանք, հաղորդում է NBC News-ը՝ հղում անելով իր աղբյուրին։ Մասնավորապես, Օվալաձև աշխատասենյակի առաստաղին կավելացվի լրացուցիչ ոսկեզօծ զարդարանք։ Ինչպես նշվում է, ամերիկացի առաջնորդի գրասենյակում ներկայումս ընթանում են տարեկան պլանային վերանորոգման աշխատանքներ, և սպասվում է, որ […] ...