18:11 10.06.2021
Հունիսի 8-ին ոստիկանության Գյումրի քաղաքի Մուշի բաժնի ծառայողները տեղեկություն էին ստացել, որ Խրիմյան Հայրիկի փողոցի 37-ամյա մի բնակիչ մեքենայի սրահից գողություն է արել: Հետագա միջոցառումներով ճշտվում է, որ նույն օրը, առավոտյան ժամը վեցին, Արամ Մանուկյան փողոցի մի խանութի մոտ վարորդը կանգնեցրել էր «Ֆորդ Տրանզիտ» մակնիշի մեքենան, դուռը բաց թողել ու մտել էր խանութ, 37-ամյա տղամարդն էլ, օգտվելով այդ հանգամանքից, սրահից գողացել էր պայուսակ, որի մեջ եղել են անձնական իրեր:
Նույն օրը՝ ժամը 17։30-ին, իր բնակության վայրի մոտից տղամարդը բերման է ենթարկվում: Ու քանի որ գողության վերաբերյալ ոչ ոք հաղորդում չէր տվել, ոստիկանները ստիպված էին ճշտել, թե ում է պատկանում մեքենան: Ճշտվում է: Հաջողվում է գտնել նաև պայուսակի տիրոջը, որին պատճառվել էր մոտ 170 հազար դրամի վնաս: Գողոնը մասամբ հայտնաբերվել է։
Նյութերի նախապատրաստման ընթացքում Շիրակի մարզի քննչական վարչությունում 37-ամյա տղամարդը խոստովանում է, որ ապրիլի 21-ին և մայիսի 15-ին Գյումրու Եղիշե Չարենցի փողոցի ավտոլվացման կետի դրամարկղի դռնակը ֆիզիկական ուժի գործադրմամբ բացել ու գողացել էր համապատասխանաբար` 7.500 և 30 հազար դրամ` մետաղադրամներով: Այս դեպքերի մասին էլ ոստիկանությունում ահազանգ ու հաղորդում չէր ստացվել: Ըստ ավտոլվացման կետի պահակի` նախկինում ոստիկանություն չէին դիմել, քանի որ փորձել էին գողին գտնել սեփական ուժերով:
Քննությամբ հանգամանքները պարզվում են:
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ Քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
00:30 15.06.2025
Լարսը բաց է00:13 15.06.2025
Իրավիճակը Հայաստանի ճանապարհներին00:30 15.06.2025
Լարսը բաց էՎրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։ Այս մասին հայտնել են ՀՀ ՆԳՆ ՓԾ-ից: ...
00:18 15.06.2025
Իրանը հրթիռներ է արձակում Իսրայելի ուղղությամբԻրանի զինված ուժերը բալիստիկ հրթիռների նոր ալիք են արձակել Իսրայելի ուղղությամբ, հաղորդում է Mehr լրատվական գործակալությունը։ Ըստ գործակալության՝ արձակումն իրականացվել է Թեհրանից, Սպահանից, Ղոմից, Շիրազից և Քերմանշահից։ Մանրամասները՝ տեսանյութում: ...
00:13 15.06.2025
Իրավիճակը Հայաստանի ճանապարհներինՓրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են։ Վանաձոր-Ալավերդի ավտոճանապարհի 41-42-րդ կմ-ի հատվածը փակ է բեռնատարների համար, միակողմանի երթևեկելի՝ մարդատար տրանսպորտային միջոցների համար։ ...
23:59 14.06.2025
Աղբաորսիչ սարքավորումներում շաբաթական կտրվածքով կուտակվում և դուրս է բերվում 2-3 խ.մ աղբԵրևանով հոսող գետերի հուներում ամեն տարի կուտակվում է մեծ քանակությամբ աղբ: Այս մասին հայտնել են Երևանի քաղաքապետարանից: Կառուցված նոր աղբաորսիչ սարքերը կանխում են աղբի մուտքն ու կուտակումը Հրազդան գետում և Երևանյան լճում: Նոր սարքավորումներում շաբաթական կտրվածքով կուտակվում և դուրս է բերվում 2-3 խ.մ աղբ: Բնության նկատմամբ հոգատար վերաբերմունքը չպետք է լինի ընդամենը արձագանք առաջացած խնդիրներին։ […] ...
23:54 14.06.2025
Հայ հրաձիգների համեստ արդյունքներն աշխարհի գավաթի խաղարկությունումՀայաստանի ներկայացուցիչներ Էլմիրա Կարապետյանը և Բենիկ Խլղաթյանը Գերմանիայի Մյունխեն քաղաքում մասնակցել են հրաձգության աշխարհի գավաթի խաղարկության երկրորդ փուլին։ Կարապետյանը 10 մետր օդամղիչ ատրճանակ մրցաձևում 578 միավորով 9-րդ տեղն է զբաղեցրել։ 25 մետր ատրճանակ մրցաձևում էլ նա 553 միավորով 85-րդն է եղել։ Խլղաթյանը 10 մետր օդամղիչ ատրճանակի տղամարդկանց պայքարում հավաքել է 581 միավոր և զբաղեցրել է […] ...
23:49 14.06.2025
Էրդողանն ու Թրամփը հեռախոսով քննարկել են Իսրայել-Իրան հակամարտությունըԹուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հետ հեռախոսազրույցում քննարկել է Իսրայելի և Իրանի միջև հակամարտությունը և հայտարարել Անկարայի պատրաստակամության մասին՝ օգնելու կանխել տարածաշրջանում անվերահսկելի սրացումը։ «Հեռախոսազրույցի ընթացքում քննարկվել են Իսրայելի և Իրանի միջև հակամարտությունը, ինչպես նաև տարածաշրջանային և գլոբալ հարցեր։ Էրդողանը նշել է, որ Թուրքիան ուշադիր հետևում է Իրանի և Իսրայելի միջև […] ...