Որքանով է կառավարության նիստերը դռնփակ անցկացնելու որոշումը իրավաչափ. կարծիք մասնագետներից – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
16 06 2025
  • $
    383.23
  • RUBLE
    4.82
  • 440.91
WEATHER
+14.09 oC

Որքանով է կառավարության նիստերը դռնփակ անցկացնելու որոշումը իրավաչափ. կարծիք մասնագետներից

19:48 01.02.2018

Ինչպես արդեն տեղեկացրել էր SHANTNEWS-ը,կառավարության նիստերը ապրիլից դռնփակ են անցկացվելու: Արդարադատության նախարար Դավիթ Հարությունյանը պարզաբանել էր, որ այդ եզրահանգմանն են եկել միջազգային փորձը ուսումնասիրելուց հետո:Shantnews-ը փորձել է այս հարցի շուրջ մեկնաբանություններ լսել տարբեր մասնագետներից:Ինֆորմացիայի ազատության կենտրոնի ծրագրերի համակարգող Լիանա Դոյդոյանը նկատեց, որ օրենքին, որը edraft.am կայքում դեռևս քննարկման է ներկայացված, կառավարությունը արդեն հավանության է արժանացնում, առանց սպասելու քվեարկության ժամկետի ավարտին:

«Սա ևս մեկ քայլ հետընթաց է, իսկ հիմնավորումը, որ Էստոնիայում կամ այլ երկրներում այդ փորձը կիրառվում է, տեղին չէ: Այնտեղ թափանցիկությանն ու հրապարակայնությանն ուղղված շատ լուրջ առաջընթացներ կան և այսօր 2018թ.-ին կառավարությունը մեր «սև ցուցակում» է ընդգրկվել՝ հարցումների պատճառով, վատ են աշխատում, կայքը ևս հրապարակային չէ և նույնիսկ պարտադիր հրապարակման ենթակա տեղեկությունները չեն հրապարակվում: Նույն գիծը բռնած գնում են, սա էլ վերջակետն էր: Հիմա էլ ուզում են նիստերը փակ անել: Իսկ պատճառաբանությունը, որ լրագորղներից կաշկանդված են, ուղղակի աբսուրդ է», – ասաց Լիանա Դոյդոյանը:

 

Միջազգային և անվտանգության հարցերի հայկական ինստիտուտի ղեկավար Ստյոպա Սաֆարյանը որոշումը վերին աստիճանի մտահոգիչ և անհասկանալի շարժառիթներով արված հայտարարություն որակեց և հորդորեց կառավարությանը հետ կանգնել այդ մտքից:


«Զարմանալ կարելի է. երկիրը, որը անցում կատարեց խորհրդարանական կառավարման համակարգի՝ այն հիմնավորումնով, որ ավելի մեծ ժողովրդավարական համակարգի է անցնում, հանկարծ խուսափում է կառավարության նիստերը բաց դարձնելուց: Ի դեպ, մենք ունեցել ենք դռնփակ նիստեր անցկացնելու գործիք, որը վերաբերել է պետական գաղտնիք պարունակող հարցերի քննարկմանը, բայց դնել հանրությանը հուզող հարցերի վերաբերյալ նիստերը և քննարկումները հայտարարել փակ, ներեցեք, հակաժողովրդավարական արարք է և իշխանության խոստացած ժողովրդավարության տրամագծորեն հակառակն է: Չի ընդունվելու ո՛չ հասարակության, ո՛չ դրսի կողմից», – նշեց Ստյոպա Սաֆարյանը: 

Ինֆորմացիայի ազատության կենտրոնի ծրագրերի համակարգող Լիանա Դոյդոյանը նկատեց, որ օրենքին, որը edraft.am կայքում դեռևս քննարկման է ներկայացված, կառավարությունը արդեն հավանության է արժանացնում, առանց սպասելու քվեարկության ժամկետի ավարտին: «Սա ևս մեկ քայլ հետընթաց է, իսկ հիմնավորումը, որ Էստոնիյաում կամ այլ երկրներում այդ փորձը կիրառվում է, տեղին չէ: Այնտեղ թափանցիկությանն ու հրապարակայնությանն ուղղված շատ լուրջ առաջընթացներ կան և այսօր 2018թ.-ին կառավարությունը մեր «սև ցուցակում» է ընդգրկվել՝ հարցումների պատճառով, վատ են աշխատում, կայքը ևս հրապարակային չէ և նույնիսկ պարտադիր հրապարակման ենթակա տեղեկությունները չեն հրապարակվում: Նույն գիծը բռնած գնում են, սա էլ վերջակետն էր: Հիմա էլ ուզում են նիստերը փակ անել: Իսկ պատճառաբանությունը, որ լրագորղներից կաշկանդված են, ուղղակի ափսուրդ է», – ասաց Լիանա Դոյդոյանը:
Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

ԵՄ-ն կոչ է արել թույլ չտալ Իրանին միջուկային զենք ձեռք բերել

23:59 15.06.2025

ԵՄ-ն կոչ է արել թույլ չտալ Իրանին միջուկային զենք ձեռք բերել

ԵՄ արտաքին գործերի նախարար Կայա Կալասը հայտարարել է ԵՄ դիրքորոշումը, որ Իրանին չպետք է թույլատրվի ձեռք բերել միջուկային զենք: «ԵՄ-ն ուշադիր հետևում է Մերձավոր Արևելքում տիրող իրավիճակին և իր խորը մտահոգությունն է հայտնում վտանգավոր սրման վերաբերյալ, որը սպառնում է անկայունացնել ամբողջ Մերձավոր Արևելքը։ ԵՄ-ն միշտ հստակ է եղել, որ Իրանին չպետք է թույլատրվի ձեռք բերել […] ...

Իսրայելը հարվածել է Իրանի արտաքին գործերի նախարարության շենքերից մեկին

23:30 15.06.2025

Իսրայելը հարվածել է Իրանի արտաքին գործերի նախարարության շենքերից մեկին

Իսրայելը հարվածել է Իրանի արտաքին գործերի նախարարության շենքերից մեկին, վիրավորվել են մի քանի քաղաքացիական անձինք, այդ թվում՝ դիվանագետներ, հայտարարել է Իրանի արտաքին գործերի փոխնախարար Սաիդ Խատիբզադեն։ «Իսրայելի ռեժիմը դաժան հարձակում է գործել Իրանի արտաքին գործերի նախարարության շենքերից մեկի վրա, որը գտնվում է Թեհրանում։ Այս հարձակման հետևանքով վիրավորվել են մի քանի քաղաքացիական անձինք, այդ թվում՝ իմ […] ...

Գատուզոն դարձել է Իտալիայի ֆուտբոլի ազգային հավաքականի գլխավոր մարզիչը

23:15 15.06.2025

Գատուզոն դարձել է Իտալիայի ֆուտբոլի ազգային հավաքականի գլխավոր մարզիչը

2006 թվականի աշխարհի չեմպիոն Ջենարո Գատուզոն նշանակվել է Իտալիայի ֆուտբոլի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ: Այս մասին հայտնել է ազգային հավաքականի մամուլի ծառայությունը: Ավելի վաղ Լուչիանո Սպալետին հայտարարել է Իտալիայի ազգային հավաքականի գլխավոր մարզչի պաշտոնից հեռանալու մասին, որը նա գլխավորում էր 2023 թվականից։ «Գատուզոն իտալական ֆուտբոլի խորհրդանիշ է, ազգային հավաքականի համազգեստը նրա համար երկրորդ մաշկի պես […] ...

Իրանի զինված ուժերը կոչ են արել իսրայելցիներին լքել կարևորագույն ենթակառուցվածքային օբյեկտների տարածքները

23:06 15.06.2025

Իրանի զինված ուժերը կոչ են արել իսրայելցիներին լքել կարևորագույն ենթակառուցվածքային օբյեկտների տարածքները

Իրանի զինված ուժերի խոսնակը հայտարարություն է տարածել՝ կոչ անելով իսրայելցիներին լքել կարևորագույն ենթակառուցվածքային օբյեկտների մոտ գտնվող տարածքները: «Հարվածները կուղղվեն կարևորագույն օբյեկտներին, այդ թվում՝ ռազմական և անվտանգության կենտրոններին, որոշումների կայացման կենտրոններին և հրամանատարների շտաբներին», – ընդգծել է նա Իրանի պետական ​​հեռուստատեսության եթերում։ Նշվել է, որ ստորգետնյա ապաստարանները չեն կարող համարվել հրեական պետության բնակչության համար անվտանգ վայր։ […] ...

Նեթանյահուն հայտնել է, որ ԱՄՆ-ն օգնում է Իսրայելին հետ մղել Իրանի հարձակումները

22:55 15.06.2025

Նեթանյահուն հայտնել է, որ ԱՄՆ-ն օգնում է Իսրայելին հետ մղել Իրանի հարձակումները

Միացյալ Նահանգներն օգնում է իսրայելական ուժերին՝ հետ մղելու Իրանի կողմից հրեական պետության դեմ ուղղված պատասխան հարվածները: Այս մասին հայտարարել է Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն Fox News հեռուստաալիքին տված հարցազրույցում: «Ես խորապես շնորհակալ եմ նախագահ Թրամփի՝ Իսրայելը պաշտպանելուն օգնելու որոշման համար», – շեշտել է նա՝ պատասխանելով այն հարցին, թե արդյոք ամերիկյան կողմը հրեական պետությանը տրամադրում է […] ...

Նեթանյահուն հայտարարել է Իրանի հետախուզության ղեկավարին չեզոքացնելու մասին

22:45 15.06.2025

Նեթանյահուն հայտարարել է Իրանի հետախուզության ղեկավարին չեզոքացնելու մասին

Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն կիրակի օրը հայտարարեց, որ Իսրայելը չեզոքացրել է Իրանի հետախուզության ղեկավարին և նրա տեղակալին։ «Կարող եմ ձեզ ասել, որ մի քանի րոպե առաջ մենք նաև հարվածեցինք Թեհրանում գտնվող հետախուզության բարձրաստիճան պաշտոնյային և նրա տեղակալին։ Մենք թիրախավորում ենք ռազմական օբյեկտներ, միջուկային օբյեկտներ», – ասել է Նեթանյահուն Fox News-ին։ Նա հավելել է, որ Իսրայելի […] ...

BACK_TO_TOP