Գյումրիում կառուցվող 40 բնակարանների շահառուների ընտրությունը հստակեցման փուլում է – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
04 08 2025
  • $
    383.55
  • RUBLE
    4.79
  • 437.67
WEATHER
+33.09 oC

Գյումրիում կառուցվող 40 բնակարանների շահառուների ընտրությունը հստակեցման փուլում է

19:52 12.06.2021

Գյումրիում պետական բնակարանաշինական վերջին ծրագիրը 2012թվականին է եղել, երբ Մուշ 2-2-ում կառուցվեցին 1056 բնակարաններ: Դրանից հետո բնակարանաշինական ոչ մեծ ծրագրերը միայն բարեգործական միջոցներով էին: Սոցիալական բնակարաններ կառուցվեցին, իսկ այժմ էլ 40 բնակարան է կառուցվում «Հայաստան» համահայկական հիմնադրամի 2019-ին անցկացրած դրամահավաքի արդյունքում գոյացած միջոցներով: Բնակարանաշինությանը հաջորդելու է շահառուների ընտրության փուլը:

Երկու բնակելի շենքի և մանկապարտեզի հիմքերի ու կրող կոնստրուկցիաների բետոնալցման աշխատանքներն են ընթանում: Հստակ են բնակարանաշինական ծրագրի ծավալներն ու ժամկետները:

«Կառուցվելու է 2 շենք բնակելի և 46 տեղանոց մանկապարտեզ: 40 բնակարան են ունենալու շենքերը: Հատկացվել է շուրջ 1 մլրդ դրամ: Ավարտը նախատեսված է 2022 թվականի վերջին»,- SHANTNEWS-ին ասել է Շիրակի մարզպետարանի ճարտարապետաշինարարական բաժնի պետի պարտականությունները կատարող Մկրտիչ Ասատրյանը:

Տիպային շենքում գործող մանկապարտեզ, որպես այդպիսին, Մուշ 2-2-ում չկա: Նոր մանկապարտեզի կառուցումը թաղամասում նախադպրոցական կրթություն կազմակերպելու հարցն է լուծելու: 40 բնակարանները, իսկ արհեստանոցները, որոնք ձեղնահարկերում են լինելու, անօթևան ընտանիքներին են հատկացվելու: Իսկ թե ինչպես ու ինչ չափորոշիչներից ելնելով են ընտրվելու այդ ընտանիքներն, առայժմ հստակեցման փուլում է:

«Անօթևանների ընտրությունը իրականացնելու է «Հայաստան» համահայկական հիմնադրամը: Իրենց սահմանած չափորոշիչների հիման վրա է լինելու: Այս պահին չափորոշիչները հայտնի չեն: Միայն հստակ է, որ հիմնական չափորոշիչներից է լինելու այն, որ շահառու ընտանիքը սեփականություն չպետք է ունենա»,-նշել է Մկրտիչ Ասատրյանը:

Շահառուների ընտրության հարցում մարզպետարանի ու քաղաքապետարանի աջակցությունը ցուցակների տրամադրումն է: Գյումրիում մի քանի կատեգորիայի անօթևաններ կան՝ երկրաշարժին տուն կորցրածները և չհաշվառվածները, կարգավիճակ չունեցող և տնակում ապրողները, կիսված ընտանիքները: Բոլորի բնակապահովման հույսը հիմա բարեգործական միջոցներով հատկացվող բնակարաններն են ու բնակարանաշինական ծրագիրը:

«Համահայկական հիմնադրամը դեռ պաշտոնապես մարզպետարանին չի դիմել: Մենք տեղեկատվություն չունենք այն մասին, թե ինչ կատեգորիայի մարդկանց կարող է ընդգրկեն: Բազմաթիվ ընտանիքներ իրենց նախաձեռնությամբ գրավոր դիմումներ են ներկայացնում «Հայաստան» համահայկական հիմնադրամին: Իրենք էլ տեղում իրենց աշխատողներով գնում, ուսումնասիրություններ են կատարում: Հնարավոր է իրենք չափորոշիչներով ընտրեն, իսկ հետո մարզպետարանի և քաղաքապետարանի հետ ճշտեն, թե արդյոք ընտրված ընտանիքներին կարելի է առաջնահերթ կարգով բնակարան տրամադրել»,-SHANTNEWS-ին ասել է Շիրակի մարզպետարանի բնակարանային ու ենթակառուցվածքների բաժնի գլխավոր մասնագետ Քնարիկ Մանուկյանը:

Եղած անօթևան ընտանիքներին գումարվել են նաև Արցախում Ադրբեջանի վերահսկողության տակ մնացած բնակավայրերից Շիրակի մարզ տեղափոխվածները: Նրանք ևս բնակարանի կարիքավոր են, բայց այս ընտանիքների հաշվառում ու հերթագրում առայժմ չկա: Ըստ էության, այս ընտանիքները նույնպես կարող են դառնալ բարեգործական բնակարանային ծրագրերի շահառուներ: Մարզպետարանի և քաղաքապետարանի պատասխանատուներն են նշում՝ շենքերի շինարարության ավարտից հետո շահառուների ընտրության հարցում հստակություն կլինի:

Հստակություն ու ժամկետներ չկան ևս մեկ սոցիալական ծրագրի համար: Խոսքը ռադիոգործարանի նախկին հանրակացարանային մասնաշենքերի մասին է, որոնք վերակառուցելու մտադրությունից «Հայաստան» համահայկական հիմնադրամը հրաժարվեց: Շենքերը հատկացվել են «Ֆրանկ Մյուլլեր» շվեյցարական ընկերությանը, որը արհեստագործական կենտրոն հիմնելու ծրագիր է ներկայացրել: Ժամկետները սակայն կրկին անորոշ են:

 

   «Շանթ Գյումրի» հեռուստաալիքն այս պահին հասանելի է Rostelecom, Delta telecom, TeleMAX ,ARPINET, Opticom,SHIRAK telecom , HAY-NET ցանցային օպերատորների կապուղիներով, ինչպես նաև  Shant Digital Tv հավելվածով՝ ամբողջ աշխարհում։

 

 

 

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Անցած երեք օրում գրանցվել է 36 ավտովթար  4 մարդ զոհվել է, 64-ը՝ ստացել տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ

12:25 04.08.2025

Անցած երեք օրում գրանցվել է 36 ավտովթար  4 մարդ զոհվել է, 64-ը՝ ստացել տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ

Բացահայտվել է 235 հանցագործություն, որոնցից 4-ը՝ նախկինում կատարված: Մասնավորապես՝ 33 դեպք՝ թմրանյութի հայտնաբերման, 29 դեպք՝ մարմնական վնասվածք պատճառելու, 28 դեպք՝ ֆիզիկական ներգործության, 19 դեպք՝ հոգեկան ներգործության, 13 դեպք՝ խարդախության, 12 դեպք՝ տրանսպորտային միջոց վարելու իրավունքից զրկված կամ այդ իրավունքը կասեցված կամ այդ իրավունքը չունեցող անձի կողմից տրանսպորտային միջոց վարելու, 11 դեպք՝ անձնական ունեցվածքի գողության, 9-ական […] ...

Ուկրաինան պատրաստվում է Էրդողանի այցին

12:15 04.08.2025

Ուկրաինան պատրաստվում է Էրդողանի այցին

Ուկրաինան պատրաստվում է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի այցին։ Այցի հիմնական թեման կարող է լինել երկրների միջև ազատ առևտրի համաձայնագրի վավերացումը։ Այս մասին РБК-Ուկրաինային տված հարցազրույցում ասել է Թուրքիայում Ուկրաինայի դեսպան Նարիման Ջելալը։ Նրա խոսքով՝ ուկրաինական կողմն այժմ ակտիվորեն աշխատում է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի Ուկրաինա այցը կազմակերպելու ուղղությամբ։ Նախագահ Վլադիմիր Զելենսկին անձնական հրավեր […] ...

Գազայի հատվածում սովից մահացածների թիվն ամեն օր ավելանում է

12:07 04.08.2025

Գազայի հատվածում սովից մահացածների թիվն ամեն օր ավելանում է

Գազայի հատվածի շրջափակման ընթացքում թերսնման պատճառով մահացած մարդկանց ընդհանուր թիվը հասել է 180-ի, այդ թվում՝ 93 երեխա, երկուշաբթի օրը հայտնել է պաղեստինյան անկլավի առողջապահության նախարարությունը։ «Գազայի հատվածի հիվանդանոցներում վերջին 24 ժամվա ընթացքում գրանցվել է սովից և թերսնումից մահվան 5 դեպք։ Սովից մահացածների ընդհանուր թիվը հասել է 180-ի», – ասվում է նախարարության հայտարարության մեջ։ Գազայի հատվածի […] ...

SHANTNEWS

12:00 04.08.2025

SHANTNEWS

Բռնակոթ գյուղի բնակչի տնամերձ հողամասում հայտնաբերվել է կանեփի 245 բույս․ Սիսիանի համայնքային ոստիկանների բացահայտումը

11:51 04.08.2025

Բռնակոթ գյուղի բնակչի տնամերձ հողամասում հայտնաբերվել է կանեփի 245 բույս․ Սիսիանի համայնքային ոստիկանների բացահայտումը

Համայնքային ոստիկանության Սիսիանի բաժնի ծառայողներն օպերատիվ տեղեկություն էին ստացել, որ Բռնակոթ գյուղի 42-ամյա մի բնակիչ տնամերձ հողամասում կանեփ է աճեցնում և զբաղվում է թմրամիջոցների ապօրինի շրջանառությամբ։ Նախաձեռնվել է քրեական վարույթ, որի շրջանակում հուլիսի 29-ին բռնակոթցու հողամասում կատարված զննությամբ հայտնաբերվել է կանեփի 245 բույս։ Հանգամանքները նախաքննությամբ պարզվում են։ ...

Երևանի Շենգավիթ վարչական շրջանում գործարկվելու են էլեկտրական շչակներ

11:40 04.08.2025

Երևանի Շենգավիթ վարչական շրջանում գործարկվելու են էլեկտրական շչակներ

Օգոստոսի 5-ին՝ ժամը 10:30-ից մինչև 14:30-ն ընկած ժամանակահատվածում, Երևանի Շենգավիթ վարչական շրջանի Տարոնցու, Արմեն Խոստիկյան, Հայկ Հովսեփյան, Նորագավիթ 1-ին փողոցների, Արշակունյաց պողոտայի մի շարք հասցեներում գործարկվելու են էլեկտրական շչակներ։ ...

BACK_TO_TOP