13:24 10.07.2018
«Սա փորձ մըն է մեր աշխատանքները խոչընդոտելու»,- ասել է Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի հոգաբարձուների խորհրդի նորընտիր նախագահ Ռայմոնդ Գևորգյանը` անդրադառնալով թանգարան-ինստիտուտի նախկին տնօրեն Հայկ Դեմոյանի` իր հասցեին հնչեցրած հայտարարություններին:
Հիշեցնենք, որ հուլիսի 3-ին «Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտ» հիմնադրամի խորհրդի նիստից մեկ ժամ անց հիմնադրամ ժամանած Հայկ Դեմոյանը լրագրողներին ասել էր, որ իր գործունեությունը տեսնում էր հոգաբարձուների խորհրդի կազմում, բայց նախարարությունը նոր ցանկ է կազմել։
«Անհասկանալի մարդիկ են, եթե չասեմ, որ այնտեղ կան մարդիկ, ովքեր խոչընդոտել, վարկաբեկել են թանգարանի գործունեությունը՝ Աշոտ Մելքոնյան, Ռայմոնդ Գևորգյան: Երբ իմացա, որ Ռայմոնդ Գևորգյանն է ընտրվել հոգաբարձուների խորհրդի նախագահի պաշտոնում, ծիծաղս չկարողացա զսպել, քանի որ երկու տարի շարունակ նա Փարիզի ցուցադրությունը խափանում էր»,- ասել էր Հայկ Դեմոյանը:
Փարիզում կազմակերպված ցուցադրության խնդրի մասին Ռայմոնդ Գևորգյանն այսպիսի մեկնաբանություն է տվել.
«Խնդիրը հետևյալն է. քաղաքապետարանը դեմ էր ընտրված պաշտոնյաների մի մասին: Այս պահին ստիպված եղանք կազմակերպել, ժողով եղավ, և իրենց ճնշումի տակ է, որ քաղաքապետարանը ընդունեց գործը կատարել: Պարոն Դեմոյանը գրեց հոկտեմբերին, որ կուրատորն ինքն է, ես չուզեցի պատասխանել, և խնդրեցի դեսպանատանը, որ իրենք զբաղվեն այս խնդրով: Ինքը քիչ մը պարանոյիկ վերլուծում կանե, պարզապես բանակցություններ էին, քաղաքապետարանի հետ այնքան էլ դյուրին չէ, և պետք ունեցանք լարել ուժերը, որ բան մը ստացվի»,- ասել է Գևորգյանը:
Գևորգյանն ասել է, որ փորձելու է թանգարանում իրավիճակը նոր հիմքերի վրա դնել, տնօրեն ընտրել: Ըստ խորհրդի նախագահի` թանգարանը պետք է կարևոր դերակատարություն ունենա կրթության մեջ, ուստի ինքը պատրաստվում է վերապատրաստման դասընթացներ կազմակերպել ուսուցիչների համար: Գևորգյանը կարևորել է նաև այն աշխատանքները, ըստ որոնց` թանգարանը պետք է ներկայանալի լինի ամբողջ աշխարում.
«Ոչ թե մենակ տնօրենը, որ մենակ ինքը կերևա»,- ասել է Ռայմոնդ Գևորգյանը:
Հիշեցնենք, որ Ռայմոնդ Գևորգյանը հեղինակել է «Հայոց ցեղասպանություն. ամբողջական պատմություն» աշխատությունը, որը սկզբնապես հրատարակվել է Ֆրանսիայում 2006 թվականին։ Գրքում լայնորեն օգտագործված են Նուբարյան գրադարանի արխիվային նյութերը։
00:30 15.06.2025
Լարսը բաց էՎրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։ Այս մասին հայտնել են ՀՀ ՆԳՆ ՓԾ-ից: ...
00:18 15.06.2025
Իրանը հրթիռներ է արձակում Իսրայելի ուղղությամբԻրանի զինված ուժերը բալիստիկ հրթիռների նոր ալիք են արձակել Իսրայելի ուղղությամբ, հաղորդում է Mehr լրատվական գործակալությունը։ Ըստ գործակալության՝ արձակումն իրականացվել է Թեհրանից, Սպահանից, Ղոմից, Շիրազից և Քերմանշահից։ Մանրամասները՝ տեսանյութում: ...
00:13 15.06.2025
Իրավիճակը Հայաստանի ճանապարհներինՓրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են։ Վանաձոր-Ալավերդի ավտոճանապարհի 41-42-րդ կմ-ի հատվածը փակ է բեռնատարների համար, միակողմանի երթևեկելի՝ մարդատար տրանսպորտային միջոցների համար։ ...
23:59 14.06.2025
Աղբաորսիչ սարքավորումներում շաբաթական կտրվածքով կուտակվում և դուրս է բերվում 2-3 խ.մ աղբԵրևանով հոսող գետերի հուներում ամեն տարի կուտակվում է մեծ քանակությամբ աղբ: Այս մասին հայտնել են Երևանի քաղաքապետարանից: Կառուցված նոր աղբաորսիչ սարքերը կանխում են աղբի մուտքն ու կուտակումը Հրազդան գետում և Երևանյան լճում: Նոր սարքավորումներում շաբաթական կտրվածքով կուտակվում և դուրս է բերվում 2-3 խ.մ աղբ: Բնության նկատմամբ հոգատար վերաբերմունքը չպետք է լինի ընդամենը արձագանք առաջացած խնդիրներին։ […] ...
23:54 14.06.2025
Հայ հրաձիգների համեստ արդյունքներն աշխարհի գավաթի խաղարկությունումՀայաստանի ներկայացուցիչներ Էլմիրա Կարապետյանը և Բենիկ Խլղաթյանը Գերմանիայի Մյունխեն քաղաքում մասնակցել են հրաձգության աշխարհի գավաթի խաղարկության երկրորդ փուլին։ Կարապետյանը 10 մետր օդամղիչ ատրճանակ մրցաձևում 578 միավորով 9-րդ տեղն է զբաղեցրել։ 25 մետր ատրճանակ մրցաձևում էլ նա 553 միավորով 85-րդն է եղել։ Խլղաթյանը 10 մետր օդամղիչ ատրճանակի տղամարդկանց պայքարում հավաքել է 581 միավոր և զբաղեցրել է […] ...
23:49 14.06.2025
Էրդողանն ու Թրամփը հեռախոսով քննարկել են Իսրայել-Իրան հակամարտությունըԹուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հետ հեռախոսազրույցում քննարկել է Իսրայելի և Իրանի միջև հակամարտությունը և հայտարարել Անկարայի պատրաստակամության մասին՝ օգնելու կանխել տարածաշրջանում անվերահսկելի սրացումը։ «Հեռախոսազրույցի ընթացքում քննարկվել են Իսրայելի և Իրանի միջև հակամարտությունը, ինչպես նաև տարածաշրջանային և գլոբալ հարցեր։ Էրդողանը նշել է, որ Թուրքիան ուշադիր հետևում է Իրանի և Իսրայելի միջև […] ...