19:58 05.06.2021
Շիրակի մարզում այս տարի իրականացվող ճանապարահաշինական աշխատանքների բյուջեն կազմում է 24 մլրդ 350 մլն դրամ: Այս գումարային հաշվարկում Գյումրիի փողոցաշինական ծրագիրն է, ինչպես նաև Հյուսիս-հարավի Տրանշ 3-ը: Այս տարի կհիմնանորոգվեն նաև մի շարք մարզային, տեղական նշանակության ճանապարհներ: Հավելյալ 3 ճանապարհահատվածի հիմնանորոգման հարցը քննարկվում է ըստ ֆինանսական միջոցների առկայության: Խոսքը Գյումրի-Հացիկ,Վարդաքար-Այգաբաց, Նոր Կյանք-Փանիկ-Փոքր Մանթաշ հատվածների մասին է:
Գյումրի-Հացիկ ճանապարհի հարթեցումը 30տարի պարտադիր ամենամսյա գործ է դարձել, որին նաև գյուղացիներն են մասնակցում, գիտեն, որ գյուղի ճամփան անցանելի պահելու միակ տարբերակն է:
Հիմնանորոգման նախագծանախահաշվային աշխատանքներն անցած տարի են կատարվել: Պարզել են անհրաժեշտ գումարի չափը: Հաշվարկը կարևոր է ճանապարհը հիմնանորոգման ծրագրերում ընդգրկելու համար:
«30 տարի անմխիթար վիճակում է: Ոչ մի անգամ հիմնանորոգման ծրագրերում չի ընդգրկվել: 2012 թվականին է ընդգրկվել պետական ծրագիր, որով ավազակոպճային հարթեցում է կատարվել ու ընդամենը դա է եղել: Իսկ անցած տարի նախահաշիվ են արել: Ըստ այդմ, պարզվեց, որ ճանապարհի հիմնանանորոգումը կարժենա 350-400 մլն դրամ»,-SHANTNEWS-ի հետ զրույցում ասել է Հացիկ գյուղի վարչական ղեկավար Կարեն Պետրոսյանը:
Համաշխարհային բանկի կենսական նշանակության ճանապարհների բարեկարգման ծրագրում ճանապարհահատվածները հերթի են դրվում: Հացիկի ճամփան էլ այդ հերթում է: Շիրակի մարզպետարանի տրանսպորտի բաժնի պետը նշում է՝ անցած տարի նույն ծրագրում Կամո գյուղի ճանապարհահատվածն ընդգրկվեց: Աշնանը հին ասֆալտը հեռացվեց, հիմա էլ նորի համար հիմքն են կառուցում:
Կամոյի ճանապարհը մինչև աշուն ասֆալտապատ կդառնա: Իսկ նույն ծրագրում ընդգրկված Հացիկի ճամփան հնարավոր է ավելի շուտ բարեկարգվի, բայց արդեն ոչ թե Համաշխարհային բանկի, այլ պետական ծրագրով:
«Գյումրի-Հացիկ, Վարդաքար-Այգաբաց և Նոր Կյանք-Փանիկ-Փոքր Մանթաշ ճանապարհների հիմնանորոգումը քննարկվում է: Նախագծանախահաշվային փաստաթղթերն անցած տարի են կատարվել, դրանք պատրաստ են: Անցած տարի, ելնելով ֆինանսական սղությունից, դուրս էին մնացել, բայց նորից այդ հարցը քննարկվում է: Մրցութային գործընթացն ավարտելուց հետո մնացորդային գումարների շրջանակներում կքննարկվի 3 ճանապարհների հարցը և հնարավոր է ընդգրկվեն 2021-ի ծրագիր »,-SHANTNEWS -ին ասել է Շիրակի մարզպետարանի տրանսպորտի և ճանապարհաշինության բաժնի պետ Խաչատուր Խնձրցյանը:
Երեք ճանապարհների հիմնանորոգումը կախված է նրանից, թե այս տարվա ծրագրում ընդգրկված ճանապարհների մրցութային փուլից հետո, ինչքան գումար կավելանա: Շինմրցույթների առաջին փուլն ավարտված է: Հստակ հիմնանորոգման աշխատանքներ կսկսվեն Վարդաքար-Աշոցք, Աշոցք-Ամասիա, Գյումրի-Կապս-Ամասիա ճանապարհի Արեգնադեմի հատվածում, ինչպես նաև Արթիկ-Պեմզաշեն և Անուշավան-Փանիկ ճանապարհներին:
«Շանթ Գյումրի» հեռուստաալիքն այս պահին հասանելի է Rostelecom, Delta telecom, TeleMAX ,ARPINET, Opticom,SHIRAK telecom , HAY-NET ցանցային օպերատորների կապուղիներով, ինչպես նաև Shant Digital Tv հավելվածով՝ ամբողջ աշխարհում։
12:37 04.08.2025
Հանցավոր կազմակերպությունը հափշտակել է 810 մլն դրամ12:25 04.08.2025
Անցած երեք օրում գրանցվել է 36 ավտովթար 4 մարդ զոհվել է, 64-ը՝ ստացել տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներԲացահայտվել է 235 հանցագործություն, որոնցից 4-ը՝ նախկինում կատարված: Մասնավորապես՝ 33 դեպք՝ թմրանյութի հայտնաբերման, 29 դեպք՝ մարմնական վնասվածք պատճառելու, 28 դեպք՝ ֆիզիկական ներգործության, 19 դեպք՝ հոգեկան ներգործության, 13 դեպք՝ խարդախության, 12 դեպք՝ տրանսպորտային միջոց վարելու իրավունքից զրկված կամ այդ իրավունքը կասեցված կամ այդ իրավունքը չունեցող անձի կողմից տրանսպորտային միջոց վարելու, 11 դեպք՝ անձնական ունեցվածքի գողության, 9-ական […] ...
12:15 04.08.2025
Ուկրաինան պատրաստվում է Էրդողանի այցինՈւկրաինան պատրաստվում է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի այցին։ Այցի հիմնական թեման կարող է լինել երկրների միջև ազատ առևտրի համաձայնագրի վավերացումը։ Այս մասին РБК-Ուկրաինային տված հարցազրույցում ասել է Թուրքիայում Ուկրաինայի դեսպան Նարիման Ջելալը։ Նրա խոսքով՝ ուկրաինական կողմն այժմ ակտիվորեն աշխատում է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի Ուկրաինա այցը կազմակերպելու ուղղությամբ։ Նախագահ Վլադիմիր Զելենսկին անձնական հրավեր […] ...
12:07 04.08.2025
Գազայի հատվածում սովից մահացածների թիվն ամեն օր ավելանում էԳազայի հատվածի շրջափակման ընթացքում թերսնման պատճառով մահացած մարդկանց ընդհանուր թիվը հասել է 180-ի, այդ թվում՝ 93 երեխա, երկուշաբթի օրը հայտնել է պաղեստինյան անկլավի առողջապահության նախարարությունը։ «Գազայի հատվածի հիվանդանոցներում վերջին 24 ժամվա ընթացքում գրանցվել է սովից և թերսնումից մահվան 5 դեպք։ Սովից մահացածների ընդհանուր թիվը հասել է 180-ի», – ասվում է նախարարության հայտարարության մեջ։ Գազայի հատվածի […] ...
11:51 04.08.2025
Բռնակոթ գյուղի բնակչի տնամերձ հողամասում հայտնաբերվել է կանեփի 245 բույս․ Սիսիանի համայնքային ոստիկանների բացահայտումըՀամայնքային ոստիկանության Սիսիանի բաժնի ծառայողներն օպերատիվ տեղեկություն էին ստացել, որ Բռնակոթ գյուղի 42-ամյա մի բնակիչ տնամերձ հողամասում կանեփ է աճեցնում և զբաղվում է թմրամիջոցների ապօրինի շրջանառությամբ։ Նախաձեռնվել է քրեական վարույթ, որի շրջանակում հուլիսի 29-ին բռնակոթցու հողամասում կատարված զննությամբ հայտնաբերվել է կանեփի 245 բույս։ Հանգամանքները նախաքննությամբ պարզվում են։ ...
11:40 04.08.2025
Երևանի Շենգավիթ վարչական շրջանում գործարկվելու են էլեկտրական շչակներՕգոստոսի 5-ին՝ ժամը 10:30-ից մինչև 14:30-ն ընկած ժամանակահատվածում, Երևանի Շենգավիթ վարչական շրջանի Տարոնցու, Արմեն Խոստիկյան, Հայկ Հովսեփյան, Նորագավիթ 1-ին փողոցների, Արշակունյաց պողոտայի մի շարք հասցեներում գործարկվելու են էլեկտրական շչակներ։ ...