20:54 04.06.2021
Ֆուտբոլի Հայաստանի ազգային հավաքականը հունիսի 5-ին կանցկացնի իր հերթական հանդիպումը՝ արտագնա խաղում մրցելով Շվեդիայի հավաքականի հետ:
Մայիսի 1-ին Հայաստանի հավաքականը ոչ-ոքի խաղաց աշխարհի փոխչեմպիոն Խորվաթիայի ընտրանու դեմ: Հայաստանի հավաքականը մինչև այս երբեք չէր խաղացել Խորվաթիայի ընտրանու դեմ,առաջիկա մրցակցի՝ Շվեդիայի հավաքականի հետ նույնպես առաջին անգամ են հանդիպելու։
Armsport.am-ի փոխանցմամբ՝ Շվեդիայի հավաքականից բացի Հայաստանի թիմը ՈւԵՖԱ-ի անդամ երկրի հավաքականներից երբեք չի խաղացել Ադրբեջանի, Կոսովոյի, Շվեյցարիայի, Ավստրիայի, Շոտլանդիայի, Ֆարեյրան Կղզիների, Սլովենիայի, Անգլիայի և Սան Մարինոյի հավաքականների հետ:
Եվս 6 հավաքականներ, որոնց հետ Հայաստանի ազգային թիմն անցկացրել է միայն ընկերական խաղեր և երբևէ ընտրական փուլերում չի եղել նույն խմբում. Դրանք են՝ Լյուքսեմբուրգի, Լիտվայի, Իսրայելի, Մոլդովայի, Լատվիայի, Խորվաթիայի և Հունգարիայի հավաքականները: Այս թիմերին վաղը կավելանա նաև Շվեդիայի հավաքականը:
Շվեդիայի հավաքականը ՖԻՖԱ-ի դասակարգման աղյուսակում 18-րդն է, Հայաստանի հավաքականը, հիշեցնենք՝ 90-րդը:
Շվեդիա-Հայաստան հանդիպումը կկայանա հունիսի 5-ին և կմեկնարկի Երևանի ժամանակով 22:45-ին: Խաղը կկայանա «Ֆրենդս Արենա» մարզադաշտում, որը տեղավորում է 50 հազար հանդիսական:
Հիշեցնենք, որ սեպտեմբերին Հայաստանի հավաքականը կանցկացնի 3 հանդիպում: Սեպտեմբերի 2-ին և 5-ին Կապառոսի թիմը արտագնա խաղեր կանցկացնի Հյուսիսային Մակեդոնիայի ու Գերմանիայի հավաքականների հետ, իսկ սեպտեմբերի 8-ին Երևանում կընդունի Լիխտեյնշտեյնի ընտրանուն:
15:08 16.06.2025
Կանգառը վնասած վարորդին ու բեռնատարը Վեդիի ոստիկանները հայտնաբերել ենՀունիսի 4-ին Համայնքային ոստիկանության Վեդիի բաժին տեղեկություն էր ստացվել, որ հունիսի 3-ի լույս 4-ի գիշերը Տափերական գյուղի Արամ Խաչատրյան և Հ-8 կենտրոնական փողոցների հատման վայրում գտնվող գազալցակայանի հարակից տարածքում տեղադրված կանգառը դեռևս չպարզված վարորդի կողմից ավտոմեքենայով վնասվել է։ Նախնական տվյալներով՝ պատճառվել է 700 հազար դրամից ավելի վնաս։ Նախաձեռնվել էր քրեական վարույթ։ Համայնքային ոստիկանության Վեդիի բաժնի […] ...
14:55 16.06.2025
Նախորդ շաբաթվա ընթացքում տուժել է 123, զոհվել՝ 11 մարդ. Փրկարար ծառայությունն ամփոփում է անցած շաբաթըՀունիսի 9-15-ը ՆԳՆ ՓԾ ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում գրանցվել է 754 դեպք, որից 300-ը՝ արտակարգ: Մասնավորապես՝ հրդեհի՝ 195, պայթյունի, փլուզումի՝ 3-ական, ջրային հաղորդակցման ուղիներին պատահարի, տեղատարափ անձրևի՝ 2-ական, ուժեղ քամու՝ 12, ուժեղ կարկուտի, զինամթերքի հայտնաբերման՝ 4-ական, վայրի կենդանիների հարձակման՝ 9, դիակի հայտնաբերման, որոնողափրկարարական, դժբախտ պատահարի՝ 1-ական, կեղծ ահազանգի՝ 10, թունավորման՝ 5, օձի նկատման՝ 92, ինքնասպանության […] ...
14:46 16.06.2025
Հնդկաստանում կամուրջը փլուզվել է սելֆի անող զբոսաշրջիկների ծանրությունիցՀնդկաստանում ոստիկանությունը շարունակում է որոնողական աշխատանքները Պունե շրջանում՝ Ինդրայանի գետի վրա գտնվող 32 տարվա երկաթե կամրջի փլուզման վայրում, որի հետևանքով 4 մարդ է զոհվել, ևս 18-ը՝ ծանր վիրավորվել։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնում է The New Indian Express-ը։ «Չնայած չկա որևէ մեկի անհետ կորելու հավանականություն, սակայն որպես նախազգուշական միջոցառում մենք շարունակում ենք որոնողական աշխատանքները տեղական […] ...
14:38 16.06.2025
Ինչպիսի՞ եղանակ է սպասվում առաջիկա օրերինՀանրապետության տարածքում հունիսի 16-ին և 21-ին կեսօրից հետո, 17-18-ի գիշերը և կեսօրից հետո առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, հնարավոր է նաև կարկուտ։ Հունիսի 17-ին կեսօրից հետո հյուսիսային առանձին շրջաններում անձրևները կլինեն հորդառատ։ Հունիսի 19-20-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Քամին՝ հարավարևմտյան՝ 4-8 մ/վ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում՝ 20-24 մ/վ արագությամբ։ […] ...
14:29 16.06.2025
Երևանի այգիներից մեկի հարակից շինությունում հայտնաբերվել է տղամարդու մարմինԱյսօր՝ հունիսի 16-ին, առեղծվածային ու ողբերգական դեպք է տեղի ունեցել Երևանում: Ժամը 12:00-ի սահմաններում ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Նոր Նորքի բաժնում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ Գայի պողոտա 19/30 հասցեի տարածքում գտնվող այգուն հարակից շինությունում կախված դի կա: Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, ոստիկաններն ու պարեկները նշված վայրում պարանով կախված վիճակում […] ...