13:07 10.07.2018
Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը հայաստանյան բուժհաստատությունների մանկական ծառայությունների ղեկավարների և ոլորտի լավագույն մասնագետների հետ հանդիպման ժամանակ խոսել է մանկաբուժությանն առնչվող խնդիրներից, ձեռքբերումներից, անելիքներից, տեղեկացնում է առողջապահության նախարարությունը:
«Մոր և մանկան առողջության պահպանումն առավել քան ուշադրության և հոգածության ներքո է: Մայրական կամ մանկական մահվան ցանկացած դեպք մեզ համար անչափ ցավալի է, միաժամանակ, քննության հատուկ թեմա: Պետք է հասկանալ բոլոր խնդիրները` դրանց հրատապ և արդյունավետ լուծում տալու համար, ինչը և արվում է: Մյուս կողմից չենք կարող չշեշտել ձեռքբերումները` մայրական և մանկական մահացության ցուցանիշը երկրում իջնում է` շնորհիվ մեր մասնագետների, որոնք սուղ ռեսուրսով անում են առավելագույնը, աշխատում ուժերի գերլարումով»,- շեշտել է Արսեն Թորոսյանը:
2019 թվականին սպասվում է պետբյուջեից առողջապահության ոլորտին հատկացումների աճ, կավելանա նաև մանկաբուժության ֆինանսավորումը: Նախարարը շեշտել է, որ ավելացած գումարը կուղղվի օրակարգային մի շարք խնդիրների լուծմանը` պոլիկլինիկաներում նյութատեխնիկական հագեցվածությանը, մարզերում մանկաբուժական ծառայությունների հիմնմանը կամ դրանց հզորացմանը: Շեշտվել է նպատակային կլինիկական օրդինատուրայում անվճար տեղերի միջոցով մարզերում մանկաբույժների կադրային խնդիրների լուծման նպատակադրումը:
Մասնագետները ներկայացրել են այս սեզոնին երեխաների հիվանդացության միտումները` մանրամասնելով, որ կա աղիքային վարակների աճ, բայց նաև թվի կայունացում, շնչառական վարակների նվազում: Քննարկվել են բժշկին կրկնակի դիմելիության նվազեցման, պոլիկլինիկաների ռեսուրսի կիրառման ավելացմամբ հիվանդանոցների մանկական բաժանմունքների գերծանրաբեռնվածությունը թոթափելու հարցեր:
«Խնդրում և հորդորում եմ ձեզ` ձեր անձնակազմերին փոխանցել մեր մեսիջը` շատ արագ է պետք կատարել փոփոխությունները: Պոլիկլինիկա-ստացիոնար կապը ամրացվում է, խորհրդատվական մեխանիզմներ են ներդրվում: Մարզերի մասնագետների հետ ևս պետք է սերտորեն աշխատել` մայրաքաղաք երեխաների ուղեգրումը կատարելով տեղափոխման ռիսկային սանդղակով սահմանված չափորոշիչներով»,- նշել է Արսեն Թորոսյանը: Նախարարը միաժամանակ փոխանցել է, որ առաջիկայում շտապօգնության ծառայությունը կվերազինվի նոր մեքենաներով:
Մանկաբույժների հետ քննարկման ժամանակ ուշադրության է առնվել լրատվամիջոցների հետ աշխատանքը, որպեսզի ցավալի դեպքերը ճիշտ ներկայացվեն հանրությանը, ճշգրիտ փոխանցվեն պատճառները, որպեսզի հնարավոր լինի խուսափել տարընկալումներից ու ոչ մասնագիտական շահարկումներից:
08:02 04.08.2025
ՃՏՊ Սպիտակ-Վանաձոր ավտոճանապարհին․ կա տուժած08:02 04.08.2025
ՃՏՊ Սպիտակ-Վանաձոր ավտոճանապարհին․ կա տուժածՕգոստոսի 4-ին, ժամը 00:33-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Լոռու մարզի Սպիտակ քաղաքում տեղի է ունեցել ՃՏՊ․ անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։ Պարզվել է, որ Սպիտակ-Վանաձոր ավտոճանապարհի մոտ 4-րդ կմ-ին բախվել են «VAZ» և «Hyundai» մակնիշների ավտոմեքենաները։ Փրկարարները հոսանքազրկել […] ...
23:59 03.08.2025
«Երևան» երիտասարդական նվագախումբը ներկայացրել է Հայաստանը Բեռլինի «Կոնցերտհաուս» համերգասրահում«Երևան» երիտասարդական նվագախումբը՝ մաեստրո Սերգեյ Սմբատյանի ղեկավարությամբ ներկայացրեց Հայաստանը և Երևանը Բեռլինի «Կոնցերտհաուս» համերգասրահում՝ «Երիտասարդ եվրոպական դասականներ» փառատոնում: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը: «Նվագախումբը ստեղծվել և ամբողջությամբ աջակցություն է ստանում Երևանի քաղաքապետարանի կողմից, և մեր քաղաքը կանգնած է այս հաջողության հիմքում՝ սկսած գաղափարի ծնունդից մինչև բեմ դուրս գալու իրական […] ...
23:41 03.08.2025
Սպիտակ քաղաքի և Լեռնանցք բնակավայրի մի շարք հասցեներում փորձարկվելու են էլեկտրական շչակներՕգոստոսի 4-ին՝ ժամը 10:00-ից մինչև 17:00-ն ընկած ժամանակահատվածում, Լոռու մարզի Սպիտակ քաղաքի և Լեռնանցք բնակավայրի մի շարք հասցեներում փորձարկվելու են էլեկտրական շչակներ: Փրկարար ծառայությունից խնդրում են չանհանգստանալ։ ...
23:28 03.08.2025
Երևանում կայացավ համաշխարհային փոփ աստղ Ջենիֆեր Լոպեսի մենահամերգըԵրևանում կայացել է համաշխարհային փոփ աստղ Ջենիֆեր Լոպեսի մենահամերգը, որը տեղի է ունեցել Վազգեն Սարգսյանի անվան հանրապետական մարզադաշտում։ Այս մասին տեղեկացնում են ԿԳՄՍ նախարարությունից: Լոպեսը երևանյան հանդիսատեսին ներկայացրել է հին ու սիրված հիթերը, ինչպես նաև իր վերջին ալբոմի նոր ստեղծագործությունները՝ պարային կատարումներով և հատուկ լուսաձայնային էֆեկտների ուղեկցությամբ։ Ի թիվս բազմահազար հանդիսատեսի՝ համաշխարհային աստղի երևանյան համերգին […] ...
23:20 03.08.2025
Հրդեհ Լուկաշին գյուղում․ կանխվել է հրդեհի տարածումը դեպի մեղվի փեթակներՕգոստոսի 3-ին` ժամը 16:52-ին, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Արմավիրի մարզի Լուկաշին գյուղի Անդրանիկի փողոցում այրվում է մեղվանոց։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից երկու մարտական հաշվարկ։ Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է չբնակեցված քարե շինությունում (մոտ 30 քմ)։ Հրդեհը մեկուսացվել է՝ ժամը 17:15-ին, մարվել՝ 18:39-ին: Այրվել […] ...
23:10 03.08.2025
Ավստրալիայում առատ ձյուն է տեղացելԱվելի քան 40 տարվա ընթացքում Ավստրալիայում առաջին անգամ առատ ձյուն է տեղացել: Ձյան առատ տեղումները հազվադեպ են Ավստրալիայի համար: Ձյունը քաոս է առաջացրել մի շարք շրջաններում՝ էլեկտրաէներգիայի անջատումներ, ճանապարհներին բազմաթիվ վթարներ։ Փրկարարական ծառայությունները խնդրում են բնակչությանը զերծ մնալ տեղաշարժվելուց մերկասառույցի և փոթորկային քամիների պատճառով։ ...