14:09 10.07.2018
ՀԲԹԻ հոգաբարձուների խորհրդի նախագահ, ցուցահանդեսի հանձնակատարն այսօր՝ մամուլի ակումբներից մեկում, տեսակապի միջոցով պատասխանել է թանգարան-ինստիտուտի նախկին տնօրեն Հայկ Դեմոյանի այն հայտրարությանը, թե Փարիզում ցուցադրության տարված ցուցանմուշներից մեկը, որը Գևորգյանի պատասխանատվության տակ է եղել, կորել է:
«Մինչ օրս մենք հետ չեն ստացել մի թանկարժեք ցուցանմուշ, որի պատասխանատուն ինքն է: Գրվել է 20 նամակ: Ո՛չ ինձ, ո՛չ աշխատակցուհուն չեն պատասխանել»,- ասել է Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի նախկին տնօրեն Հայկ Դեմոյանը:
Ասվածին այսօր Ռայմոնդ Գևորգյանն այսպես է արձագանքել.
«Ցուցահանդեսի կուրատորն ընդհանրապես իրեր ստանալու կամ վերադարձնելու հարցով չի զբաղվի, ասիգա քաղաքապետարանն է, որ կզբաղվի: Երբ նամակը եկավ, պատասխանեցի: Անպատասխան չեմ ձգած: Քաղաքապետարանի պաշտոնյաներու հետ ստուգեցի ինչ պատահած է, հետևյալ բացատրությունը ստացա՝ իրերեն մեկը, որ փորագրված տպագրություն է կապված, կարծեմ, Ավրորա Մարդիգանյանի հետ, հատուկ շրջանակի մեջ էր Փարիզի մեջ, և որպեսզի հին շրջանակ նորեն տեղավորվի, ասիգա մյուս իրերու հետ չեն վերադարձրած: Շրջանակը վերահաստատել են վերջը, պաշտոնյան դեսպանատանը հեռաձայնած է, և պարոն մը եկած է դեսպանատունի կողմեն այս շրջանակը վերցնելու համար: Եվ ասկե վերջ չեմ գիտեր՝ ինչ պատահած է»,- ասել է Ռայմոնդ Գևորգյանը:
Հիշեցնենք, որ 2015 թվականին Փարիզի քաղաքապետարանում Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված ցուցահանդես է բացվել: Ցուցահանդեսն ունեցել է «Փարիզը հյուրընկալում է Երևանի Հայոց ցեղասպանության հուշահամալիրը» խորագիրը: Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի հավաքածուի այդ ցուցադրության մեջ ընդգրկված են եղել շուրջ 150 ցուցանմուշներ, որոնցից յուրաքանչյուրը մարդկային ողբերգության այս կամ այն դրվագի մասին բացառիկ տեղեկություն են հաղորդում: Այդ ցուցանմուշները, որոնց մեծ մասն առաջին անգամ է ցուցադրվում Հայաստանից դուրս, ներառել են ցեղասպանության զոհերի, վերապրողների անձնական իրեր, փաստաթղթեր, օրագրեր, լուսանկարներ, թերթեր, օտարերկրյա նպաստամատույց կազմակերպությունների հանգանակության թողարկումներ և այլ բնօրինակ նյութեր են:
ՀՑԹԻ կողմից ներկայացված ցուցանմուշների մեջ բացառիկ տեղ է զբաղեցրել նաև ցեղասպանությունը վերապրած Ավրորա Մարդիգանյանի հավաքածուն, որի բնօրինակներն առաջին անգամ են ներկայացվել փարիզյան ցուցադրության ժամանակ:
Ռայմնոդ Գևորգյանն այդ ցուցահանդեսի հանձնակատարն էր:
00:30 15.06.2025
Լարսը բաց էՎրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։ Այս մասին հայտնել են ՀՀ ՆԳՆ ՓԾ-ից: ...
00:18 15.06.2025
Իրանը հրթիռներ է արձակում Իսրայելի ուղղությամբԻրանի զինված ուժերը բալիստիկ հրթիռների նոր ալիք են արձակել Իսրայելի ուղղությամբ, հաղորդում է Mehr լրատվական գործակալությունը։ Ըստ գործակալության՝ արձակումն իրականացվել է Թեհրանից, Սպահանից, Ղոմից, Շիրազից և Քերմանշահից։ Մանրամասները՝ տեսանյութում: ...
00:13 15.06.2025
Իրավիճակը Հայաստանի ճանապարհներինՓրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են։ Վանաձոր-Ալավերդի ավտոճանապարհի 41-42-րդ կմ-ի հատվածը փակ է բեռնատարների համար, միակողմանի երթևեկելի՝ մարդատար տրանսպորտային միջոցների համար։ ...
23:59 14.06.2025
Աղբաորսիչ սարքավորումներում շաբաթական կտրվածքով կուտակվում և դուրս է բերվում 2-3 խ.մ աղբԵրևանով հոսող գետերի հուներում ամեն տարի կուտակվում է մեծ քանակությամբ աղբ: Այս մասին հայտնել են Երևանի քաղաքապետարանից: Կառուցված նոր աղբաորսիչ սարքերը կանխում են աղբի մուտքն ու կուտակումը Հրազդան գետում և Երևանյան լճում: Նոր սարքավորումներում շաբաթական կտրվածքով կուտակվում և դուրս է բերվում 2-3 խ.մ աղբ: Բնության նկատմամբ հոգատար վերաբերմունքը չպետք է լինի ընդամենը արձագանք առաջացած խնդիրներին։ […] ...
23:54 14.06.2025
Հայ հրաձիգների համեստ արդյունքներն աշխարհի գավաթի խաղարկությունումՀայաստանի ներկայացուցիչներ Էլմիրա Կարապետյանը և Բենիկ Խլղաթյանը Գերմանիայի Մյունխեն քաղաքում մասնակցել են հրաձգության աշխարհի գավաթի խաղարկության երկրորդ փուլին։ Կարապետյանը 10 մետր օդամղիչ ատրճանակ մրցաձևում 578 միավորով 9-րդ տեղն է զբաղեցրել։ 25 մետր ատրճանակ մրցաձևում էլ նա 553 միավորով 85-րդն է եղել։ Խլղաթյանը 10 մետր օդամղիչ ատրճանակի տղամարդկանց պայքարում հավաքել է 581 միավոր և զբաղեցրել է […] ...
23:49 14.06.2025
Էրդողանն ու Թրամփը հեռախոսով քննարկել են Իսրայել-Իրան հակամարտությունըԹուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հետ հեռախոսազրույցում քննարկել է Իսրայելի և Իրանի միջև հակամարտությունը և հայտարարել Անկարայի պատրաստակամության մասին՝ օգնելու կանխել տարածաշրջանում անվերահսկելի սրացումը։ «Հեռախոսազրույցի ընթացքում քննարկվել են Իսրայելի և Իրանի միջև հակամարտությունը, ինչպես նաև տարածաշրջանային և գլոբալ հարցեր։ Էրդողանը նշել է, որ Թուրքիան ուշադիր հետևում է Իրանի և Իսրայելի միջև […] ...