ԿԳՄՍՆ-ն հայտարարում է ստեղծագործական, հետազոտական և թարգմանական աշխատանքների դրամաշնորհային մրցույթ – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
04 08 2025
  • $
    383.55
  • RUBLE
    4.79
  • 437.67
WEATHER
+36.09 oC

ԿԳՄՍՆ-ն հայտարարում է ստեղծագործական, հետազոտական և թարգմանական աշխատանքների դրամաշնորհային մրցույթ

18:25 11.06.2021

Ի՞նչ է ստեղծագործական, հետազոտական և թարգմանական աշխատանքներին տրվող դրամաշնորհային ծրագիրը

Ստեղծագործական, հետազոտական և թարգմանական աշխատանքներին տրվող աջակցության ծրագիրն իրականացվում է չորրորդ անգամ: Ծրագրով մինչև մեկ միլիոն դրամ է տրվում առավելագույնը մեկամյա ստեղծագործական, թարգմանական կամ հետազոտական աշխատանքի համար։ Դրամաշնորհային աջակցությամբ ստեղծված աշխատանքների հանրային լայն հասանելիությունն ապահովելու նպատակով ծրագրի ավարտին դրանք հրատարակվում են:

Ովքե՞ր կարող են դիմել այս դրամաշնորհին

Ստեղծագործական, հետազոտական և թարգմանական աշխատանքներին տրվող դրամաշնորհային ծրագրին կարող են անհատապես դիմել գրողները, քննադատները, թարգմանիչները (ֆիզիկական անձինք), որոնք ՀՀ քաղաքացի են: Չեն դիտարկվի հայտերը քննող խորհրդի անդամների կամ նրանց մերձավոր հարազատների (ծնող, զավակ, ամուսին) դիմումները։

Ո՞ր նախագծերն են դիտարկվում

Դրամաշնորհ տրվելու է հետևյալ մրցութային ուղղություններին համապատասխանող աշխատանքներին.

ա) գեղարվեստական գրականության բոլոր ժանրերին,
բ) գրական և մշակութային հետազոտական աշխատանքներին,
գ) համաշխարհային գրականության նշանակալի՝ մինչև 19-րդ դարի ավարտը ստեղծված երկերի թարգմանություններին (խրախուսելի են ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության կազմած ցանկում ընդգրկված գործերի թարգմանությունները):

Մրցույթն իրականացվում է հետևյալ ժամանակացույցով.

Մրցույթի մեկնարկ՝ 2021 թվականի հունիսի 20

Հայտերի ներկայացման վերջնաժամկետ՝ 2021 թվականի հուլիսի 20
Մրցույթի արդյունքների հայտարարում՝ 2021 թվականի դեկտեմբերի 15

Ինչպե՞ս դիմել

Հայտի փաթեթը պետք է պարունակի.

◆ հայտի ձևաթուղթը(կցվում է),
◆ նախատեսվող ուսումնասիրության թեմայով հոդված (հետազոտական աշխատանքների պարագայում),
◆ նախատեսվող ուսումնասիրության գրականության ցանկ (հետազոտական աշխատանքների պարագայում),
◆ նախատեսվող գեղարվեստական ստեղծագործության հատված (նվազագույնը՝ 10 էջ),
◆ նախատեսվող թարգմանության հատված (նվազագույնը՝ 10 էջ), ինչպես նաև բնագրային համապատասխան տեքստը,
◆ երաշխավորագիր որևէ հրատարակչությունից, ըստ որի, վերջինը պարտավորվում է դրամաշնորհ ստացած հետազոտական, թարգմանական կամ ստեղծագործական աշխատանքը հրատարակել մինչև 2023 թվականի նոյեմբերի 1-ը:
◆ հայտատուի ինքնակենսագրությունը,
◆ անձը հաստատող փաստաթղթի պատճենը:

Հայտի փաթեթը (բոլոր նյութերը «PDF» ձևաչափով, իսկ ամբողջը՝ «rar» կամ «zip» փաթեթով) պետք է ուղարկել [email protected] էլեկտրոնային հասցեին՝ «Թեմա» տողում նշելով Ձեր անունը և ազգանունը:

Թերի կամ կեղծ տվյալներ պարունակող, մրցութային ուղղություններին չհամապատասխանող, նախկինում հրապարակված աշխատանքների համար ներկայացված հայտերը խորհուրդը չի դիտարկի։

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը և մասնագիտական խորհուրդը, ըստ անհրաժեշտության, կարող են դիմումատուից պահանջել հավելյալ փաստաթղթեր և նյութեր, ինչպես նաև հրավիրել հանդիպման:

Հետազոտական աշխատանքների գնահատման չափանիշներն են՝ հայտարարված մրցույթին համապատասխանությունը, արդիականության հիմնավորումը, փաստական նյութի հետ աշխատելու կարողությունը, վերջնարդյունքի կարևորությունը:

Ստեղծագործական աշխատանքների գնահատման չափանիշներն են՝ գեղարվեստականությունը, ժանրային իրացումը, տեքստի կառուցման վարպետությունը, լեզուն և ոճը, ինքնատիպությունը:

Թարգմանական աշխատանքների գնահատման չափանիշներն են՝ կարևորության հիմնավորումը, թարգմանության գեղարվեստական որակները, լեզուն և ոճը, համարժեքությունը բնագրին:

Ներկայացված հայտերը քննելու և 2022 թվականին դրամաշնորհ ստացող գրողների, թարգմանիչների և հետազոտողների ցանկը ձևավորելու է ՀՀ ԿԳՄՍ նախարարի հրամանով ստեղծված մասնագիտական խորհուրդը (կազմը կցվում է):

Մրցույթի անցկացման կարգը կցվում է։

Հարցերի պարագայում կարող եք զանգահարել ՀՀ ԿԳՄՍ նախարարության մշակութային ժառանգության և ժողովրդական արհեստների վարչություն +(374) 10 599 629 հեռախոսահամարով բոլոր աշխատանքային օրերին՝ ժամը 9:00-18:00 (ընդմիջում՝ 13:00-14:00):

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Վահագն Խաչատուրյանն աշխատանքային այցով մեկնել է Թուրքմենստան

14:40 04.08.2025

Վահագն Խաչատուրյանն աշխատանքային այցով մեկնել է Թուրքմենստան

Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանը 2025 թվականի օգոստոսի 4-ից-7-ն աշխատանքային այցով կմեկնի Թուրքմենստան՝ մասնակցելու Դեպի ծով ելք չունեցող և տարանցիկ զարգացող երկրների երրորդ միջազգային համաժողովին, որն անցկացվում է Միավորված ազգերի կազմակերպության հովանու ներքո։ Համաժողովը կազմակերպվում է յուրաքանչյուր տասնամյակում մեկ անգամ և նպատակ ունի ամփոփելու նախորդ ծրագրերի արդյունքները, ինչպես նաև սահմանելու զարգացման նոր ուղենիշներ դեպի ծով ելք […] ...

Ալափարսի բնակչի տնամերձ հողամասում հայտնաբերվել է կանեփի 223 թուփ. Չարենցավանի ոստիկանների բացահայտումը

14:32 04.08.2025

Ալափարսի բնակչի տնամերձ հողամասում հայտնաբերվել է կանեփի 223 թուփ. Չարենցավանի ոստիկանների բացահայտումը

Հուլիսի 29-ին Համայնքային ոստիկանության Չարենցավանի բաժնի ծառայողները ստացել էին փաստական տվյալ, որ Կոտայքի մարզի Ալափարս գյուղի բնակիչ 61-ամյա տղամարդը տնամերձ հողամասում աճեցնում է կանեփ։ Չարենցավանի քննչական բաժնում նախաձեռնաված քրեական վարույթի շրջանակում հուլիսի 31-ին կատարված զննությամբ տղամարդու հողամասում և ծաղկանոցում հայտնաբերվել է կանեփի 223 թուփ։ Հայտնաբերվել են նաև կանեփանման կիսաչոր զանգվածներ։ Հանգամանքները նախաքննությամբ պարզվում են: ...

Պարկում նռնակ, «Նագան» և սվին դանակ. զենք-զինամթերքի կամավոր հանձնում Սևանի բաժնում

14:20 04.08.2025

Պարկում նռնակ, «Նագան» և սվին դանակ. զենք-զինամթերքի կամավոր հանձնում Սևանի բաժնում

Հուլիսի 31-ին Պարեկային ծառայության Գեղարքունիքի մարզի գումարտակի 1-ին վաշտի հրամանատարին է դիմել Սևան քաղաքի մի բնակիչ: Նա հայտնել է, որ պապական տան գոմի տանիքը մաքրելիս գտել են պարկի մեջ լցված զենք-զինամթերք, որը պատկանում է հանգուցյալ պապին։ Համայնքային ոստիկանության Սևանի բաժնում պարկը բացվել է փորձագետի մասնակցությամբ: Պարկում կային սվին դանակ, «Նագան» տեսակի թմբուկավոր ատրճանակ, «Ֆ-1» տեսակի […] ...

2 ոսկե և 2 բրոնզե մեդալ՝ Մաթեմատիկական միջազգային ուսանողական օլիմպիադայում

14:12 04.08.2025

2 ոսկե և 2 բրոնզե մեդալ՝ Մաթեմատիկական միջազգային ուսանողական օլիմպիադայում

Մաթեմատիկական միջազգային ուսանողական օլիմպիադայում Հայաստանի մասնակիցները նվաճել են 2 ոսկե և 2 բրոնզե մեդալներ: Մաթեմատիկական միջազգային ուսանողական 32-րդ օլիմպիադան (International Mathematics Competition) տեղի է ունեցել հուլիսի 28-ից օգոստոսի 3-ը, որին մասնակցել են աշխարհի 73 համալսարանի թիմեր (434 ուսանողներ): Ռուբեն Համբարձումյանը և Վահրամ Ասատրյանն արժանացել են ոսկե, իսկ Ստեփան Գևորգյանն ու Նարեկ Հովեյանը՝ բրոնզե մեդալների: Ուսանողական […] ...

Խաչանովը հաղթել է Ռուդին և դուրս եկել Տորոնտոյի մրցաշարի քառորդ եզրափակիչ

13:53 04.08.2025

Խաչանովը հաղթել է Ռուդին և դուրս եկել Տորոնտոյի մրցաշարի քառորդ եզրափակիչ

Ռուսաստանը ներկայացնող հայազգի թենիսիստ, աշխարհի 16-րդ ռակետ Կարեն Խաչանովը Տորոնտոյի «Մասթերսում» դուրս է եկել քառորդ եզրափակիչ: 1/8 եզրափակչում նա 6-4, 7-5 հաշվով հաղթել է 13-րդ ռակետ Կասպեր Ռուդին: Հայ թենիսիստի հաջորդ մրցակիցը կլինի ԱՄՆ-ի ներկայացուցիչ, աշխարհի 34-րդ ռակետ Ալեքս Միխելսենը: ...

Վերականգնման աշխատանքներ՝ Շատիվանք վանական համալիրում և Գնդեվազի Սբ Աստվածածին եկեղեցում

13:45 04.08.2025

Վերականգնման աշխատանքներ՝ Շատիվանք վանական համալիրում և Գնդեվազի Սբ Աստվածածին եկեղեցում

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության և «Պատմամշակութային արգելոց-թանգարանների և պատմական միջավայրի պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ի մասնագետներն այցելել են Վայոց ձորի մարզի Շատիվանք վանական համալիր և Գնդեվազի Սբ Աստվածածին եկեղեցի, որտեղ ԿԳՄՍՆ ֆինանսավորմամբ իրականացվում են վերականգնման աշխատանքներ։ Շատիվանքում մասնագետները ծանոթացել են «Հնագիտության և ազգագրության ինստիտուտ» ՊՈԱԿ-ի կողմից ԿԳՄՍ նախարարության ֆինանսավորմամբ իրականացվող պեղումների արդյունքներին։ Մասնավորապես, պեղումների […] ...

BACK_TO_TOP