Որքանո՞վ են պաշտպանված անձնական տվյալները Հայաստանում – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
02 08 2025
  • $
    383.55
  • RUBLE
    4.79
  • 437.67
WEATHER
+40.09 oC

Որքանո՞վ են պաշտպանված անձնական տվյալները Հայաստանում

12:29 01.02.2018

Տվյալների պաշտպանությունը օրեցօր ավելի կարևոր է դառնում: Որքանո՞վ են Հայաստանում պաշտպանված անձնական տվյալները և ի՞նչ օրենսդրական կարգավորումներ կան: 

Թեման այսօր կրկին բարձրաձայնվել է: ՀՀ ԱՆ անձնական տվյալների պաշտպանության գործակալության պետի պաշտոնակատար Գևորգ Հայրապետյանը նշել է, որ ՀՀ-ում էական փոփոխություն նկատվեց 2015-ին, երբ ընդունվեց նոր օրենք: Այն, ի տարբերություն նախորդի, 2002-ին ընդունված անհատական տվյալների պաշտպանության մասին օրենքի,   սահմանում է նաև անձնական տվյալների մշակման պաշտպանման սկզբունքները: Օրենքն ընդունվել է՝ միջազգային փորձը հաշվի առնելով:

«Նոր օրենքը նոր մեխանիզմ է, նոր ինստիտուտ  է և բազմաթիվ լիազորություններ ունի գործակալությունը: Նախկինում չկար մարմին, որը պետական հոգածություն դրսևորեր անձնական տվյալների պաշտպանության նկատմամբ: Անձնական տվյալների պաշտպանության գործակալությունը նաև մեկ այլ գործառույթ ունի՝ անձնական տվյալների վերաբերյալ լավագույն փորձի ուսումնասիրում և խորհրդատվության տրամադրում», – ասաց Գևորգ Հայրապետյանը:

Գործակալությունն իր լիազորությունների շրջանակում իրականացնում է նաև ուսուցում՝  հրապարակում է տեղեկատվական նյութեր, դրա շրջանակում նաև զարգացնում է «փափուկ իրավունքը»՝ ուղեցույցերի կամ խորդրդատվական որոշումերի միջոցով: Հրապարակում է ուղեցույցեր, որոնք պարզաբանում են, թե ինչպես պետք է լուսանկարահանում իրականացնել, ինչպես երեխաների անձնական տվյալները պաշտպանել կամ ինչպեես տվյալներն ավելի պաշտպանված դարձնել համացանցում և այլն:

«Օրենքն արդեն հունի մեջ է մտնում: Անցած տարի, երբ օրենքը նոր էր, 11 վարույթ կար ընդամենը: 2017-ին վարույթները կրկնապատկվել էին: Դիմողները, անհանգստացողները այսօր ավելի շատ են, քան խախտումները: Դրանք քչանում են, դաշտը գնալով կարգավորվում է: Նախորդ տարի իրականացված սոցհարցման հիման վրա 50-60% անտարբեր էին իրենց անձնական տվյալների նկատմամբ, հիմա ավելի ուշադիր են», – նշեց Գևորգ Հայրապետյանը:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Մեծ Բրիտանիայի ԱԳՆ-ն կասկածներ է հայտնել առաջիկա տարում Ուկրաինայում հակամարտության կարգավորման վերաբերյալ

16:46 02.08.2025

Մեծ Բրիտանիայի ԱԳՆ-ն կասկածներ է հայտնել առաջիկա տարում Ուկրաինայում հակամարտության կարգավորման վերաբերյալ

Ուկրաինայի հակամարտությունը մեկ տարվա ընթացքում լուծելու հավանականությունը քիչ է, սակայն կողմերը կշարունակեն բանակցել, The Guardian-ին տված հարցազրույցում ասել է Մեծ Բրիտանիայի արտաքին գործերի նախարար Դեյվիդ Լամմին։ Հարցին, թե ինչպես է Լոնդոնը տեսնում Ուկրաինայում իրավիճակի զարգացումը, Մեծ Բրիտանիայի արտաքին գործերի նախարարության ղեկավարը նշել է, որ հակամարտությունը, ամենայն հավանականությամբ, չի լուծվի առաջիկա մեկ տարվա ընթացքում։ ...

Սյունիքի մարզի մի շարք հասցեներում փորձարկվելու են էլեկտրական շչակներ

16:30 02.08.2025

Սյունիքի մարզի մի շարք հասցեներում փորձարկվելու են էլեկտրական շչակներ

Օգոստոսի 4-ին՝ ժամը 10:00-ին, Սյունիքի մարզի Մեղրի և Ագարակ քաղաքներում, Տաշտուն, Վարդանիձոր, Լեհվազ, Կարճևան, Շվանիձոր, Վահրավար, Ալվանք, Նռնաձոր, Լիճք բնակավայրերում փորձարկվելու են էլեկտրական շչակներ։ Փրկարար ծառայությունից խնդրում են չանհանգստանալ։ ...

Միակ հարվածը դարպասին ավարտվել է գոլով․ «Արսենալ»-«Տոտենհեմ» խաղի վիճակագրությունը

16:16 02.08.2025

Միակ հարվածը դարպասին ավարտվել է գոլով․ «Արսենալ»-«Տոտենհեմ» խաղի վիճակագրությունը

Անգլիական «Արսենալն» ու «Տոտենհեմը» Հոնկոնգում անցկացրել են ընկերական խաղ, որտեղ հաջողությունն ուղեկցել է Թոմաս Ֆրանկի գլխավորած թիմին՝ 1-0: Միակ գոլն առաջին կեսի ավարտին խփել է սենեգալցի Պեպե Սարը: «Արսենալը» կատարել է 16 հարված, «Տոտենհեմը»՝ 6, սակայն թիմերը դարպասին կատարել են ընդամենը մեկական հարված, «Տոտենհեմինը» եղել է արդյունավետ: Արտետայի թիմն հաջորդ ընկերական խաղում օգոստոսի 6-ին ուժերը […] ...

Ժամը 15:50 դրությամբ Երևանում +41 աստիճան է. Սուրենյան

15:58 02.08.2025

Ժամը 15:50 դրությամբ Երևանում +41 աստիճան է. Սուրենյան

Ժամը 15:50 դրությամբ Երևանում +41 աստիճան է: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնի տնօրենի տեղակալ Գագիկ Սուրենյանը: ...

Վեդիում բախվել են մարդատար «Գազել»-ը և «ՎԱԶ 2121»-ը․ կա տուժած

15:46 02.08.2025

Վեդիում բախվել են մարդատար «Գազել»-ը և «ՎԱԶ 2121»-ը․ կա տուժած

Այսօր՝ օգոստոսի 2-ին, ավտովթար է տեղի ունեցել Արարատի մարզում։ Ժամը 11։10-ի սահմաններում Վեդի քաղաքի Արարատյան փողոցում բախվել են Երևանի բնակիչ 63-ամյա Գագիկ Բ․-ի վարած «Գազել» մակնիշի և Արարատի մարզի բնակիչ 59-ամյա Ռաֆիկ Հ․-ի վարած «ՎԱԶ 2121» մակնիշի ավտոմեքենաները։ Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, վթարի հետևանքով 1 հոգի հոգի տեղափոխվել է «Վեդի» բժշկական կենտրոն։ Վթարի փաստով Վեդիի […] ...

Վաչե Հովակիմյանը լրացրել է իր առաջին միջազգային վարպետի նորման

15:30 02.08.2025

Վաչե Հովակիմյանը լրացրել է իր առաջին միջազգային վարպետի նորման

ՖԻԴԵ-ի վարպետ Վաչե Հովակիմյանը Սերբիայում անցկացված RUDAR XL-IM ROUND ROBIN շախմատի մրցաշարում լրացրել է իր առաջին միջազգային վարպետի նորման։ Այս մասին հայտնում է Հայաստանի շախմատի ֆեդերացիան: Վաչեն 9 հնարավորից վաստակել է 7 միավոր, գրավել առաջին տեղն ու 41 կետով բարելավել իր միջազգային վարկանիշը: ...

BACK_TO_TOP