14:26 10.07.2018
ՀՀ Ոստիկանությունից տեղեկացնում են, որ Հուլիսի 9-ին՝ ժամը 16։25-ին, Ղրղըզստանի Հանրապետության քաղաքացի, 1997 թ. ծնված Արաբզոն Բ.-ն ոստիկանության Կումայրիի բաժնում հաղորդում է տվել, որ հուլիսի 8-ին՝ ժամը 20։30-ին, Մոսկվա-Գյումրի չվերթի ինքնաթիռով Գյումրի ժամանելուց հետո «Շիրակ» օդանավակայանում «Օպել» տաքսի ավտոմեքենայի վարորդին խնդրել է իրեն տեղափոխել մոտակա հյուրանոց:
Վարորդը տեղափոխելու և հյուրանոցի մեկ օրվա գիշերակացի համար իրենից պահանջել և ստացել է 100 ԱՄՆ դոլար ու 10.000 դրամ, որից հետո, նախնական պայմանավորվածության համաձայն, հուլիսի 9-ին՝ ժամը 10։00-ի սահմաններում, նշված տաքսու վարորդը Թբիլիսի ճանապարհելու համար իրենից վերցրել է 30.000 դրամ և Գյումրիի ավտոկայանում մատնացույց անելով Թբիլիսի մեկնող ավտոմեքենան՝ հեռացել, ինչից հետո Արաբզոն Բ.-ն պարզել է, որ Գյումրիից Թբիլիսի ուղևորափոխադրման վարձը 5.000 դրամ է:
Ոստիկանության ծառայողների կողմից ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ նույն օրը՝ ժամը 18։40-ին, «Շիրակ» օդանավակայանի դիմացից բաժին բերման է ենթարկել 1982 թ. ծնված Մեխակ Մ.-ն, որը խոստովանել է, որ նշված հանցագործությունը կատարել է ինքը:
Գումարը մասամբ առգրավվել է: Դեպքի առթիվ կատարվում է քննություն:
00:30 15.06.2025
Լարսը բաց էՎրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։ Այս մասին հայտնել են ՀՀ ՆԳՆ ՓԾ-ից: ...
00:18 15.06.2025
Իրանը հրթիռներ է արձակում Իսրայելի ուղղությամբԻրանի զինված ուժերը բալիստիկ հրթիռների նոր ալիք են արձակել Իսրայելի ուղղությամբ, հաղորդում է Mehr լրատվական գործակալությունը։ Ըստ գործակալության՝ արձակումն իրականացվել է Թեհրանից, Սպահանից, Ղոմից, Շիրազից և Քերմանշահից։ Մանրամասները՝ տեսանյութում: ...
00:13 15.06.2025
Իրավիճակը Հայաստանի ճանապարհներինՓրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են։ Վանաձոր-Ալավերդի ավտոճանապարհի 41-42-րդ կմ-ի հատվածը փակ է բեռնատարների համար, միակողմանի երթևեկելի՝ մարդատար տրանսպորտային միջոցների համար։ ...
23:59 14.06.2025
Աղբաորսիչ սարքավորումներում շաբաթական կտրվածքով կուտակվում և դուրս է բերվում 2-3 խ.մ աղբԵրևանով հոսող գետերի հուներում ամեն տարի կուտակվում է մեծ քանակությամբ աղբ: Այս մասին հայտնել են Երևանի քաղաքապետարանից: Կառուցված նոր աղբաորսիչ սարքերը կանխում են աղբի մուտքն ու կուտակումը Հրազդան գետում և Երևանյան լճում: Նոր սարքավորումներում շաբաթական կտրվածքով կուտակվում և դուրս է բերվում 2-3 խ.մ աղբ: Բնության նկատմամբ հոգատար վերաբերմունքը չպետք է լինի ընդամենը արձագանք առաջացած խնդիրներին։ […] ...
23:54 14.06.2025
Հայ հրաձիգների համեստ արդյունքներն աշխարհի գավաթի խաղարկությունումՀայաստանի ներկայացուցիչներ Էլմիրա Կարապետյանը և Բենիկ Խլղաթյանը Գերմանիայի Մյունխեն քաղաքում մասնակցել են հրաձգության աշխարհի գավաթի խաղարկության երկրորդ փուլին։ Կարապետյանը 10 մետր օդամղիչ ատրճանակ մրցաձևում 578 միավորով 9-րդ տեղն է զբաղեցրել։ 25 մետր ատրճանակ մրցաձևում էլ նա 553 միավորով 85-րդն է եղել։ Խլղաթյանը 10 մետր օդամղիչ ատրճանակի տղամարդկանց պայքարում հավաքել է 581 միավոր և զբաղեցրել է […] ...
23:49 14.06.2025
Էրդողանն ու Թրամփը հեռախոսով քննարկել են Իսրայել-Իրան հակամարտությունըԹուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հետ հեռախոսազրույցում քննարկել է Իսրայելի և Իրանի միջև հակամարտությունը և հայտարարել Անկարայի պատրաստակամության մասին՝ օգնելու կանխել տարածաշրջանում անվերահսկելի սրացումը։ «Հեռախոսազրույցի ընթացքում քննարկվել են Իսրայելի և Իրանի միջև հակամարտությունը, ինչպես նաև տարածաշրջանային և գլոբալ հարցեր։ Էրդողանը նշել է, որ Թուրքիան ուշադիր հետևում է Իրանի և Իսրայելի միջև […] ...