17:15 15.06.2021
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության, Միջազգային հանրապետական ինստիտուտի և «Վինկ» խորհրդատվական ընկերության միջև համագործակցության շրջանակում իրականացվել է ՀՀ բարձրագույն ուսումնական հաստատությունների՝ ապագային միտված և ռազմավարական կարևորություն ունեցող մասնագիտությունների կարիքի/պահանջարկի ուսումնասիրություն: Հետազոտության արդյունքներն այսօր ներկայացվել են ԿԳՄՍ նախարարի տեղակալ Կարեն Թռչունյանին ու նախարարության բարձրագույն և հետբուհական մասնագիտական կրթության վարչության աշխատակիցներին:
Միջազգային հանրապետական ինստիտուտի հայաստանյան մասնաճյուղի տնօրեն Ջեյմս Դե Ուիթն իր գոհունակությունն է արտահայտել ԿԳՄՍ նախարարության հետ համագործակցության վերաբերյալ՝ հույս հայտնելով, որ այն կկրի շարունակական բնույթ:
«Հուսով ենք, որ համատեղ կաշխատենք և միմյանց կաջակցենք նաև մյուս ոլորտներում: Բուհերում ապագայի և ռազմավարական կարևորություն ունեցող մասնագիտությունների կարիքի/պահանջարկի ուսումնասիրությունը նպատակ ունի երկարաժամկետ կտրվածքով օգնել Հայաստանի բարձրագույն կրթության ոլորտի և տնտեսության կապի ամրապնդմանը»,- նշել է նա՝ փաստելով, որ այդ մոտեցումը կնպաստի նաև նախարարության քաղաքականության մշակմանը:
ԿԳՄՍ նախարարի տեղակալ Կարեն Թռչունյանը շնորհակալություն է հայտնել Միջազգային հանրապետական ինստիտուտին և «Վինկ» խորհրդատվական ընկերությանը ուսումնասիրություն իրականացնելու համար՝ ընդգծելով, որ ռազմավարական կարևորություն ունեցող մասնագիտությունների վերհանումը և ապագայի մասնագիտությունների կանխատեսումը պետության համար էական նշանակություն ունեցող հարցեր են առաջիկա տասնամյակների համար:
«Սա շատ կարևոր ուսումնասիրություն է աշխատաշուկայում մասնագիտությունների կարիքի/պահանջարկի տեսանկյունից, բայց մյուս կողմից մենք խնդիր ունենք հասկանալու, թե ինչպես աշխատաշուկան համալրել բարձր որակավորում ունեցող մասնագետներով: Վերլուծությանը զուգահեռ՝ ցանկալի կլիներ ունենալ նաև լուծումների փաթեթ, և այդ առումով մեզ անհրաժեշտ է ճանապարհային հստակ քարտեզ»,- ասել է փոխնախարարը և ընդգծել, որ ուսումնասիրության մեջ առկա են ՀՀ և մի շարք զարգացած երկրների կրթական համակարգերի համեմատություններ՝ առաջարկելով նմանօրինակ վերլուծություն անել նաև Հայաստանի կրթական համակարգի և տնտեսության հետ համադրելի այլ երկրների հետ:
Ուսումնասիրության արդյունքները ներկայացրել է «Վինկ» խորհրդատվական ընկերության հիմնադիր և կրթության փորձագետ Նաիրա Մարգարյանը՝ շեշտելով, որ հետազոտության նպատակն է ԿԳՄՍ նախարարության ռազմավարական պլանավորման թիմին օգնել՝ բացահայտելու բուհերում ռազմավարական կարևորություն ունեցող և ապագային միտված մասնագիտություններ ավելացնելու կարիքը/պահանջարկը և առաջ քաշելու մասնագիտությունների այն ցանկը, որը կնպաստի երկրի հետագա զարգացմանը։ Նրա խոսքերով՝ ուսումնասիրության մեջ ներկայացվել են Հայաստանում բարձրագույն կրթության և աշխատաշուկայի առկա իրավիճակը, միջազգային փորձի ուսումնասիրությունը՝ մի շարք երկրների օրինակներով, ՀՀ ռազմավարական փաստաթղթերի ուսումնասիրության արդյունքները, ինչպես նաև ՀՀ կառավարության՝ տնտեսության համար պատասխանատու գերատեսչությունների հետ անցկացված քննարկման արդյունքները։
Ուսումնասիրության շրջանակում իրականացվել են նաև հանդիպումներ և քննարկումներ ՀՀ-ում գերակա հանդիսացող մի շարք այլ ոլորտների ներկայացուցիչների հետ։ Ըստ Նաիրա Մարգարյանի՝ քննարկումների ընթացքում յուրաքանչյուր ոլորտ ներկայացրել են առնվազն 15 կազմակերպություններ, որոնք ընտրվել են՝ ըստ չափի և անձնակազմի հագեցվածության։ Կազմակերպություններին ուղղված հարցադրումների արդյունքում դուրս են բերվել յուրաքանչյուր ոլորտի համար առանցքային նշանակություն ունեցող և ներկայում դժվարությամբ համալրվող մասնագիտությունները։ Կազմակերպությունները նշել են այն երեք մասնագետներին, առանց որոնց կազմակերպության գործունեությունը հնարավոր չէ իրականացնել։ Քննարկումների արդյունքում առանձնացվել են յուրաքանչյուր ոլորտին անհրաժեշտ մասնագետների կրթությանն առնչվող խնդիրները և ներկայացվել դրանց հաղթահարմանն ուղղված մի շարք առաջարկներ։
Նախատեսվում է, որ վերոնշյալ ուսումնասիրության հիման վրա ԿԳՄՍ նախարարությունը կվերլուծի առաջարկի և պահանջարկի կորերը, ըստ մասնագիտությունների կձևավորի տվյալ տարվա և հաջորդ 5 տարիների (մոտավոր)՝ պետության կողմից ուսանողական նպաստների ձևով ուսման վարձի լրիվ փոխհատուցմամբ (անվճար) և վճարովի կրթական ծրագրերով տեղերը։
14:40 04.08.2025
Վահագն Խաչատուրյանն աշխատանքային այցով մեկնել է ԹուրքմենստանՀանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանը 2025 թվականի օգոստոսի 4-ից-7-ն աշխատանքային այցով կմեկնի Թուրքմենստան՝ մասնակցելու Դեպի ծով ելք չունեցող և տարանցիկ զարգացող երկրների երրորդ միջազգային համաժողովին, որն անցկացվում է Միավորված ազգերի կազմակերպության հովանու ներքո։ Համաժողովը կազմակերպվում է յուրաքանչյուր տասնամյակում մեկ անգամ և նպատակ ունի ամփոփելու նախորդ ծրագրերի արդյունքները, ինչպես նաև սահմանելու զարգացման նոր ուղենիշներ դեպի ծով ելք […] ...
14:32 04.08.2025
Ալափարսի բնակչի տնամերձ հողամասում հայտնաբերվել է կանեփի 223 թուփ. Չարենցավանի ոստիկանների բացահայտումըՀուլիսի 29-ին Համայնքային ոստիկանության Չարենցավանի բաժնի ծառայողները ստացել էին փաստական տվյալ, որ Կոտայքի մարզի Ալափարս գյուղի բնակիչ 61-ամյա տղամարդը տնամերձ հողամասում աճեցնում է կանեփ։ Չարենցավանի քննչական բաժնում նախաձեռնաված քրեական վարույթի շրջանակում հուլիսի 31-ին կատարված զննությամբ տղամարդու հողամասում և ծաղկանոցում հայտնաբերվել է կանեփի 223 թուփ։ Հայտնաբերվել են նաև կանեփանման կիսաչոր զանգվածներ։ Հանգամանքները նախաքննությամբ պարզվում են: ...
14:20 04.08.2025
Պարկում նռնակ, «Նագան» և սվին դանակ. զենք-զինամթերքի կամավոր հանձնում Սևանի բաժնումՀուլիսի 31-ին Պարեկային ծառայության Գեղարքունիքի մարզի գումարտակի 1-ին վաշտի հրամանատարին է դիմել Սևան քաղաքի մի բնակիչ: Նա հայտնել է, որ պապական տան գոմի տանիքը մաքրելիս գտել են պարկի մեջ լցված զենք-զինամթերք, որը պատկանում է հանգուցյալ պապին։ Համայնքային ոստիկանության Սևանի բաժնում պարկը բացվել է փորձագետի մասնակցությամբ: Պարկում կային սվին դանակ, «Նագան» տեսակի թմբուկավոր ատրճանակ, «Ֆ-1» տեսակի […] ...
14:12 04.08.2025
2 ոսկե և 2 բրոնզե մեդալ՝ Մաթեմատիկական միջազգային ուսանողական օլիմպիադայումՄաթեմատիկական միջազգային ուսանողական օլիմպիադայում Հայաստանի մասնակիցները նվաճել են 2 ոսկե և 2 բրոնզե մեդալներ: Մաթեմատիկական միջազգային ուսանողական 32-րդ օլիմպիադան (International Mathematics Competition) տեղի է ունեցել հուլիսի 28-ից օգոստոսի 3-ը, որին մասնակցել են աշխարհի 73 համալսարանի թիմեր (434 ուսանողներ): Ռուբեն Համբարձումյանը և Վահրամ Ասատրյանն արժանացել են ոսկե, իսկ Ստեփան Գևորգյանն ու Նարեկ Հովեյանը՝ բրոնզե մեդալների: Ուսանողական […] ...
13:53 04.08.2025
Խաչանովը հաղթել է Ռուդին և դուրս եկել Տորոնտոյի մրցաշարի քառորդ եզրափակիչՌուսաստանը ներկայացնող հայազգի թենիսիստ, աշխարհի 16-րդ ռակետ Կարեն Խաչանովը Տորոնտոյի «Մասթերսում» դուրս է եկել քառորդ եզրափակիչ: 1/8 եզրափակչում նա 6-4, 7-5 հաշվով հաղթել է 13-րդ ռակետ Կասպեր Ռուդին: Հայ թենիսիստի հաջորդ մրցակիցը կլինի ԱՄՆ-ի ներկայացուցիչ, աշխարհի 34-րդ ռակետ Ալեքս Միխելսենը: ...
13:45 04.08.2025
Վերականգնման աշխատանքներ՝ Շատիվանք վանական համալիրում և Գնդեվազի Սբ Աստվածածին եկեղեցումՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության և «Պատմամշակութային արգելոց-թանգարանների և պատմական միջավայրի պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ի մասնագետներն այցելել են Վայոց ձորի մարզի Շատիվանք վանական համալիր և Գնդեվազի Սբ Աստվածածին եկեղեցի, որտեղ ԿԳՄՍՆ ֆինանսավորմամբ իրականացվում են վերականգնման աշխատանքներ։ Շատիվանքում մասնագետները ծանոթացել են «Հնագիտության և ազգագրության ինստիտուտ» ՊՈԱԿ-ի կողմից ԿԳՄՍ նախարարության ֆինանսավորմամբ իրականացվող պեղումների արդյունքներին։ Մասնավորապես, պեղումների […] ...