ԱԺ ընտրությունների արդյունքներով ընդունված որոշման հետ կապված վեճերի լուծման կարգը ՍԴ-ում – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
22 06 2025
  • $
    385.68
  • RUBLE
    4.92
  • 444.38
WEATHER
+21.09 oC

ԱԺ ընտրությունների արդյունքներով ընդունված որոշման հետ կապված վեճերի լուծման կարգը ՍԴ-ում

13:42 24.06.2021

ՍԴ մամուլի քարտուղար Եվա Թովմասյանը ներկայացրել է Ազգային ժողովի ընտրությունների արդյունքներով ընդունված որոշման հետ կապված վեճերի լուծման կարգը Սահմանադրական դատարանում։

«Հաշվի առնելով, որ վերջին օրերին հաճախակի են, այսպես կոչված, «ընտրական վեճերին» վերաբերվող հարցերը, ստորև համառոտ ներկայացնում եմ Ազգային ժողովի ընտրությունների արդյունքներով ընդունված որոշման հետ կապված վեճերի լուծման կարգը Սահմանադրական դատարանում։

Եվ այսպես՝ Սահմանադրական դատարան կարող են դիմել ընտրություններին մասնակցող կուսակցությունները կամ կուսակցությունների դաշինքները՝ արդյունքների պաշտոնական հրապարակման օրվանից հետո՝ 5-րդ օրը, մինչև ժամը 18։00-ն։
Այնուհետև Սահմանադրական դատարանի աշխատակազմը ստուգում է դիմումի համապատասխանությունը ՀՀ «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքի 24-րդ և 25-րդ հոդվածների պահանջներին։
ա․ Եթե դիմումն ըստ ձևի չի համապատասխանում այդ պահանջներին, ապա դիմողը դիմումը մուտքագրելուց հետո 24 ժամվա ընթացքում տեղեկացվում է այդ մասին, որից հետո 3-օրյա ժամկետում դիմողը կարող է վերստին դիմել Սահմանադրական դատարան՝ համապատասխանեցված դիմումով։
Այն դեպքում, երբ դիմողը սահմանված ժամկետներում վերստին չի դիմում Սահմանադրական դատարան՝ ներկայացնելով օրենքի պահանջներին համապատասխանեցված դիմումը, Սահմանադրական դատարանի աշխատակազմը դիմումը մեկօրյա ժամկետում վերադարձնում է դիմողին՝ բողոքարկման կարգի մասին նշումով։
Դիմողը կարող է 3-օրյա ժամկետում բողոքարկել դիմումը վերադարձնելը։ Այս հարցով որոշումն ընդունվում է Սահմանադրական դատարանի 3 դատավորների կազմով՝ ոչ ուշ, քան բողոքը ներկայացվելուց 1 օր հետո։
բ․ Եթե դիմումն ըստ ձևի համապատասխանում է «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքի 24-րդ և 25-րդ հոդվածների պահանջներին կամ դիմումը համապատասխանեցվել և վերստին ներկայացվել է Սահմանադրական դատարան, ապա սկսվում է դիմումի նախնական ուսումնասիրման փուլը, որը պետք է ավարտվի ոչ ուշ, քան Սահմանադրական դատարանի աշխատակարգի 27-րդ կետի 6-րդ ենթակետով սահմանված ժամկետում: Միևնույն ժամանակ, Սահմանադրական դատարանի աշխատակարգային կամ Սահմանադրական դատարանի նախագահի որոշմամբ կարող են սահմանվել դիմումի նախնական ուսումնասիրման այլ ժամկետներ։ Դիմումի նախնական ուսումնասիրման ժամկետը երկարաձգելու վերաբերյալ որոշում ընդունելիս ՍԴ նախագահը հաշվի է առնում տվյալ գործի քննության համար ՀՀ «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքով նախատեսված ժամկետը։
Դիմումի նախնական ուսումնասիրումն իրականացնող Սահմանադրական դատարանի դատավորը նախնական ուսումնասիրման արդյունքներով կազմում է հաղորդում գործը քննության ընդունելու` ՀՀ «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքով սահմանված պահանջների պահպանվածության վերաբերյալ, որն ուղղվում է Սահմանադրական դատարանի նախագահին։
Հաղորդումը ստանալուց հետո Սահմանադրական դատարանի նախագահը ողջամիտ ժամկետներում հրավիրում է Սահմանադրական դատարանի աշխատակարգային նիստ գործը քննության ընդունելու հարցը լուծելու նպատակով:
Ազգային ժողովի ընտրությունների արդյունքներով ընդունված որոշման հետ կապված վեճի լուծման գործերի դատաքննությունն իրականացվում է բանավոր ընթացակարգով:
Որպես պատասխանող կողմ՝ դատավարությանը ներգրավվում է Կենտրոնական ընտրական հանձնաժողովը։
Ազգային ժողովի ընտրությունների արդյունքներով ընդունված որոշման հետ կապված վեճի լուծման գործերով Սահմանադրական դատարանն ընդունում է հետևյալ որոշումներից որևէ մեկը.
1) Ազգային ժողովի ընտրությունների արդյունքներով ընդունված որոշումը թողնել ուժի մեջ.
2) անվավեր ճանաչել Ազգային ժողովի ընտրությունների արդյունքներով ընդունված որոշումը և
ա. անվավեր ճանաչել ընտրությունների արդյունքները,
բ. անվավեր ճանաչել ընտրությունների արդյունքները և սահմանել մանդատների բաշխման կարգը,
գ. նշանակել ընտրությունների երկրորդ փուլ:
Սահմանադրական դատարանը Ազգային ժողովի ընտրությունների արդյունքներով ընդունված որոշման հետ կապված վեճերով որոշում է ընդունում դիմումի մուտքագրման օրվանից ոչ ուշ, քան 15 օր հետո։
Ազգային ժողովի ընտրությունների արդյունքներով ընդունված որոշման հետ կապված վեճերի լուծումը սահմանված է Հայաստանի Հանրապետության «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքի 77-րդ հոդվածով»,- ասված է հաղորդագրության մեջ։

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

ՀՀ օդերևութաբանական կայաններում գամմա-ֆոնի դիտված արժեքների փոփոխություններ չեն դիտվել

23:59 22.06.2025

ՀՀ օդերևութաբանական կայաններում գամմա-ֆոնի դիտված արժեքների փոփոխություններ չեն դիտվել

ՇՄՆ Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն ՊՈԱԿ-ի կողմից 24/7 ռեժիմով շարունակվում են պետական նշանակության հիդրոօդերևութաբանական աշխատանքների կատարումը՝ այդ թվում ֆոնային գամմա-ճառագայթման դոզայի հզորության ամենօրյա չափումները, համաձայն ՀՀ կառավարության 30․05․2024թ․ 826-Լ որոշման պահանջների։ Հունիսի 21-22-ին օդերևութաբանական կայաններում գամմա-ֆոնի դիտված արժեքների փոփոխություններ չեն դիտվել և գտնվել են 14-20 միկրոռենտգեն/ժամ տիրույթում։ ...

«Մանչեսթեր Սիթին» տուգանվել է շուրջ 2 միլիոն ֆունտ ստերլինգով

23:44 22.06.2025

«Մանչեսթեր Սիթին» տուգանվել է շուրջ 2 միլիոն ֆունտ ստերլինգով

Անգլիական Պրեմիեր լիգան տուգանել է «Մանչեսթեր Սիթիին» հանդիպումները ժամանակին սկսելու և վերսկսելու պարտավորության վերաբերյալ մրցաշարի ընթացակարգը խախտելու բազմաթիվ դեպքերի պատճառով։ Անցած առաջնությունում «Մանչեսթեր Սիթին» այդ կանոնը խախտել է 9 անգամ և ստիպված կլինի վճարել 2,09 միլիոն ֆունտ ստերլինգ տուգանք։ հատկանշական է, որ մանչեսթերյան ակումբը չի վիճարկել տուգանքը և ընդունել է մեղավորությունը։ Պրեմիեր լիգան հիշեցնում է, […] ...

Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցին նշեց Կաթողիկե Սուրբ Էջմիածնի տոնը

23:29 22.06.2025

Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցին նշեց Կաթողիկե Սուրբ Էջմիածնի տոնը

Հունիսի 22-ին Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցին նշեց Կաթողիկե Սուրբ Էջմիածնի տոնը: Այն Սուրբ Գրիգոր Լուսավորչի տեսիլքով Կաթողիկե Սուրբ Էջմիածնի հիմնադրման տոն է։ Բերկրառատ օրվա առիթով Միածնաէջ Մայր Տաճարում, Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի հանդիսապետությամբ, մատուցվեց Սուրբ և Անմահ Պատարագ։ Պատարագիչն էր Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի երիցագույն միաբաններից Գերաշնորհ Տ ․ Հայկազուն […] ...

ՄԱԿ-ը կոչ է անում Իրանին թույլատրել ՄԱԳԱՏԷ-ի տեսուչներին մուտք գործել միջուկային օբյեկտներ

23:20 22.06.2025

ՄԱԿ-ը կոչ է անում Իրանին թույլատրել ՄԱԳԱՏԷ-ի տեսուչներին մուտք գործել միջուկային օբյեկտներ

ՄԱԿ-ը կոչ է անում Իրանին թույլատրել Ատոմային էներգիայի միջազգային գործակալության (ԱԷՄԳ) տեսուչներին մուտք գործել երկրի միջուկային օբյեկտներ՝ ԱՄՆ-ի հարվածներից հետո պատճառված վնասը գնահատելու համար, հայտարարել է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի օգնական Միրոսլավ Յենչան։ «Ես կոչ եմ անում Իրանին թույլատրել ՄԱԳԱՏԷ-ի տեսուչներին մուտք գործել օբյեկտներ՝ վնասի գնահատում անցկացնելու համար, հենց որ անվտանգության պայմանները թույլ տան», – ասել […] ...

Վարչապետը հետևել է «Դպրոցականների բասկետբոլի լիգա» մարզական խաղերի եզրափակիչ փուլի հանդիպմանը

22:58 22.06.2025

Վարչապետը հետևել է «Դպրոցականների բասկետբոլի լիգա» մարզական խաղերի եզրափակիչ փուլի հանդիպմանը

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Երևանի Սպորտի կառավարման կենտրոնի բասկետբոլային մարզադահլիճում հետևել է «Դպրոցականների բասկետբոլի լիգա» մարզական խաղերի 2025 թվականի եզրափակիչ փուլի հանդիպմանը: Մրցաշարը նպատակ ունի խթանելու առողջ ապրելակերպը, զարգացնելու բասկետբոլի նկատմամբ հետաքրքրությունը դպրոցականների շրջանում, ինչպես նաև բացահայտելու տաղանդավոր և հեռանկարային մարզիկներին։ Վարչապետը շնորհավորել է բոլորին մրցաշարի առիթով և հույս հայտնել, որ այն առաջիկա տարիներին անպայման կշարունակվի: […] ...

Էլեկտրաէներգիայի պլանային դադարեցումներ՝ Երևանի և մարզերի մի շարք հասցեներում

22:30 22.06.2025

Էլեկտրաէներգիայի պլանային դադարեցումներ՝ Երևանի և մարզերի մի շարք հասցեներում

«Հայաստանի էլեկտրական ցանցեր» ՓԲԸ-ն տեղեկացնում է, որ հունիսի 23-ին պլանային նորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով ժամանակավորապես կդադարեցվի հետևյալ հասցեների էլեկտրամատակարարումը․ Երևանի Էրեբունի վարչական շրջան՝ 10։00-16։00 Մուշական փ. 2, 4, 5, 6 առանձնատներ և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ, 11:00-16:00 Խորենացու փողոցի առանձնատներ, Խորենացու փ. 72 շենք , Տիգրան Մեծի պող. 39, 41, 43 շենքեր և ոչ բնակիչ-բաժանորդներ, Արմավիրի […] ...

BACK_TO_TOP