20:00 14.06.2021
Հունիսի 20-ի արտահերթ խորհրդարանական ընտրություններին ընդառաջ տեղական դիտորդական խմբերի համար դասընթացները կշարունակվեն մինչև հունիսի 20-ը։ «Ականատես» դիտորդական առաքելության նախաձեռնությամբ Գյումրիում անցկացվող դասընթացների մասնակիցները ընտրատեղամասերում հետևելու են ընտրական գործընթացների կազմակերպման, ընտրախախտումների և վիճահարույց դրվագներին։ Մասնակիցների մեծ մասը առաջին անգամ են այս պատասխանատու աշխատանքը կատարելու։
Ընտրության օրը տեղամասերում դիտորդական աշխատանք կատարելու համար, համեմատ նախորդ ընտրությունների, դիմողների թիվը մեծ է։ Դասընթացների մասնակիցները ընտրության օրը կարճաժամկետ դիտորդական առաքելություն են իրականացնելու։ Դիտորդի իրավունքները, պարտականությունները և ընդհանրապես դիտարկման թեմաներն ու ընտրատեղամասերում անհրաժեշտ գործողությունները դասընթացի առանցքային մասն են։ Մարզում դիտորդական առաքելությունը ստանձնելու դիմումները շատ են, բայց որոշակի նախապայմաններ են գործում, որոնք բավարարելու դեպքում են դասընթացների մասնակիցները հայտնվում դիտորդի կարգավիճակում․
«Ընտրում ենք միայն անաչառ և անկողմնակալ անձանց, որոնք չեն հարում որևէ կուսակցության, կուսակցական պատկանելություն չունեն և, իհարկե, իրենց նպաստն են ուզում բերել ժողովրդավարության զարգացմանը և արդար ընտրությունների անցկացմանը»,- Shantnews-ի հետ զրույցում ասել է դասընթացավար Լևոն Չուկակլյանը։
Ընտրական գործընթացների ճիշտն ու սխալը որպես ընտրող գիտեն, այսինքն՝ սեփական իրավունքների և պարտականությունների տիրույթում, այժմ մասնագիտանում են, թե ինչպես է պետք հետևել տեղամասում հանձնաժողովների անդամների աշխատանքին, ընտրողների քվեարկության մասնակցության կարգին։ Դասընթացի մասնակիցներից Նունեն առաջին անգամ է, որ դիտորդական առաքելության գործառույթներն է ուսումնասիրում, ինչպես ինքն է նշում, որպես դիտորդ, իր ներկայությունն ընտրատեղամասում ազատ ընտրությունների ևս մեկ երաշխիք է։
«Ընդհանուր ընտրական գործընթացներից տեղյակ եմ մասամբ, որպես քաղաքացի, որպես ընտրող։ Անընդհատ ուշադիր ես լինում, ծանոթ ես կարգին, բայց, բնականաբար, կան նյուանսներ, տարրեր, որոնք մասնագիտական, խոր ծանոթացումից հետո քեզ պարզ կլինեն»,- նշել է Նունե Ղազարյանը։
Կարճաժամկետ դիտորդական առաքելությունն իր դերն ունի, երկարաժամկետ դիտորդությունն՝ իր, բայց երկուսի դեպքում էլ պատասխանատվությունն է գերակա։
«Մասնակիցների հայտնաբերած խախտումների և բացահայտած խնդիրների մասով մեր առաքելության կողմից մշակվում են առաջարկներ, բարեփոխումներ, որոնք տեղ են գտնում Ընտրական օրենսգրքի բարեփոխումների պլաններում, ինչպես նաև հանդիպումների և տարբեր գործընթացների միջոցով ԿԸՀ-ին և տարածքային հանձնաժողովներին ներկայացվում են ինչպես բողոքարկումներ, այնպես էլ առաջարկներ, որոնք ընդունվում կամ բավարարվում են ինչ-որ չափով»,- ասել է Լևոն Չուկակլյանը։
Այսինքն՝ տեղամասերում դիտորդների դիտարկման առանցքում են հայտնվում և՛ ընտրողը, և՛ հանձնաժողովի անդամները, և՛ բոլոր ընթացակարգերը։ Այս դասընթացները կարճաժամկետ դիտորդական առաքելությանն են առնչվում, վաղ երկարաժամկետների համար ևս անցկացվել են։ Երկուսի գործառույթների տարբերությունն այն է, որ երկարաժամկետ դիտորդները ընտրական գործընթացներին հետևում են նախընտրական շրջանից սկսած, արձանագրում են քարոզչության ընթացքում դիտարկված խախտումներն ու խնդրահարույց իրավիճակները: Կարճաժամկետ դիտորդներն աշխատելու են միայն ընտրության օրը և ընտրատեղամասերում։
«Շանթ Գյումրի» հեռուստաալիքն այս պահին հասանելի է Rostelecom, Delta telecom, TeleMAX, ARPINET, Opticom, SHIRAK telecom, HAY-NET ցանցային օպերատորների կապուղիներով, ինչպես նաև Shant Digital Tv հավելվածով՝ ամբողջ աշխարհում։
13:25 22.06.2025
Առաջիկա օրերի եղանակային կանխատեսումը15:30 22.06.2025
ԳՇ պետ Էդվարդ Ասրյանը հանդիպել է 25-օրյա վարժական հավաքին մասնակցած պահեստազորայինների հետՀունիսի 21-ին ՀՀ պաշտպանության նախարարի առաջին տեղակալ, ԶՈՒ ԳՇ պետ, գեներալ-լեյտենանտ Էդվարդ Ասրյանը հանդիպել է 25-օրյա վարժական հավաքին մասնակցած պահեստազորայինների հետ։ Գեներալ-լեյտենանտ Էդվարդ Ասրյանը շնորհակալություն է հայտնել պատասխանատու կառույցների ղեկավարներին՝ վարժական հավաքները պատշաճ կազմակերպելու և անցկացնելու համար, ինչպես նաև իր երախտագիտությունն է հայտնել պահեստազորայիններին։ Հանդիպման ավարտին վարժական հավաքի ընթացքում աչքի ընկած պահեստազորայինները պարգևատրվել են պատվոգրերով […] ...
15:14 22.06.2025
Արաղչին կհանդիպի Պուտինի հետԻրանի ԱԳ նախարար Աբբաս Արաղչին Ստամբուլում մամուլի ասուլիսի ժամանակ հայտնել է, որ մեկնում է Մոսկվա, որտեղ հունիսի 23-ին հանդիպում կունենա Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ։ «Ես վաղն առավոտյան հանդիպում ունեմ նախագահ Պուտինի հետ։ Ռուսաստանն Իրանի բարեկամն է», – ասել է նա։ ...
14:50 22.06.2025
ԱՄՆ-ի հարվածները Իրանին կարող են Թեհրանին դրդել միջուկային ռումբ ստեղծել. WPԱՄՆ-ի կողմից Իրանի միջուկային օբյեկտների վրա հարձակումը կարող է Իսլամական Հանրապետության կառավարությանը դրդել ակտիվացնել միջուկային ռումբ ստեղծելու ջանքերը, գրում է The Washington Post-ը: Հրատարակության տվյալներով՝ նման սցենար հնարավոր է, եթե Իրանը պահպանի ուրանը հարստացնելու կարողությունը հարձակումներից հետո։ Սակայն Թեհրանը դեռևս նման ջանքեր չի ձեռնարկել, նշում է WP-ն՝ հղում անելով ամերիկյան հետախուզական գործակալությունների տվյալներին։ Թերթը ԱՄՆ […] ...
14:33 22.06.2025
ԱՄՆ-ի հարձակումից հետո Իրանը կշարունակի հարվածել ԻսրայելինԻրանը կշարունակի հարվածել Իսրայելի ենթակառուցվածքներին և օբյեկտներին, որոնք ռազմավարական նշանակություն ունեն իսրայելական կողմի համար, հայտարարել է Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը (ԻՀՊԿ, Իրանի զինված ուժերի մաս): ԻՀՊԿ-ն նաև նշել է, որ Մերձավոր Արևելքում ԱՄՆ բազաների քանակը, գտնվելու վայրը և տարածքը նրա ուժեղ կողմերը չեն, այլ միայն մեծացնում են դրանց խոցելիությունը։ ...
14:14 22.06.2025
ՄԱԳԱՏԷ-ն հայտարարել է, որ ԱՄՆ-ի կողմից հարվածի ենթարկված իրանական միջուկային օբյեկտներում հարստացված ուրան է եղելԱՄՆ-ի կողմից հարվածի ենթարկված իրանական օբյեկտները պարունակում էին հարստացված ուրան, որը կարող է ռադիոակտիվ և քիմիական աղտոտում առաջացնել օբյեկտների ներսում, հայտարարել է Ատոմային էներգիայի միջազգային գործակալությունը (ԱԷՄԳ): «Հունիսի 13-ին Իրանի վրա հարվածներից առաջ ՄԱԳԱՏԷ-ի կողմից ստուգված վերջին տեղեկատվության համաձայն՝ ԱՄՆ-ի կողմից հարվածի ենթարկված երեք օբյեկտ, այդ թվում՝ Սպահանի և Նաթանզի օբյեկտները, պարունակում էին միջուկային նյութ՝ […] ...
13:40 22.06.2025
«Ռեալը» ուկրաինացի դարպասապահի տրանսֆերի համար պահանջում է 20 միլիոն եվրոՈւկրաինայի հավաքականի դարպասապահ Անդրեյ Լունինը ցանկանում է այս ամռանը հեռանալ Մադրիդի «Ռեալից», հաղորդում է DefensaCentral-ը։ 26-ամյա դարպասապահը ցանկանում է մշտական տեղ ունենալ մեկնարկային կազմում։ Անդրեյ Լունինի գործակալ Ժորժե Մենդեշը «Ռեալի» ղեկավարությանը հայտնել է, որ մի քանի ակումբ հետաքրքրված է ֆուտբոլիստի ծառայություններով և տրանսֆերի համար առաջարկում է 12-15 միլիոն եվրո։ Մադրիդյան ակումբը պահանջում է առնվազն 20 […] ...