Քոլեջի և ուսումնարանի տնօրենի հավաստագիր է ստացել 28 հավակնորդ. ԿԳՄՍՆ – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
30 04 2025
  • $
    389.45
  • RUBLE
    4.78
  • 443.12
WEATHER
+10.09 oC

Քոլեջի և ուսումնարանի տնօրենի հավաստագիր է ստացել 28 հավակնորդ. ԿԳՄՍՆ

17:55 18.06.2021

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Ժաննա Անդրեասյանն այսօր հանձնել է 2021 թվականին նախնական արհեստագործական և միջին մասնագիտական ուսումնական հաստատությունների ղեկավարման իրավունք ձեռք բերած անձանց հավաստագրերը:

Նախարարի տեղակալն իր խոսքում նշել է, որ հավաստագրման գործընթացին մասնակցելու հայտ ներկայացրած 41 հավակնորդներից 28-ը ստացել են ՄԿՈՒ հաստատության ղեկավարման իրավունք:

Ժաննա Անդրեասյանը շնորհավորել է հավաստագիր ստացած հավակնորդներին` նշելով, որ համաձայն գործող կարգի՝ տարվա մեջ առնվազն մեկ անգամ անցկացվում են վերապատրաստումներ և հավաստագրման քննություններ:

«Հույս ունեմ, որ ստացած հավաստագրերն առաջիկա տարիներին կօգտագործեք նպատակային նշանակությամբ,- դիմելով ներկաներին` նշել է Ժ. Անդրեասյանը և հավելել,- նախնական արհեստագործական և միջին մասնագիտական կրթության ոլորտի զարգացման ուղղությամբ նախարարությունը մի շարք նոր ծրագրեր է նախաձեռնել: Դրանց հաջողվածությունը մեծապես կախված է ուսումնական հաստատությունների որակյալ կառավարումից: Այդ նպատակով մենք փոփոխություն ենք կատարել քոլեջների և ուսումնարանների տնօրենների ընտրության կարգում: Մենք նաև ավելացրել ենք ՄԿՈՒ հաստատության ղեկավարման իրավունքի ձեռքբերման նպատակով վերապատրաստումներ կատարող կազմակերպությունների թիվը` կարևորելով և խթանելով մրցակցությունը»:

Ուսումնական հաստատության ղեկավարման իրավունքի հավաստագրի ձեռքբերման նպատակով հավակնորդները մասնակցում են վերապատրաստման դասընթացների, որոնք իրականացնում են ԿԳՄՍ նախարարության կողմից երաշխավորված կազմակերպությունները: Այնուհետև նախարարությունը կազմակերպում է վերապատրաստված անձանց հավաստագրման քննությունները, որոնք հաջողությամբ հաղթահարելու դեպքում հավակնորդը 5 տարի ժամկետով ստանում է ուսումնական հաստատության ղեկավարման իրավունք:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

ՄԱԿ-ի դատարանը մայիսի 5-ին որոշում կկայացնի ԱՄԷ-ի դեմ Սուդանի ցեղասպանության գործով

08:16 30.04.2025

ՄԱԿ-ի դատարանը մայիսի 5-ին որոշում կկայացնի ԱՄԷ-ի դեմ Սուդանի ցեղասպանության գործով

Արդարադատության միջազգային դատարանը մայիսի 5-ին որոշում կկայացնի ԱՄԷ-ի դեմ միջանկյալ միջոցների մասին՝ Սուդանի հայցով, որը Աբու Դաբիին մեղադրում է Ցեղասպանության հանցագործությունը կանխելու և պատժելու մասին կոնվենցիան խախտելու մեջ։ Այս մասին ասված է իշխանության հայտարարության մեջ։ Սուդանը մարտին հայց է ներկայացրել ՄԱԿ-ի դատարան՝ մեղադրելով ԱՄԷ-ին Սուդանում, մասնավորապես Արևմտյան Դարֆուր նահանգում բնակվող մասալիթ էթնիկ խմբի նկատմամբ կոնվենցիայի […] ...

Թյուրամը  ապաքինվել է, Պավարը վնասվածք ստացել․ «Ինտերը»՝ «Բարսելոնայի» հետ խաղից առաջ

08:06 30.04.2025

Թյուրամը ապաքինվել է, Պավարը վնասվածք ստացել․ «Ինտերը»՝ «Բարսելոնայի» հետ խաղից առաջ

Չեմպիոնների լիգայի կիսաեզրափակչում «Բարսելոնայի» դեմ արտագնա խաղից առաջ «Ինտերի» մեկ ֆուտբոլիստ ապաքինվել է վնասվածքից, իսկ մյուսը՝ վնասվածք ստացել, գրում է La Gazzetta dello Sport-ը: Հարձակվող Մարկուս Թյուրամն ազդրի վնասվածքից հետո ապաքինվել է և ընդհանուր խումբ վերադարձել: Նա բաց էր թողել թիմի նախորդ 3 խաղերը: Հանդիպմանը չի մասնակցի պաշտպան Բենժամեն Պավարը: Ֆրանսիացին վնասվածք է ստացել Ա […] ...

Սյունիքի մարզի բարձրադիր գոտիներում մառախուղ է

08:00 30.04.2025

Սյունիքի մարզի բարձրադիր գոտիներում մառախուղ է

Փրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են։ Փակ է Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից Քարի լիճ ավտոճանապարհը։ Սյունիքի մարզի բարձրադիր գոտիներում մառախուղ է։ ...

PFAS պոլիմերների ազդեցությունը առողջության և շրջակա միջավայրի վրա

00:00 30.04.2025

PFAS պոլիմերների ազդեցությունը առողջության և շրջակա միջավայրի վրա

Եվրոպական շրջակա միջավայրի գործակալության նոր զեկույցը ահազանգում է՝ նախկինում համեմատաբար անվնաս համարվող PFAS պոլիմերները (հայտնի որպես “հավերժ քիմիական նյութեր”) կարող են լուրջ ռիսկեր ներկայացնել ինչպես մարդու առողջության, այնպես էլ շրջակա միջավայրի համար։ Այս մասին հայտնել են «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ից: PFAS պոլիմերներն օգտագործվում են ամենօրյա ապրանքներում՝ տեքստիլ, կոսմետիկա, էլեկտրոնիկա և նույնիսկ «կանաչ» տեխնոլոգիաներում։ Ինչո՞վ […] ...

Կաթիլային և անձրևացման ոռոգման համակարգեր. Արդյունավետության բարձրացում գյուղատնտեսությունում

23:58 29.04.2025

Կաթիլային և անձրևացման ոռոգման համակարգեր. Արդյունավետության բարձրացում գյուղատնտեսությունում

Կաթիլային և անձրևացման ոռոգման համակարգերը կազմում են ժամանակակից գյուղատնտեսական ոռոգման հիմքը՝ խնայելով ջրային ռեսուրսները և բարձրացնելով բերքի որակական և քանակական հատկանիշները: Այս մասին հայտնել են ՀՀ էկոնոմիկայի նախարարությունից: Կաթիլային և անձրևացման ոռոգման համակարգերը բաղկացած են հետևյալ հանգույցներից և տարրերից՝ Ջրաղբյուր (պոմպակայան կամ ինքնահոս ճնշումային) Ֆիլտրացման հանգույց Պարարտանյութի պատրաստման և ներմուծման հանգույց Գլխավոր խողովակաշար Ճնշման կարգավորիչներ […] ...

Հաջողության պատմություն՝ Նոր Կյանքից

23:57 29.04.2025

Հաջողության պատմություն՝ Նոր Կյանքից

Աշխատելու համար հարազատ գյուղից Գյումրի տեղափոխվելու միտքը Քրիստինան փոխեց համավարակից հետո: Նա դիմեց Կառավարության աջակցության կորոնավիրուսի հետևանքների հաղթահարման 19-րդ ծրագրին ու Վարդաքարում հիմնեց սեփական ընտանեկան փոքրիկ բիզնեսը, իսկ ամիսներ առաջ տեղափոխվել է Նոր Կյանք ու գործին նոր տեմպ տվել: Մանրամասները՝ տեսանյութում: ...

BACK_TO_TOP