16:37 10.07.2018
Հուլիսի 10-ին ԱԺ պաշտպանության և անվտանգության հանձնաժողովի կողմից հաստատվել է և հուլիսի 11-ի ԱԺ լիագումար նիստի քննարկմանը կներկայացվի 3 փոփոխություն «Զինապարտոթյան մասին» օրենքում:
«Զինապարտության մասին» օրենքում կա գործող դրույթ, համաձայն որի, եթե ընտանիքում կա զինծառայության ընթացքում զոհված հարազատ՝ հայր, մայր, քույր, եղբայր, ապա ընտանիքի արու զավակը զինծառայությունից ազատվում էր և զորակոչվում էր ոչ մարտական ծառայություն իրականացնող մասնագիտությամբ, ոչ մարտական հերթապահություն իրականացնող զորամաս: Այժմ նոր փոփոխությամբ առաջարկվում է նման դեպքերում ընտանիքի միակ արու զավակին ընդհանրապես ազատել ծառայությունից»,- մանրամասնեց պաշտպանության նախարարի տեղակալ Գաբրիել Բալայանը:
Ընտանիքի 2-րդ և ամեն հաջորդ երեխայի դեպքում կկիրառվի գործող օրենքը՝ արու զավակը կզորակոչվի ոչ մարտական ծառայություն իրականացնող մասնագիտությամբ, ոչ մարտական հերթապահություն իրականացնող զորամաս:
Երկրորդ փոփոխությունը կրթության սահմանադրական իրավունքի լիարժեք իրացման հետ է կապված: Գործող կագավորմամբ, եթե 19 տարին լրացել էր և քաղաքացին ենթակա էր զորակոչի, ապա հաշվի չէր առնվում հանգամանքը, որ հանրակրթական ծրագիրը չի ավարտվել:
«Այսօր դրական եզրակացություն է ստացել նաև նախագիծը, որով առաջարկել ենք մեկ անգամ կառավարության որոշմամբ տալ տարկետում մինչ ուսումնառության ավարտը: Պատճառն այն էր, որ այս զորակոչում կար 11 հոգի, որից 10-ը ՌԴ-ից Հայաստան վերադարձած քաղաքացիներ էին, իսկ մենք գիտենք, որ Ռուսաստանում հանրակրթությունը 11 տարի է, Հայաստանում՝ 12: Նրանք գալիս էին այստեղ 18 տարին լրացած, մեկ դասարան ցածր էին նստում և դպրոցն ավարտում էին 19 տարեկանում: Փորձեցինք այդ 19 տարեկանի սահմանափակումից հետո, կառավարության ակտերով համապատասխան հիմքերի առկայության դեպքում նրանց տարկետում տրամադրել»,- ասաց Բալայանը:
Երրորդ փոփոխությունը վերաբերում է 25-րդ հոդվածին: Համաձայն փոփոխության՝ մարզային և Երևանի հանձնաժողովները կկարողանան եզրակացություն տալ այն ուսանողներին, որ ընդունվել են բուհ տարկետման իրավունքով, բայց տարկետումը ձևակերպելու հնարավորություն չկար, քանի որ 18 տարին չէր լրացել:
«Այս նոր փոփոխությունը այդ տարկետումը ձևակերպելու հնարավորությունը կստեղծի: Բոլոր 3 փոփոխությունները անձի իրավական կարգավիճակը բարելավման միտում ունեն»,- նշեց Գաբրիել Բալայանը:
15:16 02.08.2025
Արդյո՞ք տուրիզմը կարող է դառնալ Հայաստանի տնտեսության շոգեքարշերից մեկը. Հեռանկար բանավեճՄասնագետները համարում են, որ տուրիզմի ոլորտը կարող է դառնալ Հայաստանի տնտեսության շոգեքարշերից մեկը։ Ի՞նչ է արվում, որ դա իրականություն դառնա։ Արդյո՞ք մեր երկիրն ի վիճակի է տարեկան 3 միլիոն զբոսաշրջիկ գրավել։ Եղած ենթակառուցվածքը թույլ կտա՞ ապահովել մատուցվող ծառայությունների այն որակը, որի դեպքում զբոսաշրջիկները Հայաստանում տարեկան 3 մլրդ դոլար կթողնեն։ Այս թեմաների մասին իրենց կարծիքն են […] ...
14:51 02.08.2025
Հաստատվել է ԱԱ-2026 խմբային փուլի վիճակահանության օրն ու վայրըՖուտբոլի աշխարհի 2026 թ. առաջնության խմբային փուլի վիճակահանությունը կկայանա 2025 թ. դեկտեմբերի 5-ին։ Այս մասին գրում է ESPN-ը։ Վիճակահանությունը տեղի կուեննա ԱՄՆ-ի Լաս Վեգաս քաղաքում։ Ամենայն հավանականությամբ այն կանցկացվի 17 հազար հանդիսական տեղավորող հանրահայտ «Սֆեր» օվալաձև շենքի դահլիճում։ Վիճակահանության ընթացքում կձևավորվի խմբերի նախնական տեսքը, քանի որ այդ պահին դեռ հայտնի չեն լինի մրցաշարի բոլոր մասնակիցները։ […] ...
14:34 02.08.2025
ՆԳՆ աշխատակիցները կատարելագործում են պետական գնումներում մասնագիտական կարողություններն ու հմտություններըՀուլիսի 16-ին ՆԳ նախարարության գլխավոր քարտուղարի տեղակալ Խաչատուր Իգիթյանը հանդիպել է գնման գործընթացում ներգրավված ՆԳՆ պատասխանատու ստորաբաժանումների ներկայացուցիչների հետ։ Քննարկվել են ընթացիկ գործընթացների արդյունավետության բարձրացմանն ուղղված հարցեր, վերհանվել ոլորտին վերաբերելի խնդիրները, ներառյալ՝ պետական գնումների գործընթացում ՆԳՆ տարբեր ստորաբաժանումների ծառայողների կարողությունների զարգացման հնարավորությունները։ Մասնակիցները կիսվել են կարծիքներով ու մտահոգություններով, արել առաջարկություններ, որոնք կդիտարկվեն հետագա աշխատանքներն իրականացնելիս։ […] ...
14:17 02.08.2025
Առաջիկա օրերի եղանակային կանխատեսումըՀանրապետության տարածքում օգոստոսի 2-ին կեսօրից հետո առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, հնարավոր է նաև կարկուտ։ Օգոստոսի 3-7-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Քամին՝ արևմտյան 2-5մ/վ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում՝ 17-20մ/վ արագությամբ։ Օգոստոսի 2-7-ին երեկոյան ժամերին Արմավիրում, Կոտայքի և Արագածոտնի նախալեռներում սպասվում է քամու ուժգնացում՝ 15-18 մ/վ արագությամբ։ Օդի ջերմաստիճանն էապես […] ...
14:00 02.08.2025
«Միլանն» 9 գնդակ է ուղարկել ավստրալական թիմի դարպասըԻտալական «Միլանն» Ավստրալիայում ընկերական հանդիպում է անցկացրել տեղի «Փերթ Գլորի» թիմի հետ, որի դարպասն ուղարկել է 9 գնդակ: Ալեգրիի գլխավորած թիմը առաջին կեսում խփել է 5, երկրորդ կեսում՝ 4 գնդակը, իսկ սեփական դարպասը պահել անառիկ: «Միլանը» երկրորդ խաղակեսն անցկացրել է ամբողջությամբ այլ կազմով: ...