Շիրակի մարզում 167 դիմորդ այսօր միասնական քննություն է հանձնել «Կենսաբանություն», «Ընդհանուր պատմություն» և «Աշխարհագրություն» առարկաներից – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
04 08 2025
  • $
    383.55
  • RUBLE
    4.79
  • 437.67
WEATHER
+33.09 oC

Շիրակի մարզում 167 դիմորդ այսօր միասնական քննություն է հանձնել «Կենսաբանություն», «Ընդհանուր պատմություն» և «Աշխարհագրություն» առարկաներից

18:20 08.06.2021

Այսօր մեկնարկել են բուհական ընդունելության միասնական քննությունները: Առաջին օրը դիմորդները քննություն են հանձնել «Կենսաբանություն», «Աշխարհագրություն» և «Ընդհանուր պատմություն» առարկաներից: Գյումրիում քննություններն անցկացվել են մեկ քննական կենտրոնում, մասնակից դիմորդների թիվը եղել է 167-ը:

Պարտադիր ջերմաչափումից ու ախտահանումից հետո, դիմորդները հերթական համարներն են ստանում ու լսարաններում իրենց տեղերը զբաղեցնում: Լսարանում արդեն փոքր-ինչ լարվածությունը մեծանում է: Կենտրոնանալու, իմացածը թղթին հանձնելու պատասխանատու պահն է: Իսկ անցողիկ շեմ ասվածը տարբեր բաժինների ու ֆակուլտետների համար տարբեր է: Մեծ մասի դեպքում կրկին բավարար կլինի յոթուկես միավորը:

«Նախորդ տարիների փորձը հաշվի առնելով, ինձ թվում է, որ բավարար շեմը հաղթահարելու դեպքում հնարավոր կլինի ընդունվել բուհ: Իհարկե, խոսքն այնպիսի բաժինների մասին չէ, ինչպիսիք են, օրինակ, Բժշկական համալսարանի բաժինները, իրավաբանականը, ծրագրավորումն ու կիրառական մաթեմատիկան: Այն մասնագիտություններում, որոնք քիչ պահանջված են, յոթուկես միավորը բավարար կլինի ընդունվելու համար»,- Shantnews-ին ասել է Գյումրիի թիվ 21 դպրոցի քննական կենտրոնի ղեկավար Արմեն Ասրյանը:

Այսօր ամենաշատ դիմորդները «Կենսաբանություն» հայտագրածներն էին՝ մեծ մասը Բժշկական համալսարանի ապագա ուսանողներ, իսկ արդյունքում՝ բնագիտական առարկաներից «Կենսաբանությունն» ու «Քիմիան» պահանջված են, ինչը չի կարելի ասել շատ այլ առարկաների մասին: Օրինակ՝ «Աշխարհագրությունից» ամբողջ Շիրակի մարզում ընդամենը 11 դիմորդ էր քննություն հանձնում:

Ամենաշատ դիմորդները «Հայոց լեզու», «Օտար լեզու» և «Մաթեմատիկա» առարկաներից են, ինչը ևս պայմանավորված է սրանով, որ այս առարկաները պարտադիր են շատ բաժիններում ընդունվելու համար: Վերջին տարիների համեմատ «Մաթեմատիկա» հայտագրողների թիվն է ավելացել, ծրագրավորման ու կիրառական մաթեմատիկայի բաժիններն են պահանջված, և առարկայի նկատմամբ հետաքրքրությունը մեծ է: Դիմորդների և բուհական ընդունելության քննություններ հանձնածների վերջնական թիվն ամփոփվելու է միասնական քննությունների երկրորդ փուլից հետո՝ հուլիսի 2-8-ը: Երկրորդ փուլին կմասնակցեն այն դիմորդները, որոնք առաջին փուլին չեն հայտագրվել կամ հայտագրվել են և  քննության չեն ներկայացել:

«Միասնական քննությունների առաջին փուլը տևելու է մինչև հունիսի 25-ը: Հունիսի 26-ից հուլիսի 1-ը տեղի կունենա երկրորդ փուլի հայտագրումը: Նրանք, ովքեր առաջին փուլում չեն հայտագրվել կամ չեն մասնակցել, հուլիսին արդեն Երևանում կհանձնեն միասնական քննություն: Անկախ նրանից, թե առաջին փուլին ինչ պատճառով չեն ներկայացել, կարող են մասնակցել երկրորդ փուլին: Այսինքն՝ նրանք, ովքեր առաջին փուլում բավարար գնահատական չեն ստացել կամ ցածր են ստացել, չեն կարող մասնակցել երկրորդ փուլին»,- Shantnews-ին ասել է Արմեն Ասրյանը:

Այսօրվա քննությունների արդյունքները կհրապարակվեն հունիսի 13-ին, որից հետո դիմորդներին մեկ օրվա ընթացքում գնահատականը բողոքարկելու հնարավորություն կտրվի: Էլեկտրոնային բողոքարկման արդյունքները պարզ կլինեն միասնական քննությունների առաջին փուլից հետո:

 

«Շանթ Գյումրի» հեռուստաալիքն այս պահին հասանելի է Rostelecom, Delta telecom, TeleMAX, ARPINET, Opticom, SHIRAK telecom, HAY-NET ցանցային օպերատորների կապուղիներով, ինչպես նաև Shant Digital Tv հավելվածով՝ ամբողջ աշխարհում։

 

 

 

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Անցած երեք օրում գրանցվել է 36 ավտովթար  4 մարդ զոհվել է, 64-ը՝ ստացել տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ

12:25 04.08.2025

Անցած երեք օրում գրանցվել է 36 ավտովթար  4 մարդ զոհվել է, 64-ը՝ ստացել տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ

Բացահայտվել է 235 հանցագործություն, որոնցից 4-ը՝ նախկինում կատարված: Մասնավորապես՝ 33 դեպք՝ թմրանյութի հայտնաբերման, 29 դեպք՝ մարմնական վնասվածք պատճառելու, 28 դեպք՝ ֆիզիկական ներգործության, 19 դեպք՝ հոգեկան ներգործության, 13 դեպք՝ խարդախության, 12 դեպք՝ տրանսպորտային միջոց վարելու իրավունքից զրկված կամ այդ իրավունքը կասեցված կամ այդ իրավունքը չունեցող անձի կողմից տրանսպորտային միջոց վարելու, 11 դեպք՝ անձնական ունեցվածքի գողության, 9-ական […] ...

Ուկրաինան պատրաստվում է Էրդողանի այցին

12:15 04.08.2025

Ուկրաինան պատրաստվում է Էրդողանի այցին

Ուկրաինան պատրաստվում է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի այցին։ Այցի հիմնական թեման կարող է լինել երկրների միջև ազատ առևտրի համաձայնագրի վավերացումը։ Այս մասին РБК-Ուկրաինային տված հարցազրույցում ասել է Թուրքիայում Ուկրաինայի դեսպան Նարիման Ջելալը։ Նրա խոսքով՝ ուկրաինական կողմն այժմ ակտիվորեն աշխատում է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի Ուկրաինա այցը կազմակերպելու ուղղությամբ։ Նախագահ Վլադիմիր Զելենսկին անձնական հրավեր […] ...

Գազայի հատվածում սովից մահացածների թիվն ամեն օր ավելանում է

12:07 04.08.2025

Գազայի հատվածում սովից մահացածների թիվն ամեն օր ավելանում է

Գազայի հատվածի շրջափակման ընթացքում թերսնման պատճառով մահացած մարդկանց ընդհանուր թիվը հասել է 180-ի, այդ թվում՝ 93 երեխա, երկուշաբթի օրը հայտնել է պաղեստինյան անկլավի առողջապահության նախարարությունը։ «Գազայի հատվածի հիվանդանոցներում վերջին 24 ժամվա ընթացքում գրանցվել է սովից և թերսնումից մահվան 5 դեպք։ Սովից մահացածների ընդհանուր թիվը հասել է 180-ի», – ասվում է նախարարության հայտարարության մեջ։ Գազայի հատվածի […] ...

SHANTNEWS

12:00 04.08.2025

SHANTNEWS

Բռնակոթ գյուղի բնակչի տնամերձ հողամասում հայտնաբերվել է կանեփի 245 բույս․ Սիսիանի համայնքային ոստիկանների բացահայտումը

11:51 04.08.2025

Բռնակոթ գյուղի բնակչի տնամերձ հողամասում հայտնաբերվել է կանեփի 245 բույս․ Սիսիանի համայնքային ոստիկանների բացահայտումը

Համայնքային ոստիկանության Սիսիանի բաժնի ծառայողներն օպերատիվ տեղեկություն էին ստացել, որ Բռնակոթ գյուղի 42-ամյա մի բնակիչ տնամերձ հողամասում կանեփ է աճեցնում և զբաղվում է թմրամիջոցների ապօրինի շրջանառությամբ։ Նախաձեռնվել է քրեական վարույթ, որի շրջանակում հուլիսի 29-ին բռնակոթցու հողամասում կատարված զննությամբ հայտնաբերվել է կանեփի 245 բույս։ Հանգամանքները նախաքննությամբ պարզվում են։ ...

Երևանի Շենգավիթ վարչական շրջանում գործարկվելու են էլեկտրական շչակներ

11:40 04.08.2025

Երևանի Շենգավիթ վարչական շրջանում գործարկվելու են էլեկտրական շչակներ

Օգոստոսի 5-ին՝ ժամը 10:30-ից մինչև 14:30-ն ընկած ժամանակահատվածում, Երևանի Շենգավիթ վարչական շրջանի Տարոնցու, Արմեն Խոստիկյան, Հայկ Հովսեփյան, Նորագավիթ 1-ին փողոցների, Արշակունյաց պողոտայի մի շարք հասցեներում գործարկվելու են էլեկտրական շչակներ։ ...

BACK_TO_TOP